Թվային շրջիկ

Թվային շրջիկ (Digital nomad), ազատորեն ճամփորդող և միաժամանակ հեռավար աշխատող անձ, ով, որպես կանոն, աշխատում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, օրինակ՝ համացանցի միջոցով։ Այս մարդիկ սովորաբար ունեն նվազագույն նյութական ունեցվածք և աշխատում են ժամանակավոր բնակարաններից, հյուրանոցներից, սրճարաններից, հանրային գրադարաններից, համատեղ աշխատելու տարածքներից կամ հանգստի փոխադրամիջոցներից՝ օգտվելով Wi-Fi ցանցից, սմարթֆոններից կամ շարժական ինտերնետային սարքերից՝ ինտերնետին միանալու համար[1][2][3][4]։
Թվային շրջիկների մեծ մասը իրենց նկարագրում են որպես ծրագրավորողներ, բովանդակություն ստեղծողներ կամ դիզայներներ։ Որոշ թվային շրջիկներ անընդհատ ճանապարհորդում են, մինչդեռ մյուսները այս ապրելակերպն ունեն միայն որոշ ժամանակով։ Ոմանք ճամփորդում են տարբեր երկրներով, իսկ ուրիշները մնում են մեկ տարածքում, որոշներն էլ նախընտրում են ճամփորդել բնակելի մեքենայով ապրելով, ինչն ավելի հայտնի է որպես "van-dwelling"[5]։
2023 թվականին ԱՄՆ-ում կար 17.3 միլիոն թվային շրջիկ, ինչը 131% աճ էր 2019 թվականի համեմատ։ 2024 թվականին այդ թիվը հասավ 18.1 միլիոնի[6][7][8]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին թվային շրջիկներից մեկը եղել է Սթիվեն Ք. Ռոբերթսը, ով 1983-ից 1991 թվականներին անցել է ավելի քան 10,000 մղոն՝ Ամերիկայի տարածքով՝ համակարգչով հագեցած պառկած հեծանվով (recumbent bicycle)։ Նրա հեծանիվն ուներ սիրողական ռադիոհաղորդիչ (N4RVE կանչային նշանով), արբանյակային էլփոստ և հաղորդագրությունների համակարգ, որոնք նրան հնարավորություն էին տալիս ճանապարհին խոսել, գրել և աշխատել, իսկ գիշերը կանգ առնել և ճամբար կառուցել։ Ռոբերթսի մասին գրել է Popular Computing ամսագիրը, որտեղ նրան անվանել են «բարձր տեխնոլոգիական շրջիկ» (high-tech nomad)[9]։
Անգլերենում Digital nomad տերմինը սկսեց օգտագործվել 1990-ականների սկզբին՝ նկարագրելու բարձր տեխնոլոգիական նոր ճամփորդական ապրելակերպ, որը հնարավոր դարձավ համակարգչային ցանցերի զարգացման և շարժական սարքերի (նոութբուք, պլանշետ, PDA) տարածման շնորհիվ։ 1992 թվականին իր Exploring the Internet վերնագրով ճանապարհորդական գրքում, Կարլ Մալամուդը նկարագրում է մի թվային շրջիկի, ով «աշխարհով մեկ ճանապարհորդում է նոութբուքով՝ տեղադրելով FidoNet հանգույցներ»[10]։ 1993 թվականին Random House հրատարակչությունը տպագրեց Digital Nomad's Guide մատենաշարը՝ Միչ Ռաթքլիֆի և Էնդրյու Գորի հեղինակությամբ։ Այս ուղեցույցներում՝ PowerBook, AT&T EO Personal Communicator և Newton's Law, թվային շրջիկ տերմինը օգտագործվում էր՝ նկարագրելու այն շարժունակությունն ու կապի նոր հնարավորությունները, որոնք ապահովում էին նոր շարժական տեխնոլոգիաները[11][12][13]։
1993 թվականին Քրեյգ ՄաքՔոն կանխատեսեց, որ հեռահաղորդակցության և համակարգչային տեխնոլոգիաների միավորումը կստեղծի նոր ոչ նստակյաց ոլորտ։ Անլար կապը և թվային օգնականները (digital assistants) հնարավորություն կտան մարդկանց աշխատել ցանկացած վայրից, ինչը կվերադարձնի ոչ նստակյաց ապրելակերպը, երբ մարդիկ տեղաշարժվում են ազատ և իրենց հետ տանում միջավայրը և ունեցվածքը[14]։

1997 թվականին Ցուգիո Մակիմոտոյի և Դեյվիդ Մաներսի իրենց Digital Nomad գրքում ևս օգտագործեցին այդ տերմինը՝ նկարագրելու, թե ինչպես տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հասարակություններին վերադառնալ ոչ նստակյաց ապրելակերպի[15]։ Նրանք նշում էին, որ թվային շրջիկի ապրելակերպը ձևավորվում է տեխնոլոգիայի միջոցով՝ ազատվելով աշխարհագրական և հեռավորության սահմանափակումներից[16]։
Այս եզրույթի ակադեմիական կիրառումներից մեկը հանդիպում է 2006 թվականին՝ Պատոկորպիի Towards the Epistemology of digital nomads աշխատությունում[17][18]։
Այսօրվա իրականության մեջ թվային շրջիկ տերմինը լայնորեն կիրառվում է՝ նկարագրելու բարձր շարժունակությամբ, աշխարհագրականորեն անկախ մասնագետների խումբ, ովքեր կարող են ապրել և աշխատել հեռավար՝ աշխարհի ցանկացած կետից, որտեղ կա համացանցային կապ։ Դա հնարավոր է դարձել առօրյա կյանքի և աշխատանքի մեջ շարժական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ[19][20]։
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ սովորաբար դառնում են թվային շրջիկներ՝ ճամփորդելու ցանկության, աշխարհագրական անկախության[21] և ապրելու ծախսերի նվազեցման նպատակով, որը հաճախ հնարավոր է դառնում թանկ քաղաքներից հեռանալով[22]։ Ապրելու ծախսերը թվային շրջիկների համար հիմնական չափանիշն են նպատակակետ ընտրելիս, որին հաջորդում են կլիմայական պայմանները, բազմազանությունն ու ժամանցի հնարավորությունները։
