Թռիչք (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թռիչք
Udann Sapnon Ki
Ժանր Դրամա
Երկիր Flag of India.svg Հնդկաստան
Լեզու հինդի
Գլխավոր
դերերում
Սպանդան Չատուրվեդի, Մեերա Դեոստհալե
Պրոդյուսեր Մահեշ Բհաթ
Սցենարիստ Ռոբին Բհաթ, Ջավեդ Սիդդիքի
Եթերաշրջանների քանակ 1
Սերիաների քանակ 1256
Հեռուստաալիք Colors TV
Պատկերի ձևաչափ 16:9 (HDTV 1080i)
Պաշտոնական կայքէջ

Թռիչքը (անգլ.՝ Flight, Fly, առավել հայտնի է Udann Sapnon Ki անվանմամբ), հնդկական դրամա հեռուստասերիալ: Առտաջին անգամ հեռարձակվել է 2014[1] թվականի օգոստոսի 18-ին Colors TV[2] հեռուսաալիքով: Թողարկվել է երկուշաբթիից ուրբաթ[3]: Հեռուստասերիալի պրոդյուսերը Բոլիվուդի ռեժիսոր Մահեշ Բհաթը է[4]: Հեռուստասերիալը հիմնված է նրա համանուն ֆիլմի վրա, որը լույս չի տեսել: Գլխավորում դերում խաղում է մանկահասակ աստղ Սպանդան Չատուրվեդին[5]: Սերիալի առաջին ցուցադրությունը եղել է 2014 թվականին

Սյուժե/դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը հիմնականում տեղի են ունենում 1996 թվականին Հնդկաստանի Ազատգանջ գյուղում: Այդ գյուղի բոլոր բնակիչները մեծահարուստ Քամալ Նարայան Ռաջվանշիի ստրուկներն են: Պատմությունը պրոտագոնիստ Չակորի մասին է, որին դեռ չծնված գրավ էին դրել: Երբ Չակորի մայրը՝ Կաստուրի Բուվանը, հղի էր, Չակորի պապիկը՝ Հարիյան, մահանում է դժբախտ պատահարից: Բուվանը չունի ո՛չ փող, ո՛չ կով, որպեսզի կազմակերպի թաղումը, ուստի Կաստուրին և Բուվանը ստիպված գումար են խնդրում Քամալ Նարայանից: Փոխարենը Թեջասվանի Ռաջվանշին նրանցից պահանջում գրավ դնել դեռ չծնված երեխային: Կաստուրին աղջիկ է ունենում: Թեջասվանին նրա դաստակին դաջել է տալիս ստրկության նշանը և ասում, որ երեխային 7 տարի անց հանձնեն Առանձնատանը: Որոշ ժամանակ անց նա մոռանում է այդ մասին:

Յոթ տարի անց Չակորը պատահաբար հայտնվում է Առանձնատանը: Նա ընկերանում է Վիվան Ռաջվանշիի՝ Մանոհար Ռաջվանշիի տղայի հետ և նա օգնում է Չակորին փախչել Առանձնատնից: Չակորին օգնում է Իշվար Ռավաթը և նրան տանում է Լաքնաու: Իշվարի կինը Չակորին ընդունում սեփական աղջիկ նման: Լաքնաուում նա ընդունվում է դպրոց և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արջուն Քանան մեծ դեր է խաղում Չակորի կյանքում:

Չակորը մասնակցում է վազքի մրցումների և հաղթում է: Նա ծանոթանում է աստվածուհի Բհագյայի հետ, ով իրականում Քամալ Նարայանի դուստրն է: Ազատում է Բհագյային աստվածուհի լինելուց: Իշվարը ձեռբակալում է Քամալ և Թեջասվանի Ռաջվանշիներին: Մանոհարը՝ Քամալի պատվերով ռումբ է տեղադրում Իշվարի մեքենայի մեջ և սպանում նրան: Արջունը ու Բհագյան ամուսնանում են: Քամալ Նարայանը ազատվում է բանտից: Արջունը վերցնում է Չակորին և տանում է նրան Լաքնաու և պահում է իր տանը: Տաս տարի անց Չակորը վերադառնում է Ազադգանջ որպես կայացած վազորդ և աթլեթ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mahesh Bhatt's unreleased film 'Udaan' becomes a TV show | Latest News & Updates at Daily News & Analysis»։ dna (en-US)։ 2014-08-12։ Վերցված է 2017-05-01 
  2. «'Shastri Sisters' and 'Udann' cast visit the Andhericha Raja Pandal - Times of India»։ The Times of India։ Վերցված է 2017-05-01 
  3. «Udaan: Little Chakor becomes bonded labour» (en-US)։ Վերցված է 2017-05-01 
  4. «Conceptualised 'Udaan' actually for a film: Mahesh Bhatt»։ mid-day (անգլերեն)։ Վերցված է 2017-05-01 
  5. «Colors to awaken rural masses with ‘Udann’»։ Indian Television Dot Com։ 2014-08-12։ Վերցված է 2017-05-01