Ժակ Միեզես
Ժակ Միեզես անգլ.՝ born Jacob Mieses
| Ժակ Միեզես գերմ.՝ Jacques Mieses | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | փետրվարի 27, 1865[1] |
| Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[2] |
| Մահացել է | փետրվարի 23, 1954[1] (88 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Thomasschule zu Leipzig? |
| Մասնագիտություն | շախմատիստ, ոչ գեղարվեստական գրող, շախմատային տեսաբան, լրագրող և շախմատի պատմություն |
| 🌐 | |
փետրվարի 27, 1865[1], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[2] - փետրվարի 23, 1954[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն գերմանական ծագումով բրիտանացի շախմատիստ։ Նա 1950-ին Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից միջազգային գրոսմայստերի կոչման առաջին դափնեկիրներից էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա դարձավ Մեծ Բրիտանիայի քաղաքացի[3]:
Շախմատային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լայպցիգում, Սաքսոնիայի Թագավորությունում 1865 թվականին, որպես Յակոբ Միեզես, նրա վաղ հաջողություններն էին՝ որպես չափահաս շախմատիստ՝ երկրորդ տեղը Լայպցիգում և երրորդը Նյուրնբերգում 1888 թվականին։
Այնուամենայնիվ, նրա համբավը արագորեն մթագնեց երկու երիտասարդ աստղերի՝ Էմանուել Լասկերի և Զիգբերտ Տարրաշի կողմից:
Միեզեսը հասունացավ որպես շախմատիստ 1895 թվականին՝ 30 տարեկան դառնալուց անմիջապես հետո, երբ մասնակցեց Լայպցիգում անցկացվող 9-րդ շախմատային կոնգրեսին, որին հաջորդեց ցուցահանդեսային շրջագայությունը Ռուսաստանում, իսկ հետո Դավիդ Յանովսկու հետ հանդիպումը։ Նրա մասնակցությունը Հասթինգսի մեծ մրցաշարին այդ տարի կարևոր էր նրա՝ որպես շախմատի վարպետի աճի համար՝ չնայած 20-րդ տեղն զբաղեցնելուն:
Միեզեսը վտանգավոր հարձակվող էր՝ իր արժանի մի շարք հայտնի հաղթանակներով, օրինակ՝ Ֆրենկ Մարշալի դեմ (Մոնտե Կառլո 1903)[4]: Նրա լավագույն ձեռքբերումը 1907 թվականին Վիեննայի Տրեբիչի առաջին հուշամրցաշարում հաղթելն էր, իսկ նույն տարի Օստենդի 28 փուլով Masters մրցաշարում նա գրավեց երրորդ տեղը[5]։
Նա կազմակերպեց 1911 թվականի Սան Սեբաստիանի վարպետության մրցաշարը և պնդեց, որ վարպետների բոլոր ծախսերը հոգացվեն[6]։
Սա Խոսե Ռաուլ Կապաբլանկայի առաջին միջազգային մրցաշարն էր, ում հաղթանակը զարմացրեց բոլորին։
Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո հրեական ծագումով Միեզեսը տեղափոխվեց Մեծ Բրիտանիա: 1950 թվականին նա դարձավ Շախմատի միջազգային ֆեդերացիաի կողմից լիազորված առաջին բրիտանացի գրոսմայստերը, թեև (ինչպես երբեմն պնդում են) ոչ առաջին բրիտանացի գրոսմայստերը: («Գրոսմայստերը» տիտղոս է, որն առաջին անգամ օգտագործվել է շախմատիստների կողմից 19-րդ դարում,[3] և մի շարք բրիտանացի շախմատիստներ իրենց ժամանակներում համարվում էին գրոսմայստերներ, ինչպիսիք են Հովարդ Սթոնթոնը և Ջոզեֆ Բլեքբերնը): Երբ 1950 թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան առաջին անգամ շնորհեց գրոսմայստերի կոչումը, Միեզեսը առաջին 27 մրցանակակիրներից էր և նրանցից ամենատարեցը: Միեզեսը 70-ն անց հասակում, 1938 թվականին հաստատվել է Անգլիայում՝ Գերմանիայում տեղի ունեցած Կրիստալնախտից( Կրիստալյան գիշեր) հետո՝ գրպանում ունենալով ընդամենը 15 ռայխսմարկ: Նա շարունակեց ակտիվորեն շախմատ խաղալ և մասնակցեց իր վերջին խոշոր մրցաշարին Հասթինգս 1946-ում, երբ արդեն 80 տարեկան էր, կես դար անց Հասթինգս 1895-ից։