Գոյություն ունեն նաև առավելություններ գործատուների համար. 2021 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել պատճառահետևանքային կապ աշխատողի արտադրողականության և «ցանկացած վայրից աշխատելու» հնարավորության միջև. երբ աշխատողները ազատվում են աշխարհագրական սահմանափակումներից, արտադրողականությունը միջինում բարձրանում է 4.4 տոկոսով՝ հաշվի առնելով մնացած գործոնները[23]։
Թվային շրջիկները սովորաբար իրենց եկամտի ավելի քան 35 տոկոսը ծախսում են այն վայրում, որտեղ ապրում են։ Այս կապիտալի ներարկումը խթանում է տեղական տնտեսությունը հայտնի ուղղություններում՝ հատկապես նպաստելով ծառայությունների ոլորտին և սպառողական ապրանքների վաճառքին[24]։
Մարտահրավերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև թվային շրջիկները վայելում են ազատության և ճկունության առավելությունները, նրանք որպես իրենց ամենամեծ դժվարություն նշում են մենակությունը, իսկ հաջորդը՝ հյուծվածությունը (բյուրնաութը)[25]։ Մենակության զգացումները հաճախ խնդիր են թվային շրջիկների համար, քանի որ այդ կենսակերպը սովորաբար պահանջում է անձնական կապերից ազատություն, ինչպես օրինակ՝ ամուսնությունից[26]։ Մտավոր առողջությունը պահպանելու համար հեռավար աշխատողների համար շատ կարևոր է զարգացնել դեմ առ դեմ որակյալ հարաբերություններ[27]։
Այլ մարտահրավերների թվում են՝ համաշխարհային ծածկույթով միջազգային առողջապահական ապահովագրություն պահելը, տարբեր երկրների տեղական օրենքներին հետևելը՝ ներառյալ հարկերի վճարումը և աշխատանքային վիզաների ստացումը, ինչպես նաև ընկերների և ընտանիքի անդամների հետ հեռավոր հարաբերությունները պահպանելը։ Թվային շրջիկները շատ հազվադեպ ունեն թոշակային արտոնություններ, գործազրկության ապահովագրություն կամ աշխատանքից արձակուրդ, և հաճախ ավելի քիչ են վաստակում, քան կվաստակեին ավանդական աշխատանքի միջոցով։ Քանի որ շատ թվային շրջիկներ դիմում են գիգ կամ ֆրիլանս աշխատանքների, նրանց վարձատրությունը կարող է անկայուն և անկանոն լինել[28]։ Այլ դժվարություններ կարող են ներառել ժամանակային գոտիների տարբերությունները, ինտերնետին կայուն միացման դժվարությունը և աշխատանքի ու հանգստի միջև սահմանների բացակայությունը[3][29]։
Այս սահմանների ջնջման մի քանի գործոններ կան. որոշ վճարվող աշխատանքներ կարող են դիտվել որպես հանգիստ, երբ դրանք հաճելի են, սակայն ճանապարհորդության և կեցության ապահովման հետ կապված բազմաթիվ առաջադրանքներ կարող են ընկալվել որպես աշխատանք, նույնիսկ եթե ավանդաբար դրանք համարվում էին հանգստի մաս[30]։ Մյուս խնդիրը շարժունակության հարցն է․ ճանապարհորդող աշխատողը պետք է կարողանա իր համար անհրաժեշտ սարքավորումները տեղափոխել տեղից տեղ, և թվային շրջիկի համար դժվար է անձնական ունեցվածքի կառավարումը[31]։ Իրականում շատ թվային շրջիկներ չունեն «տնային բազա» և, հետևաբար, ստիպված են ընդունել մինիմալիստական ապրելակերպ[22][32]։
Թվային շրջիկության մի հնարավոր բացասական հետևանք, որը չի ազդում հենց թվային շրջիկների վրա, դա «վերազգային ջենթրիֆիկացման» հնարավորությունն է։ Կասկածներ կան թվային շրջիկների (ովքեր հաճախ գալիս են հյուսիսային երկրներից) և այն երկրների (սովորաբար՝ հարավային երկրներ), որտեղ նրանք ճանապարհորդում են, փոխհարաբերության բնույթի վերաբերյալ։ Խնդիր կարող է առաջանալ բնակարանների հասանելիության մրցակցության հարցում՝ տեղաբնակների և ճանապարհորդող աշխատողների միջև, ինչպես նաև անձնական շփումներում և զբոսաշրջությունից չափազանց կախվածության ռիսկում։ Սակայն այս խնդրի ճշգրիտ ծավալը և իրական ազդեցությունները դեռևս հստակ չեն գիտական ուսումնասիրություններով[33]։
COVID-19-ի ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին կատարված մի հետազոտություն ցույց տվեց, որ 10.9 միլիոն ամերիկացի աշխատող իրենց բնութագրում էին որպես թվային շրջիկ, ինչը 2019 թվականի համեմատ ավելացել էր 49 տոկոսով[34]։ Այս կտրուկ աճի հիմնական պատճառը գրասենյակների փակվելն էր և հեռավար աշխատանքի անցումը՝ պայմանավորված COVID-19 համաճարակով[35]։
Այս իրավիճակը ստիպեց բազմաթիվ երկրներին առաջարկել նոր վիզային ծրագրեր և փոխել իրենց քաղաքականությունը՝ օտարերկրյա աշխատողների նկատմամբ։
Համաճարակն ավելի մեծ ազդեցություն ունեցավ տեղաշարժի առումով ավանդական աշխատանք ունեցող անձանց վրա, քան անկախ աշխատողների։ Մինչդեռ 2020 թվականին թվային շրջիկ դարձած անկախ աշխատողների թիվը մի փոքր աճել էր, ավանդական աշխատողների թիվը, ովքեր փոխեցին իրենց ապրելակերպը և դարձան թվային շրջիկ, գրեթե կրկնապատկվեց՝ 3.2 միլիոնից հասնելով 6.3 միլիոնի։ Սա այն պատճառով, որ շատ ավանդական աշխատատեղեր դադարեցին պահանջել աշխատակիցներից ֆիզիկապես ներկայանալ գրասենյակ ամեն օր, ինչի շնորհիվ մարդիկ սկսեցին ազատ տեղաշարժվել՝ միաժամանակ շարունակելով իրենց աշխատանքը։
Այս աճի մեծ մասը բաժին էր ընկնում հազարամյակայիններին (Millennials) և Z սերնդին (Generation Z), հնարավոր է՝ նաև այն պատճառով, որ նրանք համեմատաբար ավելի քիչ էին անհանգստանում COVID-19-ից[36][37]։ Միևնույն ժամանակ, համաճարակի մեկ այլ ազդեցություն էր ճամփորդության սահմանափակումը, հատկապես՝ պետական սահմաններից դուրս։ Այդ պատճառով շատ թվային շրջիկներ սկսեցին նախընտրել մնալ իրենց երկրում, հատկապես՝ Ամերիկայում։ Թվային շրջիկի ապրելակերպը հաճախ ենթադրում է տեղափոխություն բարձր ծախս ունեցող վայրերից (օրինակ՝ խոշոր քաղաքներից) դեպի ավելի էժան շրջաններ՝ լինի դա արտասահմանում կամ երկրի ներսում[5]։
Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ թվային շրջիկներ նախընտրում են ճանապարհորդել զբոսաշրջային վիզայով, քանի որ այն ավելի հեշտ է ստանալ, քան աշխատանքային վիզան։ Սակայն զբոսաշրջային վիզան հաճախ թույլ չի տալիս աշխատել գտնվելու երկրի տարածքում։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են սահմանում՝ կարելի է արդյոք հեռավար աշխատել այլ երկրում գրանցված ընկերության համար։ Սա թվային շրջիկներին հաճախ դնում է իրավական «մոխրագույն գոտու» մեջ[38]։ Որոշ երկրներ ներդրել են հատուկ թվային շրջիկի վիզաներ, որպեսզի լուծեն այս խնդիրը՝ հնարավորություն տալով մարդկանց օրինական կերպով մնալ երկրում՝ միաժամանակ ֆրիլանս աշխատանք կատարելով միջազգային կազմակերպությունների համար։ Օրինակ՝ Էստոնիան առաջարկում է նման վիզաներ և թույլ է տալիս հեռավար աշխատել[39]։
Թվային շրջիկի վիզաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի տարբեր երկրներում կան վիզային ծրագրեր, որոնք ուղղված են թվային շրջիկներին․
Անտիգուա և Բարբուդա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Անտիգուա և Բարբուդան հայտարարեց թվային շրջիկի վիզայի՝ Nomad Digital Residence (NDR) ծրագրի մասին։ Այս վիզան թույլ է տալիս թվային շրջիկներին, ովքեր աշխատում են այլ երկրում գործող կազմակերպության համար, մնալ Անտիգուա և Բարբուդայի տարածքում մինչև երկու տարի[40]։
Արգենտինա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թ. մայիսին Արգենտինայի կառավարությունը հայտարարեց թվային շրջիկների համար ժամանակավոր վիզայի ներդրման մասին։ Այն տրվում է 6 ամսով և հնարավոր է երկարացնել ևս 6 ամսով[41]։ Պահանջները՝ տեղական բանկային հաշվի բացում, ֆինանսական ինքնաբավության ապացույց, համապարփակ առողջապահական ապահովագրություն։ Դիմորդները պետք է ներկայացնեն բնակության վայրի ապացույց և ոստիկանության վկայականներ այն բոլոր երկրներից, որտեղ ապրել են վերջին 3 տարում[42]։
Բերմուդա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թ. օգոստոսի 1-ից Բերմուդան մեկնարկեց իր թվային շրջիկի վիզայի ծրագիրը՝ «Work From Bermuda» անվանումով։ Այն թույլ է տալիս մեկ տարով բնակվել երկրում[43][44]։
Բրազիլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թ. փետրվարին Բրազիլիան ներկայացրեց թվային շրջիկների վիզա՝ 90 օր մնալու հնարավորությամբ 180-օրյա ընթացքում կամ 180 օր մեկ տարվա ընթացքում։ Վիզան տրվում է 1 տարով, հնարավոր է երկարացնել ևս մեկ տարով[45]։ Դիմումը առցանց է, պահանջվում են անձնագիր, լուսանկար, քրեական պատմություն, ճանապարհորդական ապահովագրություն, և աշխատանքային փաստաթղթեր[46]։
Կայմանյան կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թ. հոկտեմբերի 21-ին մեկնարկեց «Global Citizen Concierge Program»-ը։ Դիմորդները պետք է ունենան արտասահմանյան աշխատանքային պայմանագիր և տարեկան առնվազն $100,000 եկամուտ[47]։ Պահանջվում է առողջության ապահովագրություն և մաքուր քրեական պատմություն[48]։
Կոստա Ռիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թ. օգոստոսի 11-ին Կոստա Ռիկան ընդունեց թվային շրջիկի վիզա տրամադրող օրենք։ Այն տրամադրում է 1 տարվա բնակության և աշխատանքի իրավունք, հնարավոր է երկարացնել ևս մեկ տարով։ Անհատական դիմորդի ամսական նվազագույն եկամուտը՝ $3000, ընտանիքների դեպքում՝ $5000[49][50][51]։
Խորվաթիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թ. հունվարից Խորվաթիան թվային շրջիկներին թույլ է տալիս մեկ տարով ապրել երկրում՝ ազատվելով եկամտային հարկերից[52]։ Դիմումները պետք է լինեն անգլերեն կամ խորվաթերեն։ Պահանջվում է առողջապահական ապահովագրություն, հեռավար աշխատանքի ապացույց, ֆինանսական միջոցների առկայություն[53]։
Էստոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի դեկտեմբերից Էստոնիայում էլեկտրոնային ռեզիդենտության (E-Residency) ծրագիրը՝ թույլ տալով հեռավար աշխատողներին գրանցել իրենց բիզնեսը Էստոնիայում[54]։ 2020 թ. Էստոնիան ներդրեց նաև թվային շրջիկի վիզա, որը թույլ է տալիս հեռավար աշխատողներին ապրել Էստոնիայում մինչև մեկ տարի և օրինական կերպով աշխատել իրենց արտասահմանյան գործատուի կամ սեփական՝ արտասահմանում գրանցված ընկերության համար[55]։ Դիմելու համար պահանջվող նվազագույն կոպիտ ամսական եկամուտը կազմում է €3,504՝ դիմումից առաջվա վերջին վեց ամիսների ընթացքում[56]։
Վրաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի օգոստոսին Վրաստանը մեկնարկեց ծրագիր «Remotely from Georgia» անվամբ։ Այս ծրագրի շրջանակում՝ 95 երկրների քաղաքացիներին թույլատրվում է այցելել և հեռավար աշխատել Վրաստանում առանց վիզայի՝ առնվազն 360 օր շարունակ[57][58]։
Հունգարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականին Հունգարիան ներկայացրեց White Card անունով բնակության թույլտվություն՝ նախատեսված թվային շրջիկների համար։ Այս ծրագրի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կարող են ապրել Հունգարիայում՝ աշխատելով որևէ ընկերությունում, որը տեղակայված է երկրի սահմաններից դուրս[59]։ Թույլտվությունը տրվում է 1 տարով՝ հնարավորությամբ երկարաձգելու ևս մեկ տարով[60]։
Պայմանները հետևյալն են՝ - Վերջին վեց ամիսների ընթացքում միջին ամսական եկամուտը պետք է լինի առնվազն €3,000։ - Դիմորդը պետք է ունենա համապարփակ առողջության ապահովագրություն - Հունգարիայում բնակության ապացույց - Գործող անձնագիր - Մաքուր քրեական պատմություն
Իսլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի նոյեմբերին Իսլանդիան ընդունեց լրացում, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին ապրել Իսլանդիայում մինչև 6 ամիս՝ երկարաժամկետ վիզայի շրջանակում[61][62]։ Ովքեր կարող են դիմել՝ ոչ ԵՄ/ԵՏՏ (EEA/EFTA) երկրների քաղաքացիները, որոնք վիզայի արտոնյալ երկրներից են և անցած տարում չեն ունեցել Իսլանդիայի երկարաժամկետ վիզա[63]։ Պահանջներն են՝ ամսական նվազագույն եկամուտը պետք է լինի ISK 1,000,000 (իսկ ամուսնու/կնոջ դեպքում՝ ISK 1,300,000), դիմորդը պետք է հստակ նշի, որ չի նախատեսում մշտական բնակություն հաստատել Իսլանդիայում։
Ինդոնեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունիսին Ինդոնեզիայի զբոսաշրջության նախարարը՝ Սանդիագա Ունոն, հայտարարեց, որ նախատեսվում է թվային շրջիկների համար վիզայի ներդրում, որը թույլ կտա ապրել երկրում մինչև 5 տարի՝ հարկերից ազատ։ Նախարարը նշեց, որ այս նախաձեռնության շնորհիվ հույս ունեն մինչև 3.6 միլիոն թվային շրջիկների ներգրավում[64]։
Նախատեսվում են երկու տարբերակ թվային շրջիկի վիզայի համար՝ 1. E33G Remote Work Visa – 1 տարվա KITAS (բնակության թույլտվություն)՝ արտասահմանում աշխատող աշխատողների համար 2. C211A Visa – 60-օրյա վիզա, որը հնարավոր է երկարաձգել մինչև առավելագույնը 180 օր։ Նախատեսված է զբոսաշրջային, գործնական կամ սոցիալական նպատակների համար[65][66]։
Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականին Իտալիան հայտարարեց, որ նախատեսում է ներդնել թվային շրջիկի վիզա։ Վիզայի ընդունման մասին օրենքը քվեարկվեց և ընդունվեց 2022 թվականի մարտի 28-ին՝ որպես decreto sostegni ter անունով պետական հրահանգագրի մաս։ Սակայն օրենքը դեռ ամբողջությամբ չի ներդրվել, և թվային շրջիկի վիզայի դիմելու ընթացակարգը և մանրամասն պահանջները դեռևս ամբողջությամբ պարզ չեն[67][68][69]։ Ներկայումս հայտնի է, որ՝ տարեկան նվազագույն եկամուտը պետք է լինի €24,800 (ավելին՝ ընտանիքի անդամների դեպքում), եկամուտը պետք է հաստատվի պայմանագրերով կամ հարկային փաստաթղթերով, դիմումը պետք է ներկայացվի հյուպատոսարաններում։
Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիան թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին ապրել և հեռավար աշխատել երկրում մինչև 6 ամիս թվային շրջիկի վիզայի հիման վրա[70]։ Վիզան չի երկարացվում, սակայն նույն վիզան կարող է կրկին տրամադրվել նախորդ մնալու ժամկետի ավարտից 6 ամիս անց։ Պահանջվող փաստաթղթերն են՝ վիզայի դիմումի ձև, անձնագիր, գործունեության ծրագիր, տարեկան ¥10 միլիոն կամ ավելի եկամտի ապացույց (հարկային փաստաթղթեր/աշխատանքային պայմանագրեր), առողջապահական ապահովագրություն՝ առնվազն ¥10 միլիոն ծախսերի ծածկույթով[71]։
Լատվիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի փետրվարին Լատվիայի Նախարարների Կաբինետը հաստատեց ներգաղթի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը թույլ է տալիս երրորդ երկրների քաղաքացիներին դիմել մեկ տարվա թվային շրջիկի վիզայի համար։ Այդ վիզան թույլ է տալիս աշխատել հեռավար՝ թե՛ արտասահմանում գրանցված գործատուի համար, թե՛ որպես ինքնազբաղված անձ։ Պահանջվում է՝ միջազգային առողջության ապահովագրություն՝ €42,600 տարեկան ծածկույթով, Լատվիայում բնակության ապացույց։
Մալթա
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի սեպտեմբերին Մալթան մեկնարկեց մեկ տարվա թվային շրջիկի վիզայի ծրագիրը։ Մալթայի կառավարությունը հայտարարել է, որ վիզան կարող է երկարաձգվել ըստ Residency Malta կազմակերպության հայեցողության[72][73]։ Ծրագիրը նախատեսված է երրորդ երկրների քաղաքացիների համար (ոչ ԵՄ/ԵՏՏ/Շվեյցարիա), ովքեր ունեն գործող ճամփորդական փաստաթղթեր։ Պահանջվում է՝ Մալթայի կամ ԵՄ առողջապահական ապահովագրություն, անշարժ գույքի վարձակալության կամ գնման պայմանագիր, ոստիկանության մաքրության վկայական, antecedent (նախապատմության) ստուգումներ՝ հաջողությամբ անցած[74]։
Մավրիկիոս
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի փետրվարին Մավրիկիոսը ընդլայնեց իր premium վիզան մինչև 1 տարի երկարացրեց թվային շրջիկների համար։ Պահանջվում է՝ $1,500 ամսական եկամուտ (ավել՝ երեխաների դեպքում), վերադարձի տոմս, ապահովագրություն և երկարաժամկետ կացության ապացույց[75]։
Ֆիլիպիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի մայիսին Ֆիլիպինների իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստվում են ներդնել մեկ տարվա վիզա թվային շրջիկների համար[76]։
Պորտուգալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հոկտեմբերին Պորտուգալիան հայտարարեց, որ սկսելու է ընդունել հեռավար աշխատանքի / թվային շրջիկների վիզաների հայտերը՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերի 30-ից[77]։ Nomad Report 2023 հարցման համաձայն՝ Պորտուգալիան թվային շրջիկների համար ամենահանրաճանաչ երկիրն է, և մոտ 16,000 թվային շրջիկ ներկայում բնակվում է երկրի մայրաքաղաք Լիսաբոնում[78]։ Հայտատուները պետք է ունենան ամսական նվազագույնը €3,280 (որն հավասար է պորտուգալական միջին աշխատավարձի 4-ապատիկին) և խնայողություններ՝ €9,840 (2025 թվականի համար)։ Պահանջվում է մաքուր դատական անցյալ, Պորտուգալիայում ուժի մեջ եղող առողջապահական ապահովագրություն (համարժեք ազգային համակարգին), և եկամտի ապացույց (աշխատանքային, ինքնազբաղվածության կամ պասիվ եկամուտ)[79]։
Ռումինիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի դեկտեմբերի 21-ին Ռումինիայի խորհրդարանը ընդունեց թվային շրջիկների վիզայի մասին օրենսդրություն։ Վիզան տրվում է վեց ամիս ժամկետով։ Այն կարող է երկարաձգվել ևս վեց ամսով, եթե օտարերկրյա աշխատողները տրամադրեն լիարժեք կամ մասամբ զբաղվածության ապացույց առնվազն երեք տարի առաջից, ինչպես նաև վեց ամսվա ընթացքում երեք անգամ գերազանցող եկամտի ապացույց՝ համեմատած ռումինական միջին համախառն աշխատավարձի հետ[80][81]։ Հեռավար աշխատողները պետք է ունենան բժշկական ապահովագրություն՝ €30,000 ծածկույթով և Ռումինիայում կացության ապացույց (օրինակ՝ վարձակալական պայմանագիր)[82]։
Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին Իսպանիան հայտարարեց թվային շրջիկների վիզայի մասին[83]։ Վիզան նախատեսված է «Սթարթափ օրենքի» շրջանակներում։ 2021 թվականի դեկտեմբերին օրենքը ներկայացվեց խորհրդարան, իսկ 2022 թվականի հունվարին նրա նախագիծը հաստատվեց[84][85][86]։ Startup Act օրենքը խորհրդարանի կողմից հաստատվեց 2022 թվականի նոյեմբերին։ Առաջին տասը ամսում կառավարությունը տրամադրել է 7,368 թույլտվություն, ինչի արդյունքում Իսպանիայում թվային շրջիկների թիվը հասել է 753,000-ի։ Ըստ օրենքի՝ Իսպանիայի թվային շրջիկների վիզան սկզբնական շրջանում տրամադրվում է մինչև 12 ամիս ժամկետով և կարող է երկարացվել՝ թույլ տալով թվային շրջիկներին մնալ երկրում մինչև հինգ տարի, ընդ որում՝ նրանք օգտվում են հատուկ հարկային արտոնություններից՝ վճարելով նվազեցված հարկային դրույքաչափ[87][88]։
Հարավաֆրիկյան Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մարտին Հարավային Աֆրիկան հայտարարեց, որ պատրաստվում է փոփոխել վիզայի օրենսդրությունը՝ թույլ տալու համար թվային շրջիկներին մնալ երկրում ավելի քան 90 օր[89][90]։ Հայտատուների նվազագույն տարեկան աշխատավարձը պետք է լինի ZAR 650,796 (մոտավորապես $37,000): Հայտի ներկայացման համար պահանջվում է աշխատանքի ապացույց, ֆինանսական հաշվետվություններ, կացության մանրամասներ, բժշկական վկայական (առանց պարտադիր ապահովագրության), ոստիկանության սերտիֆիկատ և ճանապարհորդական ապահովագրություն։ Վիզան տրվում է 3 տարով (ընդարձակելի է), նաև ունի կախյալ անձանց վերաբերյալ դրույթներ[91]։
Հարավային Կորեա
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հունվարին Հարավային Կորեան հայտարարեց, որ սկսելու է փորձնական փուլում գործարկել թվային շրջիկների (աշխատավայրային) վիզան[92]։
Թայվան
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հունվարին Թայվանը մեկնարկեց «թվային շրջիկ այցելողի վիզա» ծրագիրը։ Այս 180-օրյա վիզայի համար իրավասու լինելու համար դիմորդները պետք է հետևած լինեն այլ երկրի կողմից տրված թվային շրջիկի վիզայի պայմաններին, լինեն այն երկրների քաղաքացիներ, որոնք Թայվան մուտք գործում են առանց վիզայի 90 օրով, և ներկայացնեն իրենց ռեզյումեն ու աշխատանքային պայմանագիրը՝ վերանայման համար։
