Թրատի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրատի Հայ Ավետարանական վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1936
Լուծարված է2012
ՀիմնադրիրԵլիզաբեթ Ուեբ
ՏնօրենՎերա Սեվաչյան
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԲուրջ Համուդ

Թրատի հայ ավետարանական դպրոց (արմտ․հայ․՝ Հայ Աւետարանական Վարժարան Թրատ, անգլ․՝Armenian Evangelical School of Trad) կառուցվել է 1936 թվականին, Արևելյան Բեյրութի աղքատ Թրադ թաղամասում։ Գործում էին մանկապարտեզ և վեց տարրական դասարան։

Վերջին տնօրեն՝ Վերա Սեվաչյան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Ավետարանական սոցիալական կենտրոնի Թրատի վարժարանը կառուցվել է 1936 թվականին, Բեյրութի արևելյան արվարձաններում՝ Թրատ աղքատ թաղամասում։ Ի սկզբանե՝ 1915 թվականին, եղել է ցեղասպանությունից փախչողների համար ճամբար։ Վարժարանըը կառուցվել է անապահով երեխաների համար՝ հայ փախստականների սերնդի համար, ովքեր իրենց անելանելի վիճակի պատճառով մնացել էին առանց կրթության։ Դիտարկելով այս իրավիճակը, հայ համայնքում ծառայող միսիոներ՝ միսս Էլիզաբեթ Ուեբը[1] տեսլականն ուներ հիմնել կենտրոն այս երեխաներին փրկելու համար։ Նա հավաքեց նրանց և սկսեց սովորեցրնել գրել և կարդալ։

Հետագայում միսս Ուեբը գնեց հողատարածք Բեյրութում և նվիրեց այն Հայ ավետարանական եկեղեցուն, որպեսզի որպես սոցիալական կենտրոն շահագործվի։ Աստիճանաբար կենտրոնը վերածվեց վարժարանի։ 1948 թվականին դպրոցն ուներ իր ամբողջական տարրական դասարանները։ 1969 թվականին կառուցվեց վարժարանի ներկայիս շենքը։

Վարժարանը կիսում էր իր շենքը սոցիալական կենտրոնի հետ, որը հասանելի էր երեխաներին դասերից հետո։ Այնտեղ նրանք կարող էին սովորել և օգնություն ստանալ։ Սոցիալական կենտրոնը նաև օգնում էր երեխաներին և դեռահասներին հոգևոր և սոցիալական օգնությումբ։

Աշակերտների կորստի պատճառով վարժարանը փակվեց, և այն վերածվեց հաշմանդամություն ունեցող հայ երեխաների դպրոցի՝ Զվարթնոցի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Digital Library for International Research Archive | Memorial records for Elizabeth S. Webb». www.dlir.org. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]