Ժակքարդի մեքենա
Ենթակատեգորիա | • ջուլհակահաստոց • automatic loom | |
---|---|---|
Ստեղծում | 1801 | |
Կիրառությունը | Jacquard weaving | |
Կոչվել է ի պատիվ | Joseph Marie Jacquard | |
Հայտնաբերող կամ հնարող | Joseph Marie Jacquard | |
Կազմված է | Jacquard mechanism |
Ժակքարդի մեքենա, խոշոր նախշերով գործվածքների մշակման համար ջուլհակահաստոցի հարմարանք։ Կոչվում է ֆրանսիացի ջուլհակ և գյուտարար Ժակքարդի անունով։
Ժակքարդի մեքենան հնարավորություն է տալիս երախի առաջացման դեպքում՝ ջուլհակահաստոցի վրա առանձին կառավարել հենքի յուրաքանչյուր թելի կամ մի խումբ թելերի տեղաշարժը և մշակել այնպիսի գործվածքներ, որոնց զարդանախշը կազմված է մեծ թվով թելերից։ Այդ մեքենայով կարելի է պատրաստել զգեստի նախշավոր և դեկորատիվ գործվածքներ, գորգեր, սփռոցներ։ Ունի դանակներ, հելուններ, ասեղներ, շրջանակի տախտակ և քուղեր, ծակատված պրիզմա։
Ժակքարդի մեքենայի աշխատանքի սկզբունքը կիրառվում է ոչ միայն տեքստիլագործության մեջ, այլն տեխնիկայի այն բնագավառներում, որտեղ պահանջվում է տարրերի բարդ և բազմազան համակցությունների հաջորդական վերարտադրություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 272)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակքարդի մեքենա» հոդվածին։ |
|