Թրիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրիքի
Թրիքին 2009 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Tricky
Ի ծնե անունԷդրիան Նիկոլաս Մաթիուս Թոուս
Նաև հայտնի է որպեսԹրիքի Քիդ, Թրիքի Ռոք
Ծնվել էհունվարի 27, 1968(1968-01-27)[1][2] (56 տարեկան)
Բրիսթոլ,Անգլիա
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ԺանրերԹրիփ հոփ[3][4], էլեկտրոնային երաժշտություն[5], Ալտերնատիվ հիփ-հոփ[6]
Մասնագիտությունպրոդյուսեր, երաժիշտ,վոկալիստ,դերասան
Գործիքներստեղնաշարային գործիքներ, Շրթնահարմոն և վոկալ[7]
ԼեյբլFalse Idols, Domino,Epitaph,Island
ԱնդամակցությունMassive Attack?
ԿապվածՈւայլդ Բանչ,Դեյմ Գրիս, Դիջեյ Մագզ, Մեսիվ Ըթեք, Մարկ Սթյուարթ, Մարթինա Թոփլի-Բըրդ
ԱմուսինԿարմեն Էջոգո
Կայքtrickysite.com
 Tricky Վիքիպահեստում

Էդրիան Նիկոլաս Մաթյու Թոուս[8] (անգլ.՝ Adrian Nicholas Matthews Thaws, հունվարի 27, 1968), հայտնի Թրիքի բեմական կեղծանվամբ, անգլիացի պրոդյուսեր[9], ռեփեր և դերասան[10]։ Ծնվելով ու կյանքի վաղ շրջանն անցկացնելով Բրիսթոլում՝ նա սկսել է իր կարիերան որպես համագործակցող և ռեփեր/պրոդյուսեր, հայտնի է որպես «Massive Attack» խմբի հիմնադրող՝ Ռոբերտ դել Նայեի, Գրենթ Մարշալի ու Անդրյու Վաուլզի մասնակցությամբ։ Նա 1995 թվականին սկիզբ է դրել իր սոլո կարիերային «Maxinquaye» դեբյուտային ալբոմով։ Ալբոմի թողարկումը մեծ համբավ է բերել Թրիքիին և սկիզբ դրել վոկալիստ Մարթինա Թոփլի-Բըրդի հետ երկարատև համագործակցության։ 1996 թվականին թողարկել է ևս 4 ստուդիո ալբոմ՝ ներառյալ «Pre-Millenium Tension»-ը ու «Nearly God»-ը։ 2000 թվականից ի վեր թողարկել է 9 ստուդիո ալբոմ, վերջինը՝ «Fall to pieces» (2020): 2016 թվականին նա մի քանի անգամ ելույթ է ունեցել «Massive Attack»-ի համերգներին՝ միաժամանակ շարունակելով իր սոլո կարիերան։

Թրիքին թրիփ հոփ երաժշտության հիմնադիրն է, նրա ստեծագործությունները առանձնանում են մութ, բարդ երաժշտական ոճով, որը մեկտեղում է տարբերվող մշակութային ազդեցություններն ու ժանրերը՝ հիփ-հոփ, ալտերնատիվ ռոք և ռեգի[11]։ Իր կարիերայի ընթացքում Թրիքին համագործակցել է մեծ թվով արտիստների հետ, այդ թվում՝ Թերրի Հոլի, Բյորկի, Գրեյվդիգազի, Գրեյս Ջոնսի, Փի Հարվիի[3] ու Էմել Մաթլութիի[12]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին ծնվել է Բրիսթոլի հարևանությամբ գտնվող Նոլ Վեսթում ջամայկացի հոր և խառնածին անգլո-գայանացի մոր ընտանիքում։ Երբ Թրիքին 4 տարեկան է եղել, նրա մայրը՝ Մաքսին Քուայեն, մահացել է՝ կա՛մ գործելով ինքնասպանության, կա՛մ էպիլեպսիայի պատճառով[4][13]։ Նրա հայրը՝ Ռոյ Թոուսը, աշխատեցրել է 17 ձայնային համակարգ ստուդիան իր եղբոր՝ Ռուպերտի, ու հոր՝ Հեկտորի հետ[14]։ Բրիսթոլի երաժիշտ Բանի Մարեթը 2012 թվականինին նշել է. «Այդժամ այն ամենահռչակավոր հնչյունային համակարգն էր Բրիսթոլում»[15][16]։

