Պարույր Թևոսյան
(Վերահղված է Թևոսյան Պարույրից)
Պարույր Թևոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1928 |
Վախճանվել է | անհայտ |
Մասնագիտություն | առակագիր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարույր Թևոսյան Վիքիդարանում |
Պարույր Եղիշեի Թևոսյան (հունվարի 24, 1928 - անհայտ, գրական անունը՝ Պարույր Պարնեցի), հայ առակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարույր Թևոսյանը ծնվել է 1928 թվականի հունվարի 24-ին, ՀԽՍՀ Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում։ 1931 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս։ 1934 թվականին ընդունվել է Թիֆլիսի 83-րդ հայկական միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել է մինչև 8-րդ դասարանը։ 1942 թվականին փոխադրվել է Թբիլիսիի 40-րդ երեկոյան դպրոցը, որն ավարտելուց հետո զբաղվել է արհեստով[1]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առակներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 43 էջ[2]։
- Հին և նոր (առակներ), Երևան, «Հայաստան», 1966, 134 էջ[3]։
- Հավատի կամուրջ, Երևան, «Սովետական գրող», 1978[4]։
- Վարդ և փուշ, Թբիլիսի, «Մերանի», 1978[5]։
- Աշնանային ծաղիկներ։ Երևան։ «Արևիկ», 1990[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 499-500։
- ↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1963). Միքայելյան, Պ (ed.). Առակներ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1966). Հարությունյան, Միքայել Արտեմի (ed.). Հին ու նոր։ Առակներ. Երևան: Հայաստան.
- ↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1978). Դուրյան, Լյուդվիգ Ծերունի (ed.). Հավատի կամուրջ։ Բանաստեղծություններ. Երևան: Սովետական գրող.
- ↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1978). Վարդ և փուշ։ Բանաստեղծություններ և առակներ. Թբիլիսի: Մերանի.
- ↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1990). Աշնանային ծաղիկներ։ Պոեմ, լեգենդներ, հեքիաթներ, առակներ. Երևան: Արևիկ. ISBN 9785807704795.
- ↑ Թևոսյան, Պարույր Եղիշեի (1990). Աշնանային ծաղիկներ. Արևիկ. ISBN 9785807704795.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Թևոսյան» հոդվածին։ |
|