Վահագն Թևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թևանյան Վահագնից)
Վահագն Թևանյան
Ծնվել էապրիլի 20, 1958(1958-04-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 18, 2014(2014-02-18) (55 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1977) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983)
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն

Վահագն Վաչագանի Թևանյան (ապրիլի 20, 1958(1958-04-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2014(2014-02-18), Երևան, Հայաստան), հայ բեմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Թևանյանը ծնվել է 1958 թվականի ապրիլի 20-ին, Երևան քաղաքում։ 1977 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմանկարչության բաժինը։ 1981-1983 թթ. աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես նկարիչ-բեմադրող, իսկ 1984-1990 թվականներին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։

1990 թ. վերադարձել է Մայր թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ։ 2009 թվականին նշանակվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ։

Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ էր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կերպարվեստի և անիմացիոն բաժնի դոցենտ, ՀԹԳՄ-ի ամենամյա «Արտավազդ» մրցանակի կրկնակի դափնեկիր։

Կյանքից անժամանակ հեռացել է 2014 թվականի փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում։

Ձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Թևանյանը ձևավորել է ներկայացումներ Հայաստանի տարբեր թատրոններում.

Ձևավորել է շուրջ 40 ներկայացում, որոնցից են.

  • «Պաղտասար աղբար» (Հակոբ Պարոնյան)
  • «Սենյակ համար 13» (Ռեյ Կունի)
  • «Թաղի զավակը» (Մանուկ Մնացականյան)
  • «Դիոգենես» (Վլադիմիր Կոնստանտինով)
  • «Զինվորները» (Յակոբ Լենց) հայ-ֆրանսիական համատեղ ներկայացում
  • «Անավարտ մենախոսություն», «100 տարի անց» (Պերճ Զեյթունցյան)
  • «Մեծ անտառի զավակները» (Լեսլի Ռիչարդսոն)
  • «Գոյա» (Անտոնիո Վալիեխո)
  • «Ջոն Արքա», «Ռիչարդ Երրորդ» (Ուիլյամ Շեքսպիր)

Կատարել է նաև բազմաթիվ ներկայացումների զգեստների ձևավորումները։

Մասնակցել է միջազգային և հանրապետական բեմանկարչական տասնյակ ցուցահանդեսների[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]