Թևակերպ փառ
Թևակերպ փառ Pterygium | |
---|---|
![]() թևակերպ փառ եղջերաթաղանթի վրա | |
Տեսակ | գլխի և պարանոցի հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | վարդագույն, եռանկյունաձև հյուսվածքի աճ աչքի եղջերաթաղանթի վրա |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-9 | 372.4372.4 |
ՀՄԴ-10 | H11.011.0 |
Ռիսկի գործոններ | ՈւՄ ճառագայթներ, փոշի, գենետիկա |
Բարդություններ | տեսողության կորուստ |
Հանդիպման հաճախականություն | 1% -ից մինչև 33% |
Pterygium (conjunctiva) Վիքիպահեստում |
Թևակերպ փառ (պտերիգիում), վարդագույն, եռանկյունաձև հյուսվածքի աճ աչքի եղջերաթաղանթի վրա[1]: Այն սովորաբար սկսվում է քթային մասի եղջերաթաղանթից: Այն հիմնականում դանդաղ է աճում, հազվադեպ աճում է այնքան մեծ, որ բիբը ծածվում է[1]: Հաճախ երկու աչքերն էլ ներգրավված են լինում[2]:
Առաջացման պատճառը հստակ չէ[1]: Այն մասամբ կապված է երկարաժամկետ ուլտրամանուշակագույն ճառագայթների և փոշու ազդեցության հետ[1][3]: Գենետիկական գործոնները դեր ունեն[4]: Այն հանդիսանում է բարորակ աճ[5]: Կան այլ հիվանդություններ, որոնք կարող են նման լինել պտերիգիումին, դրանք են՝ պինգվենկուլան, ուռուցքը կամ Տերրիենի եղջերաթաղանթի եզրային դեգեներացիա[2]:
Կանխարգելումը կարող է ներառել արևային ակնոցներ և գլխարկներ, ուժեղ արևի տակ գտնվող տարածքում: Աչքի կաթիլները կարող են վերացնել ախտանիշները[1]: Վիրահատական հեռացումը սովորաբար ցուցված է, եթե կա տեսողության թուլացում: Վիրահատությունից հետո պտերիգիումը կարող է կրկնվել դեպքերի կեսի մոտ[1][5]:
Աշխարհի տարբեր շրջաններում հաճախականությունը տատանվում է 1% -ից մինչև 33%[6]: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, քան կանանց և այն մարդկանց մոտ, ովքեր ավելի մոտ են ապրում հասարակածին[6]: Տարիքին զուգահեռ հիվանդությունը ավելի լայն տարածում ունի[6][7]: Այն նկարագրվել է մեր թվարկությունից 1000 տարի առաջ:
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտերիգիումի ախտանիշները ներառում են կարմրություն[8], բորբոքում[9], օտար մարմնի զգացողություն, արցունքահոսություն, աչքերի չորություն և քոր: Հազվադեպ դեպքերում, պտերիգիումը կարող է ազդել տեսողության վրա[9], եթե այն անցնում է եղջերաթաղանթի կենտրոնական բբային հատվածի վրա և քողարկում է օպտիկական կենտրոնը, առաջացնելով աստիգմատիզմ և եղջերաթաղանթի սպի[10]: Շատ հիվանդներ դժգոհում են աչքի կոսմետիկ տեսքից կամ վերը նշված ախտանիշներից, ինչպես նաև այլ հիմնական ախտանիշներից:
Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հստակ պատճառը անհայտ է, բայց դա կապված է քամու, արևի լույսի կամ ավազի չափազանց մեծ ազդեցության հետ: Հետևաբար, դրա առաջացումը ավելի հավանական է այն բնակչության շրջանում, որոնք բնակվում են հասարակածի մոտ, ինչպես նաև քամոտ վայրերում: Բացի դրանից, պտերիգիումը տղամարդկանց մոտ կրկնակի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ:
Ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտերիգիումը շաղկապենու վրա իրենից ներկայացնում է կոլագենի էլաստիկ դեգեներացիա[11] և ֆիբրովասկուլյար պրոլիֆերացիա:Այն ունի առաջադեմ մաս, որը կոչվում է պտերիգիումի գլուխը, որը կապված է հիմնական մարմնի հետ պարանոցի միջոցով: Երբեմն կարելի տեսնել երկաթի դեպոզիտներ գլխի կողքին, որը կոչվում է Սթոքերի գիծ: Գծի տեղակայումը կարող է պատկերացում տալ աճի բնույթի մասին:
