Jump to content

Թրոմսյո (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Թրոմսյո
69°39′6″N 18°57′20″E / 69.65167°N 18.95556°E / 69.65167; 18.95556
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՀամայնքԹրոմսյո
Մակերես21,25 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն38 980 մարդ (2017)
Պաշտոնական կայքtromso.kommune.no(նորվ.)
Թրոմսյո (քաղաք) (Նորվեգիա)
Թրոմսյո (քաղաք) (Նորվեգիա)

Թրոմսյո (նորվ.՝ Tromsø),[1] քաղաք Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեի Թրոմսյո կոմունայում։ Քաղաքը հանդիսանում է ինչպես համայնքի, այնպես էլ Թրոմս նահանգի վարչական կենտրոնը։ Տեղակայված է Թրոմսեա կղզում, որը գտնվում է Թրոմսյոյսունդետ նեղուցում՝ Նորվեգիայի մայրցամաքային հատվածից քիչ հեռու։ Մայրցամաքային Թրոմսդալեն արվարձանը միանում է Թրոմսեա կղզու քաղաքի կենտրոնին Թրոմսյո կամրջով և Թրոմսյոյսուն թունելով։ Իսկ Քվալյոյսլետտա արվարձանը, որը գտնվում է Սյոր-Քավալոյ կղզում, քաղաքի կենտրոնին միանում է Սաննեսսուն կամրջով։

Քաղաքի կենտրոնում պահպանվել են Հյուսիսային Նորվեգիայի ամենաշատ հին փայտյա տները, որոնցից ամենահինը կառուցվել է դեռևս 1789 թվականին։ Թրոմսյոն տարածաշրջանի մշակութային կենտրոնն է, որտեղ ամռան ընթացքում բազմաթիվ փառատոններ են կազմակերպվում։

13,8 քառակուսի կիլոմետր (3400 ակր) տարածք ունեցող քաղաքի բնակչությունը 2024 թվականի տվյալներով կազմում է 42,782՝ 3100 մարդ/կմ² խտությամբ (մոտ 8000 մարդ մեկ քառակուսի մղոնի հաշվով[2]

2026 թվականին, Թրոմսյոն արժանացել է Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք կոչմանը՝ դառնալով ամենահյուսիսային քաղաքը, որը երբևէ ստացել է այդ կարգավիճակը։ Տարվա ընթացքում իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցել Արկտիկայի տարածաշրջանի երիտասարդներին և խթանել նրանց ակտիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին[3]։

Անվանում և ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմսյո քաղաքն իր անունը ստացել է Թրոմսեա կղզուց, որի վրա էլ գտնվում է։ Քաղաքի անվան վերջին արմատը նշանակում է «կղզի», սակայն առաջին արմատի ծագումը հայտնի չէ։ Վարկածներից մեկի համաձայն, «Թրոմս» (անբաղադրյալ) ծագում է կղզու հին անունից՝ հին նորվեգերեն Trums ձևից։ Նորվեգիայում մի շարք կղզիներ և գետեր ունեն Թրոմսա անունը, և ենթադրվում է, որ այդ անունները առաջացել են straumr բառից, որը նշանակում է «(ուժեղ) հոսանք»։ Այդ դեպքում նախնական ձևը պետք է լիներ Strums (բացակայող «s»-ի հարցը բացատրվում է հնդեվրոպական s-mobile երևույթով)։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Թրոմսեա կղզին սկզբում կոչվել է Փոքր Տրոմսեա (Lille Tromsøya), քանի որ գտնվում էր այսօր Սյոր-Քավալոյ կոչվող ավելի մեծ կղզու հարևանությամբ, որը, ըստ այս տեսության, նախկինում կոչվել է Մեծ Թրոմսեա (Store Tromsøya)՝ այնտեղ գտնվող բնորոշ լեռան՝ Թրոմմա («Թմբուկ») անվան պատճառով[4]։ Լեռան անունը սաամի լեզվով՝ Rumbbučohkka, նույն իմաստն ունի («թմբուկ լեռ»)։ Ասվում է, որ նախաքրիստոնեական ժամանակներում այն սրբազան լեռ է եղել սաամիների համար[5]։

Կղզու սաամիական անունը՝ Ռոմսա[6], ենթադրվում է, որ փոխառված է նորվեգերենից, քանի որ սաամի լեզվում բառասկզբում բաղաձայնների կուտակումները սովորաբար չեն կիրառվում։ Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական գործածության մեջ հանդիպում է նաև բաղաձայնակուտակ ձևը՝ Թրոմսա։ Կա մի վարկած, համաձայն որի՝ Թրոմսյո անվանումը նորվեգերենում ծագում է սաամիական անունից։ Սակայն այս տեսությունը չի պարզաբանում «Ռոմսա» անվան նշանակությունը։ Տարածված թյուրիմացություն է կարծելը, թե Թրոմսյոյի սաամիական անունը Ռոմսսա է՝ կրկնակի «ս»-ով։ Իրականում դա գոյականի մեղադրական և սեռական հոլովաձևն է, որն օգտագործվում է, օրինակ, «Թրոմսյո համայնք» (Ռոմսսա համայնք) գրելիս։ Իսկ ֆիններենում անվանումը գրվում է կրկնակի «ս»-ով՝ Թրոմսսա։

Տարածքը բնակեցված է վերջին սառցե դարի ավարտից ի վեր։ Թյոնսվիկա (Tønsvika) շրջանում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են արհեստական իրեր և շինությունների մնացորդներ, որոնց տարիքը գնահատվում է 9,000 - 10,000 տարի[7][8][9]։

Միջնադարյան ժամանակաշրջան․ սահմանի վրա ամրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրոմսյոյում հայտնաբերված վիկինգների զարդերի գանձը, որը թվագրվում է Քրիստոսի ծննդյան 7–8-րդ դարերով, այժմ պահվում է Բրիտանական թանգարանում[10]

Տարածքի հին նորվեգական և սաամի ժառանգությունը լավ փաստագրված է։ Նորվեգական գահակալ Օթթարը, որը ապրել է 890-ական թվականներին, ենթադրվում է, որ բնակվել է ներկայիս Թրոմսյո համայնքի հարավային հատվածներում։ Նա իր մասին գրում էր, որ ապրում է «բոլոր նորվեգացիներից ամենահյուսիսում», և նրա արևելյան տարածքներից հյուսիս գտնվող տարածքները բնակեցված են եղել սաամիներով[11]։ 12-րդ դարի իսլանդական աղբյուրներից մեկը (Rimbegla) նույնպես նկարագրում է Մալանգեն նեղուցը որպես միջնադարյան այս շրջանում նորվեգական և սաամի ծովափնյա բնակավայրերի միջև սահմանային գիծ։ Սակայն հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ վիկինգները ապրել են հենց գլխավոր կղզում։ Ներկայիս օդանավակայանի մոտ գտնվող դամբարան-բնակավայրում հայտնաբերվել են վահաններ, մարտական այլ գործիքներ և տնային պարագաներ, որոնք բնորոշ են նորվեգացիներին[12]։ Բացի այդ, Հյուսիսային Նորվեգիայի ամենամեծ վիկինգական գանձերից մեկը հայտնաբերվել է հենց կղզում[13]։ Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ ծովափնյա հատվածում՝ «սահմանից» հարավ, լայնածավալ սաամի բնակավայրեր են եղել, ինչպես նաև Մալանգենից հյուսիս՝ տարբեր նորվեգական բնակավայրեր․ օրինակ, հարավային Սյոր-Քավալոյ կղզում հայտնաբերվել են և՛ սաամիական, և՛ նորվեգական երկաթե դարաշրջանի (0 - 1050 թվականների) մնացորդներ[14][15]։

Թրոմսեա կղզում առային եկեղեցին կառուցվել է 1252 թվականին։ Այն կոչվել է Ecclesia Sanctae Mariae de Trums juxta paganos (Հեթանոսների կողքին Սուրբ Մարիամի եկեղեցի Թրոմսում, «հեթանոսներ» ասելով նկատի են առնվել սաամիները) և կառուցվել է Հակոն IV Ծեր[16] թագավորի օրոք։ Այդ ժամանակ այն աշխարհի ամենահյուսիսային եկեղեցին էր։ Նույն ժամանակահատվածում կառուցվել է պաշտպանական պատ՝ քաղաքը Կարելիայի և Ռուսաստանի ավազակային հարձակումներից պաշտպանելու համար։

Թրոմսյոն ոչ միայն նորվեգական պահակակետ էր տարածքում, որը մեծամասամբ բնակեցված էր սաամիներով, այլև սահմանային քաղաք՝ դեպի Ռուսաստան։ Նովգորոդյան հանրապետությունը իրավունք ուներ գանձեր հավաքել ծովափնյա սաամիներից մինչև Լինգստուվա և երկրի ներսում՝ մինչև Շիբոտն գետը կամ հնարավոր է՝ Մոլսելվա գետը, մինչդեռ Նորվեգիան իրավունք ուներ գանձեր հավաքել արևելյան տարածքներից՝ ներառյալ Կոլայի թերակղզին[14]։ Հաջորդ հինգ հարյուր տարիների ընթացքում Նորվեգիայի սահմանը Ռուսաստանի հետ,ինչպես նաև նորվեգական բնակավայրերի տարածքները առաջ են շարժվել դեպի արևելք՝ հասնելով Սյոր-Վարանգեր համայնքին, ինչի հետևանքով Թրոմսյոն կորցրել է իր բնույթը որպես «սահմանային քաղաք»[17]։

