Ժամանակակից իրանական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակակից իրանական գրականություն (պարս.՝ ادبیات معاصر ایران)

Ներածություն և համառոտ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից իրանական գրականությունը սկսած Իրանի սահմանադրական հեղափոխության հետ սերտ կապված է դարաշրջանի սոցիալ-քաղաքական, մշակութային և գրական ուղղությունների հետ, որը նախորդել է սահմանադրական հեղափոխությանը, այդ պատճառով դրա ճիշտ ընկալումը պայմանավորվում է նշված դարաշրջանի իրադարձությունների իմացությամբ։ Այդ ժամանակ Իրանի պալատներում սկսեցին հայտնվել եվրոպացիները, և Աբբաս-Միրզան իրանացի ուսանողների առաջին խումբն ուղարկեց Եվրոպա։ Բացի այդ, նա մի շարք միջոցներ է ձեռնարկել գիտության և տեխնոլոգիաների նոր ձեռքբերումների ուսումնասիրության և տարածման համար։ Նշված միջոցների թվում էին տպարանի հիմնումը և թերթի խմբագրության ստեղծումը։ Սակայն իրանցիների ավելի սերտ հարաբերությունները եվրոպացիների հետ տեղի է ունեցել Նասեր ադ-Դին շահի գահակալման ժամանակ։ Դար ալ-Ֆոնի դպրոցի ստեղծումից և գրականության հետագա զարգացումից հետո գրական մտավորականության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ֆաթհի-Ալի Ահունդ-զադե, Սեյեդ Ջամալ ադ-Դին Ասադաբադի, Միրզա Աբդ ար-Ռահիմ Թալիբով, Զեյն ալ-Աբեդին Մարագայ և Միրզա Մալկոմ խանը իրենց գաղափարները հրապարակել են պետական և օտարերկրյա թերթերի հոդվածներում, և դրանով իսկ հիմք դրեցին նոր մտածողության տարածման համար։ Պոեզիայում լիբերալ և սահմանադրական մոտիվների առաջացման հետ մեկտեղ քննադատական և բողոքական տրամադրությունները ևս աճեցին։ Սահմանադրական հեղափոխության սկզբնական ժամանակահատվածում, երբ գրողներն ու պոետները եղել են ազատության անմիջական ականատեսն ու երգիչը, գրականության լեզուն և ոճը փոխվեցին։ Արձակը դարձավ մատչելի ու հասարակ, գրողներին սկսեցին գրավել նոր գաղափարներն ու գրական նոր ժանրերը, ինչպիսիքն են ռոմանտիզմը, դրամատուրգիան, հրապարակախոսությունը և գիտա-պատմական ուսումնասիրությունները։ Գրողների լեզուն ավելի մոտ էր խոսակցականին։ Չափածոն իր հերթին «ազատվեց» պանեգիրիկից, լեզուն ժողովրդախոսակցական էր, իսկ պոեզիայի հիմնական նյութը դարձավ սոցիալական, քաղաքական, մշակութային և տնտեսական թեմատիկան[1]։

Ռոմանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր գրականությունը ղաջարական դարաշրջանում

Չնայած նրան, որ պատմավիպասանությունը պարսկական գրականության մեջ ունի հին արմատներ, ժամանականից վիպասանությունը տարածում է գտել Իրանում՝ ծագելով 19-րդ դարի կեսերին։ Առաջին իրանական վեպը եղել է Միրզա Հաբիբ Իսֆահանի «Հաջի-Բաբա Իսֆահանի արկածները»։ Դրանից հետո Մոհամմադ-Ալի Ջամալզադե, Թալիբովը և ուրիշներ սկսեցին գրել վեպեր։ Հասկանալի է, որ նշված հեղինակների գործերը լեզվաոճական առանձնահատկություններով մոտ եղել են ղաջարական դարաշրջանի մաքուր գրականին և երբեմն խոսակցականին։ Բացի դրանից, այդ ստեղծագործությունների գլխավոր առանձնահատկությունը ազգային ոգին էր և դրա արտացոլումը իրանական դիցաբանության մեջ[2]։

