Թրակիա (ավտոմայրուղի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրակիա
A1
Երկիր Բուլղարիա
Մաս է կազմումԵվրոպական Ե80 ավտոմայրուղի
Ճանապարհների համակարգmotorways in Bulgaria?
Կարգավիճակգործող
Երկարություն360 կմ
ՍկիզբՍոֆիա
Որ բնակավայրովՊազարջիկ, Պլովդիվ, Ստարա Զագորա և Յամբոլ
ԱվարտԲուրգաս
Ճանապարհի ծածկույթասֆալտ
Բացման ամսաթիվհուլիսի 15, 2013

Թրակիա A1 ավտոմայրուղի (բուլղար․՝ Автомагистрала A1 „Тракия“) կամ Թրակիայի ավտոմայրուղի, ավտոմայրուղի Բուլղարիայում, որը միացնում է Սոֆիան (սկիզբ), Պլովդիվը և Բուրգասը (ավարտ)։ Անվանվել է համանուն պատմական շրջանի պատվին, որի մի մասը մտել է Բուլղարիայի կազմի մեջ։ Ընդհանուր երկարությունը 360 կմ է։ Մայրուղու վերջին հատվածի պաշտոնական բացումը եղել է 2013 թվականի հուլիսի 15-ին[1], իսկ շինարարությունն ընթացել է ավելի քան 40 տարի[2]։ Թրակիայի ավտոմայրուղին ներկայումս առաջինն է երկրում իր երկարությամբ․ A2 «Խեմուս» ավտոմայրուղու երկարությունը 167 կմ է՝ ծրագրված 433 կմ-ի փոխարեն։

A1-ը միանում է Սոֆիայի օղակաձև ճանապարհի արևմտյան մասին և թույլ է տալիս արագ դուրս գալ A2 «Խեմուս» և A3 «Լյուլին» ավտոմայրուղիներ։ Հետագայում հնարավոր է միանա նաև A7 «Կալոտինա»-ի հետ և Սոֆիայի հյուսիսային անցատեղիին՝ Սոֆիայի երթևեկության խտությունը թեթևացնելու համար։ Ամենավերջում՝ Բուրգասի մոտ Թրակիայի ավտոմայրուղին միանում է A5 «Չերնո Մորե»-ին, որը հնարավորություն է տալիս ավելի արագ հասնել Վառնա և սևծովյան առողջավայրեր։ 169-րդ կմ-ի վրա՝ Օրիզովո ճանապարհային հանգույցի վրա կա ճամփաբաժան՝ տանող A4 «Մարիցա», որը Թրակիայի ավտոմայրուղին միացնում է թուրքական սահմանով անցնող ճանապարհն (Կապիտան Անդրեևո բնակավայր)։ Հանգույցը գտնվում է Պլովդիվի և Չիրպանի միջև՝ Պերվոմայից մոտավորապես 5 կմ հյուսիս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհի շինարարությունն սկսվեց 1973 թվականին։ Սոֆիայից Նովի Խան տանող հատվածի առաջին 10 կմ-ը կառուցվել է 1978 թվականին, իսկ 1984 թվականին ավտոմայրուղին երկարացրին մինչև Պլովդիվ՝ Բուլղարիայի երկրորդ քաղաքն ըստ մեծության։ 1995 թվականին ավարտին հասցվեց Պլովդիվ-Պլոդովիտովո ճանապարհային հանգույցի միջև ընկած 32 կմ-անոց հատվածը․ կառուցումն իրականացվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ[3]։ 2000 թվականին Եվրոպայի ներդրումային բանկը գումար հատկացրեց ևս 2 հատվածների շինարարության համար՝ Օրիզովոյից Ստարա Զագորա ճանապարհային հանգույցներ ու Կարնոբատից Բուրգաս տանող հատվածների համար։ Մինչև Ստարա Զագորա տանող հատվածն ավարտին են հասցրել 2007 թվականին, իսկ 1 տարի առաջ շահագործման հանձնեցին Բուրգասի մոտ գտնվող վերջին հատվածը։

