Ժամսարանգիյն Սամբու
Ժամսարանգիյն Սամբու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 27, 1895[1] |
Ծննդավայր | Տուվե, Մոնղոլիա |
Մահացել է | մայիսի 21, 1972[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Ուլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ժամսարանգիյն Սամբու (հունիսի 27, 1895[1], Տուվե, Մոնղոլիա - մայիսի 21, 1972[1], Ուլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն), մոնղոլական քաղաքական և պետական գործիչ։ ՄԺՀ աշխատանքի հերոս (1965 թվականին), Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) անդամ 1922 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականից՝ ՄԺՀ անասնապահության և հողագործության նախարարության բաժնի վարիչ։
1937-1946 թվականներին ՄԺՀ դեսպանորդն էր ԽՍՀՄ-ում
1946-1950 թվականներին՝ ՄԺՀ արտգործնախարարության ժողովի բաժնի վարիչ
1950-1952 թվականներին՝ ՄԺՀ դեսպանը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրաաական Հանրապետությունում
1946-1953 թվականներին՝ ՄԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
1953-1954 թվականներին՝ մոնղոլա-խորհրդային բարեկամության ընկերության նախագահի տեղակալ
1954 թվականից ՄԺՀ ժողովրդական մեծ խուրալի նախագահության նախագահն էր, ՄԺՀԿ ԿԿ և ԿԿ քաղբյուրոյի անդամ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» լենինյան միջազգային մրցանակ (1966 թվական)
- Պարգևատրվել է Սուխե Բատորի 4 և մոնղոլական այլ շքանշաններով, ինչպես նաև Լենինի ու խորհրդային այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 156)։ ![]() |