Թրիքին ծանր մանկություն է ունեցել Նոլ Վեսթում[17]՝ Հարավային Բրիսթոլի տնտեսապես աղքատ շրջանում[18]։ Վաղ տարիքից ներգրավվել է հանցավոր կյանքի մեջ[17] ու միացել ավազակախմբի, որը զվաղվում էր մեքենաների գողությամբ, կողոպուտով ու անկարգությամբ[19]։ Թրիքին իր երիտասարդ տարիներն անցկացրել է տատի խնամքի ներքո, որը մեղմ էր վերաբերվում Թրիքիի դպրոց գնալու փոխարեն հին, սարսափ ֆիլմեր դիտելուն։ 15 տարեկանում նա սկսել է երգի բառեր գրել («Ես սիրում եմ ցնցել, սիրում եմ պարել, սիրում եմ, երբ գեղեցիկ աղջիկները հանում են իրենց տաբատները», «MixMag», 1996): 17 տարեկանում նա որոշ ժամանակ անցկացրել է բանտում այն բանից հետո, երբ գնում է 50 ֆունտանոց կեղծված ստացական իր ընկերոջից, որը մի փոքր ուշ տեղեկացնում է ոստիկանությանը դրա մասին։ Թրիքին հարցազրույցներից մեկում այսուհետև հայտարարում է. «Բանտում ամեն բան հրաշալի էր։ Ես երբեք չեմ վերադառնա»[20]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Wild Bunch, Massive Attack (1987-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների կեսին Թրիքին ծանոթացել է Դիջեյ Միլոյի հետ ու միասին սկսել են աշխատել «Wild Bunch» կոչվող ձայնային համակարգում, որը 1987 թվականին վերածվել է «Massive Attack»-ի։ Նա ստացել է «Թրիքի Քիդ» կեղծանունը և 18 տարեկանում դարձել է Ֆրեշ 4-ի անդամ՝ ռեփ խումբ ստեղծված «Wild Bunch»-ի կողմից։ Նա նաև ռեփ կատարումներով հանդես է եկել «Massive Attack»-ի դեբյուտային «Blue Lines» (1991 թվական) ալբոմում[21]։

1991 թվականին նախքան «Massive Attack»-ի Blue Lines ալբոմի թողարկումը նա ծանոթացել է Մարթինա Թոփլի-Բըրդի հետ Բրիսթոլում։ Որոշ ժամանակ անց վերջինս հայտնել է Թրիքիին ու Մարկ Ստյուարթին իր երգելու շնորհի մասին։ Չնայած Մարթինան դեռևս 15 տարեկան էր, սակայն իր «honey-coted vox»-ը տպավորել էր Թրիքիին ու Ստյուարթին, ու նրանք ձայնագրել են «Aftermath» անվամբ երգ[22] (թեպետ «The Face» '95-ը նշում է, որ միասին ձայնագրած առաջին երգը կոչվում էր «Shoebox»): Թրիքին «Aftermath»-ը ներկայացրել է «Massive Attack»-ին, սակայն նրանք տպավորված չէին այդ երգով։ Այնումենայնիվ, 1993 թվականին նա որոշում է կայացրել այդ երգի մի քանի հարյուր վինիլային օրինակներ թողարկել։ Երգի մեջ այնքան փոփոխություններ է կատարել, որ թողել է միայն «բասային գիծը և սուլոցը» (NME 1994): 1995 թվականին Ուայթ Լեյբլը-ը պայմանագիր է կնքել Այլընդ Ռեքըրդս-ի հետ Թրիքիի համար, և Թրիքին սկսել է ձայնագրել իր առաջին սոլո ալբոմը՝ «Maxinquaye»[23]։

Սոլո առաջընթաց (1995-2001)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին 2008-ի ելույթի ժամանակ

Թրիքին դուրս է եկել «Massive Attack»-ից, որպեսզի թողարկի իր դեբյուտային ալբոմը՝ «Maxinquaye»-ն՝ իր, Մարկ Սանդերսի ու հայտնի երգչուհի Մարթինա Թոփլի-Բըրդի համատեղ արտադրությամբ[22]։ Ալբոմը հաջողակ էր, և հետևաբար Թրիքին ձեռք է բերել միջազգային հռչակ. մի բան, որին նա սովոր չէր[24]։ «Maxinquaye» ալբոմի դիտարկումը Rolling Stone կողմից՝ «Թրիքին լափլփեց ամեն ինչ՝ ամերիկյան հիփ-հոփից ու սոուլից մինչև ռեգի ու 80-ականների բրիտանական ռոքի ավելի մելանխոլիկ տրամադրություններ»[25]։

Հեղինակներ Դեյվիթ Հեսմոնդալֆն ու Քասփար Մելվիլը «Global Noise: Rap and Hip-Hop Outside the USA» գրքում գրել են՝ «Թրիքին իր պարտքը ցույց տվեց հիփ-հոփ գեղագիտությանը՝ վերականգնելով նմուշներ ու մասեր թե՛ հարգարժան սև երաժշտությունից (Փաբլիք Էնըմի բենդ), թե՛ ցածրաճաշակ փոփից (մեջբերում Դեյվիդ Քեսիդիի «How Can I Be Sure?»-ից)[26]։ Ինչպես «Rolling Stone»-ի հոդվածը հետագայում բացատրում է, Թրիքին ստեղծել է «պարային երաժշտության մերկուրիական ոճ, որն անմիջապես հաջողություն է ունեցել»[25]։

Թրիքիին չի հաջողվել ավարտին հասցնել մի շարք երգերի խոսքեր «Massive Attack»«Protection» ալբոմի համար, ուստի նա «Maxinquaye»-ի համար գրված բառերը նվիրել է բենդին։ Այսպիսով, երկու ալբոմներում էլ տեղ են գտել միանման խոսքերով երգեր՝ վերնագրված «Overcome» և «Hell is Round the Corner» «Maxinquaye»-ի ալբոմում և «Karmacoma» ու «Eurochild» «Protection»-ի ալբոմում։ Թրիքիի համար դժվար էր առերեսվել «Maxinquaye»-ի մեծագույն հաջողությանը և հետագայում նա խուսափել է առաջին ալբոմի սոուլային հնչյուններից, որպեսզի ստեղծի երաժշտության սաստիկ ու ագրեսիվ փանկ ոճ։

