Թվելյաց երգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թվելյաց երգեր, հայ հին ժողովրդական բանահյուսության(վիպասանքի) տեսակ։ Անվանմանը հայ բանահյուսության մեջ տրվել են տարբեր մեկնություններ։ Այն համարել են ժամանակագրական (Մ. Էմին), թվացող, այլաբանական (Գ. Խալատյան), թովելյաց, այսինքն՝ թովչական, համայական երգեր (Մառ)։ Հավանականը Մանուկ Աբեղյանի տեսակետն է, ըստ որի թվելյաց երգեր անվանումը ծագել է այդ երգերն ասել-պատմելու ձևից, ինչպիսին առկա է «թիվ ասել» կապակցության մեջ։ Դա սովորական պատմել-ասելն է՝ առանց եղանակի, արտասանելուց ցածր, խոսելուց կամ ընթերցելուց բարձր ձայնով։ 'Թվելյաց երգերի շարքին են դասվում Տիգրանին ու Աժդահակին, Արտաշեսին ու Սաթենիկին, Սանատրուկին ու Վաղարշին և այլոց նվիրված ժողովրդական երգերը, ինչպես նաև «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ» վիպական ստեղծագործությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 225 CC-BY-SA-icon-80x15.png