Jump to content

Ժակ-Իվ Կուստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ-Իվ Կուստո
ֆրանսերեն՝ Jacques-Yves Cousteau
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1910(1910-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա[4][5]
Մահացել էհունիսի 25, 1997(1997-06-25)[1][6][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՆավալ դպրոց և Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Մասնագիտությունկենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, կինեմատոգրաֆ, նորարար, լուսանկարիչ, կոնսերվացիոնիստ, օվկիանոսագետ, գրող, գյուտարար, սցենարիստ, Officer of the French Navy, ծովային կենսաբան, ճարտարագետ, կինոռեժիսոր, world traveler, կինոպրոդյուսեր և վավերագրող ռեժիսոր
ԱմուսինՍիմոնե Մելխիոր և Francine Cousteau?
Ծնողներհայր՝ Daniel Cousteau?, մայր՝ Elizabeth Cousteau?[7]
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն և Member of the Académie française?
Պարգևներ և
մրցանակներ
Ավստրալիայի շքանշանի պատվո ընկերակից[8] Ազատության նախագահական շքանշան[9] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[10] «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ[11] Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր[12] Ռազմական խաչ 1939—1945 թթ. Officer of the Order of Maritime Merit Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
Բենջամին Ֆրանկլինի մեդալ

BAFTA Academy Fellowship Award

Օսկար մրցանակ լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմի համար

[13]

«Օսկար» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար

[14]

Հովարդ Փոթսի մեդալ

[15]

Գենեզիսի մրցանակ

Հիմնադրի մեդալ

[16]

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[17]

Ազգային գյուտարարների փառքի սրահ

«Սիեռա» ակումբի Ջոն Մյուրի անվան մրցանակ

Քաջալերումից մինչև պրոգրես ընկերության Մեծ ոսկե մեդալ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

honorary doctorate of the Polytechnic University of Valencia?

Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր

Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

[19]
և

Q137641172?

[20]
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[21], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Academy of the Kingdom of Morocco?[22] և Ռումինական ակադեմիա
ԵրեխաներՖիլիպ Կուստո, Jean-Michel Cousteau?, Diane Cousteau? և Pierre-Yves Cousteau?
Ստորագրություն
Изображение автографа
 Jacques-Yves Cousteau Վիքիպահեստում

Ժակ-Իվ Կուստո (ֆրանսերեն՝ Jacques-Yves Cousteau, հունիսի 11, 1910(1910-06-11)[1][2][3][…], Սեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա[4][5] - հունիսի 25, 1997(1997-06-25)[1][6][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կուստոն ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը։

Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով, առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից։

Նա 1930 թվականին ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936 թվականին «Ժաննա դ՛Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության։

1950 թվականին նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ նա կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան օվկիանոսում, Հնդկական օվկիանոսում, Կարմիր ծովում, Սև ծովում, Արաբական ծովում ու Պարսից ծոցում։

1965 թվականին Միջերկրական ծովում մինչև 110 մ խորություն իջեցված գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կուստոյի հետ աշխատեցին 23 օր։

1967 թվականին նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն ու բուստերը» գրքերում։

1970 թվականին «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա։ Այս անգամ Կուստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը։ Նա նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը։

1957 թվականին ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝ նա զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ։

Իվ Կուստոն իր ամբողջ կյանքում պայքարել է նաև Համաշխարհային օվկիանոսի անաղարտության պահպանության համար։ Նա առավել հայտնի է Կապիտան Կուստո անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  4. 1 2 3 4 Fichier des personnes décédées mirror
  5. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  6. 1 2 Internet Movie Database — 1990.
  7. ↑ https://philatelie-pour-tous.fr/jacques-yves-cousteau-officier-de-marine-et-explorateur-oceanographique/
  8. ↑ Australian honours system
  9. ↑ Jacques-Yves Cousteau receives the Presidential Medal of Freedom from President Ronald Reagan — UPI.
  10. ↑ Journal de la marine marchande (ֆր.) // Journal de la marine marchande — 1972. — Vol. 54. — P. 23. — ISSN 0021-7786
  11. ↑ Encyclopedia of World Scientists — 2007. — P. 157. — ISBN 9781438118826
  12. ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1979. — ISSN 0242-6773
  13. ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1960
  14. ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1957
  15. ↑ https://www.fi.edu/en/laureates/jacquesyves-cousteau
  16. ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
  17. ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  18. ↑ Chira S. D. Schmidt, Friedman, Cousteau, 8 Others Receive Honoraries at Commencement(անգլերեն) // The Harvard Crimson — Cambridge: 1979.
  19. ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
  20. ↑ https://ecrivainssportifs.fr/prix-pierre-de-coubertin/
  21. ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
  22. ↑ https://alacademia.org.ma/membre/%d8%ac%d8%a7%d9%83%d9%92-%d8%a5%d9%8a%d9%81-%d9%83%d9%88%d8%b3%d8%b7%d9%92%d9%88-2/
  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 511–512
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ-Իվ Կուստո» հոդվածին։