Ժաննա Կեֆերի նկարը (Ֆեռնան Կնոպֆի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ժաննա Կեֆերի նկարը
Fernand Khnopff (Belgian - Jeanne Kéfer - Google Art Project (cropped).jpg
տեսակգեղանկար
նկարիչFernand Khnopff?
տարի1885[1]
բարձրություն800 Միլիմետր
լայնություն800 Միլիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԳեթի կենտրոն[1]
հավաքածուՓոլ Գեթթի թանգարան

«Ժաննա Կեֆերի նկարը» (ֆր.՝ Jeanne Kéfer), բելգիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆեռնան Կնոպֆի (Fernand Khnopff, 1858-1921) վրձնին պատկանող նկար: Հեղինակը նկարը ստեղծել է 1885 թվականին: Այժմ կտավը պահպանվում և ցուցադրվում է լոսանջելեսյան Փոլ Գեթթի թանգարանում: Նկարի չափերն են՝ 80×80 սմ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Կեֆերը ծնվել է 1880 թվականի դեկտեմբերի 14-ին բելգիական Իսկել կոմունայում: Նա դաշնակահարուհի Մելանի Անտուանետ վան դեն Բրուկի (Melanie Antoinette van den Broeck) և դիրիժոր Գյուստավ Կեֆերի դուստրն է: Այս ընտանիքի մոտ ընկերն էր նկարի հեղինակ Ֆեռնան Կնոպֆը[3]:

«Ժաննա Կեֆերի նկարը» հեղինակը նպակադրվել էր ցուցադրել Բրյուսելի «Հասարակություն ХХ» (Les XX) սալոնում 1885 թվականին: Սակայն Ֆեռնան Կնոպֆը չհասցրեց նկարը ավարտին հասցնել, ուստի հեղինակը նկարը հասարակության համար ցուցադրեց հաջորդ տարվա «Հասարակություն ХХ» սալոնին՝ 1886 թվականին: Մի տարի անց նկարը ցուցադրվեց Անտվերպենում կազմակերպված անկախ արվեստի ցուցահանդեսի (L'Art Indépendant) ժամանակ: Դրանից հետո մասնակցեց մի շարք եվրոպական քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսներին՝ Լոնդոն (1892), Ֆլորենցիա (1896-1897) և Մյունխեն (1898): «Ժաննա Կեֆերի նկարը» դրական ընդունելության արժանացավ քննադատների կողմից, որոնք բարձր գնահատեցին հեղինակի տաղանդն ու վարպետությունը[3]:

Ստեղծելուց և ցուցադրություններից հետո նկարը պատկանեց Գյուստավ Կեֆերին՝ Ժաննա Կեֆերի հորը: Դրանից հետո այն անցավ փարիզցի Հյուգո Էնգլիին (Hugo Engle): 1957 թվականից նկարը գտնվում էր Շվեդիայում՝ ստոկհոլմյան Ռապպս (Rapps Konsthandel) պատկերասրահում: 1987 թվականին նկարը Շվեդիայում անհատական հավաքածուում էր գտնվում: Այն մնաց այս կարգավիճակով ընդհուպ մինչև 1997 թվականը: Դրանից հետո «Ժաննա Կեֆերի նկարը» ստեղծագործությունը գնեց Լոս Անջելեսի Փոլ Գեթթի թանգարանը Լոնդոնում կայացած «Քրիստիս» աճուրդի ժամանակ[4]:

Փոլ Գեթթի թանգարանում կատարած ռենտգենագրության ժամանակ պարզվեց, որ նկարի նախնական տարբերակում Ժաննա Կեֆերի ձախ ձեռքին եղել է սպիտակ ծաղիկներով ծաղկեփունջ (կամ մեկ մեծ ծաղիկ): Ավարտական փուլի ժամանակ Ֆեռնան Կնոպֆը հրաժարվեց նկարի վրայի այդ դետալից[3][5]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Կեֆերը նկարում պատկերված է կանգնած. նա սանդղամուտքի փակ դռան մոտ է կանգնած: Աղջիկը նայում է ուղիղ դիտողին: Նրա փոքրիկ հասակը (համեմատած բարձր դռան հետ) խորհրդանշում է անպաշտպանությունը արտաքին աշխարհի նկատմամբ[2]:

Գյուստավ Կեֆերի արվեստի հետազոտողները ենթադրում են, որ նրա այդ ժամանակներին բնորոշ ոճը անգլիացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի թողած ազդեցության հետևանքն է: Վերջինս որոշ ժամանակ աշխատել է Բրյուսելում և մանսնակցել է «Հասարակություն ХХ» սալոնի առաջին ցուցադրությանը, որը կայացել է 1884 թվականին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.getty.edu/art/collection/objects/104858/fernand-khnopff-jeanne-kefer-belgian-1885/
  2. 2,0 2,1 «Jeanne Kéfer — Fernand Khnopff, 1885» (HTML) (անգլերեն)։ The Getty Museum։ Վերցված է 15.11.2013 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Michel Draguet Fernand Khnopff: Portrait of Jeanne Kéfer. — Los Angeles: Getty Publications, 2004. — 108 с. — ISBN 978-0-89236-730-6
  4. «Museum Collection Provenance: Fernand Khnopff — Jeanne Kéfer» (HTML) (անգլերեն)։ The Getty Museum։ Վերցված է 15.11.2013 
  5. Masterpieces of Painting in the J. Paul Getty Museum. — Los Angeles: Getty Publications, 2004. — С. 119. — 128 с. — ISBN 978-0-89236-710-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]