1700 - 1800-ականներ․ «Հյուսիսի Փարիզ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի ընթացքում, երբ Դանիա-Նորվեգիան ամպրապնդում էր իր ափերը Սկանդիանվիայի հյուսիսային ափին, կառուցվեց Սքանսեն ամրոցը։ Չնայած Թրոմսյոն ուներ ընդամենը 80 բնակիչ, սակայն 1794 թվականի հունիսի 20-ին Քրիստիան VII[18][19] արքայի կողմից նրան շնորհվեց քաղաքի կարգավիճակ։ Սա համընկավ, ինչպես նաև դարձավ անմիջական հետևանք Բերգեն քաղաքի՝ դարերով պահպանված ձողաձկան առևտրի մենաշնորհի վերացման։ Թրոմսյոն արագորեն մեծ նշանակություն ձեռք բերեց։ Հոլոգալանդի թեմը հիմնադրվել է 1804 թվականին, և առաջին եպիսկոպոսը եղել է Մաթիաս Բոնսակ Կրոգը[20]։ Որպես նահանգ քաղաքը հիմնադրվել է 1838 թվականի հունվարի 1-ին։

Արկտիկական որսը, Նոր Երկրից մինչև Կանադա, սկսվեց մոտավորապես 1820 թվականին։ Արդեն 1850 թվականին, Թրոմսյոն արկտիկական որսորդության գլխավոր կենտրոնն էր, նախկին Համերֆեսթի[21][22] փոխարեն։ Այդ ժամանակ Թրոմսյոն առևտրական կապեր ուներ Կենտրոնական Եվրոպայի և Ռուսաստանի, հատկապես Արխանգելսկի հետ։ Վերջինս հանգեցրեց տարածքում պիջին լեզվի՝ ռուսենորսկի[23][24] տարածմանը։

1848 թվականին ուսուցչական քոլեջը նույնպես տեղափոխվեց Թրոնդենեսի քաղաքապետարանից (ներկայիս Հարսթադի մոտ) Թրոմսյո, որի առաքելության մի մասը սաամի գիտնականներին կրթելն էր. սաամիներին մուտքի իրավունք էր տրամադրվում որոշակի քվոտաների միջոցով[25]։ Ուսուցչական քոլեջին հաջորդեցին Թրոմսյոյի թանգարանը 1872 թվականին[26], և Մաք գարեջրատունը՝ 1877 թվականին[27]։

19-րդ դարում, Թրոմսյոն դարձավ «Հարավի Փարիզ»։ Այս մականվան առաջացման պատճառը անհայտ է, սակայն հիմնականում ենթադրվում է, որ դա այն պատճառով էր, որ Թրոմսյոյի բնակիչներն ավելի զարգացած էին քան, քան հարավից եկած այցելուները ենթադրում էին[22][28]։

1900-ականների սկիզբ․ հետախուզություն և պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոտոքրոմային տպագիր պատկեր Թրոմսյոյից, 1900 թվական

19-րդ դարի ավարտին, Թրոմսյոն դարձել էր արկտիկակն խոշոր առևտրական կենտրոն, որից էլ սկիզբ են առել բազմաթիվ արկտիկական արշավախմբեր։ Ռուալ Ամունդսենի, Ումբերտո Նոբիլեի և Ֆրիտյով Նանսենի նման հետազոտողներ օգտագործել էին Արկտիկայի պայմանների մասին Թրոմսյոյի ունեցած գիտելիքները և հաճախ իրենց անձնակազմերը հավաքել են քաղաքում։ Բևեռափայլերի աստղադիտարանը հիմնադրվել է 1927 թվականին։

Երբ 1940 թվականին Գերմանիան ներխուժեց Նորվեգիա, Թրոմսյոն կարճ ժամանակով ծառայեց որպես Նորվեգիայի կառավարության նստավայր։ Գեներալ Կառլ Գուստավ Ֆլայշերը ժամանեց Թրոմսյո 1940 թվականի ապրիլի 10-ին՝ Վադսյոյում սարսափելի պայմաններում թռիչքից հետո։ Թրոմսյոից նա հրաման տվեց քաղաքացիական և ռազմական լիակատար զորահավաքի մասին և Հյուսիսային Նորվեգիան հայտարարեց պատերազմի թատերաբեմ։ Ֆլայշերի ռազմավարական ծրագիրն էր նախ ոչնչացնել գերմանական ուժերը Նարվիքում, ապա տեղափոխել իր դիվիզիան Նուռլան՝ Թրյոնդելագից գերմանական առաջխաղացմանը դիմակայելու համար։ Գերմանացիները, ի վերջո, գրավեցին ամբողջ Նորվեգիան, դաշնակիցների աջակցությունը դուրս բերելուց հետո, չնայած նրանք հանդիպեցին Նարվիքում գտնվող Ֆինմարք քաղաքում գտնվող Ալտա գումարտակի կատաղի դիմադրությանը։ Թրոմսյոն պատերազմից փրկվեց անվնաս, չնայած գերմանական «Տիրպից» մարտանավը խորտակվեց RAF ռմբակոծիչների[29] կողմից՝ Թրոմսյո կղզու մոտ 1944 թվականի նոյեմբերի 12-ին «Կատեխիզմ» գործողության ժամանակ, որի հետևանքով զոհվեց մոտ 1000 գերմանացի նավաստի[30][31]։

Պատերազմի ավարտին քաղաքը ընդունեց հազարավոր փախստականների Ֆինմարքի ֆյուլքեից և Թրոմսի հյուսիսային շրջաններից, որոնք ավերվել էին գերմանական զորքերի կողմից՝ օգտագործելով այրված հողի մարտավարություն՝ Կարմիր բանակի հարձակման ակնկալիքով[32]։

Ուշ 1900-ականներ։ Արագ ընդլայնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդլայնումը շատ արագ տեղի ունեցավ։ 1964 թվականի հունվարի 1-ին գյուղական Թրոմսյոսունդ կոմունան և Ուլսֆյորդի կոմունան, ինչպես նաև Հիլեսյոյի կոմունայի մեծ մասը միացան Թրոմսյոյին՝ ստեղծելով այսօրվա Թրոմսյո կոմունան և գրեթե եռապատկելով Թրոմսյոյի բնակչությունը՝ 12430-ից 32664[33]։ Բացի այդ, բնակչության աճը բավականին ուժեղ է եղել, երբեմն տարեկան ավելանում է 1,000‑ից ավելի նոր թրոմսյոադիրներ (Թրոմսյո քաղաքի բնակիչներ)։ Ընթացիկ տվյալներով, Թրոմսյո կոմունայի բնակչությունը կազմում է 68,239 մարդ, իսկ քաղաքի քաղաքային տարածքը, որը Նորվեգիայի իններորդ ամենաշատ բնակեցվածն է՝ 58,486 բնակչով[34]։ Այս տվյալները չեն ներառում քաղաքի ուսանողների մեծ մասին, որոնք Թրոմսյո տեղափոխվելիս հաճախ չեն փոխում իրենց գրանցումը։

Կարևոր զարգացում էր 1964 թվականին գլխավոր կղզում գտնվող Թրոմսյոյի օդանավակայանի բացումը, իսկ 1972 թվականին բացվեց Թրոմսյոյի համալսարանը, որն այդ ժամանակ Նորվեգիայի չորս համալսարաններից մեկն էր և միակը, որը սպասարկում էր երկրի հյուսիսային կեսը: Տեղական ուսուցչական քոլեջը և թանգարանը ի վերջո ներառվեցին համալսարանի մեջ: Նորվեգիայի բևեռային ինստիտուտը Օսլոյից տեղափոխվեց Թրոմսյո 1998 թվականին: Վերջերս համալսարանն ավելի է ընդլայնվել երկու միավորումների միջոցով՝ նախ 2009 թվականին Թրոմսյոյի համալսարանական քոլեջի, ապա 2013 թվականին Ֆինմարքի համալսարանական քոլեջի հետ[35]:

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմսյոն Նորվեգիայի 12-րդ ամենամեծ համայնքն է՝ 78,745 բնակչությամբ։ Քաղաքում է գտնվում աշխարհի ամենահյուսիսային համալսարանը, ինչպես նաև ամենահյուսիսային բուսաբանական այգին և պլանետարիումը։

Քաղաքի կենտրոնը գտնվում է Թրոմսեա կղզու արևելյան կողմում՝ Արկտիկական շրջանից ավելի քան 300 կիլոմետր (190 մղոն) հյուսիս՝ 69°40′33″N 18°55′10″E / 69.67583°N 18.91944°E / 69.67583; 18.91944։ Քաղաքամերձ տարածքների թվում են Կրոկենը, Թրոմսդալենը (մայրցամաքում, Թրոմսեայից արևելք), Թրոմսեա կղզու մնացած մասը և մեծ Սյոր-Քավալոյ կղզու արևելյան մասը՝ Թրոմսեա կղզուց արևմուտք։ Թրոմսյո կամուրջը և Թրոմսյոյուսունդ թունելը հատում են Թրոմսյոյսունդետի նեղուցը, որը մայրցամաքը ճանապարհով կապում է Թրոմսեայի հետ։ Քաղաքի արևմտյան կողմում գտնվող Սաննեսուն կամուրջը կապում է Թրոմսեա կղզին Սյոր-Քավալոյ կղզու հետ։