1996 թվականին Նանե Չերին և Բյորկը երկրորդական դերով հանդես են եկել Թրիքիի երկրորդ «Nearly God» ալբոմում[22]։ Ալբոմը բացող համարը փրի-թրիփ-հոփ ժանրին պատկանող«Tattoo» երգի «Siouxsie and the Banshees»[27] կողմից արված քավըր տարբերակն էր, որը ոգեշնչել էր Թրիքիին, երբ նա զարգացնում էր իր ոճը[28]։

2001 թվականին Թրիքին հայտնվել է «Տասներեք ուրվականներ»-ի ֆիլմերգում «Excess» երգով, որը կարճատև ցուցադրում է Ալանիս Մորիսեթին իր 2 կրկներգերում։ 2002 թվականին նույն երգը հայտնվել է նաև «Անիծյալների թագուհի» ֆիլմի սաունդթրեքում։

Mixed Race և այլ ստեղծագործություններ (2002-2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին Էն Մյուզիք փառատոնին

Թրիքիի ստուդիո ալբոմը՝ «Knowle West Boy»-ը, թողարկվել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում 2008 թվականի հուլիսին ու ԱՄՆ-ում 2008 թվականի սեպտեմբերին։ Ալբոմի առաջին սինգլը «Council Estat»e-ն էր, որում արտիստն հանդես է գալիս որպես սոլո վոկալիստ. «Սա առաջին սինգլն է, որում հադնես եմ գալիս միայն իմ վոկալով։ Ես չէի կարող շշնջալ այդ երգը։ Ես պետք է պոռթկայի և բարձր, ճչացող վոկալ ցուցադրեի։ Ես ուզում էի դրա առաջամարտիկը լինել»[29]։ «The Skinny»-ին 2008 թվականի հուլիսին տված հարցազրույցում Թրիքին նշել է, որ «Knowle West Boy»«»-ը առաջին ալբոմն էր, որի համար նա որոշել էր հանդես գալ որպես համապրոդյուսեր։ Նախկին կիթառահար Բեռնարդ Բաթլերը Թրիքիի նախնական ընտրությունն էր, սակայն, հմայված Բաթլերի տեխնիկական հզորությամբ՝ Թրիքին ավարտում է ալբոմը՝ ամբողջովին վերաձայնագրելով ողջ նյութը[30]։

Թրիքին իր՝ 1995 թվականի դեբյուտային ալբոմը՝ «Maxinquaye»-ն, 2009 թվականի դեկտեմբերի 8-ին վերաթողարկվում է բոնուսային 13 երգից բաղկացած սկավառակով՝ ներկայացնելով սկավառակի B կողմը, երգերի վերջնական տարբերակում չհայտնված հատվածները և նախկինում չթողարկված 7 երգերի միքսերը, ինչպիսիք են «Overcome»-ը, «Hell is Round The Corner»-ը և «Black Steel»[31]։

2009 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցները զեկուցում են, որ «Massive Attack»-ը Փարիզում հանդիպել է Թրիքիին և խնդրել նրան աշխատել մի նախագծի վրա։ Այդ առիթով Դեդի Ջին ասել է. «Թվում է, թե ամեն ինչ հրաշալի է մեր ու Թրիքիի միջև։ Բավականին լավ գիտի հանրությունը, թե որքան լավ ենք մենք ու Թրիքին իրար հասկանում, այդպես չէ՞: Դա այդքան էլ այդպես չէ. որոշ բաներ են փոխվել։ Որոշ բաներ այլևս առաջվանը չեն։ Մենք Թրիքիին մի քանի շաբաթ առաջ տեսել ենք Փարիզում, և դա բավականին հաճելի հանդիպում էր 5 կամ 6 տարի անց»[32]։ Թրիքին համաձայնել է ձայնագրվել բենդի հետ, այնուհետև նա 2013 թվականի հունիսին տված հարցազրույցում բացահայտել է, որ «Մի քանի երգեր կան, որոնք լավն են և որոնք իսկապես հրաշալի են, անկեղծ ասած»։ Այնուամենայնիվ, Թրիքին նաև հունիսին հայտնեց, որ նա այլևս չէր կարողանում 2-3 օրից ավելի աշխատել «Massive Attack»-ի հետ ու բնութագրել է բենդի անդամ Դեդի Ջիին որպես «շատ գոռոզ մեկը»[33]։

Թրիքիի 9-րդ ալբոմը՝ «Mixed Race»-ը, թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 27-ին, որի առաջին սինգլը վաճառքի է հանվել օգոստոսի 23-ին։ Ալբոմը ներառում է կատարումներ Ֆրենքի Ռայլիի, Թիրի Լինի, Բոբի Ջիլեսփիի, Հեմըդուշի, Բլեքմենի ու Թրիքիի կրտսեր եղբոր՝ Մերլըն Թոուսի կողմից[14]։

