Թվային հեղափոխություն

Թվային հեղափոխություն (անգլ.՝ Digital Revolution), համընդհանուր անցում անալոգային տեխնոլոգիաներից թվայինին։ Սկսվել է 1980-ական թվականներին և շարունակվել 21-րդ դարի առաջին տասնամյակում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվային հեղափոխության արդյունքում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ՝ կապված 20-րդ դարի առաջին կեսին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների լայն տարածման հետ։ Դա նախադրյալներ է ստեղծել տեղեկատվական հեղափոխության համար, որն իր հերթին կանխորոշել է գլոբալացման գործընթացները և հետարդյունաբերական տնտեսության առաջացումը։
Հիմնական շարժիչ ուժերն էին հաշվողական տեխնիկայի, մասնավորապես՝ անհատական համակարգիչների լայն տարածումը, համացանցի համապարփակ ներթափանցումը, անձնական շարժական կապի սարքերի զանգվածային օգտագործումը[2]։
Փոխակերպող մասշտաբով այն երբեմն համեմատվում է նեոլիթյան ժամանակաշրջանի ագրարային հեղափոխության և 18-19-րդ դարերի արդյունաբերական հեղափոխության հետ[3]։ 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի Երկրորդ արդյունաբերական հեղափոխության համատեքստում այն երբեմն անվանվում է «Երրորդ արդյունաբերական հեղափոխություն» (որին հաջորդում է Չորրորդը)[4]։
Կարճ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղափոխության համար հիմք են հանդիսացել զանգվածային արտադրությունը և տրամաբանական տարրերի զանգվածային օգտագործումը, MOSFET-ները (MOS տրանզիստոր) և ինտեգրված շղթա (IC) չիպերը, դրանցից ստացված տեխնոլոգիաները, ներառյալ համակարգիչները, միկրոպրոցեսորները, թվային բջջային հեռախոսները և ինտերնետը։ Այս տեխնոլոգիական նորամուծությունները վերափոխել են արտադրության և բիզնեսի ավանդական տեխնիկան։
Հիմքում ընկած տեխնոլոգիան, այդ թվում՝ Չարլզ Բեբիջի վերլուծական շարժիչը և հեռագիրը, հորինվել է 19-րդ դարի կեսին։ Թվային հաղորդակցությունը տարածված դարձավ հատկապես անհատական համակարգչի գյուտից հետո։
Հեղափոխության շրջադարձային պահը անալոգայինից անցումն էր դեպի թվային ձայնագրված երաժշտությանը։ 1980-ականների ընթացքում օպտիկական կոմպակտ սկավառակների (CD) թվային ձևաչափն աստիճանաբար փոխարինեց անալոգային ձևաչափերին, ինչպիսիք են վինիլային ձայնագրությունները և ձայներիզները։
2005 թվականի վերջին ինտերնետի օգտատերերի թիվը հասնում էր 1 միլիարդի, իսկ տասնամյակի վերջում ամբողջ աշխարհում 3 միլիարդ մարդ օգտագործում էր բջջային հեռախոս։ HDTV-ն տասնամյակի վերջում շատ երկրներում դարձավ հեռուստատեսային հեռարձակման ստանդարտ ձևաչափ։
Մինչև 2012 թվականը ինտերնետից օգտվում էր ավելի քան 2 միլիարդ մարդ, ինչը կրկնակի մեծ էր 2007 թվականից։
Թվային տեխնոլոգիաների օգտագործման աճ, 1980-2020[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բջջային հեռախոսի բաժանորդներ՝ 12,5 միլիոն (աշխարհի բնակչության 0.25%)[5]
- Ինտերնետից օգտվողներ՝ 2.8 միլիոն (աշխարհի բնակչության 0,05%)[6]
2000 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բջջային հեռախոսի բաժանորդներ՝ 1,5 միլիարդ (աշխարհի բնակչության 19%)[6]
- Ինտերնետից օգտվողներ՝ 631 միլիոն (աշխարհի բնակչության 11%)[6]
2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բջջային հեռախոսի բաժանորդներ՝ 4 միլիարդ (աշխարհի բնակչության 68%)[7]
- Ինտերնետից օգտվողներ՝ 1,8 միլիարդ (աշխարհի բնակչության 26,6%)
2020 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բջջային հեռախոսի բաժանորդներ՝ 4,78 միլիարդ (աշխարհի բնակչության 62%)[8]
- Ինտերնետից օգտվողներ՝ 4,54 միլիարդ (աշխարհի բնակչության 59%)[9]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ E. Schoenherr Steven (մայիսի 5, 2004)։ «The Digital Revolution»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 7, 2008-ին
- ↑ Debjani Roy (2014)։ «Cinema in the Age of Digital Revolution»
- ↑ «Information Age»
- ↑ Алексей Комиссаров (2015-10-14)։ «Четвёртая промышленная революция»։ Ведомости, № 3938։ Վերցված է 2015-11-04
- ↑ «Worldmapper: The world as you've never seen it before - Cellular Subscribers 1990»։ Վերցված է ապրիլի 17, 2015
- ↑ 6,0 6,1 6,2 «Worldmapper: The world as you've never seen it before - Communication Maps»։ Վերցված է ապրիլի 17, 2015
- ↑ Arms Michael (2013)։ «Cell Phone Dangers - Protecting Our Homes From Cell Phone Radiation»։ Computer User։ Արխիվացված է օրիգինալից մարտի 29, 2014-ին
- ↑ «Number of mobile phone users worldwide 2015-2020»։ Statista (անգլերեն)։ Վերցված է 2020-02-19
- ↑ «Global digital population 2020»։ Statista (անգլերեն)։ Վերցված է 2020-02-19
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рифкин, Джереми Третья промышленная революция: Как горизонтальные взаимодействия меняют энергетику, экономику и мир в целом = The Third Industrial Revolution: How Lateral Power Is Transforming Energy, the Economy, and the World. — М.: Альпина нон-фикшн, 2014. — 410 с. — 3,500 экз. — ISBN 978-5-91671-332-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Digital Revolution (timeline), Steven E. Schoenherr, 2004 (անգլ.)
- Digital Revolution / Technopedia (անգլ.)
|