Թոքային ծավալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոքային ծավալներ, ներշնչման և արտաշնչման խորությունից կախված, թոքեր մտնող կամ դուրս եկող օդի տարբեր ծավալներ։ Կիրառվում է թոքերի ֆունկցիոնալ հետազոտման համար[1][2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շնչառական ծավալ` հանգիստ ներշնչման կամ հանգիստ արտաշնչման ժամանակ թոքեր մտնող կամ դուրս եկող օդի ծավալն է։ Մարդունը՝ 0,5 լ է, շներինը 0,3-0,5 լ, ձիերինը` 5-6 լ[3]։
  2. Ներշնչման պահուստային ծավալ՝ հանգիստ ներշնչումից հետո կատարվող առավելագույն ներշնչման ժամանակ թոքեր մտնող օդի ծավալն է։ Մարդունը 2.5-3 լ է, շներինը՝ 0,5-1 լ, ձիերինը՝ 10-12 լ։
  3. Արտաշնչման պահեստային ծավալ՝ հանգիստ արտաշնչումից հետո կատարվող ամենախոր արտաշնչման ժամանակ թոքերից դուրս եկող օդի ծավալն է։ Մարդունը՝ 1,3-1,5 լ է, ձիերինը՝ 7 լ, տավարինը՝ 3-4 լ։
  4. Թոքերի կենսական տարողություն՝ օդի այն առավելագույն ծավալն է, որը կարելի է ամբողջությամբ արտաշնչել ամենախորը ներշնչումից հետո։ Որոշվում է շնչառական, ներշնչման և արտաշնչման պահեստային ծավալների գումարով։ Թոքերի կենսական տարողության մեծությունը կախած է կենդանի օրգանիզմի տեսակից, տարիքից, սեռից, առողջական վիճակից, մարզվածության աստիճանից և այլ ցուցանիշներից։ Մարդունը՝ 4,5-5 լ է, շներինը՝ 1,5-3 լ, ձիերինը՝ 26-30 լ։
  5. Մնացորդային ծավալ՝ ամենախորը արտաշնչումից հետո թոքերում մնացող օդի ծավալն է։ Այն դուրս է գալիս թոքերից միայն մահից հետո, այն էլ ոչ ամբողջությամբ։ Մարդունը 1,3-1,5 լ է, ձիերինը՝ 10 լ։
  6. Ֆունկցիոնալ մնացորդային ծավալ՝ հանգիստ արտաշնչումից հետո թոքերում մնացած օդի ծավալն է, որն իրենից ներկայացնում է մնացորդային և արտաշնչման պահուստային ծավալների գումարը։ Մարդունը՝ 2,6-3 լ է, ձիերինը՝ 17 լ։
  7. Թոքերի ընդհանուր տարողություն՝ օդի այն առավելագույն ծավալն է, որը կարող են տեղավորել թոքերը։ Այն իրենից ներկայացնում է թոքերի կենսական տարողության և մնացորդային ծավալի գումարը։ Մարդունը 6-6,5 լ է, ձիերինը՝ 34 լ[4][5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ, Խուդավերդյան Դ. Ն և ուրիշ., Եր., ԵՊԲՀ, 1998, 720 էջ
  2. Ընտանի կենդանիների ֆիզիոլոգիա, Տերտերյան և ուրիշ., Եր., ՀԱԱՀ, 2014, 578 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marieb, Elaine; Hoehn, Katja (2010). Human Anatomy and Physiology (8th Ed.). Prentice Hall PTR. p. 824. ISBN 978-0-321-69415-7.
  2. Morrow JR Jr, Jackson AS, Bradley PW, Hartung GH. (Dec 1986). "Accuracy of measured and predicted residual lung volume on body density measurement". Med Sci Sports Exerc 18 (6): 647–52. doi:10.1249/00005768-198612000-00007 . PMID 3784877
  3. Jones RL, Nzekwu MM. The effects of body mass index on lung volumes. Chest. 2006 Sep; 130 (3) :827–33. PubMed PMID 16963682 .
  4. Ganong, William. "Fig. 34-7". Review of Medical Physiology (21st ed.).
  5. Morris, Mohy G. (2010). "Comprehensive integrated spirometry using raised volume passive and forced expirations and multiple-breath nitrogen washout in infants" . Respiratory Physiology & Neurobiology 170 (2): 123–140. doi:10.1016/j.resp.2009.10.010 . ISSN 1569-9048 . PMC 2858579 . PMID 19897058