Ժամ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամ
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա
ՍտեղծողԷբի Մորգան
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ՌեժիսորCoky Giedroyc?
Գլխավոր
դերերում
Ռոմոլա Գարայ, Բեն Ուիշոու, Դոմինիկ Ուեսթ, Անտոն Լեսեր, Ջուլիան Ռայնդ-Թաթ, Ջոշուա ՄակԳուայըր, Lisa Greenwood?, Աննա Չանսելոր, Ունա Չապլին, Փիթեր Քափալդի, Բեռն Գորման, Ջուլիեթ Սթիվենսոն, Թիմ Փիգոթ-Սմիթ, Էնդրյու Սքոթ, Ադետոմիվա Էդուն և Լիզզի Բրոշեր
ԵրաժշտությունDaniel Giorgetti?
Պատմվածքի վայրԼոնդոն
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ12
Էկրաններին էհուլիսի 19, 2011-ից դեկտեմբերի 13, 2012
ՀեռուստաալիքBBC Two
ԴիստրիբյուտորXfinity Streampix?
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Ժամ» (անգլ.՝ The Hour), բրիտանական դրամատիկական հեռուստասերիալ, ցուցադրվել է 2011 թվականի հուլիսի 19-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 13-ը` BBC Two հեռուստաալիքով։ Այնտեղ պատմվում է լրագրողների մասին, ովքեր 1956 թվականին աշխատում են BBC-ում և կազմում են ամենօրյա լուրերի ծրագիրը` «Ժամը», որը հեռարձակվում է ուղիղ եթերով։

2013 թվականի փետրվարի 12-ին երկու եթերաշրջան թողարկելուց հետո` BBC-ին ավարտեց ծրագիրը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուրերի ծրագրի պրոդյուսեր է նշանակվում Բել Ռոուլին (Ռոմոլա Գարայ), հաղորդումների գաղափարը մշակում է պարծենկոտ լրագրող Ֆրեդերիկ Լայոնը (Բեն Ուիշոու), իսկ ծրագիրը վարելու համար հրավիրում են պատկառելի Հեկտոր Մեդենին (Դոմինիկ Ուեսթ)։ Շոուի սյուժեն կապված է 1950-ական թվականներին տեղի ունեցած պատմական իրադարձությունների հետ. Խորհրդային Միությունը ճնշում է Բուդապեշտի ապստամբությունը, Եգիպտոսում սկսվում է Սուեզի ճգնաժամը։

Լարված մթնոլորտ, մութ իրադարձություններ, անձնական ողբերգություններ, «վերևից» ճնշում` ամեն ինչ միահյուսվում է «Ժամի» սյուժեում, հաղորդելով այն մասին, թե 1950-ական թվականներին ինչ դժվար է եղել հաղորդել արդիական քաղաքականության մասին։ Այդ ժամանակ քաղաքական շատ գործիչներ ու BBC-ի ղեկավարները հետևում էին, որպեսզի աշխարհում տեղի ունեցող նորությունները ուղիղ եթերով չհեռարձակվեն, հեռուստալրագրողներին արգելված էր ուղիղ ձևով քննարկել տվյալ պահի պատերազմական իրադարձությունները և քննադատել բրիտանական կառավարությանը, վարչապետին ու խորհրդարանին։ Իրադրությունը բարդանում է նրանով, որ ծրագրով սկսում է հետաքրքրվել ՄԻ6 գաղտնի ծառայությունը, կասկածելով, որ BBC-ում աշխատում է «սովետական լրտես»։

Լրագրող Ֆրեդերիկ Լայոնը կասկածում է, որ ՄԻ6-ի աշխատակիցները կապ ունեն երիտասարդ արիստոկրատուհի Ռուտ Էլմսի մահվան հետ, ով կապված էր վերջերս մահացած Փիթեր Դարելի հետ։ Ֆրեդերիկը փորձում է քննել Դարելի և Ռիտի սպանությունը, բայց բոլորը լռում են այդ մասին։ Ի վերջո, նրան հաջողվում է պարզել, որ Ռիտը Եգիպտոսում կապված է եղել ՄԻ6-ի գործունեության հետ։ Բացի լրտեսական ինտրիգները, սերիալում Բելի և Հեկտորի միջև ռոմանտիկ կապ է ստեղծվում։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում սրվում է սպառազինության մրցավազքը, Մեծ Բրիտանիայում նախատեսվում է միջուկային հրթիռներ տեղակայել ռազմական բազաներում։ Կոռուպցիան քայքայում է Լոնդոնի ոստիկանությունն ու կառավարությունը։

