Թռչնաթաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թռչնաթաթ
Cleocr.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Cleomaceae
Տրիբա Cleomeae
Ցեղ Թռչնաթաթ (Cleome)
L., 1753

Թռչնաթաթ (լատ.՝ Cleome), կապարազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 70 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ թռչնաթաթ վրացական (C. iberica

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արարատյան գոգավորությունից մինչև միջին լեռն, գոտի (մինչև 2200 մ բարձրներում), Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր, ցամաքային տարածքներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Tarenaya hassleriana o Cleome Hassleriana o Cleome Spinosa.jpg

Խիտ, կարճ, կոշտ թավապատ, միամյա բույս է։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրձրությունը՝ 10-60 սմ։ Տերևները կոթունավոր են, եռմասնյա, ամբողջաեզր, երկարավուն, նշտարաձև։ Ծաղկաբույլը գագաթնային է, ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ կամ դեղին։ Ծաղկում է մայիսի կեսին։ Պտուղը պատիճանման տուփիկ է։ Սերմերը մանր են, կլորավուն։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական բժշկության մեջ արմատներն օգտագործում են որպես հականեխիչ միջոց։ Որոշ վայրերում սերմերն օգտագործում են որպես մանանեխին փոխարինող։ Թռչնաթաթ առաջացնում է ինքնուրույն համակեցություններ Սևանա լճի Թխենու ծաղիկը (1) և պտուղը (2) թխկի ավազուտներում և նպաստում դրանց բուսապատմանն ու ամրացմանը։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  ևս 14 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի)   e1  
         
  կարգ Կաղամբածաղկավորներ     դաս Թռչնաթաթ     f1
               
  Բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք Կապարազգիներ     e2    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 8-9 դասեր   f2
     
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Cleome rutidosperma 05859.jpg
Cleome speciosa3.jpg

Տեսակներից մի քանիսը՝[1][2][3][4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
  2. Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening 1: 652—653. Macmillan ISBN 1-56159-001-0.
  3. Flora Europaea: Cleome list
  4. USDA Plants Profile: Cleome list
  5. Efloras: Cleome search results

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Haston, E.; Richardson, J.E.; Stevens, P.F.; Chase, M.W. & Harris, D.J. (2007)։ A linear sequence of Angiosperm Phylogeny Group II families. International Association for Plant Taxonomy. Taxon 56(1)։ 7-12. HTML abstract
  • Hall, J.C.; Iltis, H.H. & Sytsma, K.J. (2004)։ Molecular phylogenetics of core Brassicales, placement of orphan genera Emblingia, Forchhammeria, Tirania, and character evolution. Systematic Botany 29։ 654—669.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png