2011 թվականի հունիսին Թրիքիի Brownpunkլեյբլը մեկ երգի՝ («It Beats Like This», որը Թրիքին նրանց հետ համատեղ է ստեղծել) համար պայմանագիր է ստորագրել մեքսիկական Մայ Բլեք Հարթ Մըշին բենդի հետ[34]։ «Մայ Բլեք Հարթ Մըշին'»' բենդը այնուհետև լեյբլի պահանջի համաձայն, կատարել է «Maxinquaye»-ի ալբոմից մի երգի քավըր տարբերակը «Browpunk»-ի ցուցակի քավըրների ալբոմի համար։ Բենդն ընտրել է «Hell Is Round the Corner»-ը։ «It Beats Like This»-ը թողարկվել է 2013 թվականի ապրիլին բենդի կողմից։

Թրիքին ստեղծել է ռեփեր Օմնիի ալբոմը` «IamOmni», որը հանրությանը ներկայացվել է 2011 թվականի օգոստոսի 30-ին, որը հնարավոր էր անվճար ներբեռնել Օմնիի պաշտոնական կայքից։

False Idols, կյանքի իրադարձություններ, Ununiform (2011-այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 26-ին Թրիքին Բիյոնսեի հետ հանդես եկավ Գլեսթոնբըրիի բրգաձև բեմում «Baby Boy» երգով, հետագայում նա հայտարարեց, որ նա ապշած էր իր կատարումով՝ ասելով, որ «Ես երբեք այդքան անհանգիստ չեմ եղել. մարմինս սառել էր»[35]։

2012 թվականի ապրիլին Թրիքին Մեծ Բրիտանիայում, այդ թվում նաև առաջին անգամ իր ծննդավայր Բրիսթոլում կատարեց «Maxinquaye»-ն Մարթինա Թոփլի-Բըրդի հետ։ Ելույթները առանձնանում էին կանոնավոր ընդհատումներով Թրիքիի կողմից, այդ ելույթների ժամանակ նա իր հետ բերում էր իր կրտսեր եղբորը՝ Մերլըն Տաոսին, որպեսզի վերջինս ռեփ կարդա բեմի վրա տեղացի ռեփերների հետ և ոգեկոչի լսարանին բեմ բարձրանալ։ Մանչեսթրի համերգի դիտարկումն այն էր, որ միջոցառումը անկազմակերպ էր, քանի որ Թրիքին հաճախ էր հեռանում բեմից, շարունակաբար մոռանում բառերը՝ մնացած երգերի կատարումները թողնելով Թոփլի-Բըրդին, հանգեցնելով ամբոխի բղավոցներին և նրան, որ շատերը վաղ հեռանում էին միջոցառումից Թրիքիի կրկնվող վարքագծի պատճառով[36]։

2013 թվականի փետրվարին Թրիքին հայտարարեց նոր ալբոմի թողարկման մասին՝ «False Idols»: Ալբոմը շարունակությունն է իր 2010 թվականի «Mixed Race»-ի, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Փիթըր Սիլբըրմենը, Ֆիֆի Ռոնգը, Ննեկան։ Թրիքին հայտարարություն արեց ալբոմի վերաբերյալ. «Ես պաշտում եմ այս նոր ալմոբի յուրաքանչյուր երգը։ Ինձ հետաքրքիր չէ՝ մարդիկ կհավանեն, թե ոչ։ Ես անում են այն, ինչ ուզում եմ անել, այն, ինչ արեցի իմ առաջին ձայնագրության հետ։ Դա ինձ դարձրեց այն, ինչ սկզբում էի։ Ինձ համար միևնույն է, եթե մարդիկ դա չհավանեն, որովհետև ես այնտեղ եմ, ուր նախկինում էի»[37]։

2014 թվականի գարնանը հայտարարվեց, որ Թրիքին մինչև 2014 թվականի ամառ Եվրոպայով մեկ ելույթ է ունենալու մի շարք փառատոների՝ ներառելով Քընթրոլ Դեյը Ռումինիայում, Քուլող Քաֆեի փառատոնը Բելգիայում, Փոսթիվուս փառատոնը Լատվիայում և Գելթրես Փարքլենդս Ֆեսթիվըլ փառատոնը Անգլիայում։

Թրիքին 2014 թվականի հունիսին հայտնեց նոր ալբոմի մասին՝ վերնագրված «Adrian Thaws»: Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 8-ին[38]։ «Skilled Mechanics»-ը թողարկվել է 2016 թվականի հունվարին[39]։ Նույն ամսում թողարկվեց մի երգ, որը Թրիքին գրել էր Massive Attack-ի 3D-ի հետ[40]։

Նրա 13-րդ պաշտոնական ալբոմը՝ «Ununiform»-ը, թողարկվեց 2017 թվականի սեպտեմբերի 22-ին և առանձնացավ Էյժա Արջենթոյի, Էվըլըն Լըրքսի, և Մարթինա Թոփլի-Բըրդի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հոլի '«'Doll Parts» երգի քավըր տարբերակով[41]։

Բլինքը՝ Bonnier Books UK-ի տպագրիչ, ձեռք է բերել Թրիքիի ինքնակենսագրությունը։ Խմբագիր Քերի Շարփը ձեռք բերեց K7-ից համաշխարհային իրավունք (երաժշտական անկախ կազմակերպություն, որի գլխավոր շենքը գտնվում է Բեռլինում, որտեղ Թրիքին հիմա ապրում է)[40]։ Գիրքը դեռևս վերնագրված չէ և կվաճառվի 20 ֆունտ ստերլինգով 2019 թվականի հոկտեմբերին[42]։

