Թոփլես
| Ենթակատեգորիա | • occurrent • իրադարձություն • մերկություն | |
|---|---|---|
| Կազմված է | մերկ մինչև գոտկատեղը, female toplessness | |
| Հակառակը | bottomlessness | |

Թոփլես, կիսամերկ վիճակ, որի դեպքում կնոջ կուրծքը, ներառյալ արեոլաներն ու պտուկները, բաց են՝ հատկապես հասարակական վայրերում կամ տեսողական մեդիայում։ Տղամարդկանց համապատասխան վիճակը հայտնի է որպես մերկ կրծքավանդակ (անգլ.՝ barechestedness):
Թոփլես լինելու վերաբերյալ հասարակական նորմերը տարբեր են՝ կախված համատեքստից և վայրից։ Բնիկ շատ հասարակություններում կրծքերի բաց լինելը համարվում է բնական և տարաձայնություններ չառաջացնող երևույթ։ Որոշ լողափերում և հանգստավայրերում, հատկապես Եվրոպայում և Ավստրալիայում, համաձայն օրենքի կամ սովորույթի աղջիկներն ու կանայք կարող են արևայրուք ընդունել առանց լողազգեստի վերնամասի։ Այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներում կանացի համեստության նորմերը պահանջում են, որ աղջիկներն ու կանայք ծածկեն իրենց կրծքերը հասարակական վայրերում, և շատ իրավապահ մարմիններ հետապնդում են հանրային թոփլեսություն որպես անպարկեշտ վարքագիծ։ Թոփֆրիդոմ շարժումը դեմ է նման օրենքներին՝ հիմնվելով գենդերային հավասարության սկզբունքների վրա։
Պատմության ընթացքում արվեստը և տեսողական մեդիան՝ գեղանկարչությունից ու քանդակագործությունից մինչև կինո և լուսանկարչություն, հաճախ են ներկայացրել թոփլեսությունը: Նման պատկերումները հաճախ պաշտպանվում են գեղարվեստական արժեքի հիմնավորմամբ։ Թոփլես լինելը կարող է պաշտպանվել նաև կրթական, բժշկական կամ քաղաքական դրդապատճառներով: Թոփլեսը նաև զգալի տեղ է զբաղեցնում էրոտիկայում, պոռնոգրաֆիայում և մեծահասակների համար նախատեսված վայրերում՝ սկսած ստրիպտիզ ակումբներից մինչև բարձրակարգ կաբարեներ (ինչպիսին է Մուլեն Ռուժը):
Կիրառում և հարիմաստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թոփլես» բառը սովորաբար վերաբերում է այն կնոջը, ում կրծքերը, ներառյալ արեոլաները և պտուկները, բաց են հանրության համար: Այն նաև կարող է նկարագրել կնոջը, որը ներկայանում է, կեցվածք է ընդունում կամ ելույթ է ունենում բաց կրծքերով, օրինակ՝ «թոփլես մոդել», «թոփլես պարուհի», կամ վերաբերել մի գործողության, որն իրականացվում է առանց վերնազգեստի, օրինակ՝ «թոփլես արևայրուք»: Այն կարող է մատնանշել նաև որոշակի վայր, որտեղ կարելի է ակնկալել տեսնել առանց վերնազգեստի կանանց, օրինակ՝ «թոփլես լողափ» կամ «թոփլես բար»:Բառը կարող է կիրառվել նաև հատուկ այնպիսի հագուստ նկարագրելու համար, որը նախատեսված է կրծքերը բաց թողնելու համար, օրինակ՝ «թոփլես լողազգեստ» (հայտնի նաև որպես մոնոկինի), որը 1960-ականներին ստեղծել է Ռուդի Գերնրայխը[1]:
«Թոփլես» բառը կարող է կրել սեքսուալ կամ ցուցադրողական հարիմաստներ։ Այդ պատճառով կանանց իրավունքների պաշտպանները, ովքեր պայքարում են կանանց կրծքերը բացելու օրինական իրավունքի համար այնտեղ, որտեղ տղամարդիկ կարող են լինել մերկ կրծքավանդակով, որդեգրել են այլընտրանքային «թոփֆրի» (topfree) տերմինը, որը չի ընկալվում նման հարիմաստներով[2][3]։
Մերկ կրծքավանդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերկ կրծքավանդակ՝ վիճակ, որը նկարագրում է գոտկատեղից վեր առանց հագուստ գտնվող տղամարդու կամ տղայի։ Տղամարդկանց մերկ կրծքավանդակը սովորաբար ընդունելի է համարվում տանը կամ տան շրջակայքում, լողափերում, լողավազաններում և արևայրուքի գոտիներում, շոգ եղանակին դրսում մարզվելիս, ինչպես նաև բացօթյա շինարարական աշխատանքների որոշակի պայմաններում։ Այնուամենայնիվ, որոշ խանութներ և ռեստորաններ ունեն «չկա վերնաշապիկի, չկա սպասարկում» կանոնը՝ մերկ կրծքավանդակով տղամարդկանց մուտքը կանխելու նպատակով[4][5]։ Թեև բացօթյա միջոցառումների ժամանակ մերկ կրծքավանդակով լինելը կարող է ընդունելի համարվել, այդուհանդերձ, այն տաբու է աշխատավայրերում, եկեղեցիներում և այլ պաշտոնական վայրերում։
Հասարակությունների մեծամասնության շրջանում տղամարդկանց մերկ կրծքավանդակով լինելը շատ ավելի տարածված է, քան կանանց թոփլես վիճակը, նույնիսկ երեխաների շրջանում: Տղամարդու կրծքավանդակի մկանների բաց լինելը հաճախ համարվում է շատ ավելի քիչ տաբու, քան կնոջ կրծքերը, չնայած որոշ մարդիկ դրանք համարում են հավասարապես էրոգեն: Տղամարդկանց մերկ կրծքավանդակով լինելը հաճախ վերագրվում է գործնական պատճառներին, ինչպիսիք են շոգը կամ առանց վերնազգեստով սահմանափակելու՝ մարմինը շարժելու հնարավորությունը: Որոշ մարզաձևերում, ինչպիսիք են լողը և բռնցքամարտը, տղամարդկանց մերկ կրծքավանդակով հանդես գալը խրախուսվում է կամ նույնիսկ պարտադիր է: Մերկ կրծքավանդակը կարող է օգտագործվել նաև որպես ուժի դրսևորում կամ ուշադրություն գրավելու միջոց, հատկապես այն դեպքում, երբ մարմնի վերին հատվածի մկանները լավ զարգացած են[6]։
Ցուցադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կնոջ պտուկը հագուստի տակ թաքցնելու մշակութային միտումը արևմտյան մշակույթում գոյություն ունի դեռևս 19-րդ դարից[7][8][9]։ Քանի որ կանացի պտուկները հաճախ ընկալվում են որպես ինտիմ հատված, դրանք ծածկելու սովորույթը կարող է սկիզբ առած լինել վիկտորիանական բարոյախոսության ժամանակաշրջանում՝ ինչպես, օրինակ, թամբին կողքից նստելը։ Ամբողջական կրծքերը և պտուկը բացելը ոմանց համար բողոքի ձև է, իսկ այլոց համար՝ հանցագործություն[9][10]։ Պտուկների բաց լինելը սովորաբար համարվում է անհամեստություն, երբեմն նույնիսկ՝ անպարկեշտ կամ անբարոյական վարքագիծ[11]։
Փենսիլվանիայի Էրի քաղաքում կրծքի և պտուկի բաց լինելուն առնչվող մի գործ հասել է մինչև ԱՄՆ գերագույն դատարան՝ «Էրի քաղաքն ընդդեմ Ա․ Մ․ Պապի»[12]։ Ըստ Էրիի տեղական օրենքի հանրային վայրում պտուկի բաց լինելը համարվել է գործողություն, որն իրականացվում է, երբ անձը «գիտակցաբար կամ միտումնավոր... հայտնվում է մերկ վիճակում, ինչը համարվում է հանրային անպարկեշտություն»։ Հետագայում կանոնադրության մեջ մերկությունը լրացուցիչ նկարագրվել է որպես կնոջ չծածկված պտուկ։ Սակայն տղամարդու պտուկի բաց լինելը օրենքով չէր կարգավորվում։ Սեսիլ Ադամսին վերագրվող հոդվածում նշվում էր. «Խորհե՛ք դրա նշանակության մասին։ Տղամարդը քայլում է մերկ կրծքավանդակով, և վատագույնը, որ կարող է պատահել ռեստորանում չսպասարկվելն է։ Բայց կինը, ով թոփլես է, օրենքի առաջ հայտնվում է նույն վիճակում, ինչ հանրային վայրում սեռական հարաբերություն ունենալու դեպքում։ Սա կարող է խենթություն թվալ, բայց ԱՄՆ-ում թույլատրելի օրենք է»[10]։ ԱՄՆ-ում պտուկների բաց լինելու իրավական կարգավորումները միատեսակ չեն և տարբերվում են իրավասությունից կախված։
Որոշ նահանգներ թույլ չեն տալիս կրծքի որևէ հատվածի տեսանելիությունը։ Այլ իրավասություններ արգելում են կանացի կրծքի ցանկացած անատոմիական կառուցվածք՝ արգելելով այն հատվածները, որոնք գտնվում են արեոլայի կամ պտուկի վերին սահմանից ներքև։ Այդպես է, օրինակ, Արևմտյան Վիրջինիայում և Մասաչուսեթսում։ Արևմտյան Վիրջինիայի կարգավորումը շատ յուրահատուկ է և դժվար թե սխալ մեկնաբանվի՝ սահմանելով. «Մարդու կանացի կրծքի դեկոլտեի ցանկացած հատվածի ցուցադրումը՝ զգեստով, վերնահագուստով, կիսաշրջազգեստով, լեոտարդով, լողազգեստով կամ այլ հագուստով [թույլատրվում է], այն պայմանով, որ արեոլան ամբողջությամբ կամ մասնակիորեն բաց չէ»[10]:
Ինստագրամն ունի «առանց պտուկ» քաղաքականություն, որն ունի բացառություններ. արգելված նյութերը ներառում են «կանացի պտուկների որոշ լուսանկարներ, սակայն կրծքագեղձի հեռացումից հետո մնացած սպիների և կրծքով կերակրող կանանց լուսանկարները թույլատրվում են։ Գեղանկարների և քանդակների լուսանկարներում մերկությունը նույնպես թույլատրելի է»[13]։ Նախկինում Ինստագրամը հեռացրել է կերակրող մայրերի նկարները։ 2014 թվականին Ինստագրամը հեռացրել է Ռիհաննայի լուսանկարները և չեղարկել նրա հաշիվը, երբ հրապարակել է սելֆիներ, որտեղ երևացել են պտուկները։ Սա խթան է հանդիսացել X-ում #FreeTheNipple արշավի համար[14]։ 2016 թվականին Ինստագրամի մի էջ՝ @genderless_nipples-ը, օգտատերերին առաջարկել է հրապարակել երկու սեռերի պտուկների լուսանկարներ։ Այն ցուցադրել է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պտուկների խոշոր պլաններ՝ նպատակ ունենալով ընդգծել հնարավոր անհետևողականությունը[15]։ Որոշ օգտատերեր շրջանցել են այս քաղաքականությունը[16][17]։ Ֆեյսբուքը նույնպես դժվարանում է հստակեցնել պտուկների վերաբերյալ իր քաղաքականությունը[15][18][19]։
Կինոռեժիսոր Լինա Էսկոն նկարահանել է մի ֆիլմ՝ «Ազատություն պտուկներին» վերնագրով, որը պատմում է «կանացի թոփլես վիճակի դեմ ուղղված օրենքների կամ կանացի, բայց ոչ տղամարդկանց պտուկների լուսանկարների սահմանափակումների մասին»։ Էսկոն պնդում է, որ սա հասարակության մեջ առկա սեքսիզմի օրինակ է[17]։
Ավանդական հասարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոփլես լինելու նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն փոփոխվել է տարբեր մշակույթներում և ժամանակաշրջաններում: Հյուսիսային Ամերիկայի, Աֆրիկայի, Ավստրալիայի և Խաղաղօվկիանոսյան կղզիների ավանդական մշակույթներում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար գոտկատեղից վերև հագուստի բացակայությունը սովորական է համարվել մինչև քրիստոնյա միսիոներների ժամանումը, և բազմաթիվ բնիկ մշակույթներում այն շարունակում է մնալ սովորական նաև այսօր։ Այս գործելակերպը նաև սովորական էր ասիական տարբեր մշակույթներում՝ նախքան 13-րդ և 14-րդ դարերում մուսուլմանական արշավանքները[20]:
Մինոյան քաղաքակրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին մինոյան դարաշրջանում (մ.թ.ա. 2000-1600 թվականներ) կանայք կրել են մարմնին կիպ հարող վերնահագուստներ, որոնք առջևի մասում ունեցել են խորը բացվածք և մերկացրել են կուրծքը: Կուրծքն էլ ավելի է ընդգծվել նեղ գոտկատեղի միջոցով, ինչը նման է եղել կանանց մարմնին այն ձևին, որը կորսետները հաղորդել են 19-րդ դարի վերջին[21]:
Հյուսիսային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս սովորույթը նորմալ է եղել նաև Մոհավեյի և Ուիչիտայի ժողովուրդների շրջանում։
Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Նամիբիայի Հիմբա և հարավային Եթովպիայի Համար շրջանի կանանց, ինչպես նաև Աֆրիկայի այլ ավանդական ցեղերի շրջանում սոցիալական նորմ է համարվում կանանց՝ մերկ կուրծք ունենալը։ Կանացի թոփլես վիճակը կարող է նաև բնիկ մշակութային տոնակատարությունների կարևոր մաս կազմել։ Օրինակ՝ ամենամյա Եղեգնյա պարի փառատոնի ժամանակ 16-ից 20 տարեկան չափահաս աղջիկները թոփլես պարում են Զուլուների թագավորի առջև[22]։
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական թոփլես լինելու սովորույթները կարող են հանգեցնել միջմշակութային և իրավական հակասությունների։ 2004 թվականին ավստրալական ոստիկանությունն արգելել է Պապունյա համայնքի անդամներին օգտագործել Ալիս Սփրինգս քաղաքի հանրային զբոսայգին՝ աբորիգենների ավանդական պարն իրականացնելու նպատակով, քանի որ այն ներառում էր թոփլես կանանց[23]։
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի հյուսիսային որոշ հատվածներում, նախքան մուսուլմանական նվաճումները, որոշ կանայք վերնազգեստ են կրել միայն ձմռան ամիսներին: Կանայք և տղամարդիկ սովորաբար կրել են անտրիա մարմնի ստորին հատվածում և չհաշված զարդերը՝ գոտկատեղից վերև մերկ էին: Սա եղել է հագուստի ստանդարտ ձևերից, եթե կանայք չեն նախընտրել կրել սարի, որի դեպքում նրանք ծածկել են մարմնի վերին հատվածը թիկնոցով[24][25]:
Հարավային Հնդկաստանի և Շրի Լանկայի մի շարք համայնքներում կանանց թոփլես լինելը սովորական էր ընդհուպ մինչև 19-րդ դարը կամ 20-րդ դարի սկիզբը: Նման համայնքների դասին էին պատկանում Կորոմանդելյան ափի թամիլները, Մալաբարյան ափի թիյանները և այլ ժողովուրդներ, Կոչին կղզու կադարները, ինչպես նաև Տոդա, Չերուման (Պուլայար), Կուրուբա, Կորագա, նիկոբարյան և Ուիրյա շրջանների ժողովուրդները[26]:
Ինդոնեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդոնեզական կղզեխմբում թոփլես լինելը սովորական էր Ինդոնեզիայի դայակների, ճավայացիների և բալիացիների շրջանում՝ նախքան իսլամի ներդրումը և արևմտյան մշակույթների հետ շփումը: Ճավայական և բալիական հասարակություններում կանայք թոփլես էին լինում աշխատելիս և հանգստանալիս: Դայակների շրջանում միայն մեծ կուրծք ունեցող կանայք և կախված կուրծք ունեցող ամուսնացած կանայք էին ծածկում իրենց կուրծքը, քանի որ այն խանգարում էր նրանց աշխատանքին[26]։
Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական ճապոնական հասարակությունում թոփլեսությունը (հադանուգի) և ամբողջական մերկությունը (մարու հադակա) մշակութային ու բարոյական առումով լայնորեն ընդունված են եղել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար՝ բացառությամբ սամուրայական ազնվականության[27]։ Հաճախ են հանդիպել բաց կրծքով երիտասարդ և տարեց կանայք[28]։ Ֆրանսիս Հոլը 1861 թվականին նկարագրել է նման մի հանդիպում. «Տան լուսամուտները լայն բացված են դեպի փողոց, քանի որ մեծ է ամառային տապը, և մի քանի ամուսնացած կանայք, ինչի մասին վկայում են նրանց սևացրած ատամները, պառկած են փորի վրա՝ արմունկներով հենված խսիրներին։ Նրանցից յուրաքանչյուրը թոթափել է վերնազգեստը ուսերից և մերկ է մինչև գոտկատեղը՝ հավասարակշռելով այդ մերկությունը վեր քաշելով ստորին հագուստը այնքան, որ ոտքերը մերկացել են մինչև ազդրերը։ Նրանց դեմքերն ուղղված են դեպի սենյակի կենտրոնը, իսկ ոտքերը գծում են շրջանագծի եզրագիծը»[29]։
Կորեա
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարում կանանց ջեոգորին (վերնազգեստ)եղել է երկար, լայն և ծածկում էր գոտկատեղը[30]։ Ժամանակի ընթացքում կանանց ջեոգորիի երկարությունն աստիճանաբար կարճացել է՝ 16-րդ դարում հասնելով մոտավորապես 65 սմ-ի, 17-րդ դարում՝ 55 սմ-ի, 18-րդ դարում՝ 45 սմ-ի, իսկ 19-րդ դարում՝ 28 սմ-ի, ընդ որում՝ որոշ նմուշներ հասնում էին նույնիսկ 14,5 սմ-ի[30]։ Կուրծքը ծածկելու համար օգտագործվում էր հեորիտտի (허리띠) կամ ջորինմալ (졸잇말)[30]։ Կարճ ջեոգորի և հեորիտտի կրելու նորաձևությունը առաջ են բերել գիսենգները և շուտով տարածվել վերնախավի կանանց շրջանում[30]։ Միջին և ցածր խավի կանանց շրջանում ձևավորվել էր մի սովորույթ, ըստ որի՝ որդի ունենալուց հետո նրանք բացել են իրենց կուրծքը՝ հպարտորեն ի ցույց դնելով, որ արու ժառանգ են լույս աշխարհ բերել[31]։
Ամերիկացի Հարրի Ա. Ֆրանկը և այլ ճանապարհորդներ, նկատել են, որ այդ կանայք «հանրության հայացքին էին հանձնում կրծքավանդակի հենց այն հատվածը, որը ազգերի մեծ մասի կանայք ջանում են թաքցնել»[32]։
Լաոս
[խմբագրել | խմբագրել կոդը]1858 թվականին ֆրանսիացի Անրի Մուոն Լաոսում լուսանկարել է լաոսցի կանանց, որտեղ պատկերված էին կույս աղջիկներ՝ ծածկված կրծքով, և ամուսնացած կանայք՝ հանրության մեջ ամբողջությամբ բաց կրծքով։ Դա բացատրվել է նրանով, որ կրծքով կերակրելու նպատակով կուրծքը մերկացնելը համարվել է ոչ սեքսուալ երևույթ[33]։
Մերձավոր Արևելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում թոփլես լինելը սոցիալապես ընդունելի չի եղել առնվազն իսլամի սկզբնավորումից (7-րդ դար) ի վեր՝ կանացի համեստության վերաբերյալ իսլամական չափանիշների պատճառով: Այնուամենայնիվ, թոփլես լինելը սովորական էր Արաբիայի, Եգիպտոսի, Ասորեստանի և Միջագետքի որոշ նախաիսլամական մշակույթներում: Թունիսն ու Եգիպտոսը բացառություն են արաբական պետությունների շարքում։ Նրանք թույլ են տալիս օտարերկրյա զբոսաշրջիկներին թոփլես լողալ մասնավոր լողափերում[34]:
Խաղաղ օվկիանոսի հարավային հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում թոփլես լինելը սովորական էր նախքան արևմտյան միսիոներների հետ շփումը, սակայն այսօր այն ավելի քիչ է տարածված։ Ֆրանսիական Մուրեա տարածքում թոփլես լինելը սովորական երևույթ է[35]։ Մարշալյան կղզիներում կանայք, ըստ ավանդույթի, թոփլես էին՝ մինչև արևմտյան միսիոներների հետ շփումը և մինչ օրս կնոջ կուրծքը չեն դիտարկում որպես սեռական օբյեկտ, ինչպես ընդունված է արևմտյան աշխարհի մեծ մասում[36]։ Մարշալյան կղզիների կանայք սովորաբար լողում են իրենց մուումուու զգեստներով, որոնք այսօր պատրաստվում են արագ չորացող բարձրորակ պոլիեսթերից[37]։ Մարշալյան կղզիներում բիկինիների և կուրծքը ծածկող միակտոր լողազգեստների կրումը հիմնականում հանդիպում է արևմտյան, սահմանափակ մուտքով լողափերում և լողավազաններում, ինչպիսիք են մասնավոր հանգստավայրերը և ԱՄՆ կառավարական օբյեկտները Կվաջալեյն Ատոլում՝ Ռոնալդ Ռեյգանի անվան բալիստիկ հրթիռների պաշտպանության փորձադաշտի տարածքում[38][39]։
Թաիլանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական թաիլանդական հասարակության մեջ կանայք հագնվել են տղամարդկանց նման։ Նրանք կրել են միայն ազատ ստորին հագուստ, իսկ կրծքերը մնում էր բաց[40]։ Նախքան արևմտյան դրես կոդերի ներդրումը, թաիլանդացի կանայք հանրության մեջ պատկերվել են թե՛ ամբողջությամբ հագնված, թե՛ թոփլես: Հյուսիսային Թաիլանդի կանայք իրենց կրծքերը չէին ծածկում ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը։ Թագավոր Չուլալոնգկորնի օրոք իրականացված արդիականացումը տեղացի կանանց խրախուսեց վերնահագուստով ծածկել կրծքերը[41]։ 1939-1942 թվականների ընթացքում դաշտային մարշալ Պլեկ Պիբուլսոնգրամի կառավարությունը հրապարակեց մի շարք մշակութային չափանիշներ, օրինակ՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ին ընդունված 10-րդ հրամանագիրը հրահանգում էր թաիլանդացիներին հանրային վայրերում չհայտնվել «առանց պատշաճ հագուստի»։ Վերջինս իրենից ենթադրել է «առանց վերնաշապիկի կամ միայն փաթաթող կտորով հանդես գալը»[42][43]։
Վիետնամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիետնամի պատերազմի ընթացքում ամերիկացի զինվորականները հանդիպել են Կենտրոնական բարձրավանդակի բնիկներին՝ Մոնտանյարդ կանանց։ Նրանց հետևակային լեյտենանտ Ա. Տ. Լոուրենսը նկարագրել է որպես «իրենց կիսամերկության մեջ լիովին անկաշկանդ»[44]։
Արևմտյան հասարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան հասարակությունների մեծ մասում մշակութային նորմ է համարվում, որ սեռահասունացումից հետո, եթե ոչ ավելի վաղ, աղջիկները ծածկեն իրենց կրծքերը, հատկապես հանրային վայրերում՝ որպես համեստության դրսևորում։ Հանրության մեջ կանանց պտուկների ու արեոլաների մերկացումը ընդունելի չէ, առնվազն մշակութային առումով։ Թեև շատ կանայք իրենց կրծքերը չեն դիտարկում որպես սեքսուալ առարկա, նրանցից շատերը դեմ չեն գնում սոցիալական նորմերին, առավել ևս՝ թոփլես վիճակը կարգավորող տարբեր օրենքներին։ Մինչև վերջերս հանրային վայրերում թոփլես հայտնվող կանայք կարող էին տուգանվել անպատշաճ մերկության, անառակության կամ նմանատիպ այլ օրենքների հիման վրա։ Արևմտյան երկրների մեծ մասում կանայք, որպես կանոն, բաց կրծքերը չեն համարում անպատշաճ։ Այդպես է գործում նաև նրանց օրենքը։ Որոշ կանայք քարոզում են այն, ինչ իրենք անվանում են թոփֆրիդոմ՝ ձգտելով փոխել այս օրենքները։ Էթիկայի խստությունը տատանվում է՝ կախված սոցիալական համատեքստից։ Օրինակ՝ կոնկրետ մշակութային միջոցառումների ընթացքում, ինչպիսիք են Fantasy Fest-ը, Mardi Gras-ը Նոր Օռլեանում կամ Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը, նորմերը կարող են մեղմանալ։ Նույնը կարող է վերաբերել նաև հատուկ առանձնացված թոփլես լողափերին։

Հանրային վայրերում բաց կրծքերի նորաձևություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի դարաշրջանից մինչև 19-րդ դարն ընկած ժամանակահատվածում եվրոպական շատ հասարակություններում բաց կրծքերն ընդունելի էր, մինչդեռ կնոջ մերկ ոտքերը, կոճերը կամ ուսերը համարվում էին համարձակության դրսևորում[45]։ Վերածննդի ժամանակաշրջանում շատ արվեստագետներ գտնվում էին դասական հունական ոճերի և մշակույթի ուժեղ ազդեցության տակ[46], և այդ շրջանի արվեստում, քանդակագործության ու ճարտարապետության մեջ տարածում գտան մերկ և կիսամերկ կերպարների բազմաթիվ պատկերներ[46]։ Ազնվականական և բարձր խավի շրջանակներում կրծքերը ցուցադրելը նաև զուգորդվում էր հունական դասական մերկ քանդակների ու արվեստի հետ։ Կրծքերի դասական ձևը երբեմն դիտվում էր որպես կարգավիճակի խորհրդանիշ, որպես գեղեցկության, հարստության կամ սոցիալական դիրքի նշան։ Կրծքերի երիտասարդ տեսքը պահպանելու նպատակով կանայք կարող էին վարձել կերակրող մայրերի, որպեսզի կերակրեն իրենց երեխաներին[47]։
Կանացի նորաձևության մեջ կրծքերը բացելու միտումները սկիզբ են առել 15-րդ դարի կուրտիզանուհի Ագնես Սորելից՝ Ֆրանսիայի թագավոր Շառլ VII-ի սիրուհուց, ում զգեստները ֆրանսիական արքունիքում երբեմն մերկացնում էին նրա կրծքերից մեկը կամ երկուսը միասին։ Համարվում է, որ Ժան Ֆուքեի՝ Մարիամ Աստվածածնի՝ ձախ կուրծքը բաց վիճակում պատկերման մոդելը Սորելն էր։ Ազնվական կանայք ձգտում էին անմահացնել իրենց կրծքերը գեղանկարչության մեջ, ինչպես Սիմոնետտա Վեսպուչիի դեպքում, ում մերկացրած կրծքով դիմանկարը, 1480 թվականին նկարել է Պիերո դի Կոզիմոն։ 16-րդ դարի ընթացքում, որպես կանացի նորաձևություն՝ կրծքերը ցուցադրելը սովորական էր, և այդ ոճին էին հետևում հասարակության բոլոր խավերը՝ թագուհիներից մինչև հասարակ պոռնիկներ[48]։
Նմանատիպ նորաձևությունը տարածում գտավ Անգլիայում 17-րդ դարում, երբ այն կրում էին Մարիա II թագուհին և Անգլիայի թագավոր Չարլզ I-ի կինը՝ Հենրիետա Մարիան, ում համար ճարտարապետ Ինիգո Ջոնսը նախագծել էր դիմակահանդեսային զգեստ՝ երկու կրծքերն ամբողջությամբ բացող կտրվածքով[46]։
190 տարբեր հասարակությունների շրջանում անցկացված հարցման արդյունքում հետազոտողները պարզել են, որ շատ քչերն են բաց կուրծքը զուգորդում սեքսուալության հետ, սակայն, այդուհանդերձ, առկա էր պնդում, որ կանայք պետք է ծածկեն իրենց կրծքերը[49]։ Արվեստում կիրառվում են այլ չափանիշներ, օրինակ՝ ԱՄՆ Կապիտոլիումի գմբեթի վրա պատկերված 1865 թվականի որմնանկարում աստվածուհիները ներկայացված են բաց կրծքերով[50]։
Սոցիալական վերաբերմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած մարմնի ավելի ծավալուն մերկացման նկատմամբ որոշ սոցիալական վերաբերմունքներ 1960-ականների վերջին սկսեցին մեղմանալ, ժամանակակից արևմտյան հասարակությունները դեռևս անբարյացկամորեն են նայում թոփլես երևույթին: 1964 թվականի մի կարճ ժամանակահատվածում նորաձևության ցուցադրություններում հայտնվեցին թոփլես զգեստների դիզայներական լուծումներ, սակայն նրանք, ովքեր կրեցին այդ զգեստները հանրության մեջ, ձերբակալվեցին անպատշաճ վարքագծի մեղադրանքով[51]: Այնուամենայնիվ, թոփլես լինելը դարձել է ժամանակակից բարձրակարգ նորաձևության ցուցադրությունների բնորոշ հատկանիշ:

Ըստ 1951 թվականին անցկացված 190 տարբեր հասարակությունների լայնածավալ ուսումնասիրության, քչերն են պնդել, որ կանայք պետք է ծածկեն իրենց կրծքերը։ Եվրոպայում հանրային լողափերում թոփլես լողալն ու արևայրուք ընդունելը դարձել են սոցիալապես ընդունելի։ 1994-95 թվականներին ավստրալացի հետազոտողները խնդրել են քոլեջի տարիքի 118 ուսանողների գնահատել թոփլես հայտնվող կանանց վարքագիծը 8-բալանոց սանդղակով՝ «Կանայք պետք է ունենան թոփլես լինելու նույն իրավունքը, ինչ տղամարդիկ» տարբերակից մինչև «Թոփլես կանայք էքսհիբիցիոնիստներ են» տարբերակը։ Նրանք պարզել են, որ ավստրալացի համալսարանականների երկու սեռերից 88%-ը ընդունելի է համարել կանանց թոփլես լինելը հանրային լողափերում, թեև նրանք գտել են, որ այլ վայրերում, օրինակ՝ հանրային այգիներում կուրծքը մերկացնելը անպատշաճ է[49][53]։ Հետազոտողները սոցիալական իրավիճակներում կապ չեն հայտնաբերել մերկացած կրծքի և սեքսուալության միջև։
Ավստրալիայում քոլեջի տարիքի 116 աղջիկների շրջանում անցկացված ավելի թարմ ուսումնասիրությունը պարզել է, որ նրանք, ովքեր նախկինում եղել են թոփլես, ընդհանուր առմամբ ավելի հանդուրժող են այդ երևույթի նկատմամբ, ավելի սեքսուալ են և ունեն ավելի բարձր ինքնագնահատական ու սեփական մարմնի ավելի դրական ընկալում[49]: Ժամանակակից հասարակության մեջ կնոջ կրծքի մերկացման աստիճանը կախված է սոցիալական և մշակութային համատեքստից: Կանացի լողազգեստները և բիկինիները սովորաբար բացում են կրծքի վերին և կողային հատվածները: Դեկոլտեի ցուցադրումը համարվում է թույլատրելի շատ միջավայրերում և նույնիսկ էլեգանտության ու նրբաճաշակության նշան է բազմաթիվ պաշտոնական սոցիալական առիթների ժամանակ, սակայն այն կարող է արգելվել դրես կոդերով այնպիսի վայրերում, ինչպիսիք են աշխատավայրերը և դպրոցները, որտեղ կնոջ կրծքի սեքսուալացված ցուցադրումը կարող է համարվել անպատշաճ: Մի շարք մշակույթներում, ներառյալ Եվրոպայում և ԱՄՆ-ից դուրս գտնվող արևմտականացված այլ երկրներում, ավելի քիչ են սոցիալական սահմանափակումները թոփլես արևայրուք ընդունելու կամ լողալու նկատմամբ[54]: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի շատ վայրերում դա անօրինական է կամ սոցիալապես արգելված, որոշ շրջաններում թոփլես լողափերն ունեն օրենսդրական աջակցություն[55]:
Կանադայում 1992 թվականին անցկացված հարցումը ցույց է տվել, որ 38%-ը կողմ է կանանց հանրային թոփլես լինելուն։ Այդ հարցմանը հաջորդած 1996-2000 թվականների կանադական դատարանների մի քանի իրավական որոշումներ հանրային թոփլես լինելը դարձրեցին օրինական, սակայն շատ քիչ կանայք են հանրության մեջ թոփլես հայտնվում[56]։
Որոշ մշակույթներ նույնիսկ սկսել են տարածել կանանց թոփլես լինելու սոցիալական արգելքները նախահասունացման շրջանի և նույնիսկ մանկահասակ աղջիկների վրա։ Իգական սեռի պտուկները մանկությունից սկսած ծածկելու այս միտումը հատկապես նկատելի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Արևելյան Ասիայում և Մերձավոր Արևելքում, սակայն շատ ավելի քիչ է տարածված Եվրոպայում[57]։
Քաղաքականություն և օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց թոփլես լինելու հարցում քաղաքական հայացքները և օրենքները աշխարհում մեծապես տարբերվում են[58]։
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայվան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պաշտպանություն իսլանդացի ուսանողուհի Ադդա Սմարադոտիրի հանրային կիբերտարածքում #FreeTheNipple արշավի[59], երիտասարդ կանայք իրենց թոփլես լուսանկարները վերբեռնել են Ֆեյսբուք և բողոքել են դրա համայնքային ստանդարտների դեմ[60], որոնք կանանց կուրծքը դիտարկում են որպես սեքսուալ բնույթի նյութ։ Այդ լուսանկարները և դրանց առնչվող լրատվական հոդվածները սկզբունքորեն արգելափակվել են[61], սակայն Ֆեյսբուքը հետագայում համարել է, որ այդ լուսանկարները չեն խախտում համայնքային ստանդարտները[59]։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիական լողափերին մերկ (ներառյալ՝ թոփլես) լողալն ու արևայրուք ընդունելն օրինական է[62]։ Այլ հանրային բացօթյա վայրերում մերկությունը և թոփլես լինելը նույնպես հիմնականում օրինական են, եթե դրանք չեն ներառում «վիրավորական վարքագիծ» կամ չեն կարող առաջացնել հանրային զայրույթ[62][63]։ Հանրային զայրույթի մասին օրենքը գործնականում հազվադեպ է կիրառվում, սակայն 1972 թվականին հանդիսատեսի մի քանի անդամներ դատապարտվեցին Դանիայի թագավորական թատրոնում մերկ լինելու պատճառով[62]։
2007 թվականի դեկտեմբերին մի խումբ կանայք և տղամարդիկ, ովքեր իրենց անվանել են Թոփլես ճակատ, լողացել են հանրային լողավազաններում՝ թոփլես հավասարությունը խթանելու նպատակով[64]։ 2008 թվականի մարտին, խմբի կողմից իրականացված արշավից հետո, Կոպենհագենի մշակույթի և ժամանցի կոմիտեն քվեարկեց իր լողավազաններում թոփլես լողալը թույլատրելու օգտին։ Քվեարկությունից հետո պարզվեց, որ թոփլես լողալն արգելող ոչ մի օրենք գոյություն չի ունեցել, ինչը քվեարկությունը՝ փաստացի դարձրեց ավելորդ։ Այնուամենայնիվ, որոշ հանրային բաղնիքներ ինքնուրույն սահմանափակել են (և սահմանափակում են) դա[64]։ Հանրային վայրերում կրծքով կերակրումը Դանիայում պաշտպանվում է երկու սեռերի ճնշող մեծամասնության կողմից[65], այն լիովին օրինական է և ընդունված գրեթե բոլոր վայրերում, բացառությամբ մի քանի մասնավոր սրճարանների և ռեստորանների, որոնք սահմանափակել են այն[66][67][68]։
Ֆինլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինլանդիայում թոփլես լինելն օրինական է, սակայն եղել են դեպքեր, երբ թոփլես կանանց հեռացրել են լողափերից[69]: Սանդրա Մարինսը և Սյադե Վալարենը քննադատել են սա և կազմակերպել Ֆինլանդիայի առաջին միջոցառումը՝ պահանջելով թոփլես հավասարություն, որը կոչվում էր Տիսսիֆլեշմոբ (կրծքի ֆլեշմոբ)[70]: 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Ֆինլանդիայի անկախության օրը, Մարինսը և Վալարենը բացեցին իրենց կրծքերը ուղիղ եթերում, ինչը մեծ քննարկումների տեղիք տվեց[71]: «Տիսսիֆլեշմոբ 2020»-ն ավելի մեծ էր, քան նախորդը. այն կազմակերպվել էր միաժամանակ ութ տարբեր քաղաքներում[72]:
Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում Les TumulTueuses ֆեմինիստական համախմբումը 2009 թվականի մայիսին Փարիզում կազմակերպեց թոփլես բողոքի ակցիա[73]։ Ֆրանսիայում թոփլես արևայրուք ընդունելն օրինական է, թեև տեղական կանոնակարգերը կարող են արգելել այդ գործելակերպը՝ հագուստի վերաբերյալ հրահանգների միջոցով։ 2020 թվականին, ոստիկանական մի միջադեպից հետո, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը պաշտպանեց թոփլես արևայրուք ընդունելու իրավունքը[74]։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայում հանրային մերկության նկատմամբ իրավական քիչ սահմանափակումները քիչ են։ Մի շարք դատական գործեր, լողափերի հարակից տարածքներում հաստատել են մերկության փաստացի իրավունք, ինչը լայնորեն հանդուրժում են։
Մասնավոր և հանրային լողավազանները կարող են սահմանել հագուստի վերաբերյալ իրենց սեփական կանոնակարգերը[75]։ 2022 թվականին Բեռլինում մի կնոջ հրահանգել են ծածկել կուրծքը հանրային լողավազանում և ստիպել են հեռանալ, երբ հրաժարվել էր դա անել։ Սա հանգեցրել էր գենդերային խտրականության հիմքով հաջողված իրավական բողոքի, քանի որ լողավազանում գտնվող տղամարդիկ նմանատիպ պարտավորություն չունեին ծածկելու իրենց կուրծքը[76]։ 2023 թվականի մարտին քաղաքի լողավազանների տնօրինությունը թարմացրել է կանոնակարգերը՝ թույլատրելով բոլոր հյուրերին, անկախ սեռից, լինել թոփլես[77][78][79]։ Գերմանական մի քանի այլ քաղաքներ, ինչպիսիք են Դրեզդենը, Գյոթինգենը և Հաննովերը, նույնպես հրապարակել են կանոններ, որոնք հստակորեն ճանաչում են, հանրային լողավազաններում բոլոր սեռերի թոփլես լինելու իրավունքը[75][80]։
Բնության գրկում մերկությունը իրավական «գորշ գոտի» է, քանի որ այն հստակորեն արգելված չէ, սակայն բողոքի դեպքում կարող է դիտարկվել որպես հանրային անդորրի խախտում։ Անվտանգության ծառայությունները և իրավապահ մարմինները կարող են խնդրել կանանց ծածկել իրենց կուրծքը՝ սովորաբար հիմնվելով «Վարչական իրավախախտումների մասին օրենքի» (Ordnungswidrigkeitengesetz) 118-րդ հոդվածի վրա, որն արգելում է անորոշ սահմանված «հասարակական կարգի խաթարումները»։ Այգիների և լողափնյա տարածքների համար, որոնք գտնվում են համայնքի կամ մասնավոր ընկերության սեփականության կամ շահագործման ներքո, կիրառվում են ներքին կանոնակարգերը։ Այս ներքին կանոնակարգերը սահմանում են, որ կանայք (բայց ոչ տղամարդիկ) պետք է ծածկեն իրենց կուրծքը, ինչն ավելի ու ավելի հաճախ է դիտվում որպես խտրականություն [1]։
Դատարանները պաշտպանել են տանը և սեփական տարածքում մերկ լինելու իրավունքը, նույնիսկ եթե այն տեսանելի է այլոց համար։ Սեփական տարածքում մերկությունը կարող է սահմանափակվել միայն բացառիկ հանգամանքներում, «բարոյական կամ սեքսուալ ոտնձգությունների» հետ կապված դեպքերում[81]։
Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլանդիայում հանրային վայրերում թոփլես լինելն օրինական է։
Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի մարտի 20-ին Իտալիայում կանանց թոփլես լինելը (ոչ սեքսուալ համատեքստում) պաշտոնապես օրինականացվել է երկրի բոլոր հանրային լողափերում և լողավազաններում (եթե այլ բան սահմանված չէ տարածաշրջանային, մարզային կամ համայնքային կանոնակարգերով), երբ Վճռաբեկ գերագույն դատարանը (թիվ 3557 դատավճռով) սահմանել է, որ կանացի մերկ կրծքի բացահայտումը այժմ արդեն համարվում է «ընդհանուր առմամբ ընդունված վարքագիծ» և, հետևաբար, «դարձել է սոցիալական սովորույթի մաս»[84]։
Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2009 թվականներին Լեհաստանում Շչեցին քաղաքից երկու կին, այդ թվում՝ ֆոտոմոդել Դորոտա Կժիշտոֆեկը[85], հաղթել են դատական գործընթացը, որը վերահաստատել է կանանց՝ հանրային լողափերին թոփլես արևայրուք ընդունելու իրավունքը[86]։ Տեղական ինքնակառավարման մարմինները տուգանել են Կժիշտոֆեկին և իր ընկերուհուն հանրային հանգստի գոտում թոփլես լինելու պատճառով։ Կանայք հրաժարվել են վճարել տուգանքը և գործը հանձնել քաղաքացիական դատարան։ Նրանց առաջին դատական լսումը ստիպվել են հետաձգել ԶԼՄ-ների արտասովոր մեծ հետաքրքրության պատճառով[87]։
2008 թվականի նոյեմբերի 7-ին դատավոր Շչեպանսկան ուժի մեջ է մտցրել քաղաքային աշխատակազմի որոշումը և կանանց մեղադրել անպատշաճ մերկացման մեջ՝ պարզաբանելով, որ նրանց անձնական ազատությունները չեն կարող ոտնահարել նույն հանգստի գոտի հաճախող երեխաներ ունեցող ընտանիքների ազատությունները։ Թեև Լեհաստանում թոփլես արևայրուք ընդունելը արգելվել օրենքով, դատավորը նրանց դատապարտել է վճարելու 230 զլոտի տուգանք (ըստ այլ աղբյուրի՝ 150 զլոտի[88], կամ 40 եվրո, 55 դոլար)՝ վարքագծի կանոնները խախտելու համար։ Իր հիմնավորման մեջ դատավորը նաև նշել է, որ երիտասարդներին մարդու անատոմիա սովորեցնելը պաշտպանվող կողմի գործը չէ։ Այնուամենայնիվ, քիչ ժամանակ անց, Կժիշտոֆեկի ընկերուհին բողոքարկել է այդ որոշումը՝ ներկայացնելով անմեղության հայց[86][89]։
2009 թվականին վերաքննիչ դատարանը երկու կանանց էլ անմեղ է ճանաչել[90], քանի որ քաղաքային աշխատակազմը չէր կարողացել ապացուցել, որ լողափին գտնվող որևէ մեկը վրդովվել կամ զայրացել է նրանց թոփլես լինելուց, և ոչ մի բողոք չէր գրանցվել։ Ընդհակառակը, որոշ այցելուներ հանդես էին եկել նրանց պաշտպանությամբ։ Հանգստի գոտում չեն եղել նշաններ, որոնք արգելեին այն գործողությունները, որոնք այլ պայմաններում օրինական են[90]։ Վերաքննիչ դատարանի որոշումը պարտադիր ուժ է ունեցել, սակայն այն նաև ստեղծել է երկիմաստության մթնոլորտ՝ հանրային վայրերում թոփլես արևայրուք ընդունելը համարելով ընդունելի միայն այն դեպքում, երբ ոչ ոք, այդ թվում՝ երեխաներ ունեցող ընտանիքները, պաշտոնապես չեն առարկում դրա դեմ[86][91]։
Ռումինիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռումինիայում կանանց թույլատրվում է հանրային վայրերում հայտնվել թոփլես, քանի դեռ դա չունի սեքսուալ ենթատեքստ[92][93]։
Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայում չկան օրենքներ, որոնք պաշտոնապես արգելում են հանրային մերկությունը (ոչ սեքսուալ համատեքստում)[94], այդ իսկ պատճառով թե՛ թոփլես արևայրուքը, թե՛ նատուրիզմը (վերջինս՝ ավելի փոքր մասշտաբով) հաճախակի և առանց խնդիրների կիրառվում են երկրի բոլոր լողափերում[95]։ Լողափում առկա մարդկանց քանակը կարող է տատանվել՝ կախված վայրից և օրվանից։ Այն շատ տարածված է Բալեարյան կղզիներում[96], Կանարյան կղզիներում, Կոստա Բրավայում և Կոստա դել Սոլում (մի քանի համայնքներ, օրինակ՝ Բարսելոնան, սահմանել են ենթաօրենսդրական ակտեր՝ արգելելու հանրային մերկությունը, ներառյալ կանանց թոփլես լինելը իրենց փողոցներում, բայց ոչ լողափին)[97]։
Թոփլես արևայրուքի լայն տարածման պատճառով Գալդակաո և Լ'Ամետլյա դել Վալյես համայնքները որոշել են օրինականացնել կանանց թոփլես լինելը իրենց հանրային լողավազաններում (համապատասխանաբար՝ 2016-ի մարտին և 2018-ի հունիսին)[98][99]։ Այն հանդուրժում են նաև շատ այլ վայրերում, օրինակ՝ Մադրիդում (առանց հատուկ կանոնի անհրաժեշտության)։ Ավելի քիչ է տարածվել մասնավոր կամ համատիրության լողավազաններում, որոնցից մի քանիսն ունեն այն արգելող ներքին կանոններ։ Ավելին, որոշ հարցումներ ցույց են տալիս, որ հարցված իսպանացի կանանց ավելի քան 40%-ը (18 տարեկան և բարձր) հայտնել է, որ առնվազն մեկ անգամ լողափին եղել է թոփլես[100][101]։
Շվեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիայում թոփլես լինելը չի արգելվել օրենքով: Իրավիճակը փոքր-ինչ անորոշ է, քանի որ մերկության դեմ սովորաբար կիրառվող օրենքը վերաբերում է «նյարդայնացնող վարքագծին»[102]։ Այն ոչինչ չի ասում թե որքանով մերկ կարող է լինել մարդը, ուստի դա ավելի շատ իրավական ավանդույթի հարց է, չնայած գոյություն ունի գենդերային խտրականության դեմ օրենք[103]։ Այնուամենայնիվ, մասնավոր կամ հանրային հաստատություններին թույլատրվում է սահմանել դրես կոդի կանոններ, որոնք կարող են պահանջել կանանցից կրել լողազգեստի վերին մասը, և արգելել մուտքը կամ հեռացնել այն անձանց, ովքեր խախտում են այդ չափանիշները: 2007 թվականի սեպտեմբերին հայտնվեց «Բարա Բրեստ» խումբը (բառախաղ, որը նշանակում է և՛ «Միայն կրծքեր», և՛ «Մերկ կրծքեր»)՝ նպատակ ունենալով խթանել թոփլեսության հավասարությունը նմանատիպ կիսահանրային վայրերում: Խումբը 2007-ի սեպտեմբերին և հոկտեմբերին մի քանի միջոցառումներ է կազմակերպել հանրային լողավազաններում՝ սկսելով Ուփսալայից, որտեղից նրանց մի քանի անգամ հեռացրել էին, մինչև որ հաջողության հասան Սունդսվալում[104][105]:
Խումբը հաղթանակ տարավ 2009 թվականի հունիսին, երբ Մալմյո քաղաքի սպորտի և հանգստի հանձնաժողովը հաստատել էր նոր կանոններ, որոնք, թեև բոլորից պահանջում էին լողազգեստ կրել փակ հանրային լողավազաններում, սակայն կանանցից չէին պահանջում ծածկել իրենց կուրծքը[106][107]։ «Մենք չենք սահմանում, թե ինչպիսի լողազգեստ պետք է կրեն տղամարդիկ, ուստի մեծ իմաստ չկա դա անել կանանց համար։ Եվ բացի այդ, հազվադեպ չէ, երբ տղամարդիկ ունենում են մեծ կրծքեր, որոնք նման են կանացի կրծքերին»,- ասել է խորհրդի ներկայացուցիչը[107]։
Հյուսիսային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում Գվեն Ջեյքոբը վիճարկել է թոփլես լինելը որպես «անպատշաճ արարք» դիտարկելը, այն բանից հետո, երբ հանեց իր շապիկը և մեղադրվեց անպատշաճության մեջ։ Նրա պաշտպանության հիմնական կետերից մեկն եղել է տղամարդկանց և կանանց միջև գոյություն ունեցող երկակի ստանդարտները։ Թեև սկզբում դատապարտվել է, վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը[108]։ Այս դատական գործով սահմանվել է, որ թոփլես լինելը «անպատշաճ» չէ՝ քրեական օրենսգրքի իմաստով։ Այնուամենայնիվ, այն չի հաստատել հավասարության որևէ սահմանադրական իրավունք։ Հետագայում այս գործը հանգեցրել է Բրիտանական Կոլումբիայի և Սասկաչևանի այն կանանց արդարացմանը, ովքեր բախվել են նմանատիպ մեղադրանքների։ Չնայած յուրաքանչյուր նահանգ և տարածք տեխնիկապես պահպանում է օրենքն իր հայեցողությամբ մեկնաբանելու իրավունքը, Օնտարիոյի գործը մեծ ազդեցություն է ունեցել։ Քանի որ հարցը չի քննվել Կանադայի գերագույն դատարանի կողմից, կնոջ դատապարտումը Կանադայի այլ վայրերում դեռևս հնարավոր է, սակայն բարոյական օրենքների մեկնաբանությունը Կանադայում դարձել է ավելի ազատականացված[109]: Այս գործերից ի վեր Կանադայում կանանց դեմ նմանատիպ մեղադրանքների առաջադրման դեպքեր չեն գրանցվել։
2023 թվականի փետրվարին Ալբերտա նահանգի երկու քաղաքներ՝ Էդմոնտոնը և Քալգարին, փոխել են իրենց քաղաքականությունը՝ քաղաքային ենթակայության լողավազաններում լողազգեստի վերին մասը կրելը դարձնելով անհատի ընտրության հարց[110][111]։
Մեքսիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկայում միակ հանրային վայրը, որտեղ պաշտոնապես թույլատրվում է կանանց թոփլես լինելը, Պլայա Զիպոլիտեն է (նատուրիստական լողափ Օախակա նահանգում), որտեղ նատուրիզմի երևույթն օրինականացվել է 2016 թվականին[112]։ Այնուամենայնիվ, թոփլես արևայրուքը (իսկ որոշ դեպքերում նաև նատուրիզմը) սովորաբար հանդուրժում են Քինտանա Ռոո նահանգի մի քանի լողափերում, հատկապես Ռիվիերա Մայա շրջանում (մասնավորապես Պլայա դել Կարմեն և Տուլում քաղաքների միջև ընկած հատվածում)։ Բացի այդ, Ռիվիերա Մայայում գործում են մի քանի հագուստի կամավոր ընտրությամբ հանգստավայրեր՝ նախատեսված միայն մեծահասակների համար, որտեղ 18 տարեկան և բարձր բոլոր տղամարդիկ ու կանայք, ցանկության դեպքում, կարող են օգտվել հագուստ չկրելու հարմարություններից[113]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգներում հանրային բարոյականությանը վերաբերող հարցերը հիմնականում գտնվում են նահանգների իրավասության ներքո։ Թոփֆրիդոմ շարժումը որոշ դեպքերում հաջողության է հասել՝ համոզելով նահանգային և դաշնային դատարաններին բեկանել որոշ տեղական օրենքներ՝ հիմնվելով սեռական խտրականության կամ հավասար պաշտպանության սկզբունքի վրա։ Նրանք պնդում են, որ կինը պետք է ազատ լինի մերկացնել իր կուրծքը ցանկացած իրավիճակում, երբ դա թույլատրված է տղամարդուն։ Այլ հաջողված դատական գործեր հիմնվել են բողոքի ակցիաների ժամանակ արտահայտվելու ազատության իրավունքի վրա, կամ պարզապես փաստարկի վրա, որ կրծքի մերկացումն ինքնին անպատշաճ չէ (կամ նմանատիպ այլ ձևակերպումներով)։
Կանանց թոփլես լինելն արգելող օրենքներն ու որոշումները վիճարկվում են երկրի տարբեր դաշնային դատարաններում: Յուրաքանչյուր հայց, վերաքննիչ մակարդակը հաղթահարելու դեպքում, կօրինականացնի թոփֆրիդոմը հետևյալ ԱՄՆ շրջանային վերաքննիչ դատարաններում (արևմուտքից արևելք)՝ 9-րդ (Կալիֆոռնիա), 8-րդ (Միսսուրի) և 1-ին (Մերիլենդ)։ Դաշնային հայցը 7-րդ շրջանում (Իլինոյս) պարտվել է վերաքննիչ մակարդակում, իսկ ԱՄՆ գերագույն դատարանը մերժել է վերանայման հայցը։ Սակայն 10-րդ շրջանի (Կոլորադո) դաշնային հայցով նախնական դատական արգելանքը հաղթել է վերաքննիչ մակարդակում։ 2019 թվականի սեպտեմբերին, ավելի քան 300,000 դոլար ծախսելուց հետո, Ֆորտ Քոլինս քաղաքը որոշեց դադարեցնել իր որոշման պաշտպանությունը և չեղարկել այն։ Դա փաստացիորեն բոլոր տարիքի կանանց տվել է թոփլես լինելու իրավունք 10-րդ շրջանի ողջ իրավասության տարածքում (Վայոմինգ, Յուտա, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Կանզաս և Օկլահոմա նահանգներում, ինչպես նաև դրանց բոլոր վարչական շրջաններում ու քաղաքներում), այսինքն՝ այնտեղ, որտեղ տղամարդիկ կարող են[114]։
Օվկիանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում անպատշաճ մերկացման մասին օրենքները վերաբերում են միայն սեռական օրգանների հատվածին, ուստի տեխնիկապես թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց թոփլես լինելն օրինական է։ Այնուամենայնիվ, շատ տեղական խորհուրդներ սահմանել են իրենց սեփական կանոնները և իրավասու են պահանջել թոփլես անձանց լքել տվյալ տարածքը[115]։ Բացի այդ, թոփլես կանայք երբեմն բախվում են ավելի անորոշ մեղադրանքների, ինչպիսիք են՝ հանրային անդորրի խաթարումը կամ վիրավորական վարքագիծը[116]։
Հանրային լողափերում տեղական ենթաօրենսդրական ակտերը խստորեն չեն կիրառվում, և կանայք հաճախ կարող են թոփլես արևայրուք ընդունել առանց որևէ իրավական հետևանքների[115]։
Ավստրալիայում հանրային վայրերում կրծքով կերակրելն օրինական իրավունք է։ Համաձայն 1984 թվականի սեռական խտրականության մասին օրենքի՝ որևէ բիզնես կամ ծառայություններ մատուցող ընկերություն իրավունք չունի խտրականություն դրսևորել կրծքով կերակրող կնոջ նկատմամբ։ Կանայք կարող են կերակրել նույնիսկ այն վայրերում, որտեղ սննդի կամ խմիչքի այլ տեսակներ արգելվել են։ Եթե կրծքով կերակրման համար նախատեսվել է հատուկ մանկական սենյակ, կանայք, եթե չեն ցանկանում, պարտավոր չեն օգտվել այդ սենյակից։ Եթե որևէ մեկը վիրավորում է կրծքով կերակրող կնոջը կամ ստիպում նրան հեռանալ, արարքը կդիտարկվի որպես նահանգային կամ տարածքային օրենքների խախտում՝ հալածանքի հիմքով։ Այս պաշտպանությունը տարածվում է նաև երեխայի համար կրծքի կաթը կթող կանանց վրա[117]։
Նոր Զելանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Զելանդիայում չկա որևէ կոնկրետ օրենք, որն արգելում է մերկությունը հանրային վայրերում։ Եթե անձը մերկ է և միևնույն ժամանակ դրսևորում է անառակ, վավաշոտ կամ անպատշաճ վարքագիծ, ապա նա կարող է ենթարկվել իրավական պատասխանատվության[118]։
Նոր Զելանդիայի բարձրագույն դատարանը ուժի մեջ է մտցրել փողոցում մերկ լինելու համար անկարգ վարքագծի մեղադրանքով դատավճիռը, քանի որ փողոցում մերկությունը տարածված կամ ընդունված չի եղել։ Փողոցում մերկ լինելը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի փոքր տուգանքի, եթե տվյալ անձի դեմ բողոք է ներկայացվի, կամ եթե անձն անտեսի հագնվելու վերաբերյալ ոստիկանության հրահանգը։ Այնուամենայնիվ, գործնականում հանրային լողափում մերկության համար պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը ցածր է, եթե անձը չի անհանգստացնում այլոց[118]։
2012 թվականին մի կին թոփլես լողացել է Օպունակե լողափում։ Ոստիկանություն են կանչել, սակայն ոստիկանները տեղեկացրել են զանգահարողներին, որ թոփլես լինելն իրավախախտում չէ[119]։
2017 թվականին նատուրիստները օգտվում էին Տաուրանգայի լողափից, ինչը որոշ բնակիչների շրջանում վրդովմունք էր առաջացրել։ Այնուամենայնիվ, տեղական խորհուրդը հայտարարել է, որ այդ խնդրին առնչվող որևէ ենթաօրենսդրական ակտ գոյություն չունի, և մերկությունը իրավախախտում չէ[120]։
Հարավային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց թոփլես լինելը թույլատրվում է Միրամարի մոտակայքում գտնվող Պուերտո Էսկոնդիդո[121] և Վիլյա Գեսելում գտնվող Պլայա Կերանդի[122] պաշտոնական նատուրիստական լողափերում, ինչպես նաև որոշ մասնավոր նատուրիստական հանգստավայրերում։
2017 թվականի փետրվարի 7-ին հարյուրավոր թոփլես կանայք բողոքի ակցիաներ են իրականացրել Բուենոս Այրեսում, Կորդովայում, Մար դել Պլատայում, Ռոսարիոյում և երկրի այլ քաղաքներում։ Բողոքի ակցիան իսպաներեն կոչվեց տետազո (tetazo) (կազմված է իսպաներեն tetas՝ «կրծքեր» բառից և -azo վերջավորությունից, որը նշանակում է հարվածային գործողություն)[123]։ Ցուցարարները բողոքել են կնոջ մարմնի «առարկայացման» դեմ, ինչպես նաև իրենց դժգոհությունն են հայտնել 20 ոստիկանների որոշման դեմ, ովքեր օրեր առաջ Նեկոչեայի լողափերից մեկից հեռացրել էին թոփլես արևայրուք ընդունող երեք կնոջ[124][125]։
Բրազիլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիայի Քրեական օրենսգրքի VI բաժնի VI գլխի 233-րդ հոդվածը[126] սահմանում է, որ անպատշաճ մերկացումը (պորտուգալերեն՝ ato obsceno, նշանակում է անպարկեշտ արարք) հանդիսանում է իրավախախտում, որը պատժվում է ազատազրկմամբ կամ տուգանքով։ Սակայն օրենքը հստակ չի նշում, թե մարդու մարմնի որ մերկ մասերը կարող են որակվել որպես զանցանք։ Չնայած այս անորոշությանը, Բրազիլիայի իշխանությունները հակված են կանանց թոփլես լինելը համարել «անպարկեշտ արարք», և այդ երևույթը հաճախ ճնշվել է, ներառյալ տարիների ընթացքում ոստիկանության կողմից իրականացված մի շարք ձերբակալությունները։
Ընդհանուր առմամբ, կանանց թոփլես արևայրուքի երևույթն ընդունվել է միայն պաշտոնական նատուրիստական լողափերում և որոշ մասնավոր նատուրիստական ակումբներում: Այնուամենայնիվ, երկար տարիներ գոյություն ունի մեկ ուշագրավ բացառություն՝ Ռիո դե Ժանեյրոյի կարնավալը: Սամբադրոմում 12 սամբայի դպրոցներ ամեն տարի անցկացնում են երկօրյա հայտնի շքերթներ։ Ըստ շքերթների ընթացքում կիրառվող պաշտոնական քաղաքականության՝ հանրությանը չի կարող ցուցադրվել միայն սեռական օրգանների հատվածը: Այս դեպքում բոլոր մերկ տղամարդիկ և կանայք պետք է կրեն հատուկ ծածկոց, որը պորտուգալերեն հայտնի է որպես tapa-sexo (թարգմանաբար՝ «սեռի ծածկոց»): Հետևաբար, թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք կարող են մերկացնել իրենց կուրծքը և հետույքը շքերթների ժամանակ՝ առանց որևէ խնդրի:
