Ժամանակակից արվեստի պետական թանգարան (Սալոնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի պետական թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Կազմված էCostakis collection?
Մասն էMOMus
Հիմնադրվել է1997
Կայքgreekstatemuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի պետական թանգարան (հուն․՝ Κρατικό Μουσείο Σύγχρονης Τέχνης, ΚΜΣΤ), գտնվում է Մակեդոնիայի հունական շրջանի Սալոնիկ մայրաքաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1997 թվականին։ Թանգարանի բացումը տեղի ունեցավ այն նույն տարում, երբ քաղաքն ստացավ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք տիտղոսը։ Սակայն թանգարանի ստեղծման նախապայմանը եղավ հունական կառավարության կողմից Գեորգի Դիոնիսովիչ Կոստակիի Ռուսական ավանգարդ հավաքածուն (1257 կտավ) ձեռք բերելը։ Այս հավաքածուն ընդգկրում է ռուս այնպիսի ավանգարդիստների աշխատանքներ, ինչպիսիք են Կ. Մալևիչը, Վ. Տատլինը, Վ. Կանդինսկին, Էլ. Լիսսիտցկին, Լ. Պոպովան։ Այդ ժամանակվանից ի վեր թանգարանն ակտիվորեն զարգանում է և այսօր համարվում է արվեստի այս ոլորտի կարևորագույն թանգարաններից մեկը։ Թանգարանի աշխատանքներից ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Իսպանիայում։ Թանգարանի առաջին գեղարվեստական տնօրենը Սալոնիկի Արիստոտելի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր Միլտիադիս Պապանիկոլաուն էր։ 2006 թվականից թանգարանը ղեկավարում է ռուսական ավանդարտի ոլորտում մասնագիտացած դոկտոր Մարիա Ցանցանոգլուն։ Թանգարանը կազմակերպում է ինչպես իր մշտական ցուցանմուշների ցուցադրություններ, այնպես էլ` ներկայացվում են ժամանակակից արվեստի տարբեր աշխատանքների ցուցադրություններ։ «Լույսն արվեստում» (արհեստական լույս, բնական լույս, էլեկտրական լույս, մետաֆիզիկական լույս), «Մութն արվեստում» պիլոտային ցուցահանդեսները` հիմնված Մալևիչի աշխատանքների վրա, ցուցադրվել են 2002 թվականի ընթացքում։ «Կոմպոզիցիա և կառուցում» ցուցահանդեսը (Կոստակիսի աշխատանքները) ցուցադրվել են 2003 թվականին։ Լուսանկարչության թանգարանն ու Ժամակաակից արվեստին կենտրոնը թանգարանի մասն են կազմում[1]։ Միաժամանակ թանգարանը կազմակերպում է կրթական և հետազոտական ծրագրեր, թատերական և երաժշտական միջոցառումներ և իրականացնում է ակտիվ հրատարակչական գործունեություն։ Թանգարանը միջազգային համագործակցություն է զարգացնում աշխարհի հանրահայտ այնպիսի թանգարանների հետ, ինչպիսիք են tate Moder, Martin Gropius Bau թանգարանները Բեռլինում, Maillol թանգարանը Փարիզում, Տրետյակովյան պատկերասրահը, Շուսեևի անվան պետական գիտա-հետազոտական ճարտարապետության թանգարանը։ 2011 թվականի նոյեմբերի 8-ին թանգարան առաջին անգամ կազմակերպեց Կոստակիսի հավաքածուի ցուցադրությունը Աթենքում[2](հուն.)։ Ժամանակակից արվեստի պետական թանգարանը Թեսսալոնիկեի Ժամանակակից արվեստի բիենալլեի կազմակերպիչն է[3](հուն.)։

Մշտապես ցուցադրվող նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի պետական թանգարան (Սալոնիկ)» հոդվածին։