Նրա մինի ալբոմը՝ 20,20-ը, թողարկվեց 2020 թվականի մարտի 6-ին։ Նրանում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Lonely Dancer» երգը՝ ձայնագրված երգչուհի Անիկայի հետ[43]։ Նա նախկինում աշխատել է Բիքի հետ 2010 թվականին[44]։ Թրիքիի հաջորդ ալբոմը՝ «Fall to Pieces»-ը, պլանավորված է թողարկել սեպտեմբերին[45]։

Լրատվամիջոցների մտահոգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին Բարսելոնայի ելույթի ժամանակ

Երբ «Pre-Millenium Tension»-ը թողարկվեց 1996 թվականին, Թրիքին զայրացած էր բրիտանական մամուլով, մասնավորապես «The Face» ամսագրի կողմից գրված հոդվածներով։ «The Face»-ը հավատացած էր, որ «Maxinquaye»-ն ավելի շատ դուետ էր, քան սոլո նախագիծ[46]։ The Face-ը հրապարակեց մի հոդված՝ հայտարարելով, որ վոկալիստ Մարթինա Թոփլի-Բըրդը պետք է միայնակ մեծացներ երեխային, որի հայրը Թրիքին էր[47]։

Թրիքին նաև մտահոգված էր մեդիայի ռասայական կարծրատիպերով[48]։ «The Naked & Famous» փաստավավերագրական ֆիլմում նա պնդում էր, որ լուսանկարիչները կամենում էին, որ նա լուսանկարներում խոժոռվի։ Նա «The Big House» ամսագրում ավելի մեղմ դեմքի արտահայտությամբ է։ «Tricky Kid» երգում նա գրում էր. «Քանի դեռ դուք համեստ եք, թույլ տվեք ձեզ ջունգլիի արքա զգալ»։

Իր ստեղծագործություններում նա անորոշ է դարձրել հիփ-հոփում առկա պարզ գենդեռային սահմանումները։ Չնայած իր դեբյուտային ալբումի՝ «Maxinquaye»-ի վրա ծանր ազդեցություն է ունեցել ամերիկյան հիփ-հոփը, նա պայքարել է տիպիկ գենդեռային դրսևորումների դեմ, օրինակ՝ իր ալբոմի նկարի մի կողմում կնոջ պես հագնվելով[49]։

Այլ նախագծեր և ֆիլմային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին երկրորդական դերերով է հանդես եկել մի շարք ալբոմներում՝ ներառյալ «Live»-ի 5-րդ ստուդիո ալբոմը ՝ «V».: Այս համագործակցության շնորհիվ Թրիքին և Լայվի գլխավոր երգիչ Էդ Կովալչիկը ընկերացան, նույնիսկ Կովալչիկն իր վոկալով ամբողջացրեց «Evolution Revolution Love» երգը Թրիքիի «Blowback» ալբոմից։

Թրիքին նաև բազմաթիվ ֆիլմերում է հանդես եկել։ Նա 1997 թվականին Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմում կարևոր դեր է ստանձնել՝ խաղալով «Աջ-թևի» կերպարը չար բիզնեսմեն պրն. Զորգի մոտ[21]։

2004 թվականի Օլիվիե Ասայայի «Մաքրություն» ֆիլմում է նաև խաղացել, կարևոր դեր է ունեցել Թուլի «Parabol/Parabola» երգի տեսահոլովակի։ Ասեկոսեներ էին պտտվում, թե Թրիքին փոքրիկ դերով հանդես է եկել Ջոն Վուի 1997 թվականի «Առանց դեմքի» ֆիլմում, սակայն նա ժխտել է այդ լուրը, թեպետ նրա սինգլը՝ «Christiansands»-ը, ֆիլմում նկատելի է[50]։ Թրիքին նաև հանդես է եկել որպես ֆինն երաժիշտ, ով սիրում և վերջ է դնում սիրային հարաբերությունները գլխավոր կերպարի՝ Լիննի հետ, ամերիկյան «Ընկերուհիներ» սիթքոմում։

2001 թվականին Թրիքին օնլայն գովազդներում է երևան գալիս «We Deliver» վեբ շարքի համար, որը Նյու Յորքում մարիխուանա առաքող ծառայության մասին էր։ Չնայած նա ոչ մի կադրում չի երևում, գովազդում կարծես թե նա է հաճախորդը[51]։