Ամիսներ տևած բացակայությունից հետո «Ժամի» անձնակազմ է վերադառնում Ֆրեդերիկ Լայոնը, ում հրավիրել էր նոր հաղորդավար Ռենդալ Բրաունը (Փիթեր Կապալդի)։ Ֆրեդերիկը ռասսայական բախումների վերաբերյալ հարցեր է բարձրացնում` երկու կողմերին էլ թույլ տալով արտահայտվել և խախտում է BBC- չգրված օրենքը։

«Էլ Պարադիս» ակումբի երգչուհի Կիկի Դիլեյնը (Հաննա Տոյնտոն) Հեկտորին մեղադրում է բռնության մեջ, Բելն ու Ֆրեդերիկը փորձում են պարզել` ում համար էր շահավետ այդ մեղադրանքը։ Հեկտորի պահվածքի պատճառով խորանում է Մեդենների ընտանիքի ճգնաժամը, իսկ Մարնին փորձում է զարգացնել կարիերան` վարելով ITV հեռուստաալիքի խոհարարական շոուն։ ITV-ն փորձում է իր լրատվական հաղորդման մեջ ներգրավել նաև Հեկտորին, իսկ նրանց պրոդյուսերը հոգ է տանում Բելի մասին։

Փորձելով քանդել ստի և շանտաժի կծիկը` «Ժամ» լրատվական ծրագրի աշխատակիցները կապեր են հայտնաբերում ժամանցային հաստատությունների, պոռնոգրաֆիայի տարածման, կոռումպացված ոստիկանների, պաշտպանության նախարարի և մի ինչ-որ կազմակերպության միջև։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոմոլա Գարայ — Բել Ռոուլի, պրոդյուսեր
  • Բեն Ուիշոու — Ֆրեդերիկ Լայոն, լրագրող և համահաղորդավար
  • Դոմինիկ Ուեսթ — Հեկտոր Մեդեն, հաղորդավար
  • Աննա Չանսելլոր — Լիկս Ստորմ, լրագրություն և արտասահմանյան լուրերը հաղորդող
  • Փիթեր Կապալդի — Ռենդալ Բրաուն, լրահոս բաժնի վարիչ
  • Անտոն Լեսսեր — Կլարենս Ֆինդլի
  • Ունա Չապլին — Մարնի Մեդեն, Հեկտորի կինը
  • Ջուլիան Ռայն Թադ — Անգուս Մակքեյն, կառավարության ներկայացուցիչ
  • Թիմ Պիգոտ Սմիթ — լորդ Էլմս
  • Ջուլիետ Սթիվենսոն — լեդի Էլմս
  • Վանեսա Կիրբի — Ռուտ Էլմս
  • Լիզա Գրինվուդ — Սիսի Կուպեր, Բելի օգնականը
  • Հորման Բյորն — Թոմաս Քիշ, արաբերենի թարգմանիչ
  • Ջոշուա Մակգուայր — Այզեկ Ուենգրոու
  • Ջոն Բոուի— Դուգլաս Օուեն
  • Էնդրյու Սքոթ — Ադամ լե Ռեյ, դերասան

Սերիալի դերասանուհի Բել Ռոուլիի (անգլ.՝ Bel Rowley) կերպարն ունի իրական նախատիպ. Գրեյս Ուինդհեմ Գոլդի(անգլ.՝ Grace Wyndham Goldie), ով աշխատել է BBC-ում 1940-ական թվականների կեսերից [2]:

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժամ» հեռուստասերիալը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ» կատեգորիայում, իսկ գլխավոր դերերը դերակատարող Ռոմոլա Գարայը և Դոմինիկ Ուեստը` «մինի սերիալի լավագույն դերասանուհի» և «մինի սերիալի լավագույն դերասան» կատեգորիաներում»[3]։

