Ժամանակակից հունական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժամանակակից հունական թատրոն, հետբյուզանդական ժամանակաշրջանից մինչև այսօր եղած ժամանակակից հունական լեզվով գրված թատերական ստեղծագործություններն ու թատերական ներկայացումները։

Վենետիկյան Կրետե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկյան Կրետեում տեղի է ունեցել վերածնունդ, որն ընկած է ժամանակակից հունական թատրոնի հիմքում: Նշանավոր դրամատուրգներից էին Գեորգիոս Չորտատզիսը, Վիցենտոս Կորնարոսը և այլ կրետացի գրողներ: «Էրոտոկրիտոսը», անկասկած, ժամանակակից հունական գրականության վաղ շրջանի գլուխգործոցն է և հանդիսանում է վաղ շրջանի բարձրագույն նվաճումներից մեկը: Դա 1600-ական թվականներին Վիցենտոս Կորնարոսի (1553-1613) կողմից գրված մի հերոսական ռոմանս է: Կրետական գրականության և թատրոնի մյուս խոշոր ներկայացուցիչը Գեորգիոս Չորտատզիսն էր, իսկ նրա ամենաարժեքավոր գործը «Էրոֆիլին» էր, որը բնութագրվել է Կոստիս Պալամասի կողմից որպես ժամանակակից հունական թատրոնի առաջին գործ։ Եղել են նաև այլ նշանավոր ներկայացումներ, ներառյալ Կորնարոսի «Աբրահամի զոհը », Չորտատզիսի «Պանատիան և Կացուրբոսը», Մարկոս Անտոնիոս Ֆոսկոլոսի «Ֆորտունատոսը» և այլն։ Այս ժամանակահատվածում ստեղծվել են թատերական տարբեր ժանրերի ստեղծագործություններ, ինչպիսիք են ողբերգությունները, կատակերգությունները, պաստորալները և կրոնական պիեսները:

Հեպտանեսյան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության կողմից Կրետեի նվաճումից հետո հունական մտավորական, ինչպես նաև թատերական կենտրոնը տեղափոխվում է Հոնիական կղզիներ։ Հեպտանեսյան թատրոնի վրա մեծ է եղել իտալական վերածննդի ազդեցությունը։ Հայտնի դրամատուրգներից են Պետրոս Կացայտիսը, Սավոյաս Ռուսմելիսը և Դիմիտրիոս Գուզելիսը։ Նշանավոր աշխատություններից է եղել Անտոնիոս Մաթեսիսի «Վասիլիկոսը» (1830)։

Հունական լուսավորություն և անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրիոս Վենարդակիս

Նախահեղափոխական տարիների նշանավոր թատերական ստեղծագործություններից են Աֆանասիոն Քրիստոփուլոսի «Աքիլլես կամ Պատրոկլեսի մահը» (1805), Հոննիս Զամբելիոսի «Թիմոլիոնը» (1818) և այլ գործեր։

Անկախությունից հետո նոր հունական թագավորությունում թատերական ասպարեզ են գալիս այնպիսի գրողներ, որոնք առավել մոտ էին կանգնած Առաջին աթենական դպրոցին։ Դրանցից էին Ալեքսանդրոս Ռիզոս Ռանգավիզը, Ալեքսանդր Սութսոսը և Պանագիոթիս Սութսոսը։ Այս գրողներն հիմնականում գործածում էին հունարենի պահպանողական և արխայիկ ձևերը։ Մինչև 19-րդ դարի վերջը գերակայել է ռոմանտիկական ողբերգությունը, ինչպիսին է Դիմիտրիոս Վերնարդակիսի «Մարիա Դոքսապատրին» (1853) և «Ֆաուստան» (1893)։

Արքայական թատրոնը հիմնադրվել է Աթենքում 1880 թվականին։ 1880-ական թվականներից հայտնի են դառնում նոր ժանրերը։ Նոր դարի դերասաններն ու դրամատուրգներն էին Գրիգորիոս Քսենոփուլոսը, Պանտելիս Հորնը, Վասիլիս Ռոտասը և ուրիշներ։ Նշանավոր դերասաններն էին Աիմիլիոս Վեակիսը, Մարիկա Կոտոպուլին և Սիբել Անդրիանուն։

Արքայական թատրոնը 1932 թվականին վերակազմավորվել է որպես Ազգային թատրոն։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո ի հայտ են գալիս նոր դրամատուրգներ (Դիմիտրիս Պսատաս, Նիկոս Ցիֆորոս)։ Հաճախ նրանց ստեղծագործությունները տեղափոխվում էին նաև կինո։ Թատրոնի նշանավոր դերասանները հանդես էին գալիս նաև հունական կինոֆիլմերում։ Դրանցից էին Դիմիտրիս Հորնը, Մանոս Կատրակիսը, Օրեստիս Մակրիսը, Մելինա Մերկուրին և շատ ուրիշներ։ Լակովոս Կամբանելլիսը, հավանաբար, եղել է հետպատերազմյան շրջանի նշանավոր դրամատուրգ այն ժամանակ, երբ Կարոլոս Կունը նույնպես հայտնի էր որպես ռեժիսոր։ Կարոլոս Կունը հայտնի է եղել հին հունական պիեսների բեմականացումներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Γραμματάς Θ. 1987, «Η παρουσία της commedia dell’arte στο επτανησιακό θέατρο του ΙΗ’ αιώνα» στο Νεοελληνικό θέατρο Ιστορία-Δραματουργία, Κουλτούρα, Αθήνα.
  • R. Beaton, An Introduction to Modern Greek Literature, Oxford University Press, 1999.
  • D. Holton, Μελέτες για τον Ερωτόκριτο και άλλα νεοελληνικά κείμενα - Studies on Erotokritos and other Modern Greek texts, ed. Kastaniotis, Athens 2000. Կաղապար:Gr icon
  • M. Vitti, Ιστορία της Νεοελληνικής Λογοτεχνίας [History of Modern Greek Literature], ed. Οδυσσέας, Athens, 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]