«Brown Punk» անվամբ ձայնագրական լեյբլի հիմնումը հայտարարվեց 2007 թվականի կեսերին, որը համագործակցություն էր Թրիքիի ու «Island Records»-ի գործադիր տնօրեն Քրիս Բլեքուելի հետ։ Այդժամ Թրիքին ասել է. «Brown Punk»-ը իրենից ներկայացնում է մի դրական շարժում, որտեղ դուք կգտնեք ինտելեկտուալներին աշխատող դասակարգի հետ, ռոքը ռեգիի հետ միախառնված և ինդին էմոյի հետ պարուրված»։ «Dirty», «The Gospel», «Laid Black» մեքսիկական խումբը, «My Black Heart Machine»-ը պայմանագիր կնքեցին լեյբլի հետ, սակայն 2013 թվականի հոկտեմբերից լեյբլը կարծես թե ակտիվ չէ[52][53]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին պնդում էր, որ նա «շատ բաների միջով է անցել». «Ես տեղափոխվել եմ մի ընտանիքից մյուսը, մինչև 16 տարեկանը երբեք չեմ մնացել միևնույն տանը, ուր ծնվել եմ... Դա նորմալ չէ։ Այս ամենը կապված է իմ դաստիարակության հետ... Ինչ-որ տեղ մնալ 3 տարի, այնուհետև գնալ ուրիշ տեղ կրկին 3 տարի... Հորեղբայրներս սրիկաներ են։ Այս ամեն ինչը... Ես բավականին դիսֆունկցիոնալ ընտանիք ունեմ...Չգիտեմ, թե ինչու են իմ ընտանիքում մայրերը թողնում երեխաներին տատիկների հոգածությանը»[54]։

Թրիքին հորական կողմից 14 հարազատ քույրեր/եղբայրներ ունի[55]։

Թրիքին կարճատև սիրավեպ է ունեցել իսլանդացի երգիչ, երգերի հեղինակ Բյորկի հետ 1990-ականներին։ Երբ 2013 թվականի կեսերին հարցնում էին զույգին սիրավեպի մասին, Թրիքին պատասխանում էր. «Ես լավը չէի Բյորկի համար, ես համապատախան չէի նրան։ Ես կարծում եմ, որ նա ուշադիր էր իմ նկատմամբ, նա իմ մասին հոգ էր տանում, այդպես չէ՞»[56]: 1998 թվականի սկզբին նա նաև կարճատև ամուսացել էր Կարմեն Էյոգոյի հետ Լաս Վեգասում[57]։

Թրիքին ունի մեկ դուստր՝ Մինա Մեյզին՝ ծնված 1995 թվականի մարտի 19-ին, նրա մայրը Մարթինա Թոփլի-Բըրդն է՝ երաժիշտ, ում հետ Թրիքին ծանոթացել է, երբ Թոփլին նստած է եղել Թրիքիի տան մոտ։ Մեյզին դեպրեսիայով էր տառապում, նա ինքնասպանություն է գործել 2019 թվականի մայիսի 8-ին։ Դստեր մահվան մասին Թրիքին ասել է. «Թվում է, թե մի աշխարհում եմ գտնվում, որը գոյություն չունի՝ իմանալով, որ այլևս ոչինչ նույնը չի լինի։ Ոչ մի բառ կամ տեքստ չի կարող իրապես բացատրել, թե որքան դատարկ է հոգիս»[58]։

2015 թվականին Թրիքին տեղափոխվել և ապրում է Բեռլինում[59]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ալբոմ Առավելագույն հորիզոնական Վաճառքներ Սերտիֆիկացում
(Երաժշտական ստեղծագործությունների սերտիֆիկացում)
ՄԲ
ԱՄՆ
Ավստրիա
[60]
Ավստրիա Բելգիա
(Fl)
Բելգիա
(WA)
Կանադա Ֆրանսիա
[61]
Նիդերլանդներ Նորվեգիա
[62]
Շվեդիա
[63]
Շվեյցարիա
[64]
1995 «Maxinquaye» 3 48 53
1996 «Nearly God» 10 77 37
«Pre-Millennium Tension» 30 140 63
1998 «Angels with Dirty Faces» 23 84 35 32 69 14 38 54
1999 «Juxtapose»
(with DJ Muggs and Dame Grease)
22 182 49 35 38 8 35
2001 «Blowback» 34 138 28 5 27 29 16 43 29 33
2003 «Vulnerable» 88 86 67 21 28 22 43 29 27
2008 «Knowle West Boy» 63 147 93 35 35 89 31 86 29 25
2010 «Mixed Race» 118
[67]
61 69 33 99
2013 «False Idols» 66 149 34 17 43 93 30
2014 «Adrian Thaws» 107
[68]
44 47 54 63
2016 «Skilled Mechanics»
(featuring DJ Milo and Luke Harris)
156 120
2017 «Ununiform» 114 52 127
[69]
47
2020 «Fall to Pieces»[45] 69

Սինգլներ և մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993–2000[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Երգ ՄԲ
[70]
Ավստրալիա
[60]
Ֆրանսիա
[61]
Իռլանդիա
[71]
Շվեդիա
[72]
Ալբոմ
1994 «Aftermath» 69 154 «Maxinquaye»
«Ponderosa» 77
1995 «Overcome» 34
«Black Steel» 28 101
«The Hell E.P.» (vs. The Gravediggaz) 12 112 27
«Pumpkin» 26
«I Be The Prophet EP» (as Starving Souls) 66[73] «Nearly God»
1996 "Poems" (as Nearly God) 28[74] 60
«Grassroots EP» (US only) «EP only»
«Christiansands» 36 128 «Pre-Millennium Tension»
1997 «Tricky Kid» 28
«Makes Me Wanna Die» 29 125
1998 «Money Greedy» 25 89 «Angels with Dirty Faces»
«Broken Homes» 56
«6 Minutes» (US only)
1999 «For Real» 45 «Juxtapose»
«Bom Bom Diggy / Hot Like A Sauna» (UK promo only)
2000 «Mission Accomplished EP» 83 «EP only»
"—" denotes releases that did not chart or were not released in that country