Կոմունայի ամենաբարձր կետը 1830.7 մետր (6006 ոտնաչափ) բարձրությամբ Ջիեկկևարրի լեռանն է։ Կոմունայի տարածքում կան նաև շատ այլ բարձր լեռներ, այդ թվում՝ Համպերոկենը, Ստորե Բլոմանենը, Ստորե Ֆորնեստինդենը և Տրոմսդալշտինդենը։ Լինգեն Ալպերի լեռնաշղթան գտնվում է Թրոմսյո-Լինգեն մունիցիպալ սահմանի երկայնքով։ Թրոմսյո կոմունայի տարածքում կան բազմաթիվ կղզիներ, այդ թվում՝ Հիլեսյոյան, Կվալոյան, Ռեբբենեսյոյան, Ռինգվասյոյը, Ստորե Սոմարյոյան և Թրոմսեան։ Թրոմսյոյում կան նաև մի քանի ֆյորդեր, այդ թվում՝ Բալսֆյորդենը, Կալդֆյորդենը, Մալանգենը և Ուլսֆյորդենը։

Ֆյելհեյզեն
Զմրուխտային եղջերավոր եղնիկներ Քվալոյա կղզում, Թրոմսյո կոմունայում
Գրոթինդեն, Սյոր-Քավալոյ

Թրոմսյոն ունի մերձարկտիկական կլիմա (Կյոպպենի կլիմայի դասակարգում Dfc, Թրեվարթա Eolo), քանի որ ձմռանը ջերմաստիճանը բավականաչափ ցածր է, որպեսզի համապատասխան համարվի չափանիշներին, իսկ ամառային սեզոնը կարճ է։ Այնուամենայնիվ, տեղումների քանակը և բաշխվածությունը՝ առավելագույն տեղումներով աշնանը և ձմռանը, ինչպես նաև հավերժական սառույցի բացակայությունը, բնորոշ չեն մերձարկտիկական շրջաններին և ավելի բնորոշ են օվկիանոսային կլիմային։ Նորվեգական ծովի սառույցներից զերծ լինելու և մեղմ օդը ափ բերելու արևմտյան քամու պատճառով Թրոմսյոյում ձմռանը ջերմաստիճանը չափավոր է և չափազանց մեղմ՝ համեմատած լայնության հետ։

Ամառները բավականին զով են, երբեմն ամպամած ու անձրևոտ, երբեմն էլ արևային, հաճախ տարի առ տարի և ամիս առ ամիս մեծ տատանումներով, ինչի պատճառով ընդհանուր տպավորությունը կարող է լիովին տարբեր լինել՝ կախված տվյալ եղանակային պայմաններից։ Այս փոփոխականությունը նկատվում է նաև արևափայլ ժամերի քանակում, որի գրանցումները կատարվում են 1961 թվականից։ 1980 թվականի հուլիսին Թրոմսյոն գրանցել է 430 արևափայլ ժամ, ինչը մինչ օրս համարվում է երկրի ամենաարևոտ ամսվա ազգային ռեկորդը։ Այնուամենայնիվ, 1989 թվականի հուլիսին գրանցվել է միայն 91 արևային ժամ։ Հունիսը տատանվել է՝ սկսած 2018 թվականի հունիսին ընդամենը 58 արևային ժամից մինչև 1971 և 2002 թվականների հունիսներին 395 արևային ժամ։ Թրոմսյոն նաև գրանցել է Նորվեգիայում ամենաարևոտ գարնանային ամիսը՝ 381 արևային ժամ 2013 թվականի մայիսին[36]։ Օդերևութաբանական կայանում (ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա) գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 30.2 °C՝ 1972 թվականի հուլիսին։ 2018 թվականի հուլիսի 30-ին Թրոմսյոն գրանցել է իր առաջին «արևադարձային գիշերը», երբ գիշերային նվազագույն ջերմաստիճանը կազմել է 20.8 °C։

Թրոմսյոն հայտնի է ձմռան ընթացքում մեծ քանակությամբ ձյուն հավաքելով, սակայն քաղաքի փողոցներում ձյունը հաճախ սառչում է, հատկապես ձմռան առաջին կեսին։ Այստեղ ձյան տեղումները կայուն չեն և տատանվում են ամեն ձմեռ[37]։ Բևեռային շրջաններում գիշերային անձրևային հալոցքները հազվադեպ չեն։ Անձրևը հալեցնում կամ թրջում է արդեն նստած ձյունը, իսկ հետո, դրան հաջորդում են Արկտիկական սառն ու քամոտ օդային հոսանքները՝ առաջացնելով սառույց, որը վտանգավոր է երթևեկության և քայլելու համար։ Թրոմսյոյի բնակիչների համար սովորական երևույթ է կոշիկների տակ սահքակալներ կրելը, և գրեթե բոլոր մեքենաները մեխերով անվադողերով են[38]։ Ամենահաստ ձյան շերտը գրանցվել է 1997 թվականի ապրիլի 29-ին, երբ Թրոմսեա կղզու վերևում գտնվող օդերևութաբանական կենտրոնը ձյան բարձրությունը չափել է 240 սանտիմետր[36]։ Միջինում ձմռան ընթացքում Թրոմսյոյում մոտ 160 օր լինում է 25 սանտիմետր հաստությամբ ձյան շերտ (1970-2000 թվականների տվյալներով ծովի մակարդակից 100 մետր բարձրության վրա)[39]։

Երբևէ գրանցված ամենցածր ջերմաստիճանը եղել է -18.4 °C 1996 թվականի փետրվարին[36]։ Այսքան հյուսիսային տարածքի համար սա չափազանց մեղմ ցուցանիշ է, քանի որ այն գրեթե նույնն է ինչ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գրանցված ռեկորդային նվազագույնը՝ չնայած Ֆլորիդան մոտ 40 աստիճանով ավելի հարավ է գտնվում։ Օդանավակայանում գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է 1985 թվականը փետրվարին՝ -20.1 °C[40]։ Գարնանը վերջին գիշերային սառնամանիքի (երբ ջերմաստիճանը իջնում է 0°-ից ցածր) միջին ամսաթիվը մայիսի 17-ն է[41], իսկ աշնան առաջին սառնամանիքը սովորաբար գրանցվում է հոկտեմբերի 3-ին (1981-2010 թվականների միջին տվյալներով[42])։ Սա նշանակում է, որ առանց սառնամանիքի շրջանը տևում է 138 օր։Բևեռային ցերեկը տևում է մայիսի 19-ից հուլիսի 27 (71 օր), իսկ անընդմեջ գիշերային շրջանը՝ Բևեռային գիշերը տևում է մի փոքր ավելի կարճ՝ նոյեմբերի 28-ից հունվարի 14 (48 օր)։ Ամենաարևոտ հունվարին (1985 թվական) գրանցվել է ընդամենը 9 արևային ժամ, մինչդեռ ամենաարևոտ փետրվարին (2018 թվական) գրանցվել է 97 արևային ժամ։

Չնայած մեղմ ձմեռներին՝ ձյուն կարող է տեղալ տարվա գրեթե ցանկացած ժամանակ՝ բացառությամբ հուլիսից մինչև սեպտեմբերի կեսը ընկած ժամանակահատվածի։ 2019 թվականին ձյան տեղում գրանցվել է նույնիսկ հունիսի 29-ին[43]։

Վերջին տարիներին նկատվում է տաքացում։ 1991-2020 թվականների նոր կլիմայական նորմայի համաձայն՝ քաղաքի ցածրադիր հատվածներում ձմեռներն այնքան մեղմ են, որ ձյան հալոցքը հավանական է նույնիսկ ձմռան կեսին։ Թրոմսյո-Հոլտ (ծովի մակարդակից 20 մ բարձրություն) կայանում ամենացուրտ ամսվա՝ փետրվարի միջին ջերմաստիճանը կազմում է −2.4 °C։ Եթե կիրառվում է −3.0 °C իզոթերմը, ապա կլիման դասվում է ենթաբևեռային օվկիանոսային տիպի։