Բացի դրանից, պահանջվում է, որ դիմորդը ունենա վեց ամիսների ընթացքում միջինը **10,000 ԱՄՆ դոլար** բանկային մնացորդ, ինչպես նաև՝ բավարարի տարիքային եկամտային պահանջներին։ - Եթե դիմորդը 20–29 տարեկան է, ապա վերջին երկու տարվա ընթացքում պետք է վաստակած լինի տարեկան 20,000 ԱՄՆ դոլար։ - Եթե դիմորդը 30 և ավելի տարեկան է, ապա պահանջվում է տարեկան 40,000 ԱՄՆ դոլար վերջին նույն ժամանակահատվածում[93]։
Արաբական Միացյալ Էմիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հոկտեմբերին Դուբայ քաղաքը մեկնարկեց վիզային ծրագիր, որը թույլ է տալիս թվային շրջիկներին և հեռավար աշխատողներին մնալ երկրում մինչև մեկ տարի։ Վիզայի համար անհրաժեշտ է, որ օտարերկրյա աշխատողը ունենա նվազագույնը 5,000 ԱՄՆ դոլար ամսական եկամուտ և ներկայացնի աշխատանքային հաստատող նամակ[94][95]։
Այլ երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ երկրներ, ինչպիսիք են Բարբադոսը և Հունաստանը[96], նույնպես առաջարկում են նմանատիպ թվային շրջիկի վիզային ծրագրեր։
Որոշ թվային շրջիկներ օգտագործում են Գերմանիայի ռեզիդենտության թույլտվությունը, որը նախատեսված է ֆրիլանս կամ ինքնազբաղվածության նպատակով[97], որպեսզի օրինականացնեն իրենց բնակությունը։ Սակայն այս դեպքում հաջողված դիմորդները պետք է ունենան իրական կապ և հիմնավորված պատճառ՝ Գերմանիայում մնալու համար[98]։
Կանադան և Մեծ Բրիտանիան բացահայտ թույլ են տալիս ինչպես վիզայից ազատ, այնպես էլ վիզա պահանջող զբոսաշրջիկներին հեռավար աշխատել, եթե այդ աշխատանքը կապված չէ Կանադայի կամ Բրիտանիայի հաճախորդների հետ և եթե դա չի հանդիսանում հիմնական պատճառը տվյալ երկրում գտնվելու[99][100]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Colella, Kristin (2016 թ․ հուլիսի 13). «5 'digital nomads' share their stories from around the world». TheStreet.com.
- ↑ Lamarque, Hannah (2015 թ․ հունիսի 3). «The Rise of the Digital Nomad». HuffPost.
- 1 2 Nash, Caleece (2018 թ․ փետրվար). «Digital Nomads Beyond the Buzzword: Defining Digital Nomadic Work and Use of Digital Technologies». Transforming Digital Worlds. Lecture Notes in Computer Science. Vol. iConference 2018. էջեր 207–217. doi:10.1007/978-3-319-78105-1_25. ISBN 978-3-319-78104-4 – via Springer.
- ↑ Adams, R. Dallon (2021 թ․ հունվարի 29). «The future of business travel: Digital nomads and "bleisure" define the new high-tech take on work trips». TechRepublic.
- 1 2 «COVID-19 and the Rise of the Digital Nomad» (PDF). MBO Partners. 2020.
- ↑ «MBO Partners 2023 State of Independence» (PDF).
- ↑ «2024 Digital Nomads Trends Report: Nomads are Here to Stay». MBO Partners (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «11 Countries in Europe That Offer Remote Work Visas for Americans». AFAR Media (անգլերեն). 2024 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2025 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Roberts, Steven K. (1984 թ․ օգոստոս). «High-Tech Nomad». Popular Computing. McGraw-Hill, Inc. 3 (10): 116–122.
- ↑ Malamud, Carl (1992 թ․ սեպտեմբեր). Exploring the Internet: A Technical Travelogue. Prentice Hall. էջ 284. ISBN 0132968983.
- ↑ Gore, Andrew; Ratcliffe, Mitch (1993). AT&T EO personal communicator: A Digital Nomad's Guide. Random House. ISBN 0-679-74695-1.
- ↑ Gore, Andrew; Ratcliffe, Mitch (1993). PowerBook: A Digital Nomad's Guide. Random House. ISBN 0-679-74588-2.
- ↑ Gore, Andrew; Ratcliffe, Mitch (1993). Newton's Law: A Digital Nomad's Guide. Random House. ISBN 0-679-74647-1.
- ↑ Caruso, Denise; Maloney, Janice (1993 թ․ հուլիս). «Craig McCaw, McCaw Cellular». Digital Media. Internet Media Strategies, Inc. 3 (2): 7+.
- ↑ Schlagwein, Daniel (2018 թ․ դեկտեմբերի 6). «The History of Digital Nomadism». International Workshop on the Changing Nature of Work (CNOW).
- ↑ Makimoto, Tsugio; Manners, David (1997). Digital Nomad. John Wiley & Sons. էջ 242. ISBN 0471974994.
- ↑ Zielinski, C.; Duquenoy, P.; Kimppa, K., eds. (2006). «Abductive reasoning and ICT enhanced learning: Towards the epistemology of digital nomads». The Information Society: Emerging Landscapes. Ifip International Federation For Information Processing. Vol. 195. Springer Science+Business Media. էջեր 101–117. doi:10.1007/0-387-31168-8_7. ISBN 0-387-30527-0.
- ↑ Šímová, Tereza (2023). «A research framework for digital nomadism: a bibliometric study». World Leisure Journal. 65 (2): 175–191. doi:10.1080/16078055.2022.2134200. S2CID 253014894.
