Թռչող դաշույնների տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թռչող դաշույնների տունը
十面埋伏
House of Flying Daggers poster.jpg
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հոնկոնգ Հոնկոնգ
Ժանրմարտաֆիլմ,
արկածային
դրամա
ուսյա
Թվական2004
ՊրեմիերաՄայիսի 19, 2004 (Կաննի)
Հուլիսի 15, 2004 (Hong Kong)
Հուլիսի 16, 2004 (Չինաստան)
Լեզումանդարին
ՌեժիսորՉժան Իմոու
ՊրոդյուսերՉժան Իմոու
Ուիլյամ Կոնգ
Սցենարի հեղինակՉժան Իմոու
Լի Ֆենգ
Փիթեր Վու
Վանգ Բին
ԴերակատարներԷնդի Լաու
Չժան Ցզիի
Տակեշի Կանեշիրո
ՕպերատորՉժաո Սյաոդին
ԵրաժշտությունՍիգերու Ումեբայասի
ՄոնտաժԼոնգ Չենգ
Պատմվածքի վայրՏան հարստություն
Նկարահանման վայրՊեկին
ԿինոընկերությունEdko Films
Elite Group Enterprises
Zhang Yimou Studio
Beijing New Picture Films
Տևողություն119 րոպե
Բյուջե12մլն դոլար
Շահույթ92.9մլն դոլար
ՏեղայնացնողEdko Films (Հոնգ Կոնգ)
Sony Pictures Classics (ԱՄՆ)
Պաշտոնական կայքէջ

«Թռչող դաշույնների տունը» (չին.՝ 十面埋伏, shí miàn mái fú, անգլ.՝ House of Flying Daggers), Չժան Իմոուի ֆիլմ, Կաննի 57-րդ կինոփառատոնի մասնակից։ Չժաո Սյաոդինը 2005 թվականին անվանակարգվել է Օսկար մրցանակաբաշխությանը՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար։

Ֆիլմը ուսյա ժանրում է։ Այն պատմում է կայսրական ոստիկանության գաղտնի գործակալի մասին, ով որսում է ապստամբական շարժումի գլխավորներին և դրա համար շահում է նրանց վստահությունը, ըստ նրա, հենց առաջնորդի դուստրն է ընկնում թակարդը։ Դա այն ֆիլմերից մեկն է, որը ցույց է տալիս «արգելված» սերը և թե ինչպես է սերը կործանում կյանքեր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Չինաստան, Տան դինաստիայի կառավարման ժամանակաշրջան, 859 թվական։ Նախկինում ծաղկող դինաստիան արդեն փլուզվում է։ Երկրում տիրում է անհանգստություն, կենտրոնների դժգոհությունը օրեցօր մեծանում է։ Ավելի շատ քաղաքացիներ են ներառվում «Թռչող դաշույնների տունը» գաղտնի գործակալությունում, որն այդպես է անվանվել, քանի որ նրանք զենքի հետ վարվելու մեծ հմտություն ունեն։ Նրանք թալանում են հարուստներին և գումարը տրամադրում աղքատներին, շահում են խաղաղ բնակչության սերն ու վստահությունը, բայց դրա փոխարեն նրանք ունենում են ավելի շատ թշնամիներ. դրանք չինովնիկներն են և զինվորները։

Հիմնական սյուժեն պտտվում է Ցզինի՝ տեղի ոստիկանության կապիտանի շուրջ։ Նրա ընկեր կապիտան Լյուն րան հանձնարարում այցելել «Քաջվարդների այգի» նոր ժամանցային տունը, որտեղ նրա կարծիքով գտնվում է սպանված առաջնորդի աղջիկը, որի համար ապստամբները երդվել էին վրեժխնդիր լինել։ Ցզինը ալցելում է այդ տունը և խնդրում է իրեն ցույց տալ ամենալավ պարուհուն, չնայած տիրուհուն զգուշացրել էր, որ այդ աղջիկը կույր է։ Նրա մոտ են բերում մի աղջկա, որի անունը Սյան Մեյ է։ Աղջիկը պարում է նրա համար և երգում երգ՝ «Ապրում է հյուսիսում այնպիսի գեղեցկություն, նրա մեկ հայացք և կկործանվեն քաղաքները, մյուս հայացք՝ երկիրը իրարանցման մեջ է…»: Հենց աղջիկը վերջացնում է պարը, հարբած Ցզինը հարձակվում է նրա վրա։ Ոստիկանությունը Լյուի գլխվարությամբ իբր ձերբակալում է Ցզինին և ցանկանում էր նաև ձերբակալել Սյան Մեյին։ Տիրուհին վերջին րոպեին համոզում է Լյուին չձերբակալել նրանց ամենալավ պարուհուն։ Դրա փոխարեն Լյուն խնդրում է, որ Սյան Մեյը նաև նրա համար պարի։ Պարի ժամանակ աղջիկը հարձակվում է Լյուի վրա։ Պայքարի ժամանակ Լյուն հազիվ հաղթում է աղջկան և նրան տանում ոստիկանություն։ Սյան Մեյի անձնական իրերի մեջ նա գտնում է «թռչող դաշույններ»՝ դրանք հատուկ երկաթե դանակներ էին, որոնք օգտագործում էին նրանց գաղտնի գործակալությունը։ Ցզինի հետ զրույցում, Լյուն ասում է, որ հնարավոր է այդ պարուհին «Թռչող դաշույնների տունը» գործակալությն սպանված առաջնորդնի աղջիկն է։ Ըստ շշուկներ, նա կույր է, բայց նա իդեալականորեն տիրապետում է մարտական արվեստին։

