Ժակ Արսեն Դ’Արսոնվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժակ Արսեն Դարսոնվալից)
Ժակ Արսեն Դ’Արսոնվալ
Jacques Arsène d'Arsonval
Ծնվել էհունիսի 8, 1851(1851-06-08)[1][2][3][…]
Լա Պորշերի, Օտ-Վյեն
Մահացել էդեկտեմբերի 31, 1940(1940-12-31)[1][2][3][…] (89 տարեկան)
Լա Պորշերի, Օտ-Վյեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս, բժիշկ, պրոֆեսոր, կենսաֆիզիկոս և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[4]
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատերՓարիզի բժշկության դպրոց և Սենտ Բարբի քոլեջ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][5]
Հայտնի աշակերտներGeorges Lakhovsky?[6]
Պարգևներ
 Arsène d'Arsonval Վիքիպահեստում

Ժակ Արսեն Դ’Արսոնվալ (ֆր.՝ Jacques Arsène d'Arsonval, հունիսի 8, 1851(1851-06-08)[1][2][3][…], Լա Պորշերի, Օտ-Վյեն - դեկտեմբերի 31, 1940(1940-12-31)[1][2][3][…], Լա Պորշերի, Օտ-Վյեն), ֆրանսիացի ֆիզիոլոգ, ֆիզիկոս, Փարիզի ԳԱ և բժշկության ազգային ակադեմիայի անդամ։

1882 թվականից ղեկավարել է Կոլեժ դե Ֆրանսի կենսաֆիզիկայի լաբորատորիան, 1894 թվականից՝ փորձառական ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Դ’Արսոնվալի հետազոտությունները կիրառվել են էլեկտրաբուժման մեթոդները մշակելիս։ Նա ֆիզիոլոգիական փորձը կապեց նուրբ ֆիզիկական անալիզի հետ, նպաստեց կենսաբանության նոր բնագավառի՝ կենսաֆիզիկայի զարգացմանը։ Դ’Արսոնվալը ֆիզիոլոգիական հետազոտություններում կիրառեց որոշ նոր սարքեր ու ապարատներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 317