Թրամփի պար

Թրամփի պար (անգլ.՝ Trump dance) — ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած պարային շարժումների յուրահատուկ ոճի և ձևի անվանումն է, որոնք իրականացվում են Village People խմբի «Y.M.C.A.» երգի ներքո։ Թրամփի շարժումները բնութագրվում են ռիթմի պակասով, անկյունաձևությամբ (օդում դանդաղ բռունցքով հարվածների նման շարժումներ) և հաճախ ուղեկցվում են լուրջ կամ լարված դեմքի արտահայտությամբ։
Պարը ձևավորվել է 2020 թվականին՝ նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում[1]։ Իր ճանաչելիության շնորհիվ այն արագորեն վերածվել է մեմի և դարձել վիրուսային ինտերնետային երևույթ[2][3]։
Մշակութային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Make America Great Again (MAGA)» կարգախոսի հետ մեկտեղ այս պարը դարձել է նրա քաղաքական կարիերայի «այցեքարտը» և յուրատեսակ խորհրդանիշը։ 2024 թվականի նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ «Y.M.C.A.» երգը, որի ներքո կատարվում է պարը, 47 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է Billboard Hot Dance / Electronic հիթ-շքերթում՝ ընտրություններից հետո հասնելով չորրորդ հորիզոնականին։ Երգի հեղինակ Վիկտոր Ուիլիսի խոսքով՝ այն բերել է «մի քանի միլիոն դոլարի» եկամուտ այն պահից, երբ Թրամփը սկսել է օգտագործել այդ երգը[4][5]։
Պարը կատարել են նաև Ֆուտբոլի ազգային լիգայի խաղացողներ Բրոկ Բաուերսը, Քելվին Ռիդլին, Նիկ Բոսան և Զա’Դարիուս Սմիթը[6][7], ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Պուլիշիչը[8], UFC-ի չեմպիոն Ջոն Ջոնսը, պրոֆեսիոնալ գոլֆիստ Չարլի Հալը և ուրիշները[9]։ 2024 թվականի նոյեմբերին, Թրամփի ընտրական հաղթանակից հետո, Մար-ա-Լագոյում կայացած գալա-երեկոյի ընթացքում պարը կատարել է նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Brock Bowers' trump dance latest viral NFL celebration». USA Today. 2024-11-18.
- ↑ «How the "Trump Dance" Took Over the Sports World». State. 2024-11-19.
- ↑ Treacy, Dan (2024-11-20). «Donald Trump dance, explained: How the president's celebration invaded sports, from Jon Jones to Nick Bosa». Sporting News. Վերցված է 2024-11-24-ին.
- ↑ «Why The Village People Could Bury The Hatchet With Trump». The Daily Beast. 2024-11-08.
- ↑ «Village People singer who wrote 'Y.M.C.A.' says Trump using the song has brought in millions». MSNBC. 2024-12-04.
- ↑ «These Athletes—From The NFL, UFC And U.S. Soccer Embrace 'Trump Dance'». Forbes. 2024-11-19.
- ↑ «Donald Trump's Go-To Dance Move Has Invaded Sports». The New Yorker. 2024-11-24.
- ↑ «Explaining Christian Pulisic's 'Donald Trump dance' celebration and its impact». The Athletic. 2024-11-19.
- ↑ «Charley Hull Does The Trump Dance During Battle With Nelly Korda In LPGA Event». OutKick. 2024-11-18.
- ↑ «Watch World Leader Do Trump's 'YMCA' Dance at Mar-a-Lago». The Daily Beast. 2024-11-15.