2005 թվականին շինարարությունը նշանավորվեց Բուլղարիայի կառավարության և պորտուգալական ընկերության միջև կնքված 35 տարվա սկանդալային պայմանագրով[4], որով ծրագրվում էր կառուցել ճանապարհն առանց սերբական սահմանից տենդերային գործողությունների (Կալոտինա-Բուրգաս անցակետ), սակայն պայմանագիրը լուծարվեց 2008 թվականին, իսկ Ստարա Զագորա-Կարնոբատ հատվածը կառուցվեց Եվրամիության կառույցային ֆոնդերի միջոցներով։

2009-2010 թվականներին բանակցություններ էին ընթանում Ստարա Զագորայի, Նովայա Զագորայի, Յամբոլ-արևմուտք ճանապարհային հանգույցի և Կարնոբատի միացման համար։ Այդ ճանապարհի ընդահանուր երկարությունը 116.8 կմ էր։ 2012 թվականի կեսերին բացվեցին այս ճանապարհների միջև ընկած առաջին հատվածները, իսկ 2013 թվականի հուլիսի 15-ին բացվեց Յամբոլ-արևմուտք ճանապարհային հանգույց-Կարնոբատ ճանապարհի վերջին հատվածը[5]։

Հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էջք Կմ Նշանակման կետեր Կարգավիճակ

0 Սոֆիայի օղակաձև ճանապարհ, Ցարեգրադսկոե խճուղի Շահագործվում է
5 Լոզեն, Ռավնո Պոլե Շահագործվում է
5,5 Նովի Խան Շահագործվում է
24,4 Վակարել Շահագործվում է
35,2 Իխտիման-հյուսիս Շահագործվում է
47,2 Իխտիման-հարավ, Կոստենեց Շահագործվում է
61,7 Վետրեն Շահագործվում է
70 Ցերովո, Վելինգրադ Շահագործվում է
80,8 Կալուգերովո, Դինկատա Շահագործվում է
91 Պազարջիկի, Պանագյուրիշտե Շահագործվում է
113 Ցալապիցա, Սիեդինենիե Շահագործվում է
120 Պլովդիվ-արևմուտք, Պամպորովո (այնտեղ և արևմուտքից) Շահագործվում է
122 Պլովդիվ-արևմուտք, Պամպորովո (այնտեղ և արևելքից) Շահագործվում է
127 Պլովդիվ-հյուսիս Շահագործվում է
134 Պլովդիվ-արևելք Շահագործվում է
151 Բելոզեմ Շահագործվում է
166 Պերվոմայ (միայն արևմուտքից) Շահագործվում է
169 (Խասկովո/Դիմիտրովգրադ; Թուրքիա Ստամբուլ Հունաստան) Շահագործվում է
175 Չիրպան Շահագործվում է
185 Չիրպան Շահագործվում է
209 Ստարա Զագորա E 85 Շահագործվում է
240 Նովա Զագորա Շահագործվում է
276 Յամբոլ-արևմուտք Շահագործվում է
283 Հանգստի գոտի, Կաբիլե Շահագործվում է
290 Յամբոլ-արևմուտք Շահագործվում է
326 Կարնոբատ Շահագործվում է
352 Բոլգարովո, Բուրգասի նավթի հանքատեղ Շահագործվում է

360 Բուրգաս, Վետրեն E 87 Շահագործվում է

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bulgaria Opens Monday Its First Completed HWY Trakiya». novinite.com. 2013 թ․ հուլիսի 15.
  2. Bulgaria’s 1st Fully Accomplished Motorway Opened July 15 (անգլ.)
  3. «PM VIDENOV OPENS 32-KM SECTION OF TRAKIA MOTORWAY». hri.org. 1995 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  4. «Нова съдебна атака срещу концесията на "Тракия"». mediapool.bg (Bulgarian). 2006 թ․ ապրիլի 4. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «"Тракия" - първата цяла магистрала на България». btv.bg. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.