Ժակ Վիլյերե
Ժակ Վիլյերե ֆր.՝ Jacques Villeret | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 6, 1951[1][2][3][…] |
Ծննդավայր | Տուր[4] |
Մահացել է | հունվարի 28, 2005[5][1][2][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Էվրո |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Conservatoire à rayonnement régional de Tours? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Alexandre Villeret? |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Սեզար |
Ժակ Վիլյերե (հայտնի է նաև Ժակ Վիեիերե անվամբ, ֆր․ Jacques Villeret, իրական անուն Ժակի Բոուֆրուրա, Jacky (Mohamed) Boufroura, (փետրվարի 6, 1951 թվական, Լոշ - հունվարի 28, 2005 թվական, Էվրյո), ֆրանսիացի կինոդերասան, կատակերգու։
Հայտնի է հետևյալ ֆիլմերից՝ «Ամռան վերջին», «Կաղամբով ապուր», «Ընթրիք՝ տխմարի հետ»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժակ Վիլյերեն ծնվել է 1951 թվականի փետրվարի 6-ին, Ֆրանսիայի Լոշ քաղաքում՝ ֆրանսուհի Անետ Բոնինի և ալժիրցի Ահմեդ Բոուֆրուրի ընտանիքում։ Երբ Ժակը լինում է ինը ամսական, նրա ծնողները բաժանվում են։ Իր մանկության որոշակի հատվածը նա ապրել է Լոշում՝ իր քեռու Ռայմոն Վիլռեի հետո։
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին՝ Տուր քաղաքում Կոնսեվարտորիա ավարտելուց երկու տարի անց, նա մեկնում է Փարիզ, որտեղ նրա ուսուցիչն է դառնում Լուի Սենյեն՝ ֆրանսիական կինոյի և թատրոնի լեգենդը։ Այնուհետև նա ավարտում է Լուի Սենյեի թատերական ֆակուլտետը՝ դրամատիկ մշակույթի ազգային բարձրագույն կոնսերվատորյայում։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականից սկսած ակտիվ մասնակցություն է ցուցաբերում թատերական ներկայացումներում՝ Փարիզում, Ռեյմսում և Լիոնում։ Շուտով ռեժիսոր Իվ Բուասեն՝ (ֆր. Yves Boisset) առաջարկում է նրան նկարահանվել «Պատահար չկա / R.A.S.» ֆիլմում։ Այնուհետև 1976 թվականին նա նկարահանվում է Կլոդ Լելուշի «Բարիներ և չարեր» ֆիլմում, որի մասնակցությունը դառնում է նրա առաջին մեծ դերը կինոյում, և ռեժիսորների հետ բազմամյա համագործակցության սկիզբը։
Վիլռեի կերպարը՝ հասարակ հաստամարմին, հանցանքի սիրահար, նրան ամրացված սահմանված ժանրային դեր՝ ամպուլա, դարձնելով երկրորդ պլանի դերասան։ Նա դառնում է պահանջված ֆրանսիական կատակերգուներից մեկը Կլոդ Զիդի «Հիմար, բայց կարգապահ» ֆիլմից հետո։ «Կաղամբով ապուր» ֆիլմում Վիլյերեն նկարահանվել է ֆրանսիական կինոյի լեգենդ Լուի դե Ֆյունեսի հետ։
Միաժամանակ նա շարունակում է խաղալ թատրոնում, որտեղ կարողանում է կատարեագործել իրեն՝ դուրս գալով նեղ կերպաներից։ 1998 թվականին Վիլյերեի մասնակցությամբ ֆիլմը՝ «Ընթրիք տխմարի հետ» ունենում է մեծ հաջողություն և Ֆրանսիայում հավաքում ինը միլիոնանոց լսարան։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1979—1998 թվականներին Ժակ Վիլյերեն ամուսնացած է եղել գրող և դերասանուհի Իրինա Տարասովայի հետ։ Վիլյերեի հետ համատեղ կյանքի ընթացքում Իրինան գրում է մի գիրք՝ «Un jour, tout ira bien» վերնագրով։ Վերջին տարիներին նրա զուգընկերը Սենին աֆրիկական ծագմամբ ֆրանսուհի է։
Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անձնական կյանքի անհաջողությունները հանգեցնում են Վիլյերեի մոտ դեպրեսիայի առաջացման և նա սկսում է խմել։ Վերջին տարիներին տառապում է ծանր դիաբետով։ Մահացել է 2005 թվականի հունվարի 28-ին, Էվրյո քաղաքի կենտրոնական հիվանդանոցում՝ ներքին արյունահոսությունից։ Թաղված է Լոշ քաղաքի շրջակայքում գտնվող Perrusson գերեզմանոցում՝ իր տատիկի կողքին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979 — Սեզար մրցանակ «Ռոբեր և Ռոբեր» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար
- 1984 — Սեզար ՝ «Մատուցողը» ֆիլմում մարմնավորած դերի համար
- 1999 — Սեզար մրցանակ «Ընթրիք տխմարի հետ» ֆիլմում լավագույն տղամարդու կերպարի համար
- 1999 — Լյումյեր մրցանակ «Ընթրիք տխմարի հետ» ֆիլմում լավագույն դերասանի համար
- Պատվավոր Լեգեոնի շքանշանի կավալեր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ https://deces.matchid.io/search?advanced=true&fuzzy=false&view=card-expand&ln=Villeret&fn=Jacky&bd=06%2F02%2F1951&bc=Tours&dd=28%2F01%2F2005
- ↑ http://www.imdb.com/name/nm0898317
- Փետրվարի 6 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Հունվարի 28 մահեր
- 2005 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Արվեստների և գրականության շքանշանի ասպետներ
- Կինոպրոդյուսերներ ըստ ազգության
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասաններ