Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոքաբորբի համաշխարհային օր, ամենամյա օր, որի շրջանակներում նոյեմբերի 12-ին իրականացվում է ֆորում, որպեսզի աշխարհը միասին կանգնի և պահանջի գործողություններ թոքաբորբի դեմ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների շահերը ներկայացնող ավելի քան 100 կազմակերպություններ միավորեցին իրենց ուժերը որպես Մանկական թոքաբորբի դեմ համաշխարհային կոալիցիա՝ 2009 թվականի նոյեմբերի 2-ին առաջին անգամ անցկացնելու թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը։ «Փրկենք երեխաներին» կազմակերպության արտիստ դեսպաններ Գվինեթ Փելթրոուն և Հյու Լորին, Չարլզ ՄակՔրոմակը Փրկենք երեխաներին կազմակերպությունից, Օրին Լևինը of PneumoADIP-ից, Լենս Լեյֆերը Hedge Funds vs. Malaria & Pneumonia-ից, Առողջապահության համաշխարհային խորհուրդը, GAVI դաշինքը, և Սաբինի պատվաստանյութի ինստիտուտը միավորվեցին գործողության կոչով՝ խնդրելով մարդկանց մասնակցել նոյեմբերի 2-ին կայանալիք թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրվան։ 2010 թվականից նոյեմբերի 12-ին նշվում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը։

Թոքաբորբը կանխարգելի և բուժելի հիվանդություն է, որով հիվանդանում է մինչև 5 տարեկան 155 միլիոն երեխա, և ամեն տարի մահանում 1.6 միլիոնը։ Սա թոքաբորբը դարձնում է մինչև 5 տարեկան երեխաների թիվ մեկ սպանողը, որը ավելի շատ կյանք է խլում այս տարիքային խմբում, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և կարմրուկը միասին վերցրած։ Դեռևս մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ թոքաբորբի մահացության ճնշող թվի մասին[1]։ Դրա պատճառով թոքաբորբը ստվերվել է որպես համաշխարհային առողջապահության օրակարգի առաջնահերթություն և հազվադեպ է լուսաբանվում լրատվամիջոցներում[2]։ Թոքաբորբի համաշխարհային օրն օգնում է հանրության ուշադրությունը հրավիրել առողջապահական այս ճգնաժամին և խրախուսում է քաղաքականություն մշակողներին և զանգվածային կազմակերպիչներին պայքարել հիվանդության դեմ։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այս հիվանդության զոհերի մեծ թվին՝ գոյություն ունեն մատչելի բուժման և կանխարգելման տարբերակներ[3]։ Կան արդյունավետ պատվաստանյութեր մահացու թոքաբորբի երկու ամենատարածված բակտերիալ պատճառների դեմ՝ Haemophilus influenzae B տիպի և պնևմոկոկերի դեմ, և թոքաբորբի ամենատարածված վիրուսային պատճառի՝ Orthomyxoviridae-ի դեմ։ Հակաբիոտիկների կուրսը, որն արժե 1 ԱՄՆ դոլարից պակաս, կարող է բուժել հիվանդությունը, եթե այն սկսվի բավական վաղ։ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 2009 թվականին թոքաբորբի կանխարգելման և վերահսկման համաշխարհային գործողությունների պլանը (GAPP) ցույց է տալիս, որ տարեկան 1 միլիոն երեխայի կյանք կարող է փրկվել, եթե թոքաբորբի կանխարգելման և բուժման միջոցառումները լայնորեն ներդրվեն աշխարհի ամենաաղքատ երկրներում։

Միավորված ազգերի կազմակերպության Հազարամյակի զարգացման նպատակները (ՀԶՆ) ութ միջազգային զարգացման նպատակներ են, որոնք ՄԱԿ-ի 192 անդամ երկրներ և առնվազն 23 միջազգային կազմակերպություններ համաձայնել են հասնել մինչև 2015 թվականը։ Այս նպատակներից չորրորդը 1990-ից 2015 թվականների ընթացքում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության մակարդակը երկու երրորդով նվազեցնելն է։ Քանի որ թոքաբորբն առաջացնում է մինչև 5 տարեկանից ցածր մահվան դեպքերի այդպիսի մեծ քանակ (գրեթե 20%), ՀԶՆ 4-ին հասնելու համար աշխարհը պետք է ինչ-որ բան անի թոքաբորբից մահացությունը նվազեցնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Forgotten Killer of Children» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Nicholas Kristof
  3. «PneumoADIP». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]