Ժամանակակից արվեստի թանգարան (Կրակով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԿրակով
ՎայրOskar Schindler's Enamel Factory?
Հասցեul. Lipowa 4, 30-702 Kraków[1]
Հիմնադրվել էփետրվարի 1, 2010
ՏնօրենՄաիա Պոտոցկա[2]
Կայքmocak.pl(լեհ.)
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի թանգարան (Կրակով) (լեհ.՝ Muzeum Sztuki Współczesnej), թանգարան Կրակովում, Լեհաստան։ Թանգարանը գտնվում է Լիպովի փողոց, 4 հասցեում, Շինդլերի գործարանի նախկին արտադրական շինություններից մեկում[3](լեհ.): Թանգարանի առաջին տնօրենն էր արվեստաբան Մարիա Աննա Պոտոցկայան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված ցուցադրությունից

Ժամանակակից արվեստի թանգարան ստեղծելու միտքը լայնորեն քննարկվում էր կրակովյան արվեստագետների շրջանում սկսած 21-րդ դարի սկզբից։ 2005 թվականին Կրակովի քաղաքային խորհուրդը ձեռք բերեց Կրակովի էլեկտրական արտադրության "Unitra-Telpod" գործարանը, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ կոչվում էր «Emailwarenfabrik (DEF)» և հայտնի էր որպես «Շինդլերի գործարան»։ 2005 թվականին Կրակովի քաղաքապետ Յացեկ Մայխրովսկին դիմում ներկայացրեց Լեհաստանի Մշակույթի նախարարությանը` թանգարան ստեղծելու համար ֆինանսավորում խնդրելով։ 2007 թվականին գործարանի տարածքը բաժանվեց երկու մասի, որոնցից մեկը տրամադրվեց կրակովյան պատմական թանգարանին. վերջինս այնտեղ կազմակերպել էր «Կրակովը 1939-1945 թվականների շրջափակման ժամանակ» մշտական ցուցադրությունը, իսկ մյուս մասը փոխանցվեց ապագա Ժամանակակից արվեստի թանգարանին։ 2007 թվականին անցկացվեց մրցույթ, որի ժամանակ ընտրվեց թանգարանի կառուցման նախագիծը։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքի շինարարական աշխատանքներն սկսվել են 2009 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2010 թվականի նոյեմբերին։ Ժամանակակից արվեստի թանգարանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 19-ին։ Այդ օրը թանգարանում ցուցադրվել են «Պատմությունն արվեստում», «MOCAK (Museum of Contemporary Art in Kraków)-ի ցուցադրություն», «Մաուրիցիա Գոմուլիցկու ստեղծագործությունները», «Մադելայն Սանտեի լուսանկարները», «Մեչիսլավ Պորեմբսկու գրադարանը» ցուցադրությունները, որոնք դարձել են թանգարանի մշտական ցուցադրություններից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ցուցադրում է մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, որոնք հիմնական շեշտադրություն ունեն վերջին 20 տարիների ժամանակակից արվեստի աշխատանքների վրա։ Հիմնականում մեծ ուշադրություն է դարձվում հետպատերազմյան ավանգարդին ու կոնցեպտուալ արվեստին։ Նախագծերն ուղեկցվում են կրթական ծրագրերով, գիտական հետազոտություններով և տպագրված հրատարակություններով։ Ցուցահանդեսները ցուցադրվում են առաջին և երկրորդ հարկերում։ Առաջին հարկում գտնվում են հիմնական ցուցադրությունները, երկրորդ հարկը նախատեսված է ժամանակավոր ցուցադրությունների համար։ Թանգարանում է գտնվում արվեստաբանական գրադարան, գրախանութ, ռեստավրացիայի արվեստանոց և այցելուների համար նախատեսված տարբեր վայրեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]