2001–այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Երգ ՄԲ Ֆրանսիա
[61]
Նիդերլանդներ
[75]
Բելգիա
(FLA)

[76]
ԱՄՆ
[77]
Ալբոմ
2001 «Evolution Revolution Love» 79 35 «Blowback»
2002 «You Don't Wanna»
«Mixed Up Faces» (as Rico vs. Tricky) «single only»
2003 «Antimatter» 97[78] «Vulnerable»
«How High»
2008 «Council Estate» «Knowle West Boy»
«Slow»
2009 «Puppy Toy»
«C'mon Baby»
2010 «Murder Weapon» 76 «Mixed Race»
«Ghetto Stars»
2011 «Time to Dance»
«Mediate» (INXS featuring Tricky) «Mediate: The Ralphi Rosario Remixes»
2013 «Nothing's Changed» «False Idols»
«Nothing Matters» 39
«Parenthesis»
2014 «Bejing to Berlin» (featuring Ivy) «Skilled Mechanics»
2020 «20,20»
"—" denotes releases that did not chart or were not released.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Stephen Thomas Erlewine. «Tricky | Biography & History». AllMusic. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  4. 4,0 4,1 «Interview with Tricky». The Guardian. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. Flick, Larry (1997 թ․ փետրվարի 15). «Electronic Music Rises From Underground». Billboard Magazine. Vol. 109, no. 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. Boles, Benjamin (2014 թ․ սեպտեմբերի 11). «Tricky – Adrian Thaws». NOW Toronto. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Montreux Jazz Festival Database
  8. Dave Simpson. «Tricky: 'I don't believe that death exists'». The Guardian. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Tricky Interview | The End». Endclub.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  10. Ray, Ray, ed. (2012). Alternative, Country, Hip-Hop, Rap, and More: Music from the 1980s to Today. Britannica Educational Publishing. էջ 146. ISBN 978-1615309108.
  11. Erlewine, Stephen Thomas. «Tricky – Juxtapose». AllMusic. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. Hudson, Alex (2014 թ․ մայիսի 9). «Tricky '54U' EP». exclaim.ca. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  13. «Tricky – Maxinquaye (album review )». Sputnikmusic. 2013 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  14. 14,0 14,1 Tim Adams (2010 թ․ սեպտեմբերի 19). «Tricky: 'I can still be really dark in my mind'». The Guardian. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  15. Alex Cater (January 2012). «BUNNY MARRETT». Bristol Archive Records. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  16. «Tricky [biography]». Moon-palace.de. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  17. 17,0 17,1 Strong, Martin Charles (2006). The Essential Rock Discography. Canongate Books. էջ 1118. ISBN 978-1841958606.
  18. Frisckis-Warren, Bill (2006). I'll Take You There: Pop Music and the Urge for Transcendence. A&C Black. էջ 107. ISBN 978-0826419217.
  19. Shields, Andy (2003). «Tricky». In Buckley, Peter (ed.). The Rough Guide to Rock. Rough Guides. էջ 1101. ISBN 978-1843531050.
  20. «Tricky [biography]». Moon-palace.de. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  21. 21,0 21,1 Massive Attack: Out Of The Comfort Zone: Amazon.co.uk: Melissa Chemam: 9781910089729: Books.
  22. 22,0 22,1 22,2 Larkin, Colin (1997). Colin Larkin (ed.). The Virgin Encyclopedia of Popular Music (Concise ed.). Virgin Books. էջ 1191. ISBN 1-85227-745-9.
  23. «Tricky (musician)( Adrian Nicholas Matthews Thaws ) Total collection of 19 albums 227 lyrics». Mojim.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  24. Lynskey, Dorian (2012 թ․ ապրիլի 18). «Culture Music Tricky Tricky: 'I thought I'd be an underground artist. I was not ready'». The Guardian. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  25. 25,0 25,1 "Album Reviews: Tricky – Maxinquaye", Ռոլին Սթոուն, փետրվարի 2,1998. Արխիվացված 25 Մայիս 2009 Wayback Machine
  26. David Hesmondhalgh and Caspar Melville, "Urban Breakbeat Culture: Repercussions of Hip-Hop in the United Kingdom," in Global Noise: Rap and Hip-Hop Outside the USA (Middletown, CT: Wesleyan University Press, 2001), 104–105.
  27. Boyd, Brian. "He Be The Prophet". The Irish Times. 24 May 1996. Retrieved 12 October 2015.
  28. «Tricky | Similar Artists». AllMusic. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  29. Amrit Singh (2008 թ․ մայիսի 27). «New Tricky Video – "Council Estate"». Stereogum. SpinMedia. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  30. Dave Kerr (2008 թ․ հուլիսի 30). «Tricky: Real Gone Kid». The Skinny. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  31. «Tricky – Maxinquaye». Discogs.com. 2013. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  32. Georgie Rogers (2009 թ․ դեկտեմբերի 8). «Massive Attack and Tricky make up». BBC News. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  33. Tom Mann (2013 թ․ հունիսի 12). «Tricky on Massive Attack, Bjork, Obama and false idols». FasterLouder. FasterLouder Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  34. Caballero, Jorge (2012 թ․ օգոստոսի 13). «My Black Heart Machine lanzará en septiembre su primer EP: Little Tragedies». La Jornada. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  35. «Tricky | Tricky Was Mortified By Ill-fated Beyonce Duet». Contactmusic.com. 2012 թ․ ապրիլի 30. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  36. «Tricky featuring Martina Topley Bird. Manchester Academy 2». Louder Than ar. May 2012. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  37. Minsker, Evan (2013 թ․ փետրվարի 27). «Tricky Announces New Album False Idols, Shares Track "Nothing's Changed"». Pitchfork. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  38. Gordon, Jeremy (2014 թ․ հունիսի 30). «Tricky Announces New Album Adrian Thaws, Shares "Nicotine Love"». Pitchfork (website. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  39. David Jeffries (2016 թ․ հունվարի 22). «Skilled Mechanics – Skilled Mechanics, Tricky | Songs, Reviews, Credits». AllMusic. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  40. 40,0 40,1 https://www.factmag.com/2016/01/28/massive-attack-ritual-spirit-ep/
