Թրոլդհաուգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրոլդհաուգեն
Troldhaugen in Bergen.jpg
Տեսակartist's-home museum և երաժշտական թանգարան
ԵրկիրՆորվեգիա
ՏեղագրությունԲերգեն
ՎայրԲերգեն
Մասն էKODE Art museums and composer homes
Ժանրվիկտորյան
Պատկանում էԲերգենի քաղաքային իշխանությանը
ՀիմնադիրԷդվարդ Գրիգ
Կոորդինատներ: 60°19′10.56″ հս․ լ. 5°19′46.13″ ավ. ե. / 60.3196000° հս․. լ. 5.3294806° ավ. ե. / 60.3196000; 5.3294806
Կայքgriegmuseum.no

Թրոլդհաուգեն (նորվ.՝ Troldhaugen, թարգմ.՝ Տրոլների բլուր), նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի առանձնատունը, որը գտնվում է կոմպոզիտորի հայրենի Բերգեն քաղաքի մոտ: Գրիգը և իր կինը թաղվել են տան մոտ գտնվող բլրի վրա: Առանձնատունը, կալվածքները ներկայումս հանդիսանում են Գրիգի թանգարանի մաս[1][2][3][4]:

Գրիգը հաճախ իր տունը անվանում էր իր լավագույն ստեղծագործություն, որի շինարարությանը անձամբ մասնակցել է: Շինությունը նախագծվել է կոմպոզիտորի զարմիկ, տաղանդավոր ճարտարապետ Շակոմ Բուլեմի կողմից: Առանձնատունը կառուցվել է այն ժամանակների համար մոդայիկ վիկտորյան ոճով՝ ծածկապատշգամբով և աշտարակով: Աշտարակի ծայրին ամրացվել է դրոշակիր, որի վրա տեղադրվել է Նորվեգիայի դրոշը, ինչը նշանակում էր, որ Գրիգը տանն է եղել: Մեծ պատուհանները հնարավորություն են ընձեռել ըմբոշխնել գեղեցիկ բնությամբ նույնիսկ տան ներսից, ինչպես նաև առանձնատունը դարձրել են լուսավոր: 4 մետր բարձրությամբ առաստաղներով սենյակները, հարմարավետ կահույքը և պատուհաններից բացվող հրաշալի տեսարանները հնարավորություն են տալիս այցելուներին իրենց զգալ հարմարավետ և ստանալ դրական լիցքեր: Առաջին հարկը բաց է այցելուների համար և ներառում է հիշատակի սենյակը, հյուրասենյակը, ճաշասենյակը և ծածկապատշգամբը[1][2][4]:

Առանձնատնից քիչ հեռու Գրիգը կառուցել է փոքրիկ խրճիթ, որը առավել հայտնի է Կոմպոզիտորի խրճիթ անունով: Այնտեղ նա առանձնանում էր և ստեղծագործում[2][4]:

1985 թվականին առանձնատնից ոչ շատ հեռու կառուցվեց Թրոլդհաուգեն համերգասրահը, որի մուտքի մոտ տեղադրված է Գրիգի «Ինգեբրիգտա Վիկա» ստեղծագործությանը նվիրված հուշարձան: Յուրաքանչյուր տարի համերգասրահում կազմակերպվում է դասական երաժշտությանը նվիրված շուրջ 300 համերգ:

Թանգարանի նոր շենքը կառուցվել է 1995 թվականին: Այնտեղ 2007 թվականին բացվեց ցուցահանդես նվիրված հայտնի կոմպոզիտորի ստեղծագործական և անձնական կյանքին: Տարածքում է գտնվում նաև վարչական շինությունը, հուշանվերների խանութը, համերգասրահը, Կոմպոզիտորի խրճիթը, ինչպես նաև նրա ու իր կնոջ գերեզմանը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Torsteinson, Sigmund (1978) Femti ar med Troldhaugen: Glimt fra museumstiden 1928-1978 (Gyldendal)
  • Torsteinson, Sigmund (1960) Troldhaugen med en kort biografi om Edvard Grieg (John Grieg)
  • Kayser, Audun (1980) Troldhaugen: Nina and Edvard Griegs home (John Grieg)
  • Nordhagen, Per Jonas (1992) Bergen Guide & Handbook (Bergensia-forlaget) ISBN 82-91104-01-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]