Jump to content

Թևֆիք Ֆիքրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թևֆիք Ֆիքրեթ
թուրքերեն՝ Tevfik Fikret
Ծնվել էդեկտեմբերի 26, 1867(1867-12-26)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 19, 1915(1915-08-19)[2] (47 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանԱշյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
 Tevfik Fikret Վիքիպահեստում

Թևֆիք Ֆիքրեթ (թուրքերեն՝ Tevfik Fikret, դեկտեմբերի 26, 1867(1867-12-26)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 19, 1915(1915-08-19)[2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն, իրական անունը՝ Մեմհեդ Թևֆիք), օսմանյան մանկավարժ և բանաստեղծ[3], որը համարվում է թուրքական պոեզիայի ժամանակակից դպրոցի հիմնադիրը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեդ Թևֆիքը ծնվել է 1867 թվականի դեկտեմբերի 24-ին Կոստանդնուպոլսում (ներկայումս՝ Ստամբուլում)[5][6]։ Հայրը՝ Հյուսեյին Էֆենդին, որը ծնունդով Չանքըրը սանջակի Չերքեշ շրջանից էր[5], հիմնականում ընտանիքից հեռու է եղել, քանի որ իշխող վարչակարգի դեմ ունեցած քաղաքական հայացքների պատճառով աքսորվել էր։ Մայրը՝ Հաթիջե Ռեֆիա Հանըմը, դավանափոխ հույն մուսուլման էր, որը ծնվել էր Քիոս կղզում ու մահացել դեռ երիտասարդ տարիքում[5][7]։

Կրթությունն ստացել է Գալաթասարայի հեղինակավոր վարժարանում ու ավարտել այն 1888 թվականին՝ դառնալով վարժարանի լավագույն շրջանավարտներից մեկը։ Ավելի ուշ դարձել է վարժարանի տնօրեն։ Մեհմեդ Ֆիքրեթի քույրը ևս մահացել է վաղ տարիքում։ 1890 թվականին ամուսնացել է զարմուհու Նազիմեի հետ։ 1895 թվականին զույգն ունենում է որդի՝ Հալուքը։ 1894 թվականին հեռացել է Գալաթասարայի վարժարանից ու 1896 թվականից սկսել դասավանդել մեկ այլ հեղինակավոր ուսումնական հաստատությունում՝ Բոսֆորի Ռոբերտ քոլեջում։ Այստեղ աշխատել է մինչ իր կյանքի վերջը։ 1906 թվականին Ռոբերտ քոլեջի ուսանողական կամպուսում կառուցել է իր տունը, որտեղ բնակվել է կնոջ ու որդու հետ։ Այդ տունը ստացել է Աշիյան անվանումը, որը վեր է ածվել տուն-թանգարանի[8]։

1894 թվականին նա հրատարակել է «Տեղեկագիր» (թուրքերեն՝ Malumat) գրական ամսագիրը։ 1896 թվականին դարձել է «Գիտելիքի հարստություն» (թուրքերեն՝ Servet-i Fünun) ամսագրի գլխավոր խմբագիր։ Այդ ամսագրի նպատակն էր օսմաներենի պարզեցումը[9]։ Այդ ամսագրում աշխատել են նաև Հալիդ Զիյա Ուշաքլըգիլը, Իսմայիլ Սաֆան, Մեհմեթ Ռաուֆը, Սամիփաշազադե Սեզային և Հյուսեյին Ջահիթ Յալչընը։ «Գիտելիքի հարստություն» ամսագրում Թևֆիք Ֆիքրեթն աշխատել է մինչև 1901 թվականը, մինչև օսմանյան կառավարության կողմից նրա աշխատությունների նկատմամբ արգելքի սահմանումը[6]։

1908 թվականին, Երիտթուրքերի հեղաշրջումից հետո, սկսել է հրատարակել «Ռեզոնանս» (թուրքերեն՝ Tanin) թերթը, որը դարձել էր իշխող կուսակցության՝ «Միություն և առաջադիմություն» կոմիտեի (թուրքերեն՝ Ittihat ve Terakki Cemiyeti) ակտիվ աջակիցներից մեկը։ Նույն ժամանակահատվածում ստեղծագործել է նաև կանանց համար նախատեսված «Առաքինություններ» (թուրքերեն՝ Mehâsin) ամսագրի համար[10]։ Ավելի ուշ, հիասթափվել է երիտթուրքերի վարած քաղաքականությունից ու որպես տնօրեն վերադարձել Գալաթասարայի վարժարան։ Այդուհանդերձ, 1909 թվականին երիտթուրքերի դեմ իրականացված գործողության ժամանակ, որը հայտնի է մարտի 31-ի իրադարձություն անվամբ, Ֆիքրեթը շղթայում է իրեն դպրոցի դարպասներին ու նույն օրը հրաժարական տալիս։

