Jump to content

Ժամանակակից արվեստի թանգարան (Մոնտեռեյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][2]
ՏեղագրությունՄոնտեռեյ[2]
Ղեկավարության նստավայրՄոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրվել է1991
Կայքmarco.org.mx
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի թանգարան Մոնտեռեյում (իսպ.՝ Museo de Arte Contemporáneo de Monterrey, անգլ.՝ Museum of Contemporary Art, Monterrey, կրճատ` MARCO), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Մեքսիկայում` Մոնտեռեյում։

Պատմություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1991 թվականին, շինությունը նախագծվել է մեքսիկացի ճարտարապետ Ռիկարդո Լեգորետայի կողմից` պոստմոդեռն մինիմալիզմի ոճով։

«Աղավնի» քանդակը

Թանգարանը գրավում է 16.000 քմ տարածք, որից 5.000 քմ-ն առանձնացված է ցուցահանդեսների 11 պատկերասրահների համար։ Արվեստի գործերը գտնվում են բնական և արհեստական լուսավորության ներդաշնակորեն բաշխված տարածքում։ Թանգարանի ներքին բակում կառուցված է քանդակներով, շատրվանով և անդրադարձնող լողավազանով այգի։ Թանգարանում կա հանդիսասրահ, հուշանվերների խանութ և ռեստորան։ Այնտեղ անց են կացվում հասարակության ուշադրությունն արվեստի վրա հրավիրող միջոցառումներ։

Թանգարանի կողմնորոշիչն ու խորհրդանիշը «La Paloma» կոչվող արձանն է, որը գտնվում է թանգարանի դիմաց. այն աղավնու 4 տոննայանոց և 5.5 մետր բարձրությամբ արձան է, որի հեղինակը քանդակագործ Խուան Սորիանոն է[3]"

Թանգարանի սրահներից մեկը

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է հիմնականում լատինաամերիկյան ժամանակակից արվեստի ներկայացուցիչների նկարներ, քանդակներ, ինստալյացիաների և գրաֆիկական աշխատանքներ։ Հավաքածուներում կան նաև եվրոպացի, ամերիկացի և կանադացի նկարիչների աշխատանքներ։

Թանգարանում անցկացված ցուցահանդեսների ժամանակ ցուցադրվել են մեքսիկացի հետևյալ նկարիչների աշխատանքները. Ֆրիդա Կալո, Մատիաս Գերից, Գաբրիել Օրոսկո, Մանուել Ալվարես Բրավո, Արմանդո Սալաս Պորտուգալ, Խուլի Գալան, Թեոդոր Գոնսալես դե Լեոն, Էնրիկե Գուսման, Ռիկարդո Մազալ, Ռիկարդո Լեգորետա, Ռոդոլֆո Մորալես, Պաուլա Սանտյագո, Ալբերտո Վարգաս, Գերմենեգիլդո Բուստոս։

Այստեղ ցուցադրվել են նկարիչներ նաև այլ երկրներից, ինչպես, օրինակ` Իսամու Նոգուտին, Ժոզեֆ Բոյսը, Ջենի Հոլցերը, Ջոան Բրոսան, Անա Մենդիետան, Պաուլա Ռեգուն, Հենրի Մուրը, Էնտոնի Հորմլին. Յան Հենդրիքսը, Աննետ Մեսաժեն, Ռոն Մյուեկը, Էռնեստու Նետուն, Կլաուդիո Բրավոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. «MARCO: La Paloma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Մոնտեռեյ)» հոդվածին։