Գիշերը ոստիկանության պահակներ վրա հարձակվում է մի անհայտ մարդ, ազատում Սյան Մեյին և նրա հետ փախչում անտառ։ Այդ անհայտ մարտիկը Ցզինն էր, ով գործում է Լյուի հրամանով։ Սյան Մեյը ճանաչում է նրա ձայնը, չնայած նրան չի տեսնում և անունը չգիտի, նա ինքն իրեն անվանում Է Քամի։ Զինվորներից հեռու փախչելով, ճամփորդները զգեստափոխվում են և գնում են արտերից մեկը։ Բայց այդտեղ էլ են զինվորները գտնում նրանց։ Բայց ի տարբերություն մյուս չորս զինվորների (ովքեր ձևացնում էին, թե սպանվել են Ցզինի կողմից), նրանք չէին ճանաչում կապիտանին, և Ցզինը Սյան Մեյի հետ միասին կարողանում են հաղթել այդ զինվորներին, բայց նրանց հետևում էր մյուս կառավարական զորքը։ Վերջին րոպեին, երբ Ցզինը և Սյան Մեյը թուլացել էին, անտառի թփերից դուրս են թռչում դանակներ, որոնք սպանում են զինվորներին և օգնում են ճամփորդներին հաղթել մյուսներին։ Գիշերը Ցզինը գնում է անտառ և հանդիպում Լյուին։ Նա զգուշացնում է Ցզինին զինվորների նոր խմբի մասին և առաջարկում է սպառազինվել, բայց Ցզինը հրաժարվում՝ նա հոգնել էր իր կողմնակիցներին սպանելուց։ Գտնելով կացարան գյուղերից մեկում, նրանք նստում են տանը կրակի շուրջ։ Սյան Մեյը հարցնում է, թե ինչու ինքն իրեն Քամի անվանում, իսկ Ցզինը պատասխանում է, որ ինչպես քամին գնում է այնտեղ, որտեղ ցանկանում է։ Սյան Մեյը կռվում է նրա հետ և հեռանում։ Քիչ հետո Ցզինը տեսնում է Սյան Մեյի ետևից գալող զինվորներին։

Ոչինչ չկասկածող աղջկը նստած էր բամբուկի անտառում։ Հակարծակի նրա վրա հարձակվում են զինվորները, ովքեր թաքնվել էին ծառերի մեջ։ Քամին գալիս է և օգնում Սյան Մեյին փախչել զինվորներից ու նրանք երկուսով ընկնում են թակարդի մեջ։ Զինվորները նրանց ծեծում են բամբուկե նիզակներով։ Հանկարծակի «Թռչող դաշույնների տունը» գործակալության մարտիկները հաշված վայրկյանների ընթացքում սպանում են զինվորներին և ազատում ճամփորդներին։ «Թռչող դաշույնների» առաջնորդը պարզվում է, որ հենց «Քաջվարդների այգու» տիրուհին է։ Ցզինին բացահայտում են և ձերբակալում։ Սյան Մեյը, ինչպես բացահայտվում է կույր չի եղել և ասում է, որ նա առաջնորդի աղջիկը չէ։ Անսպասելիորեն բերում են գերի կապիտան Լյուին։ Առաջնորդը ինքն է տանում Լյուին, որպեսզի սպանի, բայց դրա փոխարեն ազատում է։ Լյուն նույնպես այդ գործակալության անդամ էր, իսկ այդ բոլոր իրադարձությունները կազմակերպել էին, որպեսզի թակարդի մեջ գցեն կառավարական մարմիններին։ Լյուն Սյան Մեյին սիրում էր և խնդրում է հանդիպել իր հետ։ Անտառում մարզվելու ժամանակ, նրանք պառկում են խոտերի մեջ և համբուրվում, բայց Սյան Մեյը չէր սիրում Լյուին, նա սիրել էր Ցզենին և ցանկանում էր նրա հետ լինել։ Բարկությունից Լյուն ցանկանում է տիրանալ աղջկան բռնի ուժի միջոցով։ Փրկարարական խումբը գլիս է և նրան դաշույնով վնասում և պահանջում, որ նա շարունակի իր լրտեսական աշխատանքը, ինչից հետո Սյան Մեյին հրամայում են սպանել Ցզինին։ Բայց Սյան Մեյը դա չի կարողանում անել։ Նա նրան ազատում է և նրանք զբաղվում են սիրով։ Ցզինը աղջկան հարցնում է, թե կարող են էլի հանդիպել, բայց նա պատասխանում է, որ այդ դեպքում նրանցից մեկը անպայման կմահանա։ Ցզինը նրան առաջարկում է փախչել իր հետ և ինչպես քամին շրջել աշխարհով, բայց աղջիկը հրաժարվում է։ Ցզինը հեռանում է։ Սյան Մեյը մի փոքր մտածելուց հետո գնում է նրա ետևից, բայց թփերի միջից երկու դաշյուն դուրս են թռչում և ուժեղ վիավորում Մեյին։ Թփերի ետևից դուրս է գալիս Լյուն։ Նա բարկացել էր, որ Սյան Մեյը նրան դավաճանել է։ Ցզինը գալիս է և կռվում Լյուի հետ, նա համարյա հաղթում էր Լյուին, բայց Լյուն հանում է դաշույնը, որով նրան վնասել էր տիրուհին և վնասում Ցզինին։ Ծանր վնասված Մեյը վեր է կենում և սպառնում Լյուին, որ կսպանի, եթե նա չգնա։ Ցզինը նրան խնդրում է չհանել դաշույնը իր կրծքից, քանի որ նա կմահանա։ Նա իր ամբողջ ուժով փորձում է մոտենալ Սյան Մեյին։ Լյուն ձևացնում է, թե գցել է դաշույնը, բայց այն իր ձեռքում էր։ Սյան Մեյը փորձելով փրկել իր սիրեցյալին հանում է իր կրծքից դաշույնը և նետում Լյուի վրա, բայց նա հակագրոհ է տալիս։ Մեյը մահանում է արյան մեծ կորստից և երկուսին ժպտում է։ Լյուն հեռանում է, իսկ Ցզինը Մեյին սեղմում է իրեն և երգում նրա երգը, որը նա երգել էր իրենց առաջին հանդիպման ժամանակ.

