Թոքաբշտեր
Թոքաբշտեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | անատոմիական կառուցվածք |
Ենթադաս | alveolus?[1] |
Մասն է | lung parenchyma? |
Կազմված է | pneumocyte? |
Համակարգ | Շնչառական համակարգ |
Զարկերակ | right pulmonary artery? |
Երակ | pulmonary vein? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | lung alveolus development? |
MeSH | A04.411.715 |
Foundational Model of Anatomy | 7318 |
Terminologia Histologica | H3.05.02.0.00026 |
![]() |
Թոքաբշտեր (ալվեոլ, լատին․՝ alveolus), օդային պարկ կամ օդային տարածություն, թոքերի միլիոնավոր սնամեջ, գավաթաձև խոռոչներ, որտեղ կատարվում է գազափոխանակություն[2]։ Թոքաբշտի օդի և թոքային մազանոթի արյունաօդային պատնեշով տեղի է ունենում թթվածինի և ածխածնի երկօքսիդի գազափոխանակությունը[3]։ Կաթնասունների թոքերի ֆունկցիոնալ հյուսվածքը կազմում են ալվեոլները, որոնք հայտնի են որպես թոքերի պարենխիմա։ Վերջինս զբաղեցնում է թոքերի ընդհանուր ծավալի 90 %-ը[4][5]։
Թոքաբշտերը տեղակայվում են բրոնխիոլների վերջում, որտեղ սկսվում է շնչառական գոտին[6]։ Շնչառության հիմնական միավորները ացինուսներն են (շնչառական երկու բրոնխիոլներ, թոքաբշտային ուղիներ և թոքաբշտեր) և գազափոխանակությունը տեղի է ունենում առկա բոլոր թոքաբշտերում[7]։ Թոքաբշտերի մակերեսը շրջապատված է մազանոթային խիտ ցանցով, որի միջոցով կատարվում է գազափոխանակությունը։ Թթվածինը մազանոթային թաղանթով անցնում է արյան հուն, իսկ ածխաթթու գազը մազանոթներից դուրս է գալիս դեպի թոքաբշտեր[8][9]։
Ալվեոլները հատուկ են կաթնասունների թոքերին։ Այլ ողնաշարավորների համար գազափոխանակության մեջ ներգրավված են տարբեր կառույցներ[10]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվեոլները տեղակայվում են շնչառական բրոնխիոլների ծայրերին։ Շնչառական բրոնխիոլների շարունակությունը ալվեոլյար ծորաններն են, որոնք պատված են ալվեոլներով[11]։ Յուրաքանչյուր բրոնխիոլներում ծորանների թիվը 2-11 է։ Յուրաքանչյուր ծորան բացվում է հինգ կամ վեց ալվեոլային պարկի մեջ։
Շնչառական երկու բրոնխիոլները, նրանցից ծագող թոքաբշտային ուղիները, թոքաբշտային պարկերի հետ մեկտեղ կազմում են ացինուսը կամ ողկույզը։ Նոր ալվեոլներ կարող են ձևավորվել մինչև 8 տարեկան[6]։
Մարդու զույգ թոքերը պարունակում են մոտ 480 միլիոն թոքաբշտեր[12], որոնց գազափոխանակության ընդհանուր մակերեսը 70-ից 80 քառակուսի մետր է[11]։ Յուրաքանչյուր թոքաբուշտ պատված է մազանոթների նուրբ ցանցով, որը ծածկում է մակերեսի մոտ 70%-ը[13]։ Թոքաբշտի տրամագիծը 200-500 մկմ է[13]։
Միկրոանատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքաբշտերը կազմված են էպիթելային հյուսվածքից (միաշերտ տափակ էպիթել) և արտաբջջային մատրիքսից[14], որոնք շրջապատված են մազանոթներով։ Էպիթելի լորձաթաղանթը թոքաբշտի թաղանթի մի մասն է, որը կազմում է շնչառական մակերեսը, որտեղ կատարվում է գազափոխանակությունը։ Թոքաբշտի թաղանթն ունի մի քանի շերտ՝ լորձաթաղանթային, որը կազմված է սուրֆանկտանտից, էպիթելային և հիմային։ Լորձաթաղանթի և մազանոթային թաղանթի միջև կա բարակ ինտերստիցիալ տարածություն։ Ամբողջ թաղանթի ամենաբարակ հատվածը 0,2 մկմ է, իսկ ամենահաստը՝ 0,6 մկմ[15]։
Թոքաբշտերի պատերի միջև կան օդային անցուղիներ, որոնք հայտնի են որպես Կոնի ծակոտիներ։ Թոքաբշտային միջնապատը, որը ալվեոլային պարկի մեջ բաժանում է թոքաբշտերը, պարունակում է կոլագենային և առաձգական մանրաթելեր[4]։ Միջնապատը պարունակում է խիտ մազանոթային ցանց, որը շրջապատում է յուրաքանչյուր թոքաբուշտ։ Առանձգական մանրաթելերը թույլ են տալիս թոքաբշտերին ձգվել, երբ դրանք օդով են լցվում, իսկ արտաշնչման ժամանակ հետ են վերադառնում իրենց ելակետային դիրքին։
Թոքաբշտերի երեք հիմնական տեսակ կա։ Երկու տեսակներն են՝ պնևմոցիտներ և պնևմոնոցիտներ, որոնք հայտնի են որպես I և II կարգի բջիջներ։ Վերջիններս հայտնաբերված են թոքաբշտերի պատում, և մեծ ֆագոցիտային բջիջներ կամ թոքաբշտային մակրոֆագեր։ I տիպի բջիջները, որոնք նաև կոչվում են I տիպի պնևմոցիտներ կամ I տիպի ալվեոլային բջիջներ, տափակ, բարակ և հարթ են։ II տիպի բջիջները, որոնք նաև կոչվում են II տիպի պնևմոցիտներ կամ II տիպի ալվեոլային բջիջներ, արտազատում են սուրֆակտանտ[13][16]։
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքաբշտեր պարունակող կառուցվածքների ամենավաղ զարգացումը սկսվում է 22-րդ օրը և բաժանվում է հինգ փուլի՝ սաղմնային, կեղծգեղձային, խողովակաձև, պարկաձև և ալվեոլային[17]։ Ալվեոլային փուլը սկսվում է զարգացման 36 շաբաթում։ Անհաս ալվեոլները զարգանում են որպես ուռուցիկ պարկեր և ձևավորում են առաջնային միջնապատեր։ Առաջնային միջնապատերի ելուստները մեծանում և երկարում են վերածվելով երկրորդական միջնապատերի[17]։ Թոքաբշտերի բաժանման մեծ մասը տեղի է ունենում առաջին 6 ամիսների ընթացքում, բայց շարունակում է զարգանալ մինչև 3 տարեկանը։ Ավելի բարակ դիֆուզիոն պատնեշ ստեղծելու համար երկշերտ մազանոթային ցանցը միաձուլվում է մեկ ցանցի մեջ, որոնցից յուրաքանչյուրը սերտորեն կապված է երկու ալվեոլների հետ[17]։
Կյանքի առաջին երեք տարիների ընթացքում թոքերի մեծացումը պայմանավորված է ալվեոլների ավելացմամբ։ Այս պահից հետո ալվեոլների և՛ քանակը, և՛ չափը մեծանում են մինչև 8 տարեկան[17]։
Ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

I կարգի բջիջներ[խմբագրել | խմբագրել կոդը]


I կարգի բջիջները ավելի մեծ են քան երկրորդ տեսակի բջիջները։ Դրանք բարակ, հարթ էպիթելային բջիջներ են (թաղանթային պնևմոցիտներ), որոնք մտնում են թոքաբշտերի կառուցվածքի մեջ[4]։ Այդ բջիջները շերտավոր են (բջիջին տալիս են ավելի մեծ մակերես) և ունեն երկար ցիտոպլազմային ընդլայնումներ, որոնք ծածկում են ալվեոլային մակերեսի ավելի քան 95%-ը[13][18]։
I տիպի բջիջները ներգրավված են ալվեոլների և արյան միջև գազափոխանակության գործընթացում։ Այս բջիջների թաղանթները չափազանց բարակ են՝ ընդամենը 25 նմ, որի շնորհիվ ալվեոլների օդի և շրջակա մազանոթների արյան միջև գազափոխանակությունը կատարվում է շատ արագ։
I տիպի բջիջի կորիզը զբաղեցնում է ցիտոպլազմայի մեծ մասը, և օրգանոիդները հավաքված են դրա շուրջ՝ նվազեցնելով բջջի հաստությունը։ Սա նաև թույլ է տալիս նվազագույնի հասցնել արյունաօդային պատնեշի հաստությունը։
Ալվեոլների շատ բարակ պատերը և թթվածնի համեմատաբար ցածր լուծելիությունը պահանջում են թոքաբշտերի մեծ մակերես (մոտ 80 մ²) գազափոխանակության իրականացման համար։ Թոքաբշտերը կազմված են առաձգական և կոլագենային մանրաթելերից։ Կոլագենային մանրաթելերը լինելով ավելի կոշտ, տալիս են պատին ամրություն, մինչդեռ առաձգական մանրաթելերը թույլ են տալիս շնչառության ընթացքում պատերի ընդլայնմանը և կծկմանը։
I տիպի պնևմոցիտները չեն կարողանում վերարտադրվել և դրանց փոխարեն II տիպի բջիջներն են բազմանում և տարբերակվում։
II կարգի բջիջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
II տիպի բջիջները խորանարդաձև են և շատ ավելի փոքր, քան I տիպի բջիջները։ Դրանք թոքաբշտերի ամենաբազմաթիվ բջիջներն են, սակայն մեծ մակերես չեն զբաղեցնում, որքան I տիպի շերտավոր բջիջները։ II տիպի բջիջները (հատիկավոր պնևմոցիտներ) թոքաբշտային պատի մեջ պարունակում են արտազատող օրգանոիդներ, որոնք հայտնի են որպես շերտավոր մարմիններ կամ շերտավոր հատիկներ։ Դրանք միաձուլվում են բջջային թաղանթների հետ՝ արտազատելով թոքային սուրֆակտանտ։ Վերջինս կազմում է ֆոսֆոլիպիդային խումբ, որոնք նվազեցնում են թոքաբշտային մակերեսային լարվածությունը[4]։ Ֆոսֆոլիպիդները կուտակվում են շերտավոր մարմիններում և սուրֆակտանտը (առանց որի թոքաբշտերը կսմքեն) արտազատվում է էկզոցիտոզի եղանակով[19][20]։
II տիպի բջիջները սկսում են զարգանալ հղիության մոտ 26 շաբաթականից՝ արտազատելով փոքր քանակությամբ սուրֆակտանտ։ Սակայն բավարար քանակություն չի արտազատվում մինչև հղիության մոտ 35 շաբաթը, որի պատճառով անհաս նորածինների մոտ հաճախ հանդիպում է շնչառական խանգարումների համախտանիշ, որը կտրուկ նվազում է հղիության 35 շաբաթականից բարձր տարիքում։
Երբ թոքային հյուսվածքը վնասված է, II տիպի բջիջները կարող են բաժանվել՝ առաջացնելով ավելի շատ I և II տիպի ալվեոլային բջիջներ[21]։
MUC1 գենը կապված է II տիպի պնևմոցիտների հետ, որը հայտնաբերվել է որպես թոքերի քաղցկեղի մարկեր[22][23]։
Թոքաբշտային մակրոֆագ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքաբշտային մակրոֆագները տեղակայվում են թոքաբշտերի, թոքաբշտային խողովակների և բրոնխիոլների ներքին մակերեսների վրա։ Դրանք մաքրիչներ են, որոնք ծառայում են թոքերի մեջ օտար մասնիկները կլանելու համար, ինչպիսիք են փոշին, բակտերիաները, ածխածնի մասնիկները[24]։
Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրֆակտանտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքաբշտերում սուրֆակտանտի անբավարարությունը ատելեկտազի առաջացման պատճառներից մեկն է (մի հատվածի կամ ամբողջ թոքի սմքում)[25]։ Սուր շնչառական դիսթրեսի համախտանիշի (ARDS) ծանր վիճակը պայմանավորված է սուրֆակտանտի անբավարարությամբ կամ դիսֆունկցիայով[26]։ Անհաս նորածինների թոքերի անբավարար սուրֆակտանտը առաջացնում է նորածինների շնչառական խանգարումների համախտանիշ (IRDS): Լեցիտին-սֆինգոմիելին հարաբերակցության որոշումը ամնիոտիկ հեղուկում ցույց է տալիս թոքերի հասունության կամ անհասության աստիճանը[27]։ Ցածր հարաբերակցությունը IRDS-ի ռիսկի գործոն է։ Լեցիտինը և սֆինգոմիելինը թոքային սուրֆակտանտի գլիկոլիպիդներից երկուսն են։
Սուրֆակտանտի խանգարումը կարող է առաջացնել ալվեոլներում սպիտակուցների կուտակման, որը կոչվում է թոքային ալվեոլային պրոտեինոզ։ Սա հանգեցնում է գազափոխանակության խանգարման[28]։
Բորբոքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքաբորբը թոքերի հյուսվածքի բորբոքային վիճակ է, որը կարող է առաջանալ ինչպես վիրուսների, այնպես էլ բակտերիաների կողմից։ Ցիտոկինները և հեղուկները արտազատվում են դեպի ալվեոլային խոռոչ, ինտերստիցիում կամ երկուսն էլ՝ ի պատասխան վարակի, ինչը հանգեցնում է գազափոխանակության խանգարման։ Ծանր դեպքերում, երբ բջջային շնչառությունը չի կարող պահպանվել, կարող է պահանջվել թթվածնային թերապիա[29][30]։
- Տարածուն ալվեոլյար վնասը կարող է լինել սուր շնչառական խանգարման համախտանիշի (ARDS)՝ թոքերի ծանր բորբոքային հիվանդության պատճառ[31]
- Ասթմայի դեպքում բրոնխիոլները նեղանում են, ինչի հետևանքով թոքերի հյուսվածքի մեջ օդի հոսքը զգալիորեն նվազում է։
- Քրոնիկ բրոնխիտը զարգանում է, երբ թոքերը առատ լորձ են արտադրում։ Խրոնիկ բրոնխիտի ժամանակ օդային անցումները դեպի ալվեոլներ՝ շնչառական բրոնխիոլները խցանվում են լորձով։ Այն հաճախ ծխախոտի ծխի երկարատև ազդեցության հետևանք է։
- Գերզգայուն թոքաբորբ
Կառուցվածքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե ցանկացած տեսակի թոքերի քաղցկեղ կարող է սեղմել ալվեոլները և նվազեցնել գազափոխանակության կարողությունը[32]։
- Խոռոչավոր թոքաբորբը գործընթաց է, որի ժամանակ ալվեոլները քայքայվում են և առաջանում է խոռոչ։ Քանի որ ալվեոլները քայքայվում են, գազափոխանակության համար անհրաժեշտ մակերեսը նվազում է։ Արյան հոսքի հետագա փոփոխությունները կարող են հանգեցնել թոքերի ֆունկցիայի խանգարման։
- Էմֆիզեման թոքերի հիվանդություն է, որի դեպքում ալվեոլների պատերի էլաստինը քայքայվում է էլաստազի (բարձրացած ծխախոտի ծխից) և ալֆա-1 հակատրիպսինի արտադրության անհավասարակշռության պատճառով։ Թոքերի առաձգականության կորուստի հետևանքով արտաշնչման ժամանակը երկարում է։ Սա հանգեցնում է շնչառության ընթացքում գազափոխանակության ավելի փոքր ծավալի։
- Թոքային ալվեոլային միկրոլիթիազը հազվագյուտ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ ալվեոլներում մանր քարեր են առաջանում։
Հեղուկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքի սալջարդը թոքային հյուսվածքի վնասվածքն է[33]։ Սալջարդի ժամանակ վնասված մազանոթները կարող են հանգեցնել արյան և այլ հեղուկների կուտակմանը թոքերի հյուսվածքում՝ խաթարելով գազափոխանակությունը։
Թոքի այտուցը պարենխիմայում և ալվեոլներում հեղուկի կուտակումն է։ Այտուցը սովորաբար առաջանում է սրտային անբավարարության կամ թոքերի և նրա անոթների վնասումից։
Կորոնավիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալվեոլներում անգիոտենզին փոխարկող ֆերմենտի 2-րդ տեսակի գերէքսպրեսիայի պատճառով թոքերը կորոնավիրուսի հիմնական թիրախ են դառնում։ Վիրուսով պայմանավորված կարող է առաջանալ սուր շնչառական դիսթրես համախտանիշ և կորոնավիրուսային հիվանդություն[34][35]։
Լրացուցիչ պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Արյան շրջանառությունը թոքաբշտի շուրջ
-
Թոքի կառուցվածքային գծապատկեր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ «Pulmonary Gas Exchange - MeSH - NCBI»։ www.ncbi.nlm.nih.gov։ Վերցված է 30 December 2022
- ↑ «Alveoli»։ www.cancer.gov (անգլերեն)։ 2 February 2011։ Վերցված է 22 July 2021
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Knudsen L, Ochs M (December 2018)։ «The micromechanics of lung alveoli: structure and function of surfactant and tissue components.»։ Histochemistry and Cell Biology 150 (6): 661–676։ PMC 6267411 ։ PMID 30390118 ։ doi:10.1007/s00418-018-1747-9
- ↑ Jones Jeremy։ «Lung parenchyma | Radiology Reference Article | Radiopaedia.org»։ Radiopaedia։ Վերցված է 15 August 2021
- ↑ 6,0 6,1 Moore Keith (2018)։ Clinically oriented anatomy։ Wolters Kluwer։ էջ 336։ ISBN 978-1-4963-4721-3
- ↑ «Branching pattern of airways and air spaces of a single human terminal bronchiole»։ Journal of Applied Physiology 38 (6): 983–9։ June 1975։ PMID 1141138։ doi:10.1152/jappl.1975.38.6.983
- ↑ «Respiration»։ Encyclopedia of Earth։ Washington, D.C.: National council for Science and the Environment.։ 2011
- ↑ Paxton Steve, Peckham Michelle, Knibbs Adele (2003)։ «Functions of the Respiratory Portion»։ The Leeds Histology Guide։ Faculty of Biological Sciences, University of Leeds
- ↑ «Pulmonary surfactant: the key to the evolution of air breathing»։ News in Physiological Sciences 18 (4): 151–7։ August 2003։ PMID 12869615։ doi:10.1152/nips.01438.2003
- ↑ 11,0 11,1 Spencer's pathology of the lung (5th ed.)։ New York: McGraw-Hill։ 1996։ էջեր 22–25։ ISBN 0-07-105448-0
- ↑ «The number of alveoli in the human lung»։ Am J Respir Crit Care Med 1 (169): 120–4։ 2004։ PMID 14512270։ doi:10.1164/rccm.200308-1107OC
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Stanton, Bruce M.; Koeppen, Bruce A., eds. (2008). Berne & Levy physiology (6th ed.). Philadelphia: Mosby/Elsevier. pp. 418–422. 978-0-323-04582-7.
- ↑ «Bronchi, Bronchial Tree & Lungs»։ SEER Training Modules։ U.S. Department of Health and Human Services National Institutes of Health National Cancer Institute
- ↑ Hall John (2011)։ Guyton and Hall Textbook of Medical Physiology։ Saunders Elsevier։ էջեր 489–491։ ISBN 978-1-4160-4574-8
- ↑ Naeem Ahmed, Rai Sachchida N., Pierre Louisdon (2021)։ «Histology, Alveolar Macrophages»։ StatPearls (StatPearls Publishing)։ PMID 30020685 ։ Վերցված է 12 September 2021
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Embryology, Pulmonary։ StatPearls (StatPearls Publishing)։ August 8, 2022։ PMID 31335092
- ↑ Weinberger Steven, Cockrill Barbara, Mandell Jess (2019)։ Principles of pulmonary medicine (Seventh ed.)։ Elsevier։ էջեր 126–129։ ISBN 978-0-323-52371-4
- ↑ Ross Michael H, Pawlina Wojciech (2011)։ Histology, A Text and Atlas (Sixth ed.)
- ↑ «Alveolar epithelial type II cell: defender of the alveolus revisited»։ Respiratory Research 2 (1): 33–46։ 2001։ PMC 59567։ PMID 11686863։ doi:10.1186/rr36
- ↑ «Lung – Regeneration – Nonneoplastic Lesion Atlas»։ National Toxicology Program։ National Institute of Environmental Health Sciences, National Institutes of Health, U.S. Department of Health and Human Services։ Վերցված է 2018-05-18
- ↑ «MUC1 is a novel marker for the type II pneumocyte lineage during lung carcinogenesis»։ Cancer Research 58 (23): 5582–9։ December 1998։ PMID 9850098
- ↑ Mahdi Mohamed, Hermán Levente, Réthelyi János M., Bálint Bálint László (January 2022)։ «Potential Role of the Antidepressants Fluoxetine and Fluvoxamine in the Treatment of COVID-19»։ International Journal of Molecular Sciences (անգլերեն) 23 (7): 3812։ ISSN 1422-0067։ PMC 8998734 ։ PMID 35409171 ։ doi:10.3390/ijms23073812
- ↑ «The trachea and the stem bronchi»։ Encyclopædia Britannica։ Encyclopædia Britannica, Inc.
- ↑ Saladin Kenneth S. (2007)։ Anatomy and Physiology: the unity of form and function։ New York: McGraw Hill։ ISBN 978-0-07-322804-4
- ↑ «Mechanism of Lamellar Body Formation by Lung Surfactant Protein B»։ Mol Cell 81 (1): 49–66.e8։ January 2021։ PMC 7797001 ։ PMID 33242393 ։ doi:10.1016/j.molcel.2020.10.042
- ↑ «The probability of neonatal respiratory distress syndrome as a function of gestational age and lecithin/sphingomyelin ratio»։ Am J Perinatol 25 (8): 473–80։ September 2008։ PMC 3095020։ PMID 18773379։ doi:10.1055/s-0028-1085066
- ↑ Kumar A, Abdelmalak B, Inoue Y, Culver DA (July 2018)։ «Pulmonary alveolar proteinosis in adults: pathophysiology and clinical approach.»։ The Lancet. Respiratory Medicine 6 (7): 554–565։ PMID 29397349։ doi:10.1016/S2213-2600(18)30043-2
- ↑ «Pneumonia – Symptoms and causes»։ Mayo Clinic (անգլերեն)։ Վերցված է 2019-06-10
- ↑ «Pneumonia Symptoms and Diagnosis»։ American Lung Association (անգլերեն)։ Վերցված է 2019-06-10
- ↑ Colledge Nicki R, Walker Brian R, Ralston Stuart, Davidson Stanley (2010)։ Davidson's principles and practice of medicine. (21st ed.)։ Edinburgh: Churchill Livingstone/Elsevier։ ISBN 978-0-7020-3085-7
- ↑ «Common Lung Cancers»։ Spencer's Pathology of the Lung.։ New York: McGraw-Hill։ 1996։ էջ 1076։ ISBN 0-07-105448-0
- ↑ «Pulmonary Contusion – Injuries and Poisoning»։ Merck Manuals Consumer Version (en-US)։ Վերցված է 2019-06-10
- ↑ «Trilogy of ACE2: a peptidase in the renin-angiotensin system, a SARS receptor, and a partner for amino acid transporters»։ Pharmacology & Therapeutics 128 (1): 119–28։ October 2010։ PMC 7112678 ։ PMID 20599443։ doi:10.1016/j.pharmthera.2010.06.003
- ↑ «High expression of ACE2 receptor of 2019-nCoV on the epithelial cells of oral mucosa»։ International Journal of Oral Science 12 (1): 8։ February 2020։ PMC 7039956 ։ PMID 32094336 ։ doi:10.1038/s41368-020-0074-x