Jump to content

Թրիերի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրիերի տաճար
Տեսակկաթոլիկ տաճար
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունԹրիեր[1]
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Երկարություն112,5 մետր
Լայնություն41 մետր
Մասն էRoman Monuments, Cathedral of St. Peter and Church of Our Lady in Trier UNESCO World Heritage Site?
Անվանված էՊետրոս առաքյալ
Հիմնադրված է1235
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Թրիերի Սուրբ Պետրոսի տաճար (գերմ.՝ Trierer Dom), Թրիեր քաղաքի տաճարը, Թրիերի արքեպիսկոպոսի աթոռանիստը, հիմնադրման ժամանակ Գերմանիայի ամենահին տաճարը։

Շինարարության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը հիմնադրվել է 320-ական թվականներին Կոստանդիանոս կայսեր հրամանով և սկսել է կառուցվել Թրիերի եպիսկոպոս Մաքսիմինի գլխավորությամբ։ Թրիերի տաճարի եպիսկոպոսության և հոգևորականության կողմից հրատարակված գրքույկում նշվում է, որ Սուրբ Հեղինե թագուհին «իր պալատի մի մասը տվել է Ագրիտիուս եպիսկոպոսին» եկեղեցու օգտագործման համար[2]: Նրա չափերը (112,5 մ x 41 մ) մինչ օրս ամենամեծն են քաղաքի եկեղեցիների մեջ: 882 թվականին նորմանները գործնականում ավերել են շենքը, սակայն տաճարը կրկին վերակառուցվել է ռոմանական ոճով, և շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է մինչև 1196 թվականը[3]։

1944-1945 թվականների ձմռանը տաճարը, ինչպես և մնացած քաղաքը, լրջորեն տուժել են դաշնակից զորքերի կողմից քաղաքը գրավելու համար մղվող մարտերի ժամանակ։ 1960-1974 թվականներին իրականացվել է խորանի վերականգնում և վերակառուցում։ 1974 թվականի մայիսի 1-ին վերականգնված խորանը կրկին օծվել է։

Սկզբում Թրիերի տաճարի ինտերիերը բավականին մռայլ է եղել, որն ընդհանուր առմամբ համապատասխանել է ռոմանական ոճին, սակայն 18-րդ դարում տեղի հոգևորականները որոշել են ավելացնել բարոկկո տարրեր։ Մասնավորապես, ստեղծվել է նոր խորան՝ հոյակապ զարդարված փորագրություններով, ինչպես նաև խորանի պատնեշ՝ ծածկված ռելիեֆներով։ Տաճարում 1974 թվականին Երգեհոն է տեղադրվել։

Մշակութային և պատմական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիերի տաճարը ռոմանական ճարտարապետության լավագույն նմուշներից է։

1986 թվականից Թրիերի տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Память о равноапостольной царице Елене в немецком городе Трир». Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2010-01-10-ին.
  3. «Trier Cathedral — Trier, Germany». Արխիվացված է օրիգինալից 2014-04-21-ին. Վերցված է 2010-01-10-ին.
  4. «Roman Monuments, Cathedral of St Peter and Church of Our Lady in Trier». Արխիվացված է օրիգինալից 2017-07-11-ին. Վերցված է 2010-01-10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրիերի տաճար» հոդվածին։