Ապրում է հյուսիսում այնպիսի գեղեցկություն,
Որ չկա ամբողջ աշխարհում:
Միայն մեկ նրա հայացք, և կփլուզվեն քաղաքներ,
Եվս մեկը՝ և ամբողջ երկիրը կհայտնվի իրարանցման մեջ:

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էնդի Լաու Լյու
Չժան Ցզիի Սան Մեյ
Տակեսի Կանեսիրո Ցզին

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

House of Flying Daggers
Սիգերու Ումեբայասիի սաունդթրեքային ալբոմ
ԹողարկվածՀուլիսի 15, 2004 (Հոնգ Կոնգ)
Դեկտեմբերի 7, 2004 (ԱՄՆ)
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], մարտարվեստական ֆիլմ, մարտաֆիլմ[1][3][2], ռոմանտիկ ֆիլմ[1][2], դրամա, արկածային ֆիլմ և Ուսյա
Տևողություն49:37
ԼեյբլEdko (Հոնգ Կոնգ)
Sony Music Entertainment (ԱՄՆ)
ՊրոդյուսերՍիգերու Ումեբայասի

Ալբոմի պրոդյուսերինգով և ստեղծմամբ զբաղվել է Սիգերու Ումեբայասին, Քեթլին Բեթլը և Չժան Ցզիին համագործակցել են վոկալի համար։ Հոնգ Կոնգում թողարկվել է 2004 թվականի հուլիսի 15-ին, «Edko Films» ընկերության աջակցությամբ։ Ամերիկյան տարբերակը թողարկվել է նույն թվականի դեկտեմբերի 7-ին՝ «Sony Music Entertainment»-ի աջակցությամբ։

  1. "Opening Title" - 0:58
  2. "Beauty Song" (佳人曲) - 2:32 (Չժան Ցզիի)
  3. "The Echo Game" - 1:17
  4. The Peonyhouse - 1:22
  5. "Battle in the Forest" - 3:26
  6. "Taking Her Hand" - 1:14
  7. "Leo's Eyes" - 1:51
  8. "Lovers-Flower Garden" - 2:19
  9. "No Way Out" - 3:59
  10. "Lovers" - 1:54
  11. "Farewell No. 1" - 2:42
  12. "Bamboo Forest" - 2:36
  13. "Ambush in Ten Directions" (十面埋伏) - 2:01
  14. "Leo's Theme" - 2:36
  15. "Mei and Leo" - 3:06
  16. "The House of Flying Daggers" - 1:27
  17. "Lovers-Mei and Jin" - 4:21
  18. "Farewell No. 2" - 2:49
  19. "Until The End " - 2:55
  20. "Title Song Lovers" - 4:12 (Քեթլին Բեթլ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.metacritic.com/movie/house-of-flying-daggers
  2. 2,0 2,1 2,2 https://www.filmaffinity.com/en/film903258.html
  3. http://www.imdb.com/title/tt0385004/