- ↑ Hannonen, Olga (2020 թ․ սեպտեմբեր). «In search of a digital nomad: defining the phenomenon». Information Technology & Tourism. Springer Nature. 22 (3): 335–353. doi:10.1007/s40558-020-00177-z. S2CID 256404642.
- ↑ Woldoff, Rachael A.; Litchfield, Robert C. (2021). Digital Nomads: In Search of Meaningful Work in the New Economy. Oxford University Press. էջեր 4–6. ISBN 9780190931780.
- ↑ «Digital nomad: More freedom on the job». IONOS Startupguide (անգլերեն). 2022 թ․ հուլիսի 4. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- 1 2 Ehn, Karine; Jorge, Ana; Marques-Pita, Manuel (2022). «Digital Nomads and the Covid-19 Pandemic: Narratives About Relocation in a Time of Lockdowns and Reduced Mobility». Social Media + Society (անգլերեն). 8 (1): 205630512210849. doi:10.1177/20563051221084958. ISSN 2056-3051. S2CID 248243780.
- ↑ Choudhury, Prithwiraj (Raj); Foroughi, Cirrus; Larson, Barbara (2021 թ․ ապրիլ). «Work-from-anywhere: The productivity effects of geographic flexibility». Strategic Management Journal (անգլերեն). 42 (4): 655–683. doi:10.1002/smj.3251. ISSN 0143-2095.
- ↑ Angiello, Gennaro (2022). «European cities embracing digital nomads». TeMA - Journal of Land Use (անգլերեն). Mobility and Environment: 157–161 Pages. doi:10.6093/1970-9870/9033.
- ↑ Moss, Jennifer (2018 թ․ նոյեմբերի 30). «Helping Remote Workers Avoid Loneliness and Burnout». Harvard Business Review. ISSN 0017-8012.
- ↑ Wang, Blair; Schlagwein, Daniel; Cecez-Kecmanovic, Dubravka; Cahalane, Michael C. (2018). «Digital Work and High-Tech Wanderers: Three Theoretical Framings and a Research Agenda for Digital Nomadism». Acis 2018 Proceedings.
- ↑ Snedden, Meggan (2013 թ․ օգոստոսի 30). «When work is a nonstop vacation». BBC News.
- ↑ Thompson, Beverly Yuen (2018). «Digital Nomads: Employment in the Online Gig Economy». Glocalism: Journal of Culture, Politics and Innovation (1). doi:10.12893/gjcpi.2018.1.11. ISSN 2283-7949. S2CID 216932071.
- ↑ Wasserman, Todd (2014 թ․ նոյեմբերի 10). «Digital nomads travel the world while you rot in your office». Mashable.
- ↑ Reichenberger, Ina (2018 թ․ մայիսի 27). «Digital nomads – a quest for holistic freedom in work and leisure». Annals of Leisure Research (անգլերեն). 21 (3): 364–380. doi:10.1080/11745398.2017.1358098. ISSN 1174-5398. S2CID 149218406.
- ↑ Richter, Shahper; Richter, Alexander (2019). «Digital Nomads». Business & Information Systems Engineering (անգլերեն). 62 (1): 77–81. doi:10.1007/s12599-019-00615-1. ISSN 2363-7005. S2CID 210865282.
- ↑ Nash, (Evyn) Caleece; Jarrahi, Mohammad Hossein; Sutherland, Will (2021). «Nomadic work and location independence: The role of space in shaping the work of digital nomads». Human Behavior and Emerging Technologies (անգլերեն). 3 (2): 271–282. doi:10.1002/hbe2.234. ISSN 2578-1863.
- ↑ Holleran, Max (2022). «Pandemics and geoarbitrage: digital nomadism before and after COVID-19». City. 26 (5–6): 831–847. Bibcode:2022City...26..831H. doi:10.1080/13604813.2022.2124713. ISSN 1360-4813. S2CID 252447812.
- ↑ «Covid creates more 'digital nomads' in the US». ProQuest 2452877384.
- ↑ Westenberg, Kerri. «In the age of COVID, digital nomads are on the rise as traveling for work takes on a new meaning». TCA Regional News. ProQuest 2442164521.
- ↑ «Is the work-from-anywhere dream already over?». Time Out Worldwide (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «The rise and rise of the digital nomad». www.businesstravelnewseurope.com (անգլերեն). 2024 թ․ հուլիսի 19. Վերցված է 2025 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Hall, Grant; Sigala, Marianna; Rentschler, Ruth; Boyle, Stephen (2019). «Motivations, Mobility and Work Practices; the Conceptual Realities of Digital Nomads». Information and Communication Technologies in Tourism 2019. էջեր 437–449. doi:10.1007/978-3-030-05940-8_34. ISBN 978-3-030-05939-2. S2CID 59616398.