Ութսունամյա Միեզեսը միայն մեկ խաղում հաղթեց իր 22-ամյա մրցակցին, բայց մրցանակը ստացավ գրոհների իր փայլուն համակցության համար։ Երեք տարի անց՝ 84 տարեկանում, նա հաղթեց 86-ամյա հոլանդացի վարպետ Դիրկ վան Ֆորեսթին[7] այնուհետև մեկնաբանեց, որ «Երիտասարդությունը հաղթական է», որից հետո ցուցադրական հանդիպումների շարք անցկացրեց Արևմտյան Եվրոպայում:
Նա մահացավ 1954 թվականի փետրվարին՝ իր 89-ամյակից մի քանի օր առաջ։
Միեզեսի պրոֆեսիոնալ շախմատային կարիերան տևեց 64 տարի, ռեկորդ, որը դեռ պահպանվում էր 2018 թվականի դրությամբ: Նրա երկարակեցությունը մեծ տարիքում վերագրվում էր ֆիզիկական պատրաստվածության նկատմամբ ունեցած հավատին. նա ամեն օր լողով է զբաղվել գրեթե մինչև կյանքի վերջ։
Միեզեսը գրել է բազմաթիվ մրցաշարերի զեկույցներ, բայց նրա ոճը համարվում էր բավականին չոր, ի տարբերություն նրա անհատականությանը:
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միեզեսը հիմնականում հավատարիմ էր 19-րդ դարի ռոմանտիկ դպրոցի խաղաոճին և դիրքային շախմատի նկատմամբ քիչ տաղանդ ցուցաբերեց:
Նա օգտագործում էր գրեթե բացառապես e4 սկզբնավորումները և եղել է վերջին նշանավոր շախմատային վարպետը, ով լուրջ կիրառել է Կենտրոնական խաղը և Վիեննական խաղը: E4-ի պատասխան կողմում նա հիմնականում օգտագործում էր ֆրանսիական պաշտպանությունը կամ սիցիլիական պաշտպանությունը: Թագուհու գամբիտը և հոլանդական պաշտպանությունը նրա սովորական պատասխաններն էին d4 բացմանը:
Նա հաճախ օգտագործում էր սկանդինավյան պաշտպանությունը և մեծապես զարգացրել էր դրա տեսությունը 1900-ականների սկզբին: 1.d3 շախմատային բացվածքը կոչվում է Միեզեսի Բացվածք: Նա նաև հայտնի է Վիեննական խաղի Միեզեսի Տարբերակով, որը զարգանում է հետևյալ կերպ ՝ 1.e4 e5: 2.Nc3 Nf6 (կամ 2...Nc6) 3.g3։ Դրա արքայական փղի Ֆիանկետոն կարելի է համարել հիպերմոդեռնիզմի վաղ օրինակ: Շոտլանդական խաղում նույնպես գոյություն ունի Միեզեսի տարբերակ(1.e4 e5 2.Nf3 Nc6 3.d4 exd4 4.Nxd4 Nf6 5.Nxc6 bxc6 6.e5), որը նա կիրառել է չորս անգամ Հասթինգս 1895 մրցաշարում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118582305 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Hooper, David and Kenneth Whyld 1996. The Oxford companion to chess. 2nd ed, Oxford University Press. 0-19-280049-3
- ↑ Mieses vs. Marshall
- ↑ «tournament crosstable». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Andy Soltis (2002). Chess Lists (PDF) (2nd ed.). McFarland. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Dirk van Foreest vs Jacques Mieses, The Hague, 1949.
- ↑ Hooper, David and Kenneth Whyld 1987. The Oxford Companion to Chess. 1st ed, Oxford University Press. 0-19-281986-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժակ Միեզես շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Jacques Mieses - Information, Pictures and Games (in German and English language|German/English)
- Remembering Jacques Mieses Արխիվացված 2025-02-27 Wayback Machine
- “Jacques Mieses” by Edward Winter”
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Միեզես» հոդվածին։ |
| ||||||||||||||||
