Թևոս Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թևոս Իսմայիլի Առստամյան
8 մարտի, 1972 - 21 մարտի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քերթ, Մարտունու շրջան
Մահվան վայր ԼՂՀ Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Arzhakh-Ariutyan-hamar-medal.png

Թևոս Առստամյան (8 մարտի, 1972 - 21 մարտի, 1993, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևոս Առստամյանը ծնվել է 1972 թ. մարտի 8-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո մասնակցել է Արցախյան պայքարին, Ամարասի ձորակի, ինչպես նաև Մարտունու և Մարտակերտի շրջանների պաշտպանության համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. մարտի 21-ին «Պուշկին-յալ» բարձունքի համար մղված մարտրում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Քերթ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]