  41. Cardew, Ben (2017 թ․ սեպտեմբերի 20). «Tricky: ununiform». Pitchfork. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  42. «Blink acquires the 'fascinating and moving' autobiography of Tricky». Bonnierbook.co.uk. 2019 թ․ մարտի 12.
  43. Roberts, Christopher. «Tricky Announces New EP, Shares New Song "Lonely Dancer" (Feat. Anika)». undertheradarmag.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  44. «Tricky talks to Melissa Chemam on the release of his much acclaimed Autobiography, Hell Is Around The Corner». Phacemag.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  45. 45,0 45,1 «Fall to Pieces, by Tricky». Tricky. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  46. o'Hagan, Sean. «The Wide Bunch». Moon Palace. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  47. O'Hagan, Sean (2003 թ․ մայիսի 25). «Girl interrupted». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  48. Adams, Time (2010 թ․ սեպտեմբերի 19). «Tricky: 'I can still be really dark in my mind'». Observer. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  49. David Hesmondhalgh and Caspar Melville, "Urban Breakbeat Culture: Repercussions of Hip-Hop in the United Kingdom", in Mitchell, Global Noise, 104.
  50. «The Guardian: "What's Wikipedia?"». Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  51. Moretti, Eddy (December 2001). «Tricky's on His Way with His Attache». Vice. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  52. Mike Diver (2007 թ․ հուլիսի 26). «Tricky and Chris Blackwell launch Brown Punk». Drowned in Sound. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  53. {{cite web |title=My Black Heart Machine – Making Little Tragedies |url=http://vime(չաշխատող հղում)
  54. «Tricky (c)1995, 1997 David Bennun». Homepage.ntlworld.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  55. «Tricky announces new album, video & 2010 tour dates». Brooklynvegan.com. 2010 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  56. Tom Mann (2013 թ․ հունիսի 12). «Tricky on Massive Attack, Bjork, Obama and false idols». FasterLouder. FasterLouder Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  57. «Tricky [biography]». Moon-palace.de. 1999 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  58. «Tricky and Martina Topley-Bird pay tribute to daughter Mina of 404: "Your words and songs will live on"». 2019 թ․ մայիսի 29.
  59. «Skilled Mechanics». Tricky. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  60. 60,0 60,1 Australian (ARIA) peaks:
  61. 61,0 61,1 61,2 «Tricky discography». Lescharts.com. Hung Medien. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  62. «Tricky discography». Swedishcharts.com. Hung Medien. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  63. «Ola discography». Swedishcharts.com. Hung Medien. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  64. «Ola discography». Hitparade.ch. Hung Medien. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  65. 65,0 65,1 65,2 65,3 65,4 65,5 «Ten Years Of People On Verge». Vibe. 2003 թ․ սեպտեմբերի 1. էջ 63. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.(չաշխատող հղում)
  66. 66,0 66,1 «British album certifications – Tricky». British Phonographic Industry. Վերցված է 27 February 2020-ին. Select albums in the Format field. Type Tricky in the "Search BPI Awards" field and then press Enter.
  67. «CHART LOG UK: New Entries Update 9 October 2010». Zobbel.de. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  68. «CHART LOG UK: New Entries Update 20 September 2014». Zobbel.de. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  69. «Le Top de la semaine : Top Albums – SNEP (Week 39, 2017)» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. November 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  70. Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 567. ISBN 978-1-904994-10-7.
  71. «The Irish Charts – All there is to know > Search results for 'Tricky' (from irishcharts.ie)». Imgur.com (original source published by Fireball Media). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  72. «Tricky – Swedish Chart». swedishcharts.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  73. «(Link redirected to OCC website)». officialcharts.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  74. «NEARLY GOD | Artist». Official Charts. 1996 թ․ ապրիլի 20. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  75. «Tricky – Dutch Chart». dutchcharts.nl. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  76. «Tricky – Belgian Chart». ultratop.be. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  77. «Tricky – US Alternative Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  78. «Chart Log UK 1994–2008 – DJ T – Tzant (scroll down to Tricky – artists in alphabetical order)». Zobbel.de. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chemam, Melissa, "Massive Attack: Out of the Comfort Zone", Tangent Books (2019) 1910089729, 978-1910089729
  • Tricky, "Hell Is Around The Corner", Blink Publishing (2019

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]