Ժամանակի համառոտ պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակի համառոտ պատմություն
A Brief History of Time[1]
BriefHistoryTime.jpg
ԵնթավերնագիրFrom the Big Bang to Black Holes[1]
ՀեղինակՍթիվեն Հոքինգ[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհանրամատչելի գիտություն[1] և էսսե
ԹեմաՏիեզերագիտություն[1]
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր198[1]
ՀաջորդBlack Holes and Baby Universes and Other Essays
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBantam Books[1]
Հրատարակման տարեթիվ1988[1]
Թարգմանիչ հայերենՏիրան Քրմոյան, Աննա Մխիթարյան
ԳՄՍՀ0-553-10953-7
OCLC39256652

Ժամանակի համառոտ պատմություն (ենթավերնագիր՝ Մեծ պայթյունից մինչև սև խոռոչներ), գիտահանրամատչելի գիրք՝ գրված հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կողմից։ Առաջին անգամ հրատարակել է ամերիկյան Bantam Dell Publishing Group հրատարակչությունը 1988 թվականին[2]։ Գրքում խոսվում է Տիեզերքի առաջացման, տարածության և ժամանակի էության, սև խոռոչների, լարերի տեսության և որոշ մաթեմատիկական խնդիրների մասին, այնուամենայնիվ, գրքի էջերում կարելի է տեսնել միայն մեկ բանաձև՝ E=mc²։ Գիրքն իր հրատարակման օրվանից առ այսօր հանդիսանում է բեսթսելլեր (20 տարիների ընթացքում վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակ)[3], քանի որ գրված է պարզ լեզվով և նախատեսված է հասարակ ընթերցողի համար։ Մինչև 2001 թվականը թարգմանվել է 35 լեզուներով[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի համառոտ պատմությունը նպատակ է հետապնդում հասարակ ըներցողին բացատրել տիեզերագիտության այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մեծ պայթյուն, սև խոռոչներ, լուսային կոն։ Դրա հիմնական նպատակն է տալ երևույթի նկարագիրը, բայց ի տարբերություն գիտական գրքերի՝ այն փորձում է բացատրել որոշ բարդ մաթեմատիկական հարցեր։

1983 թվականին Հոքինգն առաջին անգամ դիմեց Քեմբրիջի համալսարանի մամուլի աստղագիտության գրքերի գծով գլխավոր խմբագիր Սայմոն Միթթոնին՝ ներկայացնելով տիեզերագիտության թեմայով գիրք գրելու իր գաղափարը։ Միթթոնը ձեռագրի վերաբերյալ որոշ կասկածներ ուներ այն կապակցությամբ, որ հավասարումներով հագեցած գիրքը չէր ունենա այնպիսի վաճառք, ինչպիսին Հոքինգն էր ակնկալում։ Որոշակի դժվարություններով, այնուամենայնիվ, նա համոզեց Հոքինգին հանել բոլոր հավասարումները՝ բացի մեկից[5]։ Գրքի շնորհակալությունների հատվածում հեղինակը ևս նշում է, որ քանի որ գրքում առկա յուրաքանչյուր հաջորդ հավասարում կձանձրացնի ընթերցողին, այդ իսկ պատճառով առկա ընդամենը մեկը՝ E=mc²։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվական, առաջին հրատարակություն՝ Կարլ Սագանի կողմից գրված ներածությամբ, որում աստղագետը պատմում է մի պատմություն. 1974 թվականին Սագանը մեկնել էր Լոնդոն գիտական կոնֆերանսի։ Երբ ընդմիջման ժամանակ շրջում էր սենյակից սենյակ, պատահաբար տեսնում է մեկ այլ, շատ ավելի մեծ հանդիպում. «Ինձ թվաց, թե ես մի հնագույն արարողակարգ եմ դիտում, աշխարհի ամենահին գիտական կազմակերպություններից մեկի՝ Լոնդոնի թագավորական ընկերության նոր կրթաթոշակառուների պարգևատրման արարողությունը։ Շարքի սկզբում հաշմանդամի սայլակին նստած մի երիտասարդ շատ դանդաղ իր անունն էր ստորագրում մի գրքում, որի առաջին էջերին հավերժացել էր Իսահակ Նյուտոնի ստորագրությունը... Սթիվեն Հոքինգը լեգենդ էր արդեն այդ ժամանակ»։ Ներածության մեջ Սագանը հավելում է, որ Հոքինգը մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսորներ Նյուտոնի և Պոլ Դիրակի «արժանի ժառանգորդն է»[6]։

Առաջին հրատարակությունից հետո ներածությունը հեռացվեց գրքից, քանի որ հեղինակային իրավունքով պաշտպանված էր Սագանի կողմից և հրատարակիչը չէր կարող գործածել այն։ Հետագա հրատարակությունների համար Հոքինգը ինքը ներածություն գրեց։

  • 1996 թվական. բարելավված, ընդլայնված և պատկերազարդված հրատարակություն, որում առկա էին տարբեր պատկերներ տեքստը ավելի մատչելի դարձնելու համար։
  • 1998 թվական. 10-րդ հոբելյանական հրատարակություն, որը նման էր 1996 թվականի հրատարակությանը, սակայն ավելացված էին մի քանի գծապատկերներ։
  • 2005 թվական. վերանայված հրատարակություն, որում արտացոլվեցին վերջին տարիներին վերաբերող գիտական հայտնագործությունները։ Փոփոխություններում Հոքինգին օգնեց ֆիզիկոս Լեոնարդ Մլոդինովը։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թվականի ամերիկացի ռեժիսոր Էրրոլ Մորրիսը նկարահանեց նույնանուն վավերագրական ֆիլմ։ Չնայած այն հանգամանքին, որ գիրքն ու ֆիլմն ունեն միևնույն անվանումը, վերջինս չի արտացոլում գրքի բովանդակությունը, այլ պատմում է բրիտանացի գիտնականի կյանքի, աշխարհընկալման, գիտական ձեռքբերումների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Gardner M. The Ultimate Turtle // The New York Review of Books / R. B. Silvers, B. Epstein, E. Hardwick et al. — 1988. — ISSN 0028-7504
  2. A Brief History of Time is based on the scientific paper J. B. Hartle, S. W. Hawking (1983). "Wave function of the Universe".
  3. Paris, Natalie (26 April 2007). "Hawking to experience zero gravity". The Daily Telegraph (London).
  4. "Hawking's briefer history of time"
  5. White, Michael and John Gribbin (1992). Stephen Hawking: a life in science.
  6. Hawking, Stephen (1988). A Brief History of Time.
  7. Ռեժիսոր,սցենարի հեղինակ Ռիչարդ Քելլին ֆիլմի մասին (Режиссёр сценарист Ричард Келли (Richard Kelly) о фильме)
  8. Bullock Dan (ապրիլի 10, 2014)։ «Stephen Hawking Biopic ‘Theory of Everything’ Set for Nov. 7 Launch»։ Variety։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 10 (անգլ.)
  9. «'The Theory Of Everything' Trailer Is A Heartbreaking Inspiration»։ Huffington Post։ օգոստոսի 6, 2014։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6 (անգլ.)
  10. A new Robert Lepage at the Met ֆրանսերեն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]