Նոր գրականությունը փահլևանյանների դարաշրջանում

Իրանի Սահմանադրական հեղափոխությունը 1906 թվականին, որն ուղեկցվել էր առաջին Մեջլիսի ազգային համագումարով և բազմաթիվ թերթերի ու ամսագրերի հրապարակմամբ, նախադրյալներ ստեղծեց ժամանակակից իրանական գրողների առաջին սերնդի հասունացման համար[3]։ Դրանից հետո երկրում ի հայտ եկավ վեպեր գրելու մի նոր ոճ, որի գլխավերևում էր Սադեղ Հեդայաթը։ Հեդայաթից հետո նրա ոճն ընդունեցին այնպիսի գրողների, ինչպիսիք են Հուշանգ Գոլշիրին, Ջալալ Ալ-է Ահմադը, Սադեք Չուբակը, Սիմին Դանեշվարը, Բոզորգ Ալավին, Մոհամմադ Դոուլաթաբադին, Ալի-Մոհամմադ Աֆղանին և Գոլյամ-Հոսեյն Սաեդին։ Այս հեղինակների ստեղծագործական ժառանգության մեւ հանդիպում են պատմվածքներ և վիպակներ։

Հետհեղափոխական շրջանի գրականությունը

Ժամանակակից իրանական գրականությունը հեղափոխությունից հետո զբաղվում է գլխավորապես քաղաքական քննադատությամբ և հասարակության մշակութային վիճակով։ Ժամանակակից գրող-վիպասանները, քննադատելով բարքերը, հիմնականում անդրադառնում են երկու թեմաների։ Առաջինը պայքարն է ավանդականի և մոդեռնիզացիայի, երկրորդը՝ տարածված մի շարք բարոյական արժեքների քննադատումը։ Հետհեղափոխական շրջանի իրանական երևելի վիպասաններից հարկ է նշել Զոյա Պիրզադին, Աբբաս Մաարուֆիին, Ալի Մոազզենիին, Հոսեյն Սանապուրային և Շիվա Արաստուիին[4]։

Դիմադրության գրականությունը

Ներկայումս «ռազմական գրականություն» տերմինը կցվում է այն աշխատություններին, որոնց հիմնական բովանդակությունը Իրան-Իրաք պատերազմն է, այս իմաստով դրանց ևս անվանում են դիմադրության գրականություն։ Տվյալ ժանրին են պատկանում, օրինակ, Հաբիբ Ահմադ-զադեի «Վերջին դատաստանի մեքենայի հետ շախմատի խաղը», Ահմադ Դեհկանի «Դասընթաց 270 աստիճանով», Ռեզա Ամիր-խանի «Ուրմիա» վեպ և Սեյյեդ Զահրա Հոսեյնի «Մայրը»։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր պոեզիա

Նոր պոեզիայի համար ինտելեկտուալ հենակետը դրված էր Նիմայից շատ տարիներ առաջ, և նրա համար, որպեսզի ուսումնասիրվի այս հասկացության էությունը, անհրաժեշտ է վերադառնալ Սահմանադրական հեղափոխության շրջանի պոետներին, որոնց թվում՝ Աբու-լ-Քասեմ-Լահուտի, Միրզա Հաբիբ, «Հաջի-Բաբա Իսֆահանի» թարգմանիչը և Միր-զադե Էշքին։

Նոր պոեզիան գրական ուղղություն է, որը ձևավորվել է Նիմա Յուշիջայի հայացքների հիման վրա։ Այս ուղղանը պատկանող պոետների թվին կարելի է դասել Ահմադ Շամլուին, Մահդի Աղավան Սալեսին, Ֆորուգ Ֆարոհզադին, Սոհրաբ Սեպեհրիին,Մանուչեհրա Աթաշիին, Թահերե Սաֆֆար-զադեին և Մահմուդ Մոշարրաֆ Ազադ Թեհրանիին։

