Թվիթի
![]() | |
Կերպար | Թվիթի |
---|---|
Սեռ | արական |
Հակառակորդ | Սիլվեստր կատու |
Թվիթի (անգլ.՝ Tweety), Թվիթի Փեյ (Tweety Pie), «Warner Bros.»-ի «Looney Tunes» և «Merrie Melodies» շարքի մուլտիպլիկացիոն կերպար։ «Թվիթի» անունը հիմնված է Tweet (ծլվլալ, երգել) և Sweety (նուրբ, հմայիչ) բառերի բառախաղի վրա։ Թվիթին հայտնվել է ամերիկյան անիմացիայի Ոսկե դարաշրջանի 48 մուլտֆիլմում։ Առաջին անգամ հայտնվել է «Պատմություն երկու կատուների մասին» մուլտֆիլմում։
Բոբ Քլեմփեթի առաջին մուլտֆիլմերում Թվիթին բավականին ագրեսիվ է տրամադրված իր թշնամիների նկատմամբ։ Հաճախակի վիճում է։ Նրա բնավորությունը «մեղմացել» է, երբ սկսել է աշխատել մուլտիպլիկատոր Ֆրից Ֆրելենգը։ Թվիթին վերածվել է նուրբ, հմայիչ թռչնակի, որը հաղթում է թշնամիներին նրանց հիմարության և իր խորամանկության շնորհիվ։
Թվիթիի կերպարը հնչյունավորել է Մել Բլանքը[1]։
Շատ հաճախ Թվիթին հայտնվում է էկրանին Տատիկի և Սիլվեստր կատվի հետ միասին՝ հանդես գալով որպես տնային դեղձանիկ[2][3][4]։
Մուլտֆիլմերի հաճախ հանդիպող սյուժեներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղցած Սիլվեստրը ցանկանում է թռչնին ուտել, բայց մյուս կերպարները նրան թույլ չեն տալիս (սովորաբար Տատիկը կամ Հեկտոր շունը)։
- Թվիթին ասում է իր «կախարդական խոսքը»՝ «I tawt I taw a puddy tat!» և «I did, I did taw a puddy tat!»։
- Սիլվեստրը փորձում է Թվիթիին բռնել տարբեր սարքերի և թակարդների միջոցով, սակայն հաճախ ոչինչ չի ստացվում, և երբեմն էլ հենց ինքն է հայտնվում իր թակարդներում։
Հայտնվել[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թվիթին հայտնվել «Ով է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմում։ Նա գալիս է այն պահին, երբ Էդդի Վելիանտը երկու ձեռքով կախվել էր ձողից։ Մատներով խաղալով «որդեր» խաղը՝ Թվիթին պատահաբար ցած է նետում Էդդիին։
- 1990-ական թվականներին Թվիթին եղել է «Սիլվեստր և Թվիթի․ Առեղծվածային պատմություններ» անիմացիոն սերիալի հերոսը, որտեղ Տատիկը Թվիթիի, Սիլվեստրի և Հեկտորի հետ հիմնադրում է խուզարկուական գործակալություն։
- Թվիթին եղել է «Թվիթիի մեծ արկածը» անիմացիոն ֆիմի գլխավոր հերոսը, որտեղ ճանապարհորդել է ամբողջ աշխարհով։
- «Tiny Toon Adventures» մուլտֆիլմում Թվիթին կատարում է դեղձանիկ Սվիթիի ուսուցչի դերը։
- «Animaniacs» և «Ի՞նչ նորություն կա, Սկուբի Դու» ֆիլմերում հանդես է եկել փոքիկ կամեոյով։
- «Loonatics Unleashed» հեռուստատեսային շոուում Թվիթիի հետնորդը, որը հայտնի էր որպես Թագավորական Թվիթումս, դառնում է Բլանք մոլորակի ղեկավարը այն բանից հետո, երբ գլխավոր հերոսները գահընկեց են անում Թագուհի Գրեննիկուսին (Տատիկի հետնորդը) և Սիլտ Վեստրին (Սիլվեստրի հետնորդը), որոնք չէին ցանկանում, որ մոլորակում իշխի Թվիթումսի բացարձակ միապետությունը։
- Թվիթին հանդես է եկել նաև «Looney Tunes: Back in Action» և «Տիեզերական ջեմ» խաղային ֆիլմերում։
- Թվիթին «The Looney Tunes Show» նոր մուլտսերիալի հերոսներից մեկն է, որն ապրում է քաղաքում «Looney Tunes» մուլտֆիլմի հերոսների հետ։
- «Warner Bros.» ընկերությունը հայտնել է նաև Թվիթիի և Սիլվեստրի մասնակցությամբ 3D ձևաչափով նոր կարճամետրաժ մուլտֆիլմերի մասին։ Մուլտֆիլմերը պետք է ցուցադրվեն կինոթատրոններում՝ այդ ընկերության թողարկած որոշ ֆիլմերից առաջ[5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
MM - Merrie Melodies
LT - Looney Tunes
