Թո պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ֆր.՝ Palais du Tau
Palais du Tau et cathédrale.jpg
Ժամանակակից կարգավիճակ` թանգարան
Երկիր` Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ` բարոկկո

Թո պալատ ( ֆր.՝ Palais du Tau), պալատ Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում, Ռեյմսի արքեպիսկոպոսության պատմական նստավայրը: Պալատի պատմությունը անխզելիորեն կապված է ֆրանսիական միապետության հետ, քանի որ շատ թագավորներ թագադրվել են պալատին կից Ռեյմսի տաճարում:

Պալատի տեղում արդեն մ. թ. ա. 6-7-րդ դարերում գոյություն է ունեցել հռոմեա-գալլական ոճի վիլլա, որ հետագայում անցել է Կարոլինգների արքայատոհմին: Պալատի մասին թվագրված առաջին տեղեկությունը վերաբերում է 1131 թվականին, որից պարզվում է, որ պալատը ձևով հիշեցնում է T տառը (հունարեն` թաու), ինչից էլ ծագել է պալատի անվանումը: Վաղ շրջանի կառույցներից շատերը չեն պահպանվել. պահպանված ամենահին կառույցը 1207 թվականին վերածվել է մատուռի: 1498-1509 թվականների միջև ընկած ժամանակահատվածում այն վերակառուցվել է գոթիկայի ոճով, իսկ բարոկկո ոճով ներկայիս տեսքն ստացել է 1671-1710 թվականների ընթացքում Ժյուլ Արդիեն-Մանսարի և Ռոբերտ դե Կոտայի ջանքերով: Պալատը 1914 թվականի սեպտեմբերի 19-ին վնասվել է հրդեհից և չի վերականգնվել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:

Պալատի գոբելանազարդ սրահներից մեկը

Պալատում կանգ են առել Ֆրանսիայի ապագա արքաները թագադրման արարողությունից առաջ: Թագադրումից հետո պալատում սովորաբար կազմակերպվել է խնջույք: Այդպիսի խնջույքի առաջին հիշատակումը վերաբերում է 990 թվականին, իսկ վերջինը` 1825 թվականին:

1972 թվականից պալատում գործում է Եկեղեցական խորանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են տաճարից քանդակներ, գոբելեններ, մասունքներ և այլ առարկաներ, որոնք կապված են եղել Ֆրանսիայի միապետների թագադրության հետ:

Թո պալատը Ռեյմսի տաճարի և Սեն Ռեմի աբբայության հետ 1991 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում: Տարեկան պալատ է այցելում մոտ 100.000 այցելու:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]