Jump to content

Ժանետ Խարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանետ Խարա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1974(1974-04-23) (51 տարեկան)
ԾննդավայրConchalí, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի կամ Սանտյագո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունUniversity of Santiago?, Universidad Central de Chile? և University of Santiago?
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMinister of Labor and Social Welfare of Chile?
ԿուսակցությունՉիլիի կոմունիստական կուսակցություն և Chilean Communist Party (Proletariat Accion)?
 Jeannette Jara Վիքիպահեստում

Ժանետ Ալեխանդրա Խարա Ռոման (իսպ.՝ Jeannette Alejandra Jara Román ապրիլի 23, 1974(1974-04-23), Conchalí, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի և Սանտյագո, Չիլի), չիլիացի պետական ​​և քաղաքական գործիչ, Չիլիի Կոմունիստական ​​կուսակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանետ Խարան ծնվել է 1974 թվականի ապրիլի 23-ին Սանտյագոյում, մեխանիկի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Կոնչալի համայնքում։ Առաջին անգամ ամուսնացել է 19 տարեկանում, սակայն 21-ում այրիացել է, իսկ 33 տարեկանում դարձել Է մայր։ 1989 թվականին Խարան դարձել է Չիլիի կոմունիստական երիտասարդության թևի ակտիվիստ, 1997 թվականին ղեկավարել է Սանտյագոյի համալսարանի ուսանողների ֆեդերացիան, 1999 թվականին անդամակցել է Չիլիի կոմունիստական կուսակցությանը[1]։

1997 թվականին ավարտել է Սանտյագոյի համալսարանը՝ պետական կառավարում մասնագիտությամբ, իսկ 2014 թվականին՝ Չիլիի Կենտրոնական համալսարանը, որտեղ ուսումնասիրել է իրավագիտություն՝ մասնագիտանալով հարկային իրավունքի, հաշվապահության, ֆինանսների և սոցիալական ապահովության ոլորտներում։ 1998 թվականին սկսել է մասնագիտական գործունեությունը Լամպա քաղաքի վարչությունում, 1999-2001 թվականներին աշխատել է Սանտյագոյի քաղաքային մետրոպոլիայի տարածաշրջանային հարկային վարչությունում, 2002-2013 թվականներին՝ Չիլիի ներքին եկամուտների ծառայությունում։ 2000 և 2003 թվականներին դասավանդել է իրավագիտություն Սանտյագոյի համալսարանում, 2013-2015 թվականներին՝ Չիլիի Կենտրոնական համալսարանում[2]։

2016 թվականի նոյեմբերի 10-ին նշանակվել է սոցիալական ապահովության հարցերով կրտսեր պետական քարտուղար՝ Միշել Բաչելետի կառավարությունում[3]։

2022 թվականի մարտի 11-ին ստացել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը Գաբրիել Բորիչի կառավարությունում։

2025 թվականի ապրիլի 7-ին հրաժարական է տվել՝ որոշելով մասնակցել նախագահական ընտրություններին[4]։

2025 թվականի հունիսի 29-ին նախնական ընտրություններում հաղթել է 60 % արդյունքով՝ դառնալով «Միասնություն Չիլիի համար» ձախ կոալիցիայի թեկնածուն 2025 թվականի նախագահական ընտրություններում[5]։

Նախընտրական արշավի ընթացքում խոստացել է հաղթանակի դեպքում ապահովել աշխատատեղերի աճ և լուծել եկամուտների անհավասարության խնդիրը, ինչպես նաև բարձրացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ նա հակադարձել է աջերի առաջարկած այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են հակահետախուզական ականների տեղադրումը և սահմանի վրա պատերի կառուցումը, նշելով, որ հանցավորության աճը չի կարելի բացատրել միայն անօրինական ներգաղթի աճով, որի դեմ, այնուամենայնիվ, Խարան նույնպես մտադիր է պայքարել։ Բացի այդ, հայտարարել Է Չիլիում լիթիումի արդյունահանման ամերիկյան կոնցեսիան ևս 30 տարով երկարաձգելուց հրաժարվելու մտադրության մասին[6]։

2025 թվականի նոյեմբերի 16-ին նախագահական ընտրություններում ստացել է 26,9 % քվե և ընդդիմադիր աջ «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Խոսե Անտոնիո Կաստանի (23,9 %) հետ անցել ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված է 2025 թվականի դեկտեմբերի 14-ին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cristopher Ulloa (2025-11-16). «¿Quién es Jeannette Jara, la representante de la izquierda que busca ganar la segunda vuelta de las presidenciales en Chile?» (իսպաներեն). CNN en Español. Վերցված է 2025-11-17-ին.
  2. «Curriculum Vitae. Jeannette Jara Román» (PDF) (իսպաներեն). Ministerio del Trabajo. Վերցված է 2025-11-07-ին.
  3. «Jara pagó «a dedo» $14 millones en publicidad a diario del PC pese a tener 67 deudas previsionales y a que la ley recomendaba terminar los contratos» (իսպաներեն). El Líbero. 2025-08-18. Վերցված է 2025-11-07-ին.
  4. «Jeannette Jara renuncia al Ministerio del Trabajo para asumir candidatura presidencial» (իսպաներեն). Diario UChile. 2025-04-07. Վերցված է 2025-11-07-ին.
  5. «Tras triunfo de Jeannette Jara: estos son los candidatos presidenciales definitivos para noviembre» (իսպաներեն). 24 Horas. 2025-06-29. Վերցված է 2025-11-07-ին.
  6. Alexander Villegas (2025-07-22). «PERFIL Jeannette Jara: una comunista que aspira convertirse en la próxima presidenta de Chile» (իսպաներեն). Reuters. Վերցված է 2025-11-07-ին.
  7. «Resumen de los resultados elecciones presidenciales y parlamentarias de Chile, 2025: quién gana la primera vuelta, senadores» (իսպաներեն). CNN Español. 2025-11-17. Վերցված է 2025-11-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանետ Խարա» հոդվածին։