Թրոմսյո, 1991–2020 (100 մ, էքստրեմալ արժեքներ 1920–մինչև հիմա) նորմալների կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 8.4
(47.1)
8.5
(47.3)
9.7
(49.5)
17.0
(62.6)
26.6
(79.9)
29.9
(85.8)
30.2
(86.4)
28.4
(83.1)
23.4
(74.1)
18.6
(65.5)
11.9
(53.4)
9.7
(49.5)
30.2
(86.4)
Միջին բարձր °C (°F) −1.0
(30.2)
−1.2
(29.8)
0.6
(33.1)
4.1
(39.4)
8.8
(47.8)
13.0
(55.4)
16.3
(61.3)
15.0
(59)
10.9
(51.6)
5.2
(41.4)
2.1
(35.8)
0.3
(32.5)
6.18
(43.11)
Միջին օրական °C (°F) −3.0
(26.6)
−3.3
(26.1)
−1.9
(28.6)
1.2
(34.2)
5.5
(41.9)
9.4
(48.9)
12.3
(54.1)
11.3
(52.3)
7.8
(46)
3.1
(37.6)
0.2
(32.4)
−1.7
(28.9)
3.41
(38.13)
Միջին ցածր °C (°F) −5.3
(22.5)
−5.6
(21.9)
−4.4
(24.1)
−1.6
(29.1)
2.4
(36.3)
6.2
(43.2)
9.0
(48.2)
8.3
(46.9)
5.3
(41.5)
0.9
(33.6)
−1.9
(28.6)
−3.9
(25)
0.78
(33.41)
Ռեկորդային ցածր °C (°F) −18.3
(−0.9)
−18.4
(−1.1)
−17.0
(1.4)
−14.3
(6.3)
−6.6
(20.1)
−2.5
(27.5)
0.7
(33.3)
1.1
(34)
−4.3
(24.3)
−9.6
(14.7)
−14.2
(6.4)
−16.8
(1.8)
−18.4
(−1.1)
Տեղումներ մմ (դյույմ) 108.3
(4.264)
96.7
(3.807)
96.7
(3.807)
71.1
(2.799)
56.5
(2.224)
58
(2.28)
72.5
(2.854)
88
(3.46)
111.3
(4.382)
127.4
(5.016)
94.4
(3.717)
109.7
(4.319)
1090,6
(42,929)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 15.4 12.9 11.4 11.6 11.1 10.3 12.8 12.6 14.9 17.7 13.5 15.6 160.1
Միջին ամսական արևային ժամ 3 36 111 171 215 239 226 164 96 55 8 0 1324
Աղբյուր #1: Met Norway,[36][44] The Weather Network,[45] Meteostat.net[46]
Աղբյուր #2: Weather Atlas[47] (UV index and daylight hours)
Թրոմսյո Օդանավակայան, Langnes (8 մ) 1991–2020 թվականների կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) −0.4
(31.3)
−0.7
(30.7)
0.7
(33.3)
3.9
(39)
8.6
(47.5)
12.5
(54.5)
15.6
(60.1)
14.5
(58.1)
10.7
(51.3)
5.5
(41.9)
2.6
(36.7)
0.9
(33.6)
6.2
(43.17)
Միջին օրական °C (°F) −2.8
(27)
−3
(27)
−1.8
(28.8)
1.3
(34.3)
5.6
(42.1)
9.3
(48.7)
12.1
(53.8)
11.3
(52.3)
7.9
(46.2)
3.3
(37.9)
0.4
(32.7)
−1.4
(29.5)
3.52
(38.36)
Միջին ցածր °C (°F) −5.5
(22.1)
−5.7
(21.7)
−4.5
(23.9)
−1.6
(29.1)
2.7
(36.9)
6.7
(44.1)
9.3
(48.7)
8.5
(47.3)
5.3
(41.5)
0.9
(33.6)
−2.1
(28.2)
−4
(25)
0.83
(33.51)
Տեղումներ մմ (դյույմ) 103.1
(4.059)
92
(3.62)
90.3
(3.555)
61.9
(2.437)
54.9
(2.161)
53.1
(2.091)
60.9
(2.398)
77
(3.03)
104.5
(4.114)
123.4
(4.858)
94.5
(3.72)
108.9
(4.287)
1024,5
(40,33)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 15 13 14 12 11 10 10 11 14 15 13 15 153
աղբյուր: NOAA[48]
Թրոմսյոյի կլիմայական տվյալներ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ծովի միջին ջերմաստիճանը °C (°F) 5.2
(41.4)
4.6
(40.3)
4.2
(39.5)
4.6
(40.3)
6.2
(43.1)
8.8
(47.8)
10.8
(51.4)
11.3
(52.4)
10.1
(50.3)
8.3
(47.0)
7.6
(45.6)
6.4
(43.6)
7.3
(45.2)
Աղբյուր: Weather Atlas[47]

Լույս և խավար

[խմբագրել | խմբագրել կոդը]
The Northern Lights in Tromsø
Բևեռափայլը Թրոմսյոյում
Tromsø in midnight sun in July
Թրոմսյոն Կեսգիշերյան արևի ժամանակ հուլիսին

Բևեռային ցերեկը դիտվում է մոտավորապես մայիսի 18-ից մինչև հուլիսի 26-ը, սակայն լեռները մի քանի օրով փակում են դրա տեսանելիությունը, ինչի պատճառով իրականում այն կարելի է տեսնել մոտավորապես մայիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը։ Թրոմսյոյի բարձր լայնության պատճառով մթնշաղը երկար է տևում, և մարտի 27-ից մինչև սեպտեմբերի 17-ը իրական, լրիվ մթություն չի լինում։

Բևեռային գիշերվա ընթացքում՝ մոտավորապես նոյեմբերի 26-ից մինչև հունվարի 15-ը, արևը մնում է հորիզոնից ներքև։ Սակայն լեռնաշղթաների պատճառով արևը տեսանելի չէ նոյեմբերի 21-ից մինչև հունվարի 21-ը։ Արևի վերադարձը նշվում է որպես տոնական իրադարձություն։ Այնուամենայնիվ, մթնշաղի շնորհիվ նույնիսկ ձմռան կեսին օրական մի քանի ժամ որոշակի լուսավորություն կա՝ հաճախ կապտավուն երանգով, ինչը թույլ է տալիս պահպանել սովորական ցերեկ-գիշերային ռիթմը։ Գիշերները արագորեն կարճանում են։ Փետրվարի 21-ին արևը հորիզոնից վերև է գտնվում առավոտյան 7:45-ից մինչև 16:10-ը, իսկ ապրիլի 1-ից՝ 5:50-ից մինչև 19:50-ը (ամառային ժամանակով)։ Սակայն եթե աստղագիտական մթնշաղը նույնպես չհամարվի «գիշեր», ապա ձմեռային արևադարձի օրը Թրոմսյոն ունի ընդամենը 13 ժամ 32 րոպե տևողությամբ գիշեր։

Ձյան ծածկույթի և արևի համադրությունը հաճախ ստեղծում է շատ ուժեղ լուսային պայմաններ փետրվարի վերջից մինչև ցածրադիր վայրերում ձյան հալվելը (սովորաբար՝ ապրիլի վերջը), և դահուկ քշելիս արևային ակնոցը անհրաժեշտ է։ Այս տրամագծորեն տարբեր լուսային պայմանների պատճառով նորվեգացիները ձմեռը հաճախ բաժանում են երկու եղանակի՝ Mørketid (բևեռային գիշեր) և Seinvinter (ուշ ձմեռ)։

Թրոմսյոյից հնարավոր է դիտել բևեռափայլը (հյուսիսային լույսերը), քանի որ Հյուսիսային Նորվեգիան գտնվում է բևեռափայլի գոտում։ Քանի որ ամռանը մշտապես լույս է, ապրիլի վերջից մինչև օգոստոսի կեսը բևեռափայլ չի երևում։ Բացի այդ, ծովափնյա դիրքի պատճառով Թրոմսյոն հաճախ ունենում է ամպամած եղանակ, ինչը կարող է խոչընդոտել բևեռափայլի դիտմանը, նույնիսկ եթե այն առկա է։

Թրոմսյո կոմունան ներառում է նաև հետևյալ գյուղերը՝

Սյոր-ՔավալոյԹրոմսեա
Թրոմսյո (քաղաք)
Մայրցամաք
  • Բրենսհոլմեն
  • Էրշֆյորբոտն
  • Կալդֆյոր
  • Քյոսեն
  • Սաննեսհամ
  • Սոմմարոյա
  • Քվալոյսլետտա
  • Բյերկակեր
  • Համնա
  • Սկատտորա
  • Թրոմսդալեն
  • Բրեյվիկեյդետ
  • Քրոքեն
  • Յովիկա
  • Լակսելվբւկտ
  • Օլդերվիկ
  • Մովիկ
  • Ռամֆյորնես
  • Սյուրսնես

Համայնապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրոմսյո քաղաք
Ստորգատա, Թրոմսյո
Տելեգրաֆբուկտա, Թրոմսյո

Թրոնհեյմից հյուսիս գտնվող կոմպակտ քաղաքի կենտրոնում կենտրոնացած են ամենամեծ թվով պատմական փայտե տները, որոնք ներդաշնակորեն զուգորդվում են ժամանակակից ճարտարապետության հետ: Տները թվագրվում են 1789-1904 թվականներին, երբ քաղաքի կենտրոնում, ինչպես Նորվեգական մի շարք այլ քաղաքներում, փայտե տների կառուցումն արգելվեց։ Թրոմսյոյի ամենահին տունը Սկանսենն է, որը կառուցվել է 1789 թվականին 13-րդ դարի հողային լիսեռի մնացորդների վրա[50][51]։

Polarmuseet բևեռային թանգարանը, որը գտնվում է 1837 թվականին կառուցված նավամատույցի շենքում, ներկայացնում է Թրոմսյոյի անցյալը որպես արկտիկական որսի Կենտրոն և արկտիկական արշավախմբերի մեկնարկային կետ: Թրոմսյոյի տաճարը ՝ Նորվեգիայի միակ փայտե տաճարը, որը կառուցվել է 1861 թվականին, գտնվում է քաղաքի կենտրոնում, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար (Vår Frue) փոքր կաթոլիկ եկեղեցին։ Հյուսիսային Եվրոպայի ամենահին գործող կինոթատրոնը (Verdensteatret), կառուցվել է 1915-1916 թվականներին։ Կինոթատրոնն ունի պատից կախված մեծ նկարներ, որոնք արվել են տեղացի նկարիչ Սվեր Մաքի կողմից 1921 թվականին, և պատկերում են տեսարաններ Նորվեգական ժողովրդական հեքիաթները[52]։ Արկտիկայի մայր տաճարը, ժամանակակից եկեղեցի է, որը կառուցվել է 1965 թվականին[53], գտնվում է մայրցամաքում՝ նեղուցի և քաղաքի կենտրոնի դիմաց։ Եկեղեցին, որն իրականում ծխական եկեղեցի է, այլ ոչ թե տաճար, նախագծել է Յան Ինգե Հովիգը։ 1998 թվականին հիմնադրված Պոլարիա ակվարիումը և փորձառությունների կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ կարճ քայլելու հեռավորության վրա: Թրոմսյոյի թանգարանը համալսարանական թանգարան է, որը ներկայացնում է Հյուսիսային Նորվեգիայի մշակույթն ու բնությունը: Թանգարանում ներկայացված է նաև Արկտիկա-ալպյան բուսաբանական այգին՝ աշխարհի ամենահյուսիսային բուսաբանական այգին: Ճոպանուղին տանում է դեպի Ստորշտայնեն լեռը, որը գտնվում է ծովի մակարդակից 420 մետր բարձրության վրա, որտեղից բացվում է Թրոմսյոյի համայնապատկերային տեսարան: Մայրցամաքի 1,238 մետր բարձրությամբ Թրոմսդալստինդեն լեռը, որը հեշտությամբ կարելի է տեսնել քաղաքի կենտրոնից, նույնպես գլխավոր տեսարժան վայր է: Թրոմսեայի գագաթին գտնվում է Պրեստվաննետ կոչվող լիճը։