Սերիալը երկու անգամ «մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն սցենար» կատեգորիայում առաջադրվել է «Էմմի» մրցանակի` նվաճելով այն 2013 թվականին, ինչպես նաև անվանակարգում է ստացել «մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն քասթինգ» կատեգորիայում։

2012 թվականին սերիալը «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» (Աննա Չանսելլոր)[4], «Լավագույն լուսավորում» և «Լավագույն ձայն» կատեգորիաներում BAFTA TV-ի երեք անվանակարգում է ստացել, և 2013 թվականին հինգ անվանակարգում` «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» (Փիթեր Կապալդի)[5], «Լավագույն սաունթրեք», «Լավագույն ձայն», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն դիզայն» կատեգորիաներում։

Geneva Cinéma Tout Ecran ժնևյան փառատոնի ժամանակ` 2011 թվականի նոյեմբերին, հեռուստասերիալն արժանացավ հանդիսատեսի համակրանք մրցանակին (Audience Award): Մրցանակը ստացան սերիալի երեք ռեժիսորները` Հարրի Բրեդբիրը, Կոկի Հիդրոյցը և Ջեյմի Պեյնը[3][6][7]։

2012 թվականին Դոմինիկ Ուեստը «Ժամ» և «Appropriate Adult» հեռուստասերիալներում ունեցած դերերի համար ստացել է Broadcasting Press Guild Award մրցանակ[8][9][10][11], Ռոմոլա Գարայը անվանակարգվել է «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում, իսկ Էբի Մորգանը` որպես լավագույն սցենարիստ։ 2013 թվականին այդ մրցանակի անվանակարգումներ են ստացել Փիթեր Կապալդին, Աննա Չանսելլորը և Բեն Ուիշոուն[12]։

Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է Մեծ Բրիտանիայում, որից հետո սերիալը ցուցադրվել է.

Կարծիքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողները «Ժամ» հեռուստասերիալը համեմատում են ամերիկյան «Խելագարները» (անգլ.՝ Mad Men) սերիալի հետ[17][18][19][20]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'The Hour axed by BBC2». Radio Times. 2013 թ․ փետրվարի 12. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  2. «Обзор сериала «Час» на сайте «Вокруг ТВ»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 «The Hour» (2011) — Awards
  4. «Television Awards Winners in 2012 - TV Awards - Television - The BAFTA site». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  5. «Television in 2013». BAFTA. Վերցված է 05-05-2016-ին.
  6. «CINEMA TOUS ECRANS 2011 / The Hour: Séries TV». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  7. Lalibre.be — Reflet d’or à «The Hour»
  8. «Broadcasting Press Guild Awards: Rev, Olivia Colman, Dominic West Take Top Prizes». The Huffington Post UK. 2012 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  9. Torin Douglas (2012 թ․ մարտի 30). «Broadcasting Press Guild TV and Radio Awards 2012». The Broadcasting Press Guild. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  10. «Rev stars score four wins at Broadcasting Press Guild Awards». Metro.co.uk. 2012 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  11. John Plunkett (2012 թ․ մարտի 30). «Rev reigns at Broadcasting Press Guild awards». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  12. Plunkett, John (7 февраля 2013). «Parade's End leads nominations for Broadcasting Press Guild awards». The Guardian. Վերցված է 13-10-2015-ին.
  13. «BBC America Program Details: The Hour». BBC America Media Room. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. «ABC1 Programming Airdate: The Hour (episode one)». ABC Television Publicity. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. «Media Alert - Critically-acclaimed [[[sic]]] series, The Hour, debuts on Netflix». Canada Newswire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  16. «VOX: The Hour». TVNorge Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
  17. «Час»… будто балансирует между литературной стилистикой Грэма Грина и меланхоличной статичностью «Безумцев»,— пишет украинский портал «MediaBlender» Արխիվացված 2012-01-14 Wayback Machine
  18. Sam Wollaston (2011 թ․ հուլիսի 19). «TV review: The Hour». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  19. Tom Sutcliffe (2011 թ․ հուլիսի 20). «Last Night's TV - The Hour, BBC2; Britain Through a Lens: the Documentary Film Mob, BBC4». The Independent. (անգլ.)
  20. BBC запустила аналог сериала «Безумцы»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]