Քթային կողմում պտերիգիումի գերակշռությունը, հավանաբար, արդյունք է լույսի ծայրամասային կենտրոնացման, երբ արևի ճառագայթները անցնում են եղջերաթաղանթից կողմնայնորեն, որտեղ դրանք ենթարկվում են ռեֆրակցիայի և կենտրոնանում են լիմբի շրջանում: Արևի ճառագայթները ազատ անցնում են աչքի կողմային մասով և եղջերաթաղանթով անցնելուց հետո կենտրոնանալում են լիմբի միջային մասում: Հակառակ կողմի միջային մասում քթի ստվերը նվազեցնում է կողմային(քունքային) լիմբի վրա կենտրոնացած արևի լույսի ինտենսիվությունը[8]:
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս նաև գենետիկ նախատրամադրվածություն` վիմենտինի արտահայտման շնորհիվ, որը բերում է բջիջների միգրացիային` կերատոբլաստների սաղմնային զարգացման շնորհիվ, որոնցից առաջանում են եղջերաթաղանթի շերտերի բջիջները: Այս փաստը հաստատվում է բնածին պտերիգիումով, երբ նորածինների մոտ դիտվում է պտերիգիում[12]: Այս բջիջները նույնպես ցուցաբերում են P53-ի ավելացված էքսպրեսիա, հավանաբար, ուռուցքի ճնշող գեների դեֆիցիտի պատճառով: Այն տալիս է տեղափոխված լիմբի տպավորություն, քանի որ պտերիգիումի բջջային ծագումը իրենից ներկայացնում է լիմբալ էպիթել[13]:
Թևակերպ փառը բաղկացած է մի քանի հատվածներից:
- Ֆուքսի բիծ (փոքրիկ գորշ բծեր են, որոնք պտերիգիումի գլխի մոտ ցրվում են)
- Սթոքերի գիծ (շագանակագույն գիծ, բաղկացած երկաթի կուտակումներից)
- ծածկ (պտերիգիումի ֆիբրոզ մաս առանց անոթների)
- գլուխ (պտերիգիումի գագաթը, որը սովորաբար բարձրացած է և լավ անոթավորված)
- մարմին (բարձրացած հատված, որը բազմաթիվ անոթներով)
- վերին եզր (պտերիգիումի եռանկյունաձև կամ թևակերպ մասի վերին եզր)
- ստորին եզր (պտերիգիումի եռանկյունաձև կամ թևակերպ մասի ստորին եզր)
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թևակերպ փառը կարող է ախտորոշվել առանց հատուկ քննության, այնուամենայնիվ եղջերաթաղանթի տոպոգրաֆիան գործնական թեստ է (տեխնիկա), որը կարող է ցույց տալիս վիճակի վատթարացումը[14][15]:
Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ դա պայմանավորված է արևի[16] կամ քամու ազդեցությամբ, պաշտպանիչ արևային ակնոցներ և կախված լայնեզր գլխարկներ և արհեստական արցունքներ օրվա ընթացքում օգտագործելով, կարող են կանխել դրանց ձևավորմումը կամ դադարեցնել հետագա աճը: Սերֆինգորդները և այլ ջրային սպորտի մարզիկները պետք է կրեն աչքերի պաշտպանություն, որը արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների 100%-ը ջրից, որը հաճախ օգտագործվում է ձյան սպորտի մարզիկների կողմից: Նրանցից շատերը, ովքեր գտնվում են պտերիգիումի առաջացման մեծ ռիսկի տակ աշխատանքի ժամանակ կամ արևի տակ, չեն հասկանում պաշտպանության կարևորությունը[17][18]:
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թևակերպ փառը սովորաբար վիրահատություն չի պահանջում, եթե այն չի աճել այնքան, որ առաջացնի տեսողական խնդիրներ[1]: Որոշ ախտանիշներ, ինչպիսիք են գրգռումը, կարելի է վերացնել արհեստական արցունքների միջոցով[1]: Վիրահատությունը կարող է դիտարկվել նաև անվերահսկելի ախտանիշների դեպքում[19]:
Վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոխրանի հետազոտությունը ցույց է տվել, որ շաղկապենու աուտոպլաստիկայից հետո 6 ամսվա ընթացքում կրկնման հավանականությունը ավելի քիչ է համեմատած ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիայի[20]: Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ որոշելու համար, թե որ տեսակի վիրահատությունն է ավելի լավ տեսլականի կամ կյանքի որակի հանգեցնում[20]: Միտոմիցին C-ի լրացուցիչ օգտագործման էֆեկտը պարզ չէ[20]: Ռադիոթերապիան նույնպես օգտագործվում է կրկնման ռիսկի նվազեցման համար[21]:
Աուտոպլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղջերաթաղանթի աուտոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որը արդյունավետ և անվտանգ գործողություն է պտերիգիումի հեռացման համար: Երբ պտերիգիումը հեռացվում է, սպիտակուցաթաղանթը ծածկող հյուսվածքը, որը հայտնի է որպես Տենոնի շերտ, նունպես հեռացվում է: Աուտոպլաստիկան ծածկում է մերկ սպիտակուցաթաղանթը, վիրահատական եղանակով հեռացրած առողջ սպիտակուցաթաղանթի հյուսվածքով: Այդ հյուսվածքը ամրացնում են կարերով կամ սոսնձով:
Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիան արդյունավետ և անվտանգ գործողություն է պտերիգիումի հեռացման համար: Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիան հանդիսանում է աուտոպլաստիկայի այլընտրանք խոշոր պտերիգիումի հեռացման համար: Ամնիոտիկ թաղանթը հյուսվածք է, որը ստացվում է մարդու ընկերքի ամենաներքին շերտից և օգտագործվում է փոխարինելու համար վնասված լորձաթաղանթները, ներառյալ աչքի շաղկապենին: Այն 1940-ական թվականներից օգտագործվել է որպես վիրաբուժական նյութ, և հաստատվել է, որ այն ունի ուժեղ հակաադհեզիվ ազդեցություն:
Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտատը նպաստում է լորձաթաղանթների էպիթելալիզացմանը և ունի հակաբորբոքային, ինչպես նաև երիտասարդացնող հատկություններ: Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտատը հնարավոր է ամրացնել սպիտակուցաթաղանթին կարերի և սոսնձի միջոցով[22][23][24]: Ամնիոտիկ թաղանթը ինքնին չի ապահովում ընդունելի կրկնության աստիճանը[25]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Facts About the Cornea and Corneal Disease | National Eye Institute» (անգլերեն)։ The National Eye Institute (NEI)։ May 2016։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 16, 2017-ին։ Վերցված է ապրիլի 16, 2017
- ↑ 2,0 2,1 Smolin Gilbert, Foster Charles Stephen, Azar Dimitri T., Dohlman Claes H. (2005)։ Smolin and Thoft's The Cornea: Scientific Foundations and Clinical Practice (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջեր 1003, 1005։ ISBN 9780781742061։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 16, 2017-ին
- ↑ Yanoff Myron, Duker Jay S. (2009)։ Ophthalmology (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 364։ ISBN 0323043321։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 16, 2017-ին
- ↑ Anguria P, Kitinya J, Ntuli S, Carmichael T (2014)։ «The role of heredity in pterygium development.»։ International journal of ophthalmology 7 (3): 563–73։ PMC 4067677։ PMID 24967209։ doi:10.3980/j.issn.2222-3959.2014.03.31
- ↑ 5,0 5,1 Halperin Edward C., Perez Carlos A., Brady Luther W. (2008)։ Perez and Brady's Principles and Practice of Radiation Oncology (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջ 778։ ISBN 9780781763691։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 16, 2017-ին
- ↑ 6,0 6,1 6,2 Droutsas K, Sekundo W (June 2010)։ «[Epidemiology of pterygium. A review].»։ Der Ophthalmologe : Zeitschrift der Deutschen Ophthalmologischen Gesellschaft (German) 107 (6): 511–2, 514–6։ PMID 20393731։ doi:10.1007/s00347-009-2101-3
- ↑ Saw SM, Tan D (September 1999)։ «Pterygium: prevalence, demography and risk factors.»։ Ophthalmic epidemiology 6 (3): 219–28։ PMID 10487976։ doi:10.1076/opep.6.3.219.1504
- ↑ 8,0 8,1 Coroneo MT (November 1993)։ «Pterygium as an early indicator of ultraviolet insolation: a hypothesis»։ Br J Ophthalmol 77 (11): 734–9։ PMC 504636։ PMID 8280691։ doi:10.1136/bjo.77.11.734