2010-ականների սկզբից ի վեր տեղեկություններ են ստացվել որոշ փոքր և հատուկենտ բողոքի ակցիաների մասին, հատկապես Ռիո դե Ժանեյրոյի որոշ լողափերում։ Այս բողոքի ցույցերը պորտուգալերեն կոչվում են toplessaços (կազմված է անգլերեն «toplessness» բառից և պորտուգալերեն «-aço» վերջավորությունից, որը փոխառված է իսպաներեն «-azo»-ից և նշանակում է հարվածային գործողություն)[123]։ Յուրաքանչյուր բողոքի ակցիայի ժամանակ մի խումբ կանայք, հավաքվելուց անմիջապես հետո, որոշում են արագորեն հանել գոտկատեղից վերև գտնվող բոլոր հագուստները (ներառյալ կրծկալները, բիկինիները կամ ցանկացած այլ վերնազգեստ)՝ հանգելով մի քանի րոպե տևողությամբ հանրային «կրծքերի մերկացման», ինչից հետո նրանք նորից հագնվում են։ Այսպիսով, սրանք համարվում են թոփլես ֆլեշմոբ տեսակի բողոքի ակցիաներ։ Այս ցույցերի նպատակն է պահանջել Բրազիլիայում կանանց թոփլես լինելու պաշտոնական օրինականացումը՝ հիմնվելով գենդերային հավասարության սկզբունքի վրա։
Չիլի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային վայրում կրծքերը մերկացնելը հանցագործություն չէ, թեև այն իրավախախտում է, որը, համաձայն քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի[127], կիրառելի է նրանց նկատմամբ, ովքեր «որևէ կերպ վիրավորում են համեստությունը կամ բարի սովորույթները»։ Նմանապես, 495-րդ հոդվածն ասում է. «Նա, ով խախտում է այն կանոնները, որոնք իշխանությունը թելադրում է հասարակական կարգը պահպանելու կամ դրա խաթարումը կանխելու համար, պատժվում է մեկ ամսական հարկային միավորի չափի տուգանքով (առաջին պարբերություն), եթե միայն այդ արարքը չի հանդիսանում հանցագործություն կամ պարզ իրավախախտում»։
Բախվելով բազմաթիվ անհարմարությունների՝ մի խումբ կանայք Չիլիում նատուրիզմի ռահվիրա և լուսանկարիչ Ռենե Ռոխասի հետ միասին 2000 թվականին կարողացան ստեղծել երկրում առաջին նատուրիստական լողափը, որը կոչվում է Պլայա Լունա: Բացի այդ, ստեղծվեցին ոչ պաշտոնական սահմանափակ տարածքներ Պլայա Լունա Նորտե (Տարապակա), Պլայա Լունա Սուր (Կոլիումո), Պլայա Էսկոնդիդա (Անտոֆագաստա), Պլայա Բլանկա (Տոնգոյ) և Պիչիլեմու վայրերում, որտեղ հնարավոր է լիովին մերկանալ[128][129]։
Ուրուգվայ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց թոփլես լինելու երևույթը թույլատրվում է Չիուաուայի պաշտոնական նատուրիստական լողափերում[130][131], որը գտնվում է համանուն հանգստավայրում, և Լա Սիրենա լողափում[132][133], որը գտնվում է Ագուաս Դուլսես հանգստավայրում։
Որպես ազատության խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած հանրային վայրում մերկ կուրծքը կարող է ունենալ բազմաթիվ հարիմաստներ, այսօր Ամերիկայում որոշ կանայք պնդում են, որ մերկ կուրծքը ազատության խորհրդանիշ է։ Նրանք հանդես են գալիս այն գաղափարի դեմ, թե իրենց օրինական տեղը տղամարդկանցից ստորադաս լինելն է եղել։ 20-րդ դարի վերջին ավելի ու ավելի շատ կանայք սկսեցին կապել կանանց իրավահավասարության պայքարը կնոջ մարմնի սեփականության վերականգնման հետ։ Սա հատկապես ակնառու է 1960-ականների սկզբից սկսված ֆեմինիզմի երկրորդ ալիքի ներկայացուցիչների աշխատանքներում[134]։
Մերկ կրծքերի՝ որպես ազատության խորհրդանիշի նկատմամբ արձագանքը երկակի էր։ Շարժմանը մասնակցող կանայք արտահայտել են իրենց ցանկությունը՝ շեղել ուշադրությունը ամերիկյան հանրամատչելի մշակույթում կնոջ մարմնի չափազանցված էրոտիկացումից դեպի ավելի հիմնարար հասարակական կարիքներ[135]։ Առանց կրծկալի շարժման ընդդիմախոսները, որքան էլ հեգնական է, դա դիտարկել են որպես հարձակում ամերիկյան բարոյականության և հանրային պատշաճության վրա։ Առանց կրծկալի շարժումը վերածվեց մերկ կրծքերի շարժման, որը կանանց համար դարձավ ևս մեկ միջոց՝ «արհամարհանք արտահայտելու հասարակության նկատմամբ»[135]։
Թեև որոշ կանայք, որպես անհատներ, մերկացնում էին իրենց կուրծքը, նկատվեց նաև թոփլես ցույցերի աճ, որոնք օգտագործվում էին հանրության ուշադրությունը հրավիրելու կանանց առնչվող խնդիրների վրա, ինչպիսիք են պոռնոգրաֆիան և սեքսիզմը[135]։ Կրծքի սեքսուալացումը բնորոշ է միայն մի քանի արևմտյան երկրների, և սա, ինչպես շատ կանայք պնդում են, ստիպում է կանանց դիմել պլաստիկ վիրահատությունների և դիտարկել իրենց կուրծքը որպես գեղեցկության չափանիշ, այլ ոչ որպես կյանք սնուցող պոտենցիալ ուժ[136]։ Դրա պատճառով կանայք հնարավորություն են ստանում բացել իրենց կրծքերը՝ որպես ուշադրություն գրավելու, քաղաքական հայտարարություններ անելու և կրծքի մերկացումն արգելող օրենքների դեմ պայքարելու միջոց, քանի որ այդ օրենքներն ամրապնդում են կնոջ կրծքի՝ իբր թե «անվերահսկելի գայթակղիչ բնույթի» մասին պատկերացումը։
Որպես բողոքի ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան երկրներում հանրային վայրերում թոփլես լինելը հաճախ արժանանում է լրատվամիջոցների լայն լուսաբանմանը, ինչը դրդում է որոշ քաղաքական ակտիվիստների գիտակցաբար մերկացնել իրենց կուրծքը՝ բողոքի նպատակների վրա մեդիայի և հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակով։ Օրինակ՝ 2012 թվականի հունվարին ուկրաինական Ֆեմեն բողոքի խմբի երեք անդամներ գրավեցին համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը, երբ Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ կազմակերպեցին թոփլես բողոքի ակցիա[137]։
Կրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական նախապատմական հասարակություններում տարածվել էին արտահայտված կամ խիստ չափազանցված կրծքերով կանացի կերպարների քանդակները։ Տիպիկ օրինակ է այսպես կոչված Վիլենդորֆյան Վեներան՝ պալեոլիթյան դարաշրջանի բազմաթիվ Վեներա արձանիկներից մեկը, որն ունեցել է լայն կոնքեր և առատ կուրծք։ Այնպիսի արտեֆակտներ, ինչպիսիք են թասերը, ժայռապատկերները և կրծքերով սուրբ արձանները, ամբողջ Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, արձանագրվել են սկսած մ.թ.ա. 15,000 թվականից մինչև ուշ անտիկ շրջան։ Սերը և պտղաբերությունը ներկայացնող բազմաթիվ կին աստվածություններ ասոցացվում էին կրծքերի և կրծքի կաթի հետ։ Փյունիկյան Աստարտե աստվածուհու կերպարները ներկայացվում էին որպես կրծքերով պատված սյուներ։ Իսիդան՝ եգիպտական աստվածուհին, ով ի թիվս այլ բաների ներկայացնում էր կատարյալ մայրությունը, հաճախ պատկերվում էր փարավոններին կրծքով կերակրելիս, ինչով հաստատվում էր նրանց աստվածային կարգավիճակը որպես կառավարիչներ։
Նույնիսկ վերածնունդ և պտղաբերություն ներկայացնող որոշ տղամարդ աստվածություններ երբեմն պատկերվում էին կրծքանման հավելումներով, ինչպես օրինակ գետի աստված Հապին, ով համարվում էր Նեղոսի ամենամյա վարարումների պատասխանատուն։ Կանացի կրծքերը նաև ակնառու էին մինոյան քաղաքակրթությունում՝ հայտնի «Օձերի աստվածուհու» արձանիկների տեսքով։
Հին Հունաստանում գոյություն ունեին մի քանի պաշտամունքներ, որոնք երկրպագում էին «Կուրոտրոֆոսին»՝ կրծքով կերակրող մորը, որին մարմնավորում էին այնպիսի աստվածուհիներ, ինչպիսիք են Գեան, Հերան և Արտեմիսը։ Կանացի կրծքով խորհրդանշվող աստվածությունների պաշտամունքը Հունաստանում նվազել է առաջին հազարամյակի ընթացքում։ Իգական աստվածուհիների հանրային պաշտամունքը զգալիորեն նվազել է հունական քաղաք-պետությունների վերելքի ժամանակաշրջանում, մի ժառանգություն, որը հետագայում փոխանցվեց Հռոմեական կայսրությանը[138]։
