Թվային վերափոխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թվային վերափոխումը (անգլերեն թվային փոխակերպում, DT կամ DX) կառավարման համակարգի փոխակերպումն է թվային համակարգի։

«Թվային վերափոխում» հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային վերափոխում (ռուս.՝ цифровая трансформация, անգլ.՝ digital transformation[1]), թվայնացումը[2] գործընթաց է գոյություն ունեցող ավանդական, ոչ թվային բիզնես գործընթացներն ու ծառայությունները թվային տեխնոլոգիաների կիրառման փոխակերպելու, կամ նոր տեխնոլոգիաներ ստեղծելու, որոնք կբավարարեն զարգացող շուկայի և հաճախորդների պահանջները։ Թվային վերափոխումը ամբողջությամբ փոխում է բիզնեսի կառավարման ձևը՝ փորձարկելով նոր տեխնոլոգիաներ, վերանայելով ընթացիկ մոտեցումը ընդհանուր խնդիրների առմամբ։ Քանի որ թվայնացման հիմքը էվոլյուցիա է, փոխակերպումը պարտադիր չէ, որ ունենա հստակ վերջնական կետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային վերափոխման արմատները[3] հիմք են առել 1940-ականներից և, հավանաբար, կշարունակեն ազդել համաշխարհային բիզնեսի վրա գալիք տասնամյակների ընթացքում։ 1948-ին ամերիկացի մաթեմատիկոս և ինժեներ դոկտոր Կլոդ Շենոնը հրապարակեց «Հաղորդակցության մաթեմատիկական տեսություն» հոդվածը, դրա հիմքով մենք ունեցանք տեղեկատվական տեսություն, որի հիմքով էլ  հետագայում կառուցվեց ամբողջ ինտերնետը։ Ինտերնետը առաջ մղվեց մեկ տասնամյակ անց տեղի ունեցած երկու շատ կարևոր գյուտերի շնորհիվ։ 1950-ականների վերջերին միկրոչիպի ու կիսահաղորդչային տրանզիստորի գյուտը, հնարավորություն տվեց թվային դարձնել անալոգային հաշվարկները, որը մինչ օրս հաճախ օգտագործվում է։ Հետագայում թվայնացումը ապրեց շատ արագ զարգացում, 2000-ականների վերջերին բջջային հեռախոսները, անհատական համակարգիչները և ինտերնետ հասանելիությունը տարածվել էին ամբողջ աշխարհում։

Թվային վերափոխումները արդեն իսկ կենսական նշանակություն ունեին անընդհատ զարգացող տնտեսությունում գոյատևելու համար։ Սակայն, COVID-19-ով պայմանավորված մշտական փոփոխությունների միջավայրը բիզնեսի փոխակերպումն ավելի արդիական դարձրեց։ Կրճատվեց փոխակերպման ժամանակացույցը, ապագա տարիների վերափոխումները շաբաթների ընթացքում կատարվեցին[4]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև յուրաքանչյուր նախաձեռնություն կունենա իր հատուկ նպատակները թվայնացման օգնությամբ, ցանկացած թվային վերափոխման հիմնական նպատակը ընթացիկ գործընթացների բարելավումն է։ Թվային փոխակերպումը կարևոր է, քանի որ ընկերությունները պետք է զարգանան՝ իրենց ոլորտում մրցունակ մնալու համար։ Ձեռնարկությունների համար դա նշանակում է շարունակական ուղիներ փնտրել սպառողների ակնկալիքները բարելավելու համար։ Թվայնացման միջոցով կազմակերպությունները հարմարվում են անընդհատ փոփոխվող, զարգացող ոլորտներին և շարունակաբար կատարելագործում են իրենց գործունեությունը։ Սա կարող է իրականացվել տվյալների թվայնացման, արհեստական ինտելեկտի օգտագործման և այլնի միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “What Is Digital Transformation? Overview, Why and How.” Whatfix https://whatfix.com/digital-transformation/
  2. Schmarzo, Bill. “What Is Digital Transformation?” 31 May 2017 https://www.cio.com/article/230121/what-is-digital-transformation-2.html
  3. • MENEAR, HARRY. “The History of Digital Transformation | Data & Data Analytics.” Technology, 17 May 2020 https://technologymagazine.com/data-and-data-analytics/history-digital-transformation
  4. Contentstack, Brent HeslopSenior Technical Writer at ContentstackBrent Heslop is a Sr Technical Writer with, et al. “A Brief History of Digital Transformation.” The Network Effect, 19 Dec. 2019 https://supplychainbeyond.com/a-brief-history-of-digital-transformation/