Ժակ Ռոգե

Կոմս Ժակ Ռոգե (հոլ.՝ Jacques Rogge, մայիսի 2, 1942[1][2][3][…], Գենտ[4]), Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ 2001-2013 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժակ Ռոգեն ծնվել է Գենտում, ավարտել է Գենտի համալսարանը։ Մասնագիտությամբ օրթոպեդիկ վիրաբույժ է։ Զբաղվել է պրոֆեսիոնալ առագաստային սպորտով, Բելգիայի 16-ակի չեմպիոն է, մասնակցել է 68-րդ, 72-րդ և 76-րդ Ամառային Օլիմպիական խաղերին: Խաղացել է Բելգիայի ռեգբիի հավաքականի կազմում։
Օլիմպիական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]
1989-1992 թվականներին ժակ Ռոգեն եղել է Բելգիայի օլիմպիական կոմիտեի նախագահը և 1989-2001 թվականներին՝ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը։ Այդպիսով, առաջին չորս տարիներին համատեղել է երկու պաշտոնները: 1991 թվականին դարձել է ՄՕԿ-ի անդամ, իսկ 1998 թվականին դարձել է ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ։
2001 թվականին Մոսկվայում կայացած կոմիտեի նստաշրջանում ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ հաջորդելով Խ. Ա. Սամարանչին:
Ռոգեի ղեկավարությամբ ՄՕԿ-ը ձգտում էր ավելի շատ հնարավորություններ ստեղծել զարգացող երկրների համար՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար քաղաքների առաջադրման գործընթացին: Նա վստահ էր, որ այս հարցում արդեն տեսանելի ապագայում կարելի է լուրջ արդյունքների հասնել ինչպես պետության օժանդակության, այնպես էլ բուն ՄՕԿ-ի քաղաքականության միջոցով, որը նվազեցնում է երկրի կողմից Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը:
Սոլթ Լեյք Սիթիում 2002 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում Ժ. Ռոգեն դարձել է ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որը հինգաստղանի հյուրանոցում գտնվելու փոխարեն տեղավորվել Է օլիմպիական ավանում, ինչպես դա նախընտրում են ՄՕԿ-ի մյուս անդամները:
2008 թվականին օլիմպիական շարժումն առաջին անգամ խաղեր է անցկացրել Չինաստանում։
Քննադատություն և կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոգեի նախագահության օրոք անցկացված երեք օլիմպիադաները հիշվել են մեծ դոպինգային և կոռուպցիոն սկանդալներով, որոնք ավարտվել են քրեական գործերով և հրաժարականներով:
- 2005 թվականի հուլիսին Սինգապուրում կայացած ՄՕԿ-ի 117-րդ նստաշրջանում օլիմպիական մարզաձևերի ցուցակից հանվել են բեյսբոլն ու սոֆթբոլը: Այս որոշումը կայացվել է 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում։ Այնուամենայնիվ, Ռոգեն չի բացառել, որ այս երկու մարզաձևերը կկարողանան վերականգնել իրենց տեղերը պատվավոր Օլիմպիական ցուցակում:
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992 թվականին Բելգիայի Թագավոր Բոդուենը Ժակ Ռոգեին ասպետի կոչման է արժանացրել, 2002 թվականին Ալբերտ 2-րդ թագավորը նրան շնորհել է կոմսի տիտղոս։
- 2006 թվական – «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի» Մեծ խաչի ասպետ[5]
- 2006 թվականի հունվարի 10 – «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ[6]
- 2006 թվականի սեպտեմբերի 29 – Իշխան Յարոսլավ Իմաստուն III աստիճանի շքանշան (Ուկրաինա), «Սպորտի զարգացման և հանրահռչակման գործում ակնառու անձնական ներդրման, Ուկրաինայում օլիմպիական շարժման զարգացմանը նպաստելու համար»[7][8]։
- 2006 թվական – «Մարզական արժանիքների համար» 1-ին դասի շքանշան (Ռումինիա)[9]։
- 2008 թվական – Մեծ սպայական խաչ՝ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշանի ոսկե աստղով (Ավստրիա)[10]։
- 2010 թվականի ապրիլ – Օլիվեր Տամբոյի ընկերների ոսկե շքանշան (ՀԱՀ), «Միջազգային օլիմպիական կոմիտեի միջոցով Հարավային Աֆրիկայում Ապարտեիդի դեմ պայքարում ունեցած բացառիկ ավանդի համար»[11]։
- 2010 թվականի դեկտեմբերի 16 – «Արժանիքների համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա), «Ուկրաինայում օլիմպիական շարժման զարգացման և հանրահռչակման գործում ակնառու անձնական ներդրման համար»[12]։
- 2011 թվականի օգոստոսի 25 – Բարեկամության շքանշան (Ռուսաստան), «Ռուսաստանի Դաշնության հետ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար»[13]
- 2011 թվական – Պատվո լեգեոնի շքանշանի սպա (Ֆրանսիա)[14]
- 2012 թվական – Օրանսկ Նասաուի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Նիդերլանդներ)[15]
- 2013 թվականի սեպտեմբերի 19 – Լեոպոլդ I շքանշանի Մեծ խաչի ասպետ (Բելգիա)
- 2014 թվական – Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգիի շքանշանի ասպետ-հրամանատար (Մեծ Բրիտանիա)
- 2015 թվական – Ադոլֆ Նասաուի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Լյուքսեմբուրգ)[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #132568292 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana Dott. Jacques Rogge (իտալ.)
- ↑ Указ Президента Литвы от 10 января 2006 года № 491
- ↑ Указ Президента Украины № 797/2006 «О награждении Ж.Рогге орденом князя Ярослава Мудрого»
- ↑ Ющенко вручил орден главе МОК
- ↑ Cetăţeni români şi străini decoraţi cu Ordinul «Meritul Sportiv»(ռում.)
- ↑ Aufstellung aller durch den Bundespräsidenten verliehenen Ehrenzeichen für Verdienste um die Republik Österreich ab 1952 (PDF-Datei; 6,59 MB)
- ↑ National Orders awards. April 2010 Archived 2011-01-04 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Указ Президента Украины № 1127/2010 «О награждении Ж.Рогге орденом „За заслуги“»
- ↑ Указ Президента Российской Федерации от 25 августа 2011 года № 1113 «О награждении орденом Дружбы Рогге Ж.»(չաշխատող հղում)
- ↑ «Ook Jacques Rogge krijgt Franse eretitel van Sarkozy - HLN.be»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-13-ին։ Վերցված է 2015-08-12
- ↑ 15,0 15,1 Henri reikt Jacques Rogge Grootkruis uit - Vorsten
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mail.Ru:։ «Рогге выразил уверенность в том, что Олимпиада-2008 будет превосходной»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2007-04-25
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժակ Ռոգե կատեգորիայում։ |
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գենտ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահներ
- Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամներ
- Վիրաբույժներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