Ժակ Ենգիբարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունվարի 1, 1936 |
|---|---|
| Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հունվարի 12, 2021[1] (85 տարեկան) |
| Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1958) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
| Աշխատավայր | Վիլնյուսի հին թատրոն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
| Երեխա(ներ) | Երվանդ Ենգիբարյան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ժակ Ենգիբարյան (հունվարի 1, 1936, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 12, 2021[1]), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1977 )։
Դերասան Երվանդ Ենգիբարյանի հայրը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Ենգիբարյանը ծնվել է Լենինգրադում։ Մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1953 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը։ 1953-1958 թվականներին սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1958-1962 թվականներին եղել է Վիլնյուսի ռուսական դրամատիկ թատրոնի դերասան, մինչև 1977 թվականը որպես դերասան աշխատել է Խորհրդային միության տարբեր քաղաքներում՝ Պետրոզավոդսկ, Օմսկ, Բաքու, Թբիլիսի։ 1977 թվականից աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1993 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Մահացել է 2021 թվականի հունվարի 12֊ին 85 տարեկան հասակում[3][4]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագամեմնոն՝ «Հերակլեսի սխրանքները»
- Անժելո՝ «Անժելո»
- Արթուր՝ Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռը»
- Դ'Արտանյան՝ Ալեքսանդր Դյումայի «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները»
- Սեյրան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»
- Մերուժան Արծրունի՝ Պերճ Զեյթունցյանի «Արշակ թագավոր»
- Օսեփ՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Աբդուլա փաշա՝ Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ»
- Ցիլինդր՝ Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր»
- Ֆերեկիս՝ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս»
- Մալվոլիո՝ Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քայլեր մշուշում», 1959
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1977
- Գերագույն Սովետի դիպլոմ
- Պատվո շքանշան