Крылатые качели (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թևավոր ճոճանակներից)
«Թևավոր ճոճանակներ»
Եվգենի Կռիլատովի երգը
Թողարկված1979
Ժանրմանկական երաժշտություն
ՀեղինակԵվգենի Կռիլատով
ԿոմպոզիտորԵվգենի Կրիլատով

«Թևավոր ճոճանակներ», կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովի երգը բանաստեղծ Յուրի Էնթինի խոսքերի հիման վրա՝ 1979 թվականի «Էլեկտրոնիկի արկածները» խորհրդային հեռուստաֆիլմից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Կռիլատովը միշտ երգերը գրել է արդեն պատրաստի բանաստեղծությունների հիման վրա։ Բանաստեղծ Յուրի Էնթինը, ում հետ ընկերություն է արել և աշխատել է ամենաշատը, կոմպոզիտորը մի օր այդ բանաստեղծությունը գտել է աշխատասեղանին։ Կարդալով նա հետաքրքրվեց։ Կռիլատովին բատաստեղծություններն այնքան են հետաքրքրել, որ նա սկսել է ընկերոջը համոզել, ում անհարմար էր ուրիշ կոմպոզիտորից վերցնել արդեն հայտնի բանաստեղծությունները և դրանք տալ նրան։

Կռիլատովը Էնթինին ասել է, որ բանաստեղծությունները այժմ էլ հրաշալի են, ավելացնելու ոչինչ չկա, որ նրանք շատ երաժշտական են ու ինքը ուզում է երգ գրել։ Մինչև հաղթական ավարտը Էնթինը համոզում ու վիճում էր նրա հետ մեկ ամիս։ Ստանալով բանաստեղծությունը, նրա համար երաժշտությունը գրեց մեկ ժամից քիչ ավելի ժամանակում։

Կռիլատովը պատմում է Կոմսոմոլսկայա պրավդա օրաթերթին

Երբ ես գրել եմ "Թևավոր ճոճանակները", ռեժիսոր

Կոնստանտին Բրոմբերգը, որի հետ ես ստեղծում էի "Էլեկտրոնիկի արկածները" ու "Կախարդները" ֆիլմերը, շատ դժգոհ էր։ Մռայլ դուրս էր գալիս ձայնագրումից։ Ընդհանրապես, նա հիանալի մարդ է, բաց, նուրբ, "հատուկ մոտեցմամբ", հետո ասում, թե "Այս երգը անհեթեթություն է": Ես այնքան հիասթափված էի։ Ինչ՞ու։ "Միթ՞ե ինձ պետք է, որ այն պանդոկներում երգեն"։ Բարեբախտաբար, երբ ֆիլմը թողարկվեց, մենք ստացանք բազում հիացական նամակներ ու նա հանգստացավ[1]

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կռիլատովի, ինչպես դա սովորաբար լինում է իր երգերի հետ (նրանք միաժամանակ և մանկական են և ոչ), "Թևավոր ճոճանակներ"-ը, օրինակ, դժվար է անվանել մանկական[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Прекрасное далеко» Евгения Крылатова». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «Евгений Крылатов- -По характеру я не лидер и не боец- - Культура - Независимая газета». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]