Ժամանակը նվաճող աղջիկը
Ժամանակը նվաճող աղջիկը ճապ.՝ 時をかける少女 | |
---|---|
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ, ռոմանտիկ անիմե կամ մանգա, ռոմանտիկ ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, պատմություն հասունացման մասին, դպրոցական անիմե[1], գիտաֆանտաստիկ անիմե[1] և ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին[1] |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | հուլիսի 15, 2006[2], հուլիսի 4, 2007, մարտի 3, 2007, օգոստոսի 8, 2006, նոյեմբերի 24, 2010, հուլիսի 17, 2006, նոյեմբերի 11, 2012 և նոյեմբերի 19, 2006 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Մամոռու Հոսոդա[3] |
Պրոդյուսեր | Ձյունգո Մարուտա |
Սցենարիստ(ներ) | Սատոկո Օկուդերա |
Երաժշտություն | Յոսիդա Կիյոսի |
Տևողություն | 100 րոպե |
«Ժամանակ նվաճող աղջիկը» (ճապ.՝ 時をかける少女 Տոկի օ կակերու սյոձյո), Յասուտակի Ցուցուայի նորավեպի հիման վրա, ռեժիսոր Մամորու Հոսոդայի գլխավորությամբ Madhouse մուլտիպլիկացիոն ընկերության կողմից նկարահանված անիմե (ճապ.՝ 細田守)։ Առաջին ցուցադրությունները տեղի են ունեցել 2006 թվականի հուլիսի 15-ին Ճապոնիայի կինոթատրոններում։ 2007 թվականի ապրիլի 20-ին Ճապոնիայում անիմեն թողարկվեց DVD տարբերակով, բայց սահմանափակ քանակով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի օր Մակոտակիի մոտ պատահում են բազմաքանակ անհաջողություններ, և վերջիվերջո նա հայտնվում է գնացքի անիվների տակ։ Բայց հենց այդ ժամանակ նա հասկանում է, որ կարող է տեղաշարժվել ժամանակի ընթացքում, փոփոխելով անցյալը, և այդպես էլ նա փրկվում է։ Տարվելով անցյալը փոփոխելով, Մակոտոն նկատում է, որ իր փորձերի արդյունքում տանջվում են ուրիշ մարդիկ, իսկ անցյալ տեղափոխվելու թռիչքների քանակը սահմանափակ է։ Փորձելով շտկել այդ ամեն ինչը, ինչ նա արել է, կորցնում է իր բոլոր հնարավորությունները։ Նա նաև իմանում է, որ իր համադասարանցի Տիակին եկել է ապագայից։ Հենց նա էլ կորցրել է ժամանակի մեջ ճամփորդելու մեքենան, որի վրա էլ ընկել է Մակոտոն։ Հիմա Տիակին պետք է վերադառնալ իր ժամանակը, այդպես էլ չտեսնելով այն, ինչի համար նա այդքան ճանապարհորդել էր՝ նկարը, որը պետք է այրվեր։ Նա չի տեսնում, քանի որ այն ռեստավրացիայի է ենթարկվում։ Բայց Մակոտոն խոստանում է հետևել նկարին, ինչպես նաև, որ նրանք կհանդիպեն ապագայում։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակոտո Կոնո(ճապ.՝ 紺野 真琴, Կոնո Մակոտո), գլխավոր հերոսուհին։ Ուրախ տրամադրությամբ, բարի բնավորությամբ և հումորի լավ զգացումով աղջիկ։ Դասերին անհաջողությունների պատճառով դասերից հետո մնում է հերթապահության, իսկ լաբորատորիայում, անհաջող կերպով սայթաքում է, և ընկնում ապագա գիտնականի ստեղծած ժամանակի մեքենայի վրա, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս կատարել թռիչքներ դեպի այն ժամանակը և այն վայրը, որտեղ նա ցանկանում է։ Բայց նա վատնում է բոլոր հնարավորությունները մանրուքների վրա, և այդպես ամենավճռական պահին նրա մոտ այլևս չեն լինում թռիքչքի հնարավորություններ։
Տիակի Մամիա(ճապ.՝ 間宮 千昭 Մամիյա Տիակի), արտաքին տեսքը՝ բարձրահասակ, շիկահեր, կանաչ աչքեր։ Կրում է ջինսեր ու մայկաներ։ Բնավորությունը՝ հումորով, սիրում է կատակներ անել Մակոտոյի գլխին, ինչի պատճառով էլ անընդհատ նրանք վիճում են։ Անուշադիր աշակերտ է, որն անընդհատ ուշանում է դասերից, ինչպես նաև Մակոտոն։ Միայն թե նա իսկապես սիրում է Մակոտոյին և հոգ է տանում նրա մասին։ Նա խոստովանել է Մակոտոյին, սակայն նա վերադարձել է անցյալ ու այնպես արել, որ իբր թե այդպիսի բան չի եղել։ Այն պատճառով, որ Մակոտոն սկսում է նրանից հեռանալ, նա սկսում է հանդիպել համադասարանցի մի աղջկա հետ, որը շուտվանից է սիրահարված Տիակիին։ Սակայն Տիակին շարունակում է սիրել Մակոտոյին։
Կոսուկե Ցուդա (ճապ.՝ 津田 功介 Ցուդա Կոսուկե), Տիակիի և Մակոտոյի ընկերը։ Ի տարբերություն մյուս երկուսի, շատ ուշադիր է ու նախաձեռնող, լավ աշակերտ։ Ցանկանում է ընդունվել բժշկական համալսարան, որպեսզի օգնի ծնողների կլինիկային։ Դրան զուգահեռ օգնում է ընկերներին ու մասնակցում է նրանց խրախճանքներին։ Հենց նա է բացում Մակոտոյի աչքերը Տիակիի զգացմունքների վրա, սական դա արդենո ւշ է լինում։
Մանգա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն երկու համանուն մանգաներ։ 2003 թվականին լույս է տեսնում «Ժամանակը նվաճող աղջիկը», որը անիմեի հետ կապված է ոչ ուղիղ ձևով․ գլխավոր հերոսուհին «Ժամանակը նվաճող աղջիկը» -Tokikake-ի գլխավոր հերոսուհու հորաքույրը[4]։ Ռուսաստանում 2011 թվականին լիցենզավորել ու հրատարակել են երկրորդ, ավելի հին մասը։
Հաղթանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի Tokyo Anime Awards մրցանակաբաշխության նոմինացիաներ․
- Տարվա անիմացիա
- Լավագույն ռեժիսոր - Մամորու Խոսոդա
- Լավագույն սցենար - Սատոկո Օկուդերա
- Լավագույն օրիգինալ սցենար - Ժամանակը նվաճող աղջիկը, Յասուտակի Ցուցուի
- Լավագույն բեմադրող-նկարիչ - Նիձո Յամատոտո
- Հերոսների լավագույն դիզայն - Յոսուկո Սադամոտո
Կոբեի 11-րդ փառատոնի (2006) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» նոմինացիայում հաղթանակ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական էջ Արխիվացված 2017-04-19 Wayback Machine(ճապոներեն)
- Ֆրանսերեն պաշտոնական էջ(ֆր.)
- «Ժամանակը նվաճող աղջիկը» Реанимедиа կայքում
- «Ժամանակը նվաճող աղջիկը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|