Ժակ Հակոբյան (մշակութային գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժակ Հակոբյան (այլ կիրառումներ)
Ժակ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1944(1944-01-12)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 1, 2016(2016-05-01)[2] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1977)
Մասնագիտությունպատմաբան և գրող
Պարգևներ և
մրցանակներ

Ժակ Նիկոլայի Հակոբյան (հունվարի 12, 1944(1944-01-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 2016(2016-05-01)[2], Երևան, Հայաստան), հայ մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Հակոբյանը ծնվել է 1944 թվականի հունվարի 12-ին Երևանում։ 1971-1977 թվականներին ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես կոմերիտմիության առաջին քարտուղար։

1987 թվականից պաշտոնավարել է որպես Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։

2004 թվականին որպես բաժնի վարիչ աշխատանքի է անցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, իսկ 2005 թվականից շարունակել աշխատանքն արդեն որպես նույն թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն։

2007 թվականից եղել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի երևանյան մասնաճյուղի տնօրենը, իսկ 2010 թվականից նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն։

Եղել է Հայաստանի երգիծաբանների միության նախագահը, ՀՀ Նկարիչների միության պատվավոր անդամ։

Ժակ Հակոբյանը վախճանվել է 2016 թվականի մայիսի 1-ին Երևանում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Հակոբյանը գրել է բանաստեղծություններ։ Հեղինակ է երգիծական հինգ գրքի՝

  • «Ծիծաղի պարտեզ»
  • «Սրամտում է Հայկական ռադիոն»
  • «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ»
  • «Էս շան տղեն գիժ ա»
  • «Ապրենք ժպտալով»։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ժակ Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով, 2010 թվականին արժանացել՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչման[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]