Ժանն ու Պիեռը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժանն ու Պիեռը, ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի աղքատ կնոջ և իր երկու որդիների` Պիեռի և Ժանի մասին[1]։ Ըստ սյուժեի, ընտանիքի ավագ եղբայրը աշխատանքի է անցնում, որպեսզի թեթևացնի մոր հոգսերը։ Նա սկսում է աշխատել մի հարուստ մարդու մոտ. վերջինս պայման է դնում, որ իրենցից մեկը պետք է քոթակի մյուսին, ով ավելի շուտ կբարկանա։ Մի քանի օր հետո Պիեռը բարկանում է, տերը ծեծում է նրան ու հետ ուղարկում։ Տղան այս մասին պատմում է մորը և եղբորը։ Ժանը եղբորից իմանում է հարուստի հասցեն և ինքը նույնպես աշխատանքի է անցնում այդ մեծահարուստի մոտ` նույն պայմանով։ Ժանն ընդունում է և սկսում է իրեն այնպես պահել, որ տերը բարկանա։ Տերը ուզում է շուտ ազատվել ծառայից և բարդ առաջադրանքներ է տալիս նրան, սակայն նրան չի հաջողվում ծառային բարկացնել։ Ամեն անգամ ծառան նրան մեծ վնասներ է տալիս։ Մի օր էլ տերը բարկանում է և կնոջն ուղարկում, որ հետևի Ժանին։ Սակայն Ժանը լսում է այդ խոսակցությունը և իր հետ հրացան է վերցնում։ Երբ նա հաջորդ օրը գնում է անտառ` սագերին արածացնելու, տիրոջ կինը նրան հետևում է։ Ժանը դիտավորյալ սպանում է նրան` իբր թե վայրի գազանի տեղ դնելով։ Մեծահարուստը հասկանում է, որ Ժանը սպանել է իր կնոջ և սաստիկ բարկանում է։ Ժանը պայմանավորվածության համաձայն քոթակում է տիրոջը և հեռանում[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեռ, աղքատ երիտասարդ
  • Ժան, նրա եղբայրը
  • Մեծահարուստ, ում մոտ աշխատում էին երկու եղբայրները
  • Մեծահարուստի կին

Այլ հեքիաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի սյուժեն հանդիպում է այլ ժողովուրդների մոտ ևս։ Մեզ ամենահայտնի նմանատիպ հեքիաթը «Տերն ու ծառան» է, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրանսիական հեքիաթներ, Երևան, 2015, էջ 46
  2. Жан и Пьер
  3. Հովհաննես Թումանյան, «Տերն ու ծառան»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]