Jump to content

Թվային օբյեկտի իդենտիֆիկատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թվային իդենտիֆիկատորից)

Թվային օբյեկտի իդենտիֆիկատոր կամ Թվային օբյեկտի նույնացուցիչը (DOI) մշտական նույնացուցիչ է, որն օգտագործվում է տարբեր օբյեկտներ եզակիորեն նույնացնելու համար, ստանդարտացված Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) կողմից[1]: DOI-երը Handle System-ի իրականացման տարբերակն են[2][3], դրանք նաև տեղավորվում են URI համակարգի (Միասնական ռեսուրսի նույնականացուցիչ) մեջ։ Դրանք լայնորեն օգտագործվում են ակադեմիական, մասնագիտական և պետական տեղեկատվությունը նույնացնելու համար, ինչպիսիք են գիտական հոդվածները, հետազոտական զեկույցները, տվյալների հավաքածուները և պաշտոնական հրապարակումները։

DOI-ի նպատակն է ուղղորդելը տեղեկատվական օբյեկտին, որին վերաբերում է DOI-ն։ Սա կատարվում է DOI-ն կապելով օբյեկտի մասին մետատվյալներին, օրինակ՝ այն URL-ին, որտեղ օբյեկտը գտնվում է։ Այսպիսով, լինելով գործնական և թոխգործելի, DOI-ն տարբերվում է ISBN-ներից կամ ISRC-ներից, որոնք միայն նույնացուցիչներ են։

Փաստաթղթի DOI-ն մնում է հաստատուն ամբողջ կյանքի ընթացքում, մինչդեռ դրա գտնվելու վայրը և այլ մետատվյալներ կարող են փոխվել։ Առցանց փաստաթղթին DOI-ով հղում անելը պետք է ապահովի ավելի կայուն կապ, քան ուղղակիորեն URL-ով։ Սակայն եթե URL-ը փոխվի, հրատարակիչը պետք է թարմացնի DOI-ի մետատվյալները՝ պահպանելու հղումը[4][5][6]: Հրատարակչի պարտականությունն է թարմացնել DOI տվյալների բազան։ Եթե նրանք դա չեն կատարում, DOI-ն տանում է դեպի մեռած հղում, ինչը DOI-ն դարձնում է անօգուտ[7]:

DOI համակարգի մշակողն ու ադմինիստրատորը Միջազգային DOI հիմնադրամն է (IDF), որը այն ներկայացրել է 2000 թվականին[8]: Կազմակերպությունները, որոնք համապատասխանում են DOI համակարգի պայմանագրային պարտավորություններին և պատրաստ են վճարել՝ դառնալու համակարգի անդամ, կարող են հատկացնել DOI-ներ[9]: DOI-երի կուտակային քանակը ժամանակի ընթացքում էքսպոնենցիալ աճել է՝ 2011-ի 50 միլիոն գրանցումներից մինչև 2025-ի 391 միլիոն[10]: Գրանցվող կազմակերպությունների («անդամների») քանակն նույնպես աճել է՝ 2011-ի 4000-ից մինչև 2013-ի 9500, սակայն համակարգի դաշնային բնույթի պատճառով այսօր անդամների ճշգրիտ թիվը հստակ չէ[11] Նույնիսկ կեղծ գրանցումներ են հայտնվել։[12]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ISO 26324:2012(en), Տեղեկատվություն և փաստաթղթեր – Թվային օբյեկտի նույնացուցիչ համակարգ». ISO. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  2. «The Handle System». Handle.Net Registry. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 7-ին.
  3. «Resources (including Factsheets)». DOI. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. Witten, Ian H.; Bainbridge, David & Nichols, David M. (2010). How to Build a Digital Library (անգլերեն) (2nd ed.). Morgan Kaufmann. էջեր 352–253. ISBN 978-0-12-374857-7.
  5. Langston, Marc; Tyler, James (2004). «Linking to Journal Articles in an Online Teaching Environment: The Persistent Link, DOI, and OpenURL». The Internet and Higher Education (անգլերեն). 7 (1): 51–58. doi:10.1016/j.iheduc.2003.11.004.
  6. «How the "Digital Object Identifier" Works». BusinessWeek (անգլերեն). 2001 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին. «Assuming the publishers do their job of maintaining the databases, these centralized references, unlike current web links, should never become outdated or broken»
  7. Liu, Jia (2021). «Digital Object Identifier (DOI) Under the Context of Research Data Librarianship». Journal of eScience Librarianship. 10 (2) e1180. doi:10.7191/jeslib.2021.1180.
  8. Paskin, Norman (2010), «Digital Object Identifier (DOI) System», Encyclopedia of Library and Information Sciences (3rd ed.), Taylor and Francis, էջեր 1586–1592
  9. Davidson, Lloyd A.; Douglas, Kimberly (1998 թ․ դեկտեմբեր). «Digital Object Identifiers: Promise and problems for scholarly publishing». Journal of Electronic Publishing. 4 (2). doi:10.3998/3336451.0004.203.
  10. «What is a DOI?». DOI Foundation. Վերցված է 2025 թ․ փետրվարի 6-ին.
  11. «Who are the Members & Users?». DOI. Վերցված է 2025 թ․ փետրվարի 6-ին. «DOI News, April 2011: 1. DOI System exceeds 50 million assigned identifiers». DOI. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  12. «Important Alerts». DOI.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]