- ↑ 9,0 9,1 Kunimoto Derek, Kunal Kanitkar, Mary Makar (2004)։ The Wills eye manual: office and emergency room diagnosis and treatment of eye disease. (4th ed.)։ Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins։ էջեր 50–51։ ISBN 978-0781742078
- ↑ Fisher J.P., Trattler W.B. (հունվարի 12, 2009)։ «Pterygium»։ Արխիվացված օրիգինալից մարտի 17, 2010-ին
- ↑ Klintworth G, Cummings T։ «24; The eye and ocular adnexa»։ in Stacey Mills։ Sternberg's Diagnostic Surgical Pathology (5th ed.)։ ISBN 978-0-7817-7942-5
- ↑ 2014&Isbn=9789696370017&opt=3&sUBcAT=06 «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2014-07-30-ին։ Վերցված է 2014-08-09
- ↑ Gulani A, Dastur, YK (Jan–Mar 1995)։ «Simultaneous pterygium and cataract surgery.»։ Journal of Postgraduate Medicine 41 (1): 8–11։ PMID 10740692։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 8, 2012-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2012
- ↑ «Pterygium: MedlinePlus Medical Encyclopedia»։ medlineplus.gov։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 28, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2016
- ↑ «Pterygium Workup: Imaging Studies, Procedures»։ emedicine.medscape.com։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 11, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2016
- ↑ Mackenzie F.D., Hirst L.W., Battistutta D., Green A. (1992)։ «Risk Analysis in the Development of Pterygia»։ Ophthalmology 99 (7): 1056–1061։ doi:10.1016/s0161-6420(92)31850-0
- ↑ Lee G.A., Hirst L.W., Sheehan M.։ «1994 Knowledge of Sunlight Effects on the Eyes and Protective Behaviours in the General Community. Ophthalmic Epidemiology»։ Ophthalmic Epidemiology 1 (2): 67–84
- ↑ Lee G., Hirst L.W., Sheehan M.։ «1999 Knowledge of Sunlight effects on the eyes and protective behaviors in adolescents»։ Ophthalmic Epidemiology 6 (3): 171–180։ doi:10.1076/opep.6.3.171.1501
- ↑ Martins TG, Costa AL, Alves MR, Chammas R, Schor P (2016)։ «Mitomycin C in pterygium treatment.»։ International journal of ophthalmology 9 (3): 465–8։ PMC 4844053։ PMID 27158622։ doi:10.18240/ijo.2016.03.25
- ↑ 20,0 20,1 20,2 «Cojunctival autograft for pterygium»։ Cochrane Database Syst Rev 2: CD011349։ 2016։ PMC 5032146 ։ PMID 26867004։ doi:10.1002/14651858.CD011349.pub2
- ↑ Ali AM, Thariat J, Bensadoun RJ, Thyss A, Rostom Y, El-Haddad S, Gérard JP (April 2011)։ «The role of radiotherapy in the treatment of pterygium: a review of the literature including more than 6000 treated lesions.»։ Cancer/Radiothérapie 15 (2): 140–7։ PMID 20674450։ doi:10.1016/j.canrad.2010.03.020
- ↑ Gulani AC (2007)։ «Corneoplastique»։ Techniques in Ophthalmology 5 (1): 11–20։ doi:10.1097/ito.0b013e318036ae0d
- ↑ Gulani AC. "Corneoplastique", Video Journal of Cataract and Refractive Surgery. Volume XXII. Issue 3, 2006.
- ↑ Gulani AC (2006)։ «A New Concept for Refractive Surgery»։ Ophthalmology Management 10 (4): 57–63
- ↑ Ophthalmology. 1997 Jun;104(6):974-85.Comparison of conjunctival autografts, amniotic membrane grafts, and primary closure for pterygium excision. Prabhasawat P1, Barton K, Burkett G, Tseng SC
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիաֆայլեր pterygium թեմայով Վիքիպահեստում:
- Pterygium eMedicine WebMD online article on pterygium (overview, differential diagnoses & workup, treatment & medication, and follow-up
|