Սպիտակ բանաստեղծություն

Սպիտակ բանաստեղծությունը պարսկական պոեզիայի մի ոճ է, որը ձևավորել է Ահմադ Շամլուն 50-ական թվականներին։ Այս ոճում՝ առաջացած Նիմա Յուշիջի պոեզիայի հիման վրա, չի գործում չափի և ռիթմի օրենքը, չափն այստեղ անհրաժեշտ է գտնել բառի իմաստի մեջ։ Չնայած, որ պոեզիայի այս տիպում օգտագործվում է ռիթմը, այնուամենայնիվ ռիթմի համար չկան հատուկ օրենքներ, և տեղը կախված է բանաստեղծի ցանկությունից։ Պոեզիայի այս տիպը Արևմուտքում անվանում են «ազատ բանաստեղծություն» և ամբողջական տեսքով այն կարող է հանդիպել Միլտոնի և Լորկայի ստեղծագործություններում։ Բարահենի կարծիքով՝ սպիտակ բանաստեղծության գաղափարը Շամլուն փոխ է առել արևմտյան գրականությունից, հատկապես վերջինիս և պարսկական լիրիկական արձակի ձուլումից առաջացել է «սպիտակ բանաստեղծությունը»։ Սպիտակ բանաստեղծությամբ զբաղվող պոետների շարքում Ահմադ Շամլուի կողքին կարելի է անվանել Հուշանգ Իրանիին, Ռեզա Բարահենին, Սեյեդ Ալի Սալեհիին, Մանուչեհրա Ատաշիին, Ահմադ Ռեզա Ահմադին, Ռասուլ Յունանին և Մուհամմադ Ռեզա Ահմադին։

Սուրբ պաշտպանության պոեզիա

Այն իրենից ներկայացնում է պոետիկ ստեղծագործությունների մի շարք՝ նվիրված Իրան-Իրաք պատերազմին։ Իսլամական հեղափոխության շրջանի արվեստի այս ճյուղն առաջացել է Իրան-Իրաք հակամարտության և դրա շուրջ հերոսության փառքի և զգացական լարվածության առաջացմամբ։ Պարսկական գրականության այս ուղղության համար որպես օրինակ ծառայում են «Քեշմի ճակատամարտի մասին գիրքը» պոեմը, «Այրված հող» վեպը, ինչպես նաև Սալման Հարաթիի և Սեպիդե Քաշանիի բանաստեղծություններից շատերը։

Մանկական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի նոր գրականության դարաշրջանում մանկական գրականությունը սկսվում է Ջաբբար Բագչեբանից, Աբաս Յամինի Շարիֆից և Թուրան Միր-Հադիից։ Արդյունքում այս ասպարեզում հաջողություն ձեռք բերեցին Սամին Բագչեբանն ու Մոստաֆա Ռահմադուստը։ Հուշանգ Մորադ ՔԵրմանիի «Մաջիդի հեքիաթները» համարվում են մանկական գեղարվեստական գրականության ամենահաջողված ստեղծագործություններից մեկը։ 1965 թվականից բնակչութհան փոքր տարիքային խմբի շրջանում ընթերցանությունը հանրամատչելի դարձնելու նպատակով ստեղծվեց «Երեխաների և պատանիների մտավոր զարգացման ակումբ»։ Այն զբաղվում է ցուցահանդեսների, փառատոնների, միջոցառումների կազմակերպմամբ և գրքեր է բաժանում պատանի լսարանին։ Իսլամական հեղափոխությունից հետո այս ակումբը դարձավ Կրթության նախարարության ենթաբաժին։ Գրողներից, որոնց երբեմն անդրառադնում են այս թեմատիկային, կարելի է նշել Ահմադ Շամլուին, Նադեր Էբրահիմին և Սամադ Բեհրանգին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Онлайн-библиотека(պարս.)
  2. [Рухбахшийан А-Х. Становление персидского романа // Наме-йе фархангестан 13 (1999), с. 146]
  3. Статья о персидской литературе Արխիվացված 2017-11-02 Wayback Machine(պարս.)
  4. [Хаджери Х. Отражение модернизма в персидском романе // Фасль-наме-йе данешкаде-йе адабийат ва улум-е энсани-йе Табриз, с. 160](պարս.)