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմսյո քաղաքը գտնվում է Թրոմսյո կոմունայի տարածքում։ Կոմունան տեղական ինքնակառավարման մարմինն է, քաղաքային կենտրոնը չունի առանձին պետական լիազորություններ։ Թրոմսոյի քաղաքապետարանը պատասխանատու է տարրական կրթության (մինչև 10-րդ դասարան), ամբուլատոր բժշկական օգնության, տարեցների ծառայությունների, սոցիալական ապահովության և այլ սոցիալական ծառայությունների, տարածքային պլանավորման, տնտեսական զարգացման, ինչպես նաև քաղաքային ճանապարհների և կոմունալ ծառայությունների համար: Համայնքը ղեկավարում է համայնքի ավագանին, որը բաղկացած է ուղղակի քվեարկությամբ ընտրված ներկայացուցիչներից: Քաղաքապետն ընտրվում է ավագանու անուղղակի քվեարկությամբ[54] և գտնվում է Նորդ-Թրոմս և Սենյա շրջանային դատարանի և Հոլոգալանդի վերաքննիչ դատարանի իրավասության ներքո:

Թրոմսյո քաղաքը ձևավորվել է որպես անկախ կոմունա 1838 թվականի հունվարի 1-ին։ Քաղաքը ամբողջությամբ շրջապատված էր Թրոմսյոյի տարածքով (Թրոմսյոյի գյուղապետարան /հետագայում վերանվանվեց Թրոմսյոյի կոմունա), բայց կառավարվում էր առանձին։ Երբ քաղաքը մեծացավ, դրան միացվեցին գյուղական տարածքները[55]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային սննդամթերքի կենտրոն, Հյուսիսային Նորվեգիա[56]

Թրոմսյոն Նորվեգիայի ամենամեծ ձկնորսական նավահանգիստներից մեկն է։ Բացի ձկնորսությունից, Թրոմսյոյի համալսարանը Արկտիկայի հետազոտությունների կենտրոն է: Վերջին տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը արագորեն զարգանում է որպես այլընտրանքային տնտեսական ռեսուրս: Ներկայումս եվրոպական շատ երկրներից ուղիղ չվերթներ են իրականացվում։

2021 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերը նավահանգստում օբյեկտներ են բացել ամերիկյան սուզանավերի սպասարկման համար՝ 2020 թվականին զգալի ընդլայնումից հետո[57]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն ըստ թվականների
Տարի1845185518651875189119001910192019301946195119601970198019902000201020202024
Բնակ.201129584073544360006996763310 07110 33610 99010 94012 28338 09445 83350 54859 14567 30576 97478 745
±% p.a.    +3.93%+3.25%+2.94%+0.61%+1.72%+0.88%+2.81%+0.26%+0.38%−0.09%+1.29%+11.98%+1.87%+0.98%+1.58%+1.30%+1.35%+0.57%
Նշում․ 1964 թվականին համայնքի վարչական սահմանները փոխվել են, ինչը բնակչության թվի զգալի փոփոխության է հանգեցրել։
Աղբյուր՝ Նորվեգիայի վիճակագրական ծառայություն[58][59] և Նորվեգիայի պատմական տվյալների կենտրոն[60]

Բնակչության կազմում ներկայացված են ավելի քան 100 ազգություններ։։ Առավել աչքի ընկնող փոքրամասնություններից են սաամիները, ռուսները և ֆինները՝ թե՛ տեղական քվենները (19-րդ դարի ֆիննական ներգաղթյալների ժառանգները), թե՛ հենց Ֆինլանդիայից վերջերս ներգաղթածները[61]։ Աշխարհի ամենահյուսիսային մզկիթը գտնվում է Թրոմսյո քաղաքում։ Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար կաթոլիկ եկեղեցին աշխարհի ամենահյուսիսային կաթոլիկ եպիսկոպոսի նստավայրն է, որը ղեկավարում է Թրոմսյոյի Հռոմեական կաթոլիկ տարածքային առաջնորդարանը։ Թեպետ տեղական կաթոլիկ բնակչությունը կազմում է ընդամենը 350 մարդ, Հովհաննես Պողոս II պապը 1989 թվականին այցելել է այս փոքրիկ եկեղեցին և հյուրընկալվել եպիսկոպոսի կողմից[62]։

Հիմնական ներգաղթային խմբեր, 2023[63]
NationalityPopulation
Լեհաստան Լեհաստան1,076
Գերմանիա Գերմանիա606
Ռուսաստան Ռուսաստան533
Շվեդիա Շվեդիա524
Սիրիա Սիրիա476
Ֆինլանդիա Ֆինլանդիա399
Թաիլանդ Թաիլանդ389
Էրիթրեա Էրիթրեա353
Լիտվա Լիտվա340
Սոմալի Սոմալի330
Դանիա Դանիա303
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն256
Լատվիա Լատվիա224
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ202
Ռումինիա Ռումինիա194

Սաամի բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշվում է պատմության բաժնում, Թրոմսյոյի տարածքը վաղուց եղել է սամիական մշակույթի բնակավայր։ Սակայն ծովափնյա սաամիների ձուլումը հանգեցրեց նրան, որ 20-րդ դարում Թրոմսյոյի շրջանում տեղական սաամիական մշակույթը գնալով դարձավ աննկատելի։ Այսօր Թրոմսյոյում գործում է սաամիական մանկապարտեզ, ինչպես նաև քաղաքի որոշ դպրոցներում դասավանդվում է սամի լեզուն։ Սաամի լեզվի անկումը հակազդելու նպատակով փորձ է արվել հիմնել սամի լեզվի կենտրոն Լաքսելվբուկտում՝ Ուլսֆյորդենի տարածքում։ Թրոմսյոյի կամունան ընդհանուր առմամբ դրսևորել է դրական վերաբերմունք բնիկ փոքրամասնության մշակույթի նկատմամբ։ Օրինակ՝ այն կազմակերպում է Սաամի ժողովրդի օրը, համալսարանի ցուցանակները երկլեզու են, իսկ երբ քաղաքը ներկայացրեց Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը, Թրոմսյոյի սաամիական անվանումը՝ Ռոմսա, ներառվեց միջոցառման առաջարկվող լոգոյի մեջ՝ որպես հիմնական տեսողական տարր օգտագործելով ավանդական սաամիական խորհրդանիշը։

2011 թվականի լեզվական հակադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Թրոմսյոյում սաամիական մշակույթի դերը դարձավ վիճահարույց։ Քաղաքային խորհուրդը դիմել էր, որպեսզի Թրոմսյոն միանա սաամի լեզվի վարչական տարածքին։ Սա կնշանակեր, որ ճանապարհային ցուցանակների վրա սաամի որոշ տեղանուններ պետք է ներկայացվեին նորվեգերենի հետ հավասար, սաամիերեն խոսողները հնարավորություն կունենային տեղական իշխանությունների հետ հաղորդակցվել իրենց լեզվով, իսկ Սաամի խորհրդարանը միջոցներ կտրամադրեր պաշտոնյաներին սաամիերեն սովորելու համար։ Քաղաքական կուսակցություններ, ինչպիսիք են Առաջադիմության կուսակցությունը (FrP), Վենստրեն և Հոյրեն, դեմ արտահայտվեցին որոշմանը և ընտրարշավի ընթացքում խոստացան այն չեղարկել՝ պնդելով, որ որպես «նորվեգական քաղաք» Թրոմսյոն պարտավոր չէ նորվեգական տեղանունների կողքին ցուցադրել նաև սաամիականները կամ սաամի լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ նորվեգերենի հետ միասին[64]։ Սաամիական մշակույթի ավելի մեծ դերակատարությանը դեմ հանդես եկած կուսակցությունները հաղթեցին ընտրություններում և չեղարկեցին դիմումը։ Նշվում է, որ այս խնդիրը Թրոմսյոյի բնակիչներին «բաժանել է» նրանց միջև, ովքեր սաամի մշակույթը համարում են տարածաշրջանի բնական մաս, և նրանց, ովքեր այն օտար են համարում տարածքին[65][66]։ Ընտրարշավի ընթացքում և դրանից հետո սաամիամետ քաղաքական գործիչները սպառնալիքներ են ստացել, իսկ ավանդական սաամիական հագուստ կրող անձինք հայտնել են բանավոր վիրավորանքների մասին[67][68]։ Այնուամենայնիվ, 2013 թվականի հունիսին քաղաքապետարանը համագործակցության համաձայնագիր կնքեց Սաամի խորհրդարանի հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել սաամի լեզվի կրթությունն ու սաամիական մշակույթը Թրոմսյոյում[69]։