Դրանից հետո Ֆիքրեթն ուներ նոր դպրոցի հիմնադրամն ու ամսագրերի ստեղծման գաղափարներ, սակայն դիաբետից առաջացած բարդությունների պատճառով, նա հրաժարվում է բուժում ստանալ ու 1915 թվականին մահանում է։ Թաղված է Էյուփի ընտանեկան գերեզմանահատվածում։ Ֆիքրեթն հեղինակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածու, այդ թվում՝ «Կոտրված լյուտնյան» (թուրքերեն՝ Rubab-ı Şikeste, 1900 թվական) և «Հալուքի տետրերը» (թուրքերեն՝ Haluk'un Defteri, 1911 թվական)։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևֆիք Ֆիքրեթը եղել է խոսքի ազատության ու սահմանադրական կառավարության գաղափարախոս։ Եղել է Աբդուլ Համիդ II սուլթանի բացահայտ քննադատներից մեկը։ 1901 թվականին նրա աշխատությունները գրաքննվել ու արգելվել են օսմանյան կառավարության կողմից։ 1902 թվականին նա հրատարակել է «Սիս» անունը կրող բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ նա դատապարտում էր բռնապետությունն ու ռեպրեսիվ քաղաքականությունը[6]։ Իր քաղաքական հայացքների, աշխատությունների ու Աբդուլ Համիդ II-ի քաղաքական ընդդիմախոսների, այդ թվում՝ Հալիդ Զիյա Ուշաքլըգիլի հետ կապերի պատճառով, օսմանյան ոստիկանությունը մի քանի անգամ քրեական գործ է հարուցել նրա նկատմամբ։ Իր սուր լեզվի ու բանաստեղծությունների պատճառով, որտեղ քննադատում էր Աբդուլ Համիդ II-ի օսմանյան վարչակարգը, Թևֆիք Ֆիքրեթին անվանել են «ազատության բանաստեղծ»։ Նա քննադատել է նաև իսլամական պահպանողականությունն ու ազգայնականությունը։ Նրան է պատկանում «Իմ հայրենիքն աշխարհն է ու իմ ազգը՝ մարդկությունը» հայտնի արտահայտությունը[11]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքրեթը համարվում է թուրքական ժամանակակից պոեզիայի հիմնադիրը, ով շեշտադրումը դնում էր գրական վարպետության և գիտելիքի, այլ ոչ թե աստվածային ներշնչանքի վրա։ Ինչպես թուրք դասական հայտնի բանաստեղծներից շատերը, նա թուրքական երաժշտության վերաբերյալ իր գիտելիքները կիրառում էր բանաստեղծությունների ստեղծման ժամանակ[12][13][14]։

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոտրված լյուտնյա (1900),
  • Հին պատմություն (1905),
  • Հալուքի տետրերը (1911),
  • Ռուբաբի պատասխանը (1911),
  • Շերմին (1914),
  • Վերջին բանաստեղծություններ (1952, հետմահու)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. Charles Kurzman, Democracy Denied, 1905-1915: Intellectuals and the Fate of Democracy, Harvard University Press, 2008, 978-0-674-03092-3, p. 246.
  4. "Tevfik Fikret", The New Encyclopædia Britannica, Volume 11, Encyclopædia Britannica, 1994, 978-0-85229-591-5, p. 662.
  5. 5,0 5,1 5,2 Ayşegül Yaraman-Başbuğu, Biyografya: Tevfik Fikret, Bağlam, 2006, 978-975-8803-60-6, p. 17., (tr) "Kökleri, baba tarafından Çankırı 'sancağı'nın Çerkeş kazasına, anne tarafından ise Sakız adalı, Islâmiyeti benimseyen Rum asıllı bir aileye uzanan Mehmet Tevfik (sonradan Tevfik Fikret) 24 Aralık 1867 tarihinde İstanbul'da doğmuş..."
  6. 6,0 6,1 6,2 Kia, Mehrdad (2017 թ․ հունիսի 15). The Ottoman Empire: A Historical Encyclopedia. ABC-CLIO. ISBN 9781610693899.
  7. Mehmet Kaplan, Tevfik Fikret: Devir- Şahsiyet- Eser, Dergâh Yayınları, 1987, p. 63., (tr) "Ana tarafına gelince: Fikret'in annesi Hatice Refia Hanım, annesi ve babası ihtida etmiş bir Sakızlı Rum ailesinden"
  8. «Aşiyan Müzesi». www.ibb.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2009-05-04-ին.
  9. Muhammad Rashid Feroze, Islam and Secularism in Post-Kemalist Turkey, Islamic Research Institute, 1976, p. 116.
  10. Özgün Uçar (2022 թ․ հունիս). «Mehâsin: Resimli-renkli ve 'kadınlara mahsus' ilk dergi». Tarih Dergi (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  11. Gürpınar, Doğan (2016). «The manufacturing of denial: the making of the Turkish 'official thesis' on the Armenian Genocide between 1974 and 1990». Journal of Balkan and Near Eastern Studies. 18 (3): 217–240. doi:10.1080/19448953.2016.1176397. S2CID 148518678.
  12. Akyüz, Kenan. Modern Türk Edebiyatının Ana Çizgileri, İnkılâp Yayınevi, 1995
  13. Yeşim Gökçe (Bilkent University)/Turkish Cultural Foundation
  14. «Tevfik Fikret».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kuiper, Kathleen. Merriam-Webster's Encyclopedia of Literature. Merriam-Webster, 1995.
  • Biyografi.info - Biography of Tevfik Fikret (tr)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թևֆիք Ֆիքրեթ» հոդվածին։