- ↑ «FAQs about Estonia's Digital Nomad Visa». e-Residency (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Morrison, Geoffrey. «Antigua And Barbuda Launch Digital Nomad Visa». Forbes (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Politi, Daniel. «Argentina hoping to entice remote workers with new visa». ABC News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Argentina Digital Nomad Visa (Remote Work Visa)». Citizen Remote (անգլերեն). 2024 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Ramani, Sandra (2020 թ․ հուլիսի 27). «Bermuda Introduces a One-Year Visa That Allows Digital Nomads to Work From an Island». Robb Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Morrison, Geoffrey. «Bermuda Opens Its Doors To Digital Nomads». Forbes (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Brazil Joins the Growing List of Countries Offering "Digital Nomad" Visas». JD Supra (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Digital Nomad Visa (VITEM XIV) — Ministério das Relações Exteriores». web.archive.org. 2025 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 26. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Pitrelli, Monica Buchanan (2020 թ․ հոկտեմբերի 28). «Travelers can work abroad in an island paradise — if they make $100,000+». CNBC (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Cayman Islands Digital Nomad Visa: How to Apply - Nomads Embassy». nomadsembassy.com (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 11. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «You can do your job from Costa Rica with this new 12-month digital nomad visa». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Costa Rica's Digital Nomad Visa Law Offers Tourists More Options in Latin America». Nearshore Americas (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Digital Nomads Requirements - Visit Costa Rica». www.visitcostarica.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Gaubert, Julie (2021 թ․ հունիսի 2). «Croatia lures digital nomads with tax breaks». euronews (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Temporary stay of digital nomads». mup.gov.hr. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «President Ilves annab täna üle esimese e-residendi kaardi». 2015 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Estonian Digital Nomad Visa | Eligibility & How to Apply». e-Residency (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Estonia's offering a Digital Nomad Visa for remote workers». visitestonia.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Georgia beckons digital nomads with COVID-fighting success | Eurasianet». eurasianet.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «'Remotely from Georgia': new state programme to allow foreigners to travel to, work remotely from Georgia». Agenda.ge. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Hungary Introduces New Residence Permit for Digital Nomads». SchengenVisaInfo.com (անգլերեն). 2022 թ․ հունվարի 28. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «How to Apply for the Hungary Digital Nomad Visa (White Card)» (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ հուլիսի 15. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Iceland Introduces Long-Term Visa for non-EU/EEA Teleworkers». SchengenVisaInfo.com (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Iceland's New Remote-Work Visa Program Is Only for People Who Make More Than $88,000 a Year». InsideHook (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Long-term visa for remote work | Ísland.is». island.is (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Visa for Digital Nomads Bali - Remote Workers & Freelancers». Bali.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Chawla, Medha (2022 թ․ հունիսի 24). «Indonesia's nomad visa will let remote workers live in Bali tax-free for 5 years». India Today (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Remote work in Bali? Indonesia plans five-year 'digital nomad' visa». Fortune (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Italy May Soon Offer a Digital Nomad Visa for Remote Workers». Travel + Leisure (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Italy Plans to Offer New Visa, Open Up a World of Options for Remote Workers». Thrillist (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Italy approves 'digital nomad' visa for remote workers». The Local Italy (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մարտի 31. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Status of Residence of "Designated Activities" (for Digital Nomad / Spouse or child of Digital Nomad) | 出入国在留管理庁». www.moj.go.jp. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Specified visa: Designated activities(Digital Nomad, Spouse or Child of Digital Nomad) | Ministry of Foreign Affairs of Japan». web.archive.org. 2025 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 21. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Working from home? Malta has opened applications for year-long digital nomad visas». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Hulme, Kyle (2021 թ․ սեպտեմբերի 29). «Malta Opens Registration For Year-Long Digital Nomad Visas». Travel Off Path (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Eligibility – Nomad Residence Permit» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Braga, Brunno (2022 թ․ մարտի 7). «Mauritius Wants You To Be One Of Its Many Digital Nomads, Here's How». Travel Noire (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Andrade, Jeannette I. (2023 թ․ մայիսի 25). «Bill hopes 'digital nomad visa' clicks as tourism draw». INQUIRER.net (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Rodriguez, Cecilia. «Live And Work In Europe: More Countries, Including Portugal, Offering Trendy Digital Nomad Visas». Forbes (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Digital nomads in Portugal: Can they be blamed for a housing crisis?». euronews (անգլերեն). 2023 թ․ մայիսի 12. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Digital nomads in Portugal: Can they be blamed for a housing crisis?». euronews (անգլերեն). 2023 թ․ մայիսի 12. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Turp-Balazs, Craig (2021 թ․ դեկտեմբերի 22). «Romania becomes latest CEE country to offer digital nomad visas». Emerging Europe (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Romania Launches Digital Nomad Visa». SchengenVisaInfo.com (անգլերեն). 2022 թ․ հունվարի 30. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Digital Nomad Visa to Romania 2025». visa-digital-nomad.com (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ ապրիլի 8. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Hawker, Cathy. «What is a digital nomad visa and how do you get one?». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Spain moves closer to passing a startup law». TechCrunch (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Q&A on Spain's startup law, coming later this year». TechCrunch (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունվարի 26. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Madrid, Auxadi (2022 թ․ հունվարի 24). «Spain: Approved the draft of the Start-Ups Law». Auxadi (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «The tax cuts and other benefits Spain's new Startups Law will bring to entrepreneurs». The Local Spain (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունիսի 21. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Spain's digital nomad visa - Check if you're eligible and how to apply». euronews (անգլերեն). 2023 թ․ հունվարի 30. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «South Africa Revamps Its Work Visas To Welcome Digital Nomads». Allwork.Space (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մարտի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «South Africa, The First African Mainland Country To Introduce Digital Nomad Visa». Traveling Lifestyle (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 18. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «The South African Digital Nomad Visa». IBN Immigration Solutions (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Ministry of Justice conducts pilot operation of digital nomad (workplace) visa». Ministry of Justice of the Republic of South Korea. 2023 թ․ դեկտեմբերի 29.
- ↑ Thompson, James (2025 թ․ հունվարի 6). «Taiwan quietly launches 180-day 'digital nomad' visitor visas». Central News Agency. Վերցված է 2025 թ․ հունվարի 8-ին. Republished as: «Taiwan launches 'digital nomad' visa». Taipei Times. 2025 թ․ հունվարի 7. Վերցված է 2025 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Ashleigh Stewart (2021 թ․ ապրիլի 2). «Year-round sunshine, pool days and zero taxes: How to move to Dubai and work remotely for a year». CNN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Hoeller, Sophie-Claire. «You could move to Dubai and work there remotely for a year thanks to a new visa». Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Tourism Ministry: New Initiative to Support Digital Nomads Working Remotely from Greece». Greek Travel Pages. 2021 թ․ նոյեմբերի 24.
- ↑ «Residence permit for the purpose of freelance or self-employment - Issuance». service.berlin.de.
- ↑ «Exploring the newest option for digital nomad visas in Germany». n26.com (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2025 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Tourist visa changes will allow remote working». HR Magazine. 2024 թ․ հունվարի 17.
- ↑ «Canada: Digital Nomad Information». Envoy Global. 2024 թ․ փետրվարի 2.