Ժակլին Մարս
Ժակլին Մարս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1939 (83 տարեկան) կամ հոկտեմբերի 10, 1940 (82 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրին Մոր քոլեջ |
Մասնագիտություն | գործարար |
Ծնողներ | հայր՝ Ֆորեսթ Մարս |
Երեխաներ | Սթիվեն Մ. Բագեր |
Ժակլին Մարս (անգլ.՝ Jacqueline Mars, հոկտեմբերի 10, 1939 կամ հոկտեմբերի 10, 1940, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Ֆորեսթ Մարսի ավագ դուստրը և Ֆրանկլին Քլարենս Մարսի թոռնուհին, ամերիկյան Mars հրուշակեղենի ընկերության հիմնադիր։ Ընկերության իր բաժնեմասը կազմում է $11 մլրդ։ Ըստ Ֆորբս հանդեսի, Ժակլինը վարկանիշային ցուցակով մոլորակի ամենահարուստ կանանցից չորրորդն է[2]։ Բացի այդ, 2010 թվականի սկզբին նա հայտնվել է 52-րդ տեղում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում և 19-րդ տեղում՝ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց շրջանում[3][4]։
Ժակլինը եղբայրների՝ Ջոնի և Ֆորեստ կրտսերի հետ մանկությունը անցկացրել է Վիրջինիայի The Plains ծնողների կալվածքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Բրին Մորի քոլեջը, որտեղ ավարտել է բակալավրիատը, ստանալով որակյալ կրթություն արվեստի և գիտության բնագավառում[5]։
1961 թվականին Ժակլինը ամուսնացել է Դեվիդ Բաջերի հետ։ Զույգը ունի երեք երեխա, բայց 1984 թվականին նրանք բաժանվեցին։ 1986 թվականին Ժակլինը կրկին ամուսնանում է արդեն Հենք Ֆոգելի հետ։ Այդ ամուսնությունը երկար չտևեց, 90-ականներին նրանք բաժանվեցին[5]։
1973 թվականից Ժակլին Մարսը մտնում է «Mars» ընկերության տնօրենների խորհուրդի կազմի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.forbes.com/profile/jacqueline-mars/?list=billionaires
- ↑ http://www.peoples.ru/undertake/food/jacqueline_mars/ Истории Людей.Жаклин Марс Jacqueline Mars
- ↑ https://www.forbes.com/lists/2010/10/billionaires-2010_Jacqueline-Mars_MY2E.html. Forbes The World's Billionaires .
- ↑ https://www.forbes.com/lists/2007/54/richlist07_Jacqueline-Mars_MY2E.html. Forbes 400 Richest Americans: Jacqueline Mars.
- ↑ 5,0 5,1 http://www.people.com/people/archive/article/0,,20107531,00.html Archived 2016-09-15 at the Wayback Machine.. Crisis in Candy Land.