Մ.թ.ա. առաջին հազարամյակի միջն ժամանակներում հունական մշակույթը կնոջ կրծքի ընկալման հարցում կրել է աստիճանական փոփոխություն։ Արվեստում կանայք պատկերվել են պարանոցից ներքև հագուստով ծածկված։ Այդպես է պատկերված եղել աստվածուհիներից Աթենասը՝ Աթենքի հովանավորը, ով մարմնավորում էր հերոսական ձգտումները։ Կային բացառություններ, օրինակ՝ սիրո աստվածուհի Աֆրոդիտեն ավելի հաճախ պատկերվում էր լիովին մերկ, թեև այնպիսի դիրքերով, որոնք նպատակ ունեին ցուցադրել ամոթխածություն կամ համեստություն։ Պատմաբան Մերիլին Յալոմն այս պատկերումները համեմատել է ժամանակակից փին-ափ ոճի հետ[139]։ Չնայած մերկ տղամարդիկ պատկերվել են ուղղահայաց կանգնած, հունական արվեստում կանացի մերկության պատկերումների մեծ մասն ուղեկցվել է «սովորաբար ձեռքի տակ եղած ծածկոցով և դեպի առաջ թեքված, ինքնապաշտպանական դիրքով»[140]։ Այդ ժամանակաշրջանում հայտնի էր ամազոնուհիների մասին լեգենդը։ Ըստ այդ լեգենդի, ամազոնուհիները եղել են կատաղի կին ռազմիկների ցեղ, որոնք տղամարդկանց հետ շփվել են միայն սերունդ տալու համար և նույնիսկ հեռացրել են իրենց մեկ կուրծքը՝ ավելի լավ ռազմիկ դառնալու նպատակով։ Այս լեգենդը հունական և հռոմեական անտիկ արվեստի սիրված թեմաներից է եղել և ծառայել որպես հակադիր, զգուշացնող պատմություն։
Հայտնի մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացիները ըստ ավանդույթի հանգիստ են վերաբերվել ժամանցի ոլորտում մերկությանը և թոփլես երևույթին։ 1910-ականներից սկսած և դրանից հետո պարուհիներն ու դերասանուհիները թոփլես ելույթներ են ունեցել երաժշտական թատրոնում և կինոյում: Ժամանցային ոլորտում թոփլեսի ավանդույթը մինչ օրս պահպանվել է Ֆոլի Բերժեր և Մուլեն Ռուժ կաբարեներում: Որոշ կանացի խմբեր նույնպես հանդես են եկել թոփլես ելույթներով, ինչպես օրինակ՝ The Ladybirds կոչվող երկու խմբերը (մեկը՝ Սան Ֆրանցիսկոյում, մյուսը՝ Կոպենհագենում), որոնք թոփլես ելույթներ էին ունենում 1960-ականների վերջին[141]:
Կանայք երբեմն աշխատում են նաև միայն մեծահասակների համար նախատեսված վայրերում՝ որպես առևտրային էրոտիկ ժամանցի բաղկացուցիչ մաս, հանդես գալով թոփլես կամ լուսանկարվելով այդ տեսքով։ Նման վայրերը կարող են լինել տարբեր՝ սկսած ցածրակարգ ստրիպտիզ ակումբներից և թոփլես-բարերից մինչև բարձրակարգ կաբարեներ, ինչպիսին է Մուլեն Ռուժը: Թոփլես ժամանցը կարող է ներառել նաև մրցույթներ, օրինակ՝ թաց շապիկների մրցույթները, որոնք հատկապես լայն տարածում են գտել ԱՄՆ-ում գարնանային արձակուրդների ժամանակ։ Այդ մրցույթների ընթացքում կանայք ցուցադրում են իրենց կուրծքը թափանցիկ թաց կտորի միջով և կարող են նույնիսկ հանել շապիկը հանդիսատեսի առջև:
Կանանց թոփլես լինելը որոշակիորեն տարածվել է Նոր Օռլեանի Մարդի Գրա տոնակատարության ժամանակ[142], որի ընթացքում կանայք «մերկանում» են (կարճ ժամանակով ցուցադրում են կուրծքը) մարգարտյա ուլունքների դիմաց[143]։ Նմանապես, Ռիո դե Ժանեյրոյի կարնավալի ժամանակ տոնական հարթակների վրա երբեմն հանդես են գալիս թոփլես կանայք[144]։
Էրոտիկ պարուհիները կամ բուրռլեսկ կատարողները երբեմն կրում են փեյսթիներ (կրծքապատուկներ)՝ թոփլես լինելու տպավորություն ստեղծելու համար, միաժամանակ խուսափելով հանրային անպատշաճության տեղական օրենքներով հետապնդվելուց, որոնք արգելում են պտուկների և արեոլաների մերկացումը։ Օրենքի սահմաններում մնալու համար կարող են օգտագործվել նաև հեղուկ լատեքսից պատրաստված փեյսթիներ[145]։ Փեյսթիները կարող են կրել նեո-բուրռեսկի ներկայացուցիչները. դրանք հանդիպում են նաև գիշերային ակումբներում, ֆետիշ երեկույթներում և շքերթների ժամանակ, ինչպիսիք են Հպարտության շքերթները։
Լողազգեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային վայրերում թոփլես լինելն առավել հաճախ հանդիպում է ջրային տարածքների մոտ՝ որպես լողի կամ արևայրուքի մաս։ 1946 թվականին բիկինիի հայտնվելը և Ատլանտյան օվկիանոսի երկու ափերում հայտնի դերասանուհիների ու մոդելների՝ այդ նվազագույն ձևվածքով լողազգեստով գայթակղիչ լուսանկարների տարածումը մեծ դեր են խաղացել բիկինին և արևայրուքը հանրային առօրյայի մաս դարձնելու գործում[146][147]։
1964 թվականին նորաձևության դիզայներ Ռուդի Գերնրայխը գնաց ավելի հեռու և ԱՄՆ-ում ստեղծեց թոփլես լողազգեստ, որն անվանեց մոնոկինի[148]։ Գերնրայխի մոնոկինին հիմնականում բաղկացած էր կարճ, կիպ ներքնազգեստից, որը «ձգվում էր որովայնի միջնամասից մինչև ազդրի վերին մասը»[149] և «պահվում էր բարակ թել-կապիչներով, որոնք պարանոցի շուրջ կազմում էին օղակ»[150]։ Այն առաջին անգամ հայտնվեց Look ամսագրում՝ թոփլես լողազգեստի գաղափարը ներմուծելով առևտրային նորաձևության մեջ[151][152][153]։ Հետագայում նա ասել է, որ իրականում նպատակ չի ունեցել լողազգեստն այնքան հանրաճանաչ դարձնել, որքան այն դարձավ, այլ ավելի շուտ դիտարկել է դա որպես ֆանտաստիկ կոնցեպտ և ապագայի կանխատեսում[154]։ «Կանայք արդեն իսկ հանում են իրենց բիկինիի վերնամասերը»,- նշել է նա,- «այնպես որ, սա թվում էր բնական հաջորդ քայլը»[154]։ Լողազգեստի հայտնի մոդել Պեգի Մոֆիտի լուսանկարը հայտնվեց Women's Wear Daily, Life և բազմաթիվ այլ հրատարակություններում[155]։
Չնայած նորաձևության քննադատների և եկեղեցական պաշտոնյաների բացասական արձագանքին, այդ ամառ գնորդները ձեռք բերեցին նրա հեղինակած լողազգեստի մոտ 3000 օրինակ՝ յուրաքանչյուրը 24 դոլարով, թեև միակ կինը, ով, ըստ տեղեկությունների, կրել էր այն ԱՄՆ-ի լողափերից մեկում, ձերբակալվեց[156]։ Դիզայնի այս նորարարությունը զգալի ուշադրություն գրավեց։ Life ամսագրի հեղինակ Շանա Ալեքսանդրը 1964 թվականի հուլիսին մոնոկինիի ներդրման մասին հոդվածում նշել է. «Թոփլեսի հետ կապված զավեշտալին այն է, որ այն իրականում կապ չունի կրծքերի հետ։ Կուրծքը, իհարկե, աբսուրդ չէ, աբսուրդը թոփլես լողազգեստներն են։ Վերջերս մարդիկ շարունակում են շփոթել այս երկու երևույթները»[157]։
Թոփլես լողազգեստը ԱՄՆ-ում այդպես էլ չի տարածվել[158]։ Խորհրդային միությունն այն անվանեց «բարբարոսություն» և սոցիալական «փտածության» նշան։ Նյու Յորքի ոստիկանության վարչությունը զբոսայգիների հանձնակատարի կողմից խիստ հրահանգ ստացավ ձերբակալել ցանկացած կնոջ, ով կկրի նման լողազգեստ[159]։ Չիկագոյում 19-ամյա մի աղջիկ տուգանվեց 100 ԱՄՆ դոլարով՝ հանրային լողափում թոփլես լողազգեստ կրելու պատճառով[159]։ Այս իրադարձության տարածուն լուսաբանումը նպաստել է մերկ կրծքի պատկերի տարածմանը ողջ աշխարհում։ Կանանց ակումբները և եկեղեցին հատկապես ակտիվ էին իրենց քննադատության մեջ[159]։ Իտալիայում և Իսպանիայում կաթոլիկ եկեղեցին զգուշացնում էր թոփլես նորաձևության դեմ[160]։ 1964 թվականին Ֆրանսիայում Ռոժե Ֆրեյը գլխավորել է մոնոկինիի կիրառման դեմ հետապնդումները՝ այն որակելով որպես «պատշաճության զգացումի դեմ հանրային վիրավորանք, որը պատժելի է քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով։ Հետևաբար, ոստիկանապետերը պետք է գործի դնեն ոստիկանության ուժերը, որպեսզի հանրային վայրերում այս լողազգեստը կրող կանայք ենթարկվեն պատասխանատվության»[161][162]։
Ֆրանսիական Ռիվիերայի Սեն Տրոպե քաղաքում, որտեղ թոփլեսը հետագայում դարձել է նորմա, քաղաքապետը հրամայել է ոստիկանությանն արգելել թոփլեսը և ուղղաթիռով հսկել լողափը[159]։ րանսիական Նոր ալիքի կինոյի հիմնադիրներից Ժան-Լյուկ Գոդարն իր Ամուսնացած կինը ֆիլմում ներառել էր Ռիվիերայում թոփլես լողազգեստով կնոջ կադր, սակայն այն գրաքննիչները հեռացրեցին այդ տեսարանը[163]։
Լրատվամիջոցներ և լուսանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր արևմտյան շատ մշակույթներում թոփլես կանանց լուսանկարները պարբերաբար հայտնվում են ամսագրերում, օրացույցներում և այլ տպագիր լրատվամիջոցներում։ Հաճախ կիրառվում է այսպես կոչված «ձեռքով կրծկալի» հնարքը, երբ կինն իր ձեռքերով կամ բազուկներով ծածկում է կուրծքը, հատկապես՝ պտուկներն ու արեոլաները։ Միացյալ Թագավորությունում, հետևելով բրիտանական The Sun թերթի կողմից 1970 թվականին հիմնված ավանդույթին, մի քանի հիմնական տաբլոիդներ իրենց երրորդ էջում հրապարակում էին թոփլես մոդելների լուսանկարներ (հայտնի որպես Page 3 girls), թեև այժմ դա այլևս չի կիրառվում[164]։ Գայթակղիչ լուսանկարչության օբյեկտը հաճախ թոփլես կինն է:
Այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են Ջոկ Ստյորջեսը և Բիլ Հենսոնը, ենթարկվել են քրեական հետապնդման և ներքաշվել սկանդալների մեջ՝ իրենց աշխատանքների