Ռեժիսոր-Բոբ Կլեմպետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատմություն երկու կատուների մասին» (1942) - MM
- «Թռչնակը և կենդանին» (1944) - MM
- «A Gruesome Twosome» (1945) - MM
Ռեժիսոր-Ֆրից Ֆրելենգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tweetie Pie (1947) - MM
- I Taw a Putty Tat (1948) - MM
- Bad Ol' Putty Tat (1949) - MM
- Home Tweet Home (1950) - MM
- All a Bir-r-r-rd (1950) - LT
- Canary Row (1950) - MM
- Putty Tat Trouble (1951) - LT
- Room and Bird (1951) - MM
- Tweety’s S.O.S. (1951) - MM
- Tweet Tweet Tweety (1951) - LT
- Gift Wrapped (1952)- LT
- Ain’t She Tweet (1952) - LT
- A Bird In A Guilty Cage (1952)- LT
- Snow Business (1953) - LT
- Fowl Weather (1953) - MM
- Tom Tom Tomcat (1953) - MM
- A Street Cat Named Sylvester (1953) - LT
- Catty Cornered (1953) - MM
- Dog Pounded (1954) - LT
- Muzzle Tough (1954) - MM
- Satan’s Waitin' (1954) - LT
- Sandy Claws (1955) - LT
- Tweety’s Circus (1955) - MM
- Red Riding Hoodwinked (1955) - LT
- Tweet and Sour (1956) - LT
- Tree Cornered Tweety (1956) - MM
- Tugboat Granny (1956) - MM
- Tweet Zoo (1957) - MM
- Tweety and the Beanstalk (1957) - MM
- Birds Anonymous (1957) - MM
- Greedy For Tweety (1957) - LT
- A Pizza Tweety Pie (1958) - LT
- A Bird in a Bonnet (1958) - MM
- Trick or Tweet (1959) - MM
- Tweet and Lovely (1959) - MM
- Tweet Dreams (1959) - LT
- Hyde and Go Tweet (1960) -MM
- Trip For Tat (1960) - MM
- The Rebel Without Claws (1961) - LT
- The Last Hungry Cat (1961) - MM
- The Jet Cage (1962) -LT
Ռեժիսոր-Ջերիի Չինիկվայ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hawaiian Aye Aye (1964) - MM
Ռեժիսոր-Չակ Ջոնս[խմբագրել | խմբագրել կոդը]
- No Barking (1954) (камео) - MM
Ամերիկյան անիմացիայի Ոսկե Դարաշրջանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Tiny Toon Adventures» (1990)
- «Carrotblanca»(1995)
- «Սիլվեստր և Թվիթի․ առեղծվածային պատմություններ» (1995)
- «Տիեզերական ջեմ» (1996)
- «Թվիթիի մեծ արկածը» (2000)
- «Baby Looney Tunes» (2002)
- «Looney Tunes: Back in Action» (2003)
- «Ճիչ թանգարանում» (2004)
- «Bah, Humduck! A Looney Tunes Christmas» (2006)
- «The Looney Tunes Show» (2011)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Flint Peter B. (1989-07-11)։ «Mel Blanc, Who Provided Voices For 3,000 Cartoons, Is Dead at 81»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2018-01-16
- ↑ Beck Jerry (մայիսի 27, 2005)։ «Tweety – Male or Female?»։ Cartoon Brew։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 23, 2012-ին։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ «Looney Tunes – Stars of the Show – Tweety»։ Warner Bros.։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 1, 2002-ին։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ «Sylvester and Tweety»։ Cartoon Network։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 23, 2001-ին։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ Warner Bros. (8 июня 2011)։ «Ещё больше новых мультфильмов с участием персонажей Looney Tunes в формате 3D на подходе!» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-11-12
|