Թևաբտիկ կիվիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թևաբտիկ կիվիվ
Թևաբտիկ կիվիվ
Թևաբտիկ կիվիվ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Քարադրներ (Charadriidae)
Ենթաընտանիք Vanellinae
Ցեղ Vanellus
Տեսակ Թևաբտիկ կիվիվ (V. spinosus)
Միջազգային անվանում
Vanellus spinosus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Թևաբտիկ կիվիվ[1] (լատին․՝ Vanellus spinosus), քարադրանմանների ընտանիքին պատկանող ոչ մեծ թռչուն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևաբտիկ կիվիվների մարմնի երկարությունը հասնում է մոտ 25-27 սմ-ի։ Նրանց գլխի և կրծքավանդակի գունավորումը սև-սպիտակ է։ Նրանց մարմնի վերին մասի գունավորումը շագանակագույն է։ Ոտքերը սև են և շատ երկար։ Թռիչքի ժամանակ այս կիվիվները թռչում են դանդաղ և զգուշությամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք հաճախ հանդիպում են Թուրքիայում, Սիրիայի արևելքում և հյուսիսում, Իսրայելում, Հորդանանում և Իրաքում, ինչպես նաև Արևելյան և Արևմտյան Աֆրիկայում։ Արևմտյան Աֆրիկայի Ռիֆթ հովտի հարավային հատվածում Թևաբտիկ կիվիվները շատ հազվադեպ են։ Այնուամենայնիվ, որոշ փաստեր կան, որ նրանք տարածված են նաև Մալավիում[2]։ Այս կիվիվները չվում են Լիբանանի հյուսիսում գտնվող շրջաններ։ Բայց պարզվում է, որ նրանք հիմնականում բնակվում են այդտեղ, որպես չվող թռչուն։

Եվրոպայում թևաբտիկ կիվիվները հազվագյուտ բուծմամբ թռչուններ են։ Եվրոպայում բնի հայտնաբերման առաջին ապացույցը ստացվել է 1959 թվականին Հունաստանի արևմտյան շրջանում։ Այնուամենայնիվ այս թռչունների թվաքանակը կտրուկ անկում է ապրում այն ժամանակ, երբ որսում են նրանց[3]։ Այս թռչունները տարածված են նաև Իսպանիայում, Գերմանիայում և Արևելյան Եվրոպայի տարբեր մասերում։ Մարտ և ապրիլ ամիսներին նրանց կարելի է տեսնել նաև Կիպրոսում։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևաբտիկ կիվիվները տեսողականորեն գտնում են իրենց որսը և այն գրավում են մի քանի արագ շարժումների միջոցով։ Հիմնականում սնվում են մնացորդներով, մոծակներով և դրանց թրթուրներով, ինչպես նաև մրջյուններով։ Նրանք սնվում են նաև սարդերով, ճիճուներով, փափկամարմիններով, շերեփուկներով և փոքր ձկներով։

Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ այժմ չի ուսումնասիրվել թևաբտիկ կիվիվների բուծման կենսաբանությունը։ Այնուամենայնիվ, նրանք դիտում էին մի քանի րոպե պտտվող արուին և շրջապատող էգերին։ Զուգավորումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ էգը ընդունում է արուի հրավերը։

Բները ավելի հաճախ դնում են ջրերի մոտակայքում՝ բույսերով պատրաստված բնի մեջ։ Բները կառուցվում են արուների կողմից, որոնք զուգավորման ընթացքում կառուցում են մի քանի բներ, որոնցից էգը ընտրում է մեկը։

Բնի մեջ դնում են հիմականում 4 դեղնավուն և շագանակագույն բծերով ձու։ Ձագերի ծնվելը տևում է մոտ 22-24 օր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 82. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. Delany et al., с. 130
  3. Bauer et al., с. 437

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Simon Delany, Derek Scott, Tim Dodman, David Stroud (Hrsg): An Atlas of Wader Populations in Afrika and Western Eurasia. Wetlands International, Wageningen 2009, ISBN 978-90-5882-047-1
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թևաբտիկ կիվիվ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թևաբտիկ կիվիվ» հոդվածին։