Պերսպեկտիվետ թանգարան
Հոլոգալանդի թատրոն

Լինելով Հյուսիսային Նորվեգիայի ամենամեծ քաղաքը՝ Թրոմսյո քաղաքը համայնքի և շրջակա տարածաշրջանի մշակութային կենտրոնն է։ Այն որոշակի միջազգային ուշադրություն ստացավ, երբ 2005 թվականի հունիսի 11-ին հյուրընկալեց վեց "46664" համերգներից մեկը, որը նախատեսված էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի աշխատանքները միջազգային օրակարգում դնելու համար։ Թրոմսյոյում են ծնվել և իրենց կարիերան սկսել էլեկտրոնային երաժշտական դուետ Röyksopp-ի անդամները՝ Տորբյորն Բրունտլանդ և Սվեյն Բերգե, ինչպես նաև երգչուհի Լենե Մառլինը։

Մշակութային կենտրոնում կազմակերպվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ Նորվեգիայի Արկտիկական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները։ Թրոմսյոն նաև ունի պրոֆեսիոնալ թատերախումբ, որը ելույթ է ունենում 2005 թվականին բացված նոր թատրոնի շենքում՝ Հոլոգալանդ թատրոնում։ Քաղաքում կան մի քանի թանգարաններ, այդ թվում՝ Հյուսիսային Նորվեգիայի արվեստի պատկերասրահը, Թրոմսյոյի ժամանակակից արվեստի պատկերասրահը, Նորվեգիայի առաջին և միակ Թրոլների թանգարանը և Պերսպեկտիվետ թանգարանը, որը նվիրված է Քորա Սանդելին և վավերագրական լուսանկարչությանը։

Թրոմսյոյի տեխնո երաժշտական միջավայրը ծնել է Նորվեգիայի էլեկտրոնային երաժշտության մի շարք կարևոր արտիստների, և 1980-ականների վերջերին Թրոմսյոն առաջատար քաղաք էր Նորվեգիայում հաուսի և տեխնոյի մշակույթի սկզբնական փուլերում։ Röyksopp էլեկտրոնային երաժշտական դուետի անդամները և ատրեբանտային էլեկտրոնային երաժիշտ Գեյր Յենսենը (հայտնի որպես Biosphere) նույնպես ծնվել և իրենց կարիերան սկսել են Թրոմսյոյում։

Տեղական թերթերն են iTromsø և Nordlys։

Արկտիկական խորհուրդն ունի իր կենտրոնական գրասենյակը Թրոմսյոյում։

Փառատոններ և տոնակատարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուկտա Թրոմսյո բացօթյա փառատոն

Թրոմսյոյի միջազգային կինոփառատոնը և Նորլիսֆեսթիվալենը (Aurora Borealis Festival, դասական երաժշտության փառատոն) կազմակերպվում են հունվար ամսին։ Այդ ամսվա ավարտը նշվում է «Արևի օր» (Soldagen) տոնակատարությամբ, երբ արևը վերջապես հայտնվում է հորիզոնում բևեռային գիշերաշրջանի ավարտին, որն ավելի շատ տոնվում է երեխաների կողմից։ Սաամի ժողովրդի միջազգային օրը նշվում է Թրոմսյոյի համալսարանում և քաղաքապետարանում ամեն տարի փետրվարի 6-ին։ Թրոմսյոյի լատինաամերիկյան փառատոնը՝ Նո Սիեստա Ֆիեստան, անցկացվում է փետրվարի վերջին։ Այն սկսվել է 2007 թվականին և ներկայացնում է Հյուսիսային Նորվեգիայում «Լատինական Ամերիկայի լավագույնը»՝ ֆիլմ, պար, երաժշտություն, արվեստ, սեմինարներ, բանավեճեր, շուկաներ և փողոցային սամբայի շքերթ։ Յուրաքանչյուր աշուն անցկացվում է Ինսոմնիա փառատոնը՝ էլեկտրոնային երաժշտության համար, որը Նորվեգայում ամենամեծ և ամենակարևոր փառատոններից մեկն է էլեկտրոնային և տեխնո մշակույթի համար։

Խոստումնալից երաժշտական միջոցառում է նաև Բուկտա Թրոմսյո բացօթյա փառատոնը, որը անցկացվում է հունիսին և հուլիսին։ Բուկտա փառատոնը հիմնականում ռոք երաժշտության փառատոն է, բայց ներառում է նաև ժամանակակից այլ երաժշտական ժանրեր։ Փառատոնը տեղի է ունենում Տելեգրաֆբուկտա՝ Թրոմսյոյա կղզու հարավ-արևմտյան մասում գտնվող այգում։ Թրոմսյոյի բնակչության շրջանում այլ հայտնի ամառային մշակութային միջոցառումներ են Կարլսյո փառատոնը և Ռիդդու Ռիդդու փառատոնը, որոնք անցկացվում են քաղաքի շրջակա տարածքում։

Թրոմսյո ֆուտբոլային ակումբ

Թրոմսյոն բազմաթիվ ֆուտբոլային ակումբների ծննդավայրն է, որոնցից երեքն առավել հայտնի են՝ Թրոմսյոի ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում և հանդիսանում է Պրեմիեր լիգայի ամենահյուսիսային ֆուտբոլային թիմը աշխարհում, Ֆլյոյայի Մարզական Միությունը, որը հանդես է գալիս Նորվեգիայի առաջին կանանց լիգայում և Թրոմսդալեն, որը հանդես է գալիս Ադեկկոլիգում։ Ամեն տարի հունիսին Թրոմսոյում անցկացվում է "կեսգիշերային արև" մարաթոնը, իսկ հունվարին՝ "բևեռային գիշեր" կիսամարաթոնը։ Քաղաքում գործում են նաև բարձրագույն լիգաներում հանդես եկող բազմաթիվ մարզական ակումբներ։ Առավել հայտնի են բասկետբոլային Թրոմսյո Սթորմը, որը խաղում է Նորվեգիայի Բասկետբոլի Լիգայում (BLNO), տղամարդկանց բարձրագույն վոլեյբոլի լիգայում հանդես եկող ԲԿ Թրոմսյոն[70] և կանանց բարձրագույն լիգայում խաղացող Թրոմսյոյի Վոլեյբոլային Ակումբը[71]։ Թրոմսյոյի ամենահին մարզական ակումբը Թրոմսյո Մարմնամարզական Միությունն է, որը հիմնադրվել է 1862 թվականին և նաև հանդիսացել է վերոհիշյալ Թրոմսյո ֆուտբոլային ակումբի ձևավորման հիմքը։ Նախկինում քաղաքում գործել է նաև ամերիկյան ֆուտբոլի թիմ՝ Թրոմսյո Թրեյլբլեյզերս։

Թրոմսյոն ընտրվել էր Նորվեգիայի Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից որպես Նորվեգիայի թեկնածու քաղաք 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար։ Դա Թրոմսյոյին կդարձներ Արկտիկական շրջանից հյուսիս գտնվող առաջին քաղաքը, որը կհյուրընկալեր խաղերը։ Քննարկվում էին նաև լրատվամիջոցների ավանի համար նավերի օգտագործման ծրագրեր։ Սակայն 2008 թվականի հոկտեմբերին Ազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրեց Թրոմսյոյի հայտը՝ չափազանց մեծ ծախսերի պատճառով։ Թրոմսեա կղզու հարավային ծայրից մինչև հյուսիսային ծայրը ձգվում է լուսավորված դահուկավազքի ուղի։ Կղզում, համալսարանի հարևանությամբ, գտնվում է նաև դահուկացատկի հարթակ։ 2010 թվականի գարնանից քաղաքում գործում է առաջին տափօղակով հոկեյի արենան, որը հանդիսանում է Թրոմսյո հոկեյի թիմի տնային մարզադաշտը, որը խաղում է Շվեդիայի տափօղակով հոկեյի ասոցիացիայի երրորդ Լիգայում։ Թրոմսյոն նաև Նորվեգիայի ամենահյուսիսային թենիսի ակումբի հայրենիքն է։

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ծառայողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոհաննես Սթին
Դանիել Քարլթոն Գայջուսեկ
  • Յոհաննես Սթին (1827-1906) - ուսուցիչ, քաղաքական գործիչ, Թրոմսյոյի քաղաքապետ 1856–1862 թվականներին, Նորվեգիայի վարչապետ 1891–1893 թվականներին
  • Օսկար Նիսսեն (1843-1911) - բժիշկ, թերթի խմբագիր, քաղաքական գործիչ
  • Պոլ Սթինստրոպ Կոհտ (1844-1892) - ուսուցիչ, քաղաքական գործիչ, Թրոմսյոյի քաղաքապետ, Ստորտինգի անդամ
  • Հանս Յակոբ Հորստ (1848-1931) - քաղաքական գործիչ, միջազգային արբիտրաժային դատարանի անդամ (1906–1929), Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի անդամ (1903-1931)
  • Ջուսթ Քնուդ Քվիգստադ (1853-1957) - բանասեր, լեզվաբան, ազգագրագետ, մշակութային պատմաբան, դպրոցի տնօրեն, քաղաքական գործիչ, Թրոմսյոյի քաղաքապետ
  • Դորոթեա Շյոլդագեր (1853-1938) - կանանց իրավունքների պաշտպան, ուսուցչուհի, սոցիալական աշխատող
  • Ջեյմս Թրեյն (1857-1936) - նորվեգա-ամերիկացի գյուտարար և արդյունաբերող, «Թրեյն» ընկերության համահիմնադիր
  • Էյնար Հոյդեյլ (1870-1952) - իրավաբան, թերթի խմբագիր, քաղաքական գործիչ Մինեսոտայից
  • Արնոլդ Հոլմբոե (1873-1956) - Լիբերալ կուսակցության քաղաքական գործիչ, Թրոմսյոյի քաղաքապետ
  • Հալվդան Կոհտ (1873-1965) - պատմաբան, քաղաքական գործիչ, Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար
  • Քիրստեն Սանդ (1895-1996) - առաջին լիովին տեխնիկական որակավորում ունեցող նորվեգացի կին ճարտարապետ
  • Էյնար Յոհանսեն (1915-1996) - ինժեներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի դիմադրության անդամ
  • Մարտին Սիեմ (1915-1996) - գործարար, Երկրորդ համաշխարհային պատերազմի դիմադրության անդամ
  • Դանիել Քարլթոն Գայջուսեկ (1923-2008) - ամերիկացի բժիշկ, բժշկական հետազոտող, Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի համադափնեկիր՝ պրիոնային հիվանդությունների ուսումնասիրության համար
  • Հերմոդ Սքանլանդ (1925-2011) - տնտեսագետ և Նորվեգիայի Կենտրոնական բանկի կառավարիչ1985–1993
  • Գերդ Ֆլեյշեր (ծնված 1942) - մարդու իրավունքների պաշտպան
  • Սվեյն Լուդվիգսեն (ծնված 1946) - նախկին քաղաքական գործիչ, դատապարտված սեռական հանցագործ
  • Մադս Գիլբերտ (ծնված 1947) - բժիշկ, մարդասիրական ակտիվիստ և քաղաքական գործիչ
  • Հերման Քրիստոֆերսեն (ծնված 1947) - Թրոմսյոյի երկարամյա նախկին քաղաքապետ, հայտնի «Կարմիր Հերման» մականունով
  • Հանս-Տորե Բյերկաս (ծնված 1951) - Նորվեգիայի Հանրային Ռադիոյի նախկին գլխավոր տնօրեն

Արվեստի ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Արնցեն, 2007
Լենե Մառլին, 2009
  • Յորգեն Դրեյեր (1877-1948) - ամերիկացի հուշարձանների քանդակագործ, որը տեղափոխվել է ԱՄՆ 1903 թվականին
  • Քորա Սանդել (1880-1974) - գրող և նկարիչ
  • Պետեր Վեսել Զապֆե (1899-1990) - մեթաֆիզիկոս, հեղինակ, իրավաբան, լեռնագնաց
  • Լարս Բերգ (1901-1969) - ուսուցիչ, վիպագիր, պատմվածքների հեղինակ և դրամատուրգ
  • Էգիլ Ռասմուսեն (1903-1964) - գրող, գրական քննադատ, դաշնակահար, մեծացել է Թրոմսյոյում
  • Կրիստիան Կրիստիանսեն (1909-1980) - վիպագիր, դրամատուրգ, պատմվածքների հեղինակ
  • Ռյոննաուգ Ալտեն (1910-2001) - դերասանուհի և բեմավար[72]
  • Յնգվար Ուստվետ (1928-2007) - գրող, կենսագիր, քննադատ և ռադիոհաղորդավար
  • Պեր Բրոնքեն (1935-2002) - բանաստեղծ, վիպագիր, դերասան, կինոռեժիսոր, թատերական պրոդյուսեր[73]
  • Արթուր Արնցեն (1937-2025) - լրագրող, հումորիստ, դերասան և գրող
  • Քիրսթի Սփարբոե (ծնված 1946) - երաժիշտ և դերասանուհի[74]
  • Յորուն Թյորրինգ (ծնված 1955) - գինեկոլոգ և հեղինակ
  • Գեյր Յենսեն (ծնված 1962) - էլեկտրոնային երաժիշտ, բեմական անունը՝ Biosphere
  • The Pussycats (կազմվել 1964) - փոփ-ռոք խումբ
  • Էրիկ Սկյոլդբյերգ (ծնված 1964) - գրող և կինոռեժիսոր[75]
  • Հելգե Անդրեաս Նորբակեն (ծնված 1965) - թմբկահար
  • Անելի Դրեկեր (ծնված 1969) - երգչուհի, դերասանուհի, Bel Canto խմբի առաջատար[76]
  • Դագ-Արե Հաուգան (ծնված 1970) - երաժիշտ Alog խմբում
  • Էսպեն Լինդ (ծնված 1971) - երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երգահան և բազմագործիքավորող[77]
  • Էսպեն Սոմեր Էյդե (ծնված 1972) - կոմպոզիտոր և երաժիշտ Alog խմբում
  • Թոմաս Թյորմոդսետեր Հաուգեն (ծնված 1974) - բեմական անունը՝ Samoth, բազմագործիքավորող Emperor բլեք մետալ խմբում
  • Լիզա Ստոկքե (ծնված 1975) - դերասանուհի և երգչուհի[78]
  • Սվեյն Բերգե (ծնված 1976) և Տորբյորն Բրունդթլանդ (ծնված 1975) - Röyksopp դուետի երաժիշտներ
  • Եվա Դա Քրյուս (ծնված 1976) - նորվեգացի-ամերիկացի հեռուստատեսային, սերիալային և ֆիլմի դերասանուհի[79]
  • Լենե Մառլին (ծնված 1980) - երգչուհի-երգահան և երաժիշտ[80]
  • Դագնի Նորվուլ Սանդվիկ (ծնված 1990) - երգչուհի, փոփ երաժիշտ, երգահան
  • Neograss (հիմնադրված 2010) - պրոգրեսիվ ռոք խումբ

Սպորտի ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պեր-Մաթիաս Հյոգմո (ծնված 1959) - ֆուտբոլի մարզիչ, նախկինում ղեկավարել է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ազգային հավաքականները
  • Բյորն Յոհանսեն (ծնված 1969) - նախկին նորվեգացի ֆուտբոլիստ, ավելի քան 400 ակումբային հանդիպում
  • Ռոջեր Նիլսեն (ծնված 1969) - ֆուտբոլային մարզիչ և նախկին խաղացող, 329 ակումբային հանդիպում, 32 ազգային թիմի համար
  • Բյարթե Էնգեն Վիկ (ծնված 1971) - նախկին նորվեգացի նորդիկ համակցված մարզիկ, բազմակի մեդալակիր 1994 և 1998 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերում
  • Օլե Մարտին Օրստ (ծնված 1974) - հետապնդած ֆուտբոլիստ, մեծացել է Թրոմսյոյում, ունեցել է 414 ակումբային հանդիպում և 22 ազգային
  • Այլո Գաուպ (ծնված 1979) - նախկին ֆրիսթայլ մոտոկրոսսիստ, հնարել է Underflip հնարքը
  • Մորտեն Գիևեր (ծնված 1982) - ֆուտբոլի կիսապաշտպան, ավելի քան 430 ակումբային հանդիպում, մեծացել է Թրոմսյոյում
  • Ռուբեն Յտերգարդ Ենսեն (ծնված 1988) - ֆուտբոլիստ, ավելի քան 350 ակումբային հանդիպում և 39 ազգային թիմի համար
  • Գուրո Պետերսեն (ծնված 1991) - դարպասապահ Նորվեգիայի ազգային հավաքականում
  • Վիլդե Նիլսեն (ծնված 2001) - պարանպլիկայի լեռնադահուկորդ և բիաթլոնիստ, 2018 թվականի Ձմեռային Պարալիմպիկ խաղերում թիմի արծաթե մեդալակիր
  • Էլին Կարսլեն (1819-1900) - նավարկիչ, փոկերի որսորդ, հետախույզ
  • Ռիչարդ Ուիթ (1846-1930) - նավի կապիտան, գործարար և քաղաքական գործիչ
  • Հենրի Ռուդի (1889-1970) - որսորդ և բևեռային արջերի որսորդ
  • Նիկոլայ Շիրմեր (ծնված 1991) - ֆրիրայդ դահուկորդ, ֆիլմարտադրող և կլիմայական ակտիվիստ

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմսյոյի քույր քաղաքներն են[81]՝

Թրոմսյոն 1972 թվականի հուլիսի 10-ին եղբայրական քաղաքության համաձայնագիր է ստորագրել Մուրմանսկի հետ, սակայն 2022 թվականի հոկտեմբերի 22-ին այն խզվել է՝ Ռուսաստանի 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումից հետո[82]։

Հանրային մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարից Թրոմսյոն ունի աշխարհի ամենահյուսիսային ՄաքԴոնալդսը, որն այդ տիտղոսը խլեց Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքից[83]։ Թրոմսյոյում կան նաև բազմաթիվ հայտնի սրճարանների և արագ սննդի ցանցերի ամենահյուսիսային մասնաճյուղերը, օրինակ՝ Բուրգեր Քինգ, 7-Eleven և նույնիսկ Hard Rock Cafe։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Նորվեգիայի քաղաքներ». Վիքիպեդիա. 2024-04-19.
  2. Statistisk sentralbyrå (2024-10-01). «Urban settlements. Population and area, by municipality».
  3. «And the winner is: Tromsø European Youth Capital 2026 | European Youth Forum». www.youthforum.org (անգլերեն). Վերցված է 2026-01-05-ին.
  4. Emma (2020-04-06). «The History of Tromsø». The Hidden North (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2024-06-15-ին.
  5. Thorsnæs, Geir, ed. (2022-09-27). «Tromsø». Store norske leksikon (նորվեգերեն). Kunnskapsforlaget. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023-02-26-ին.
  6. «The Sámi side of Tromsø, Norway». canadiangeographic.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-06-15-ին.
  7. «Unike steinalderfunn» (գրքային նորվեգերեն). nrk.no. 2011-07-27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013-08-21-ին.
  8. Nikel, David (2019). «Tromsø and the high north». Norway (անգլերեն) (2nd ed.). Norway: Hachette Book Group (published 2019 թ․ ապրիլ). էջ 326. ISBN 978-1-64049-051-2. «Archaeological excavations show the area around Tromsø has been inhabited since the Stone Age, with evidence of structures up to 10,000 years old found.»
  9. Grydeland, Sven Erik; Arntzen, Johan Eilertsen (2014). Bergli på Tromsøya: Bosetting fra eldre steinalder og tidlig metalltid [Bergli on Tromsøya: Settlement from the Stone Age and Early Metal Age] (Research report). TROMURA, Fellesserie nr. 41. Tromsø: University of Tromsø. ISBN 978-82-7142-058-1.
  10. «British Museum - Collection online - Search: Tromso». British Museum. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  11. «Ottar fortalte om det ukjente "Norge" - Magasinet». Dagbladet.no. 2009-08-18. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  12. «Langnes Søndre, Gravminne» (նորվեգերեն). Riksantikvaren. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
  13. «Klimaveien 55, Funnsted» (նորվեգերեն). Riksantikvaren. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
  14. 1 2 «2 Samisk tilstedeværelse...». regjeringen.no. 2007 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  15. «Sør-Kvaløya - fornminner — Kulturminneaaret 2009» (նորվեգերեն). Loype.kulturminneaaret2009.no. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  16. «Diplomatarium Norvegicum b.1 nr.112, the Papal letter (in Latin) first referring to Troms». Dokpro.uio.no. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012-11-22-ին.
  17. Emma (2020-04-06). «The History of Tromsø». The Hidden North (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2024-04-30-ին.
  18. «Tromsø tollsteddistrikt» (Norwegian). Tromsø City Archive. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Historie» (Norwegian). Gamlebyen Skansen. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Biskoper i Hålogaland bispedømme 1804-1952». Den Norske Kirke. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  21. «Russian and Norwegian hunting and trapping» (PDF). The University Centre in Svalbard. 2024 թ․ փետրվարի 12. Արխիվացված (PDF) օրիգինալից 2024 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  22. 1 2 «Destinasjon Tromsø - Facts about Tromsø». Destinasjontromso.no. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012-11-22-ին.
  23. Minaeva, Tatiana S.; Karelin, Vladimir A. (2020-03-21). «Языковые контакты поморов с норвежцами в ходе экспедиций на Шпицберген во второй половине XVIII — первой половине XIX вв» [Language contacts between Pomors and Norwegians during expeditions to Svalbard in the second half of the 18th — first half of the 19th centuries]. Arctic and North (ռուսերեն). 38: 120–121. doi:10.37482/issn2221-2698.2020.38.140. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  24. Denzel, Markus A. (2022-04-11). The Hamburg Marine Insurance, 1736–1859 (անգլերեն). BRILL. էջեր 131–132. ISBN 978-90-04-51026-5.
  25. Statsarkivet i Tromsø 1992: Arkivkatalog TROMSØ OFFENTLIGE LÆRERSKOLE, page 6.
  26. «Om museet» (նորվեգերեն). Universitet i Tromsø. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2007-11-03-ին.
  27. «Fra ølvogn til mikrobryggeri». Macks Ølbryggeri AS. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2007-11-03-ին.
  28. Oseid, John. «Tromsø: Norway's Gorgeous Gateway To The North». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2024-06-16-ին.
  29. «Lost heroes of the 'Tirpitz'». BBC History. BBC. 2011 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  30. «World War II Database». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  31. 617 Squadron - The Operational Record Book 1943 - 1945 «617 Squadron - The Operational Record Book 1943 – 1945» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010-12-06-ին. Վերցված է 2008-08-04-ին. http://www.dambusters.org with additional information by Tobin Jones; Binx Publishing, Pevensey House, Sheep Street, Bicester. OX26 6JF. Acknowledgement is given to HMSO as holders of the copyright on the Operational Record Book
  32. Derry, T.K. (1972). A History of Modern Norway: 1814—1972. Clarendon Press, Oxford. ISBN 0-19-822503-2.
  33. «1902 Tromsø. Population 1 January and population changes during the year. 1951-». Statistics Norway. 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2007-11-03-ին.
  34. Statistics Norway (2011 թ․ հունվարի 1). «Urban settlements. Population and area, by municipality». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  35. «The story of UiT». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 15-ին.
  36. 1 2 3 4 «Norwegian Meteorological Institute's eklima site». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  37. "Bli rik på grønn jul" Արխիվացված 4 Փետրվար 2012 Wayback Machine, "Våt jul i snøbyen!"
  38. «Driving conditions in Tromsø». visittromso.no. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 16-ին.
  39. «Tromsø (Troms)». met.no. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017-02-25-ին.
  40. «Coldest temperature in February». Yr.no. 2009 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  41. «Siste frostnatt om våren». 2012 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  42. «Første frostnatt». 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  43. «Lørdagen bød på snø i Tromsø og varme i sør» (գրքային նորվեգերեն). ABC Nyheter. 2019 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին.
  44. «Tromsø (Troms)». 2013 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  45. «Climate Statistics for Tromsø, Norway (1991-2020)». 2011 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
  46. «Climate data» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  47. 1 2 «Tromsø, Norway - Monthly weather forecast and Climate data». Weather Atlas. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  48. «Index of /Archive/Arc0216/0253808/1.1/Data/0-data/Region-6-WMO-Normals-9120/Norway/CSV».
  49. «Moyennes 1981-2010 Norvége» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  50. «Tromsø er "djevelsk stygg" - VG Nett om Reiselivsnyheter» (նորվեգերեն). Vg.no. 2008-08-21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010-05-29-ին.
  51. Carina Hansen. «Forfall i hele byen - iTromsø» (նորվեգերեն). Itromso.no. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010-05-29-ին.
  52. «Kunstnerens skjulte skatt» (նորվեգերեն). itromso.no. 2017 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 15-ին.
  53. «THE ARCTIC CATHEDRAL» (անգլերեն). visitnorway.no.
  54. Hansen, Tore; Vabo, Signy Irene, eds. (2022-09-20). «kommunestyre». Store norske leksikon (Norwegian). Kunnskapsforlaget. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022-10-14-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. Jukvam, Dag (1999). «Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen» (PDF) (նորվեգերեն). Statistisk sentralbyrå. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  56. «Kystens Hus | Tromso, Norway». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
  57. McLeary, Paul (2021 թ․ ապրիլի 21). «Norway, US Bolster Russian Sub Watching With New Bases». Breaking Defense. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  58. Statistisk sentralbyrå. «Table: 06913: Population 1 January and population changes during the calendar year (M)» (Norwegian). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. Statistisk sentralbyrå. «Folketelling 1960» (PDF) (Norwegian). Արխիվացված (PDF) օրիգինալից 2024 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. Universitetet i Tromsø – Norges arktiske universitet. «Censuses in the Norwegian Historical Data Archive (NHDC)». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին.
  61. «Befolkningen i Tromsø kommune etter statsborgerskap 1.1. 2005 og 1.1. 2006» [Population of the municipality of Tromsø by nationality from 1 January 2005 to 1 January 2006]. InterInfo Tromsø municipality (նորվեգերեն). 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
  62. «Broen 2004 no.3». Broen. Norwegian Catholic Church. 2004. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին via issuu.
  63. «09817: Immigrants and Norwegian-born to immigrant parents by immigration category, in total and separately, country background and percentages of the population (M) 2010 - 2024. Statbank Norway». SSB (անգլերեն). Վերցված է 2024-04-30-ին.
  64. «Nå blir Tromsø samisk område». Politisk.tv2.no. 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  65. «Vrenger kofta i protest mot same-snuoperasjon | TV 2 Play». Tv2.no. 2011-11-05. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  66. «Vrenger kofta i protest mot samisk-nei - TV 2 Nyhetene». Tv2.no. 2011 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  67. Fjellheim, Skjalg (2011-02-09). «Tromsø er ingen sameby - NRK». NRK. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  68. «Lar seg ikke knekke - NRK Sápmi - NRK». Nrk.no. 2011-11-17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012-02-16-ին.
  69. Norwegian Ministry of Local Government and Modernisation (2014). THE EUROPEAN CHARTER FOR REGIONAL OR MINORITY LANGUAGES - NORWAY (Report). COUNCIL OF EUROPE. էջ 25. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  70. «Mizunoliga menn 22/23». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 15-ին.
  71. «Mizunoliga kvinner 22/23».
  72. «Rønnaug Alten | Actress, Director, Writer». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
  73. «Per Bronken | Director, Writer, Actor». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
  74. «Kirsti Sparboe | Actress, Soundtrack». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
  75. «Erik Skjoldbjærg | Writer, Director, Producer». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
  76. «Anneli Drecker | Actress, Music Department, Composer». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
  77. «Espen Lind | Composer, Music Department, Actor». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
  78. «Lisa Stokke | Actress, Soundtrack». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
  79. «Ewa Da Cruz | Actress». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
  80. «Lene Marlin | Actress, Composer, Writer». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
  81. «Fakta om Tromsø: Tromsøs vennskapsbyer». tromso.kommune.no (նորվեգերեն). Tromsø Kommune. Վերցված է 2022-05-27-ին.
  82. «Stopp denne krigen!». nordnorskdebatt.no (նորվեգերեն). 2022 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2023-05-23-ին.
  83. «McDonald's satser stort i Norge. – Nå kommer vi til Nord-Norge!». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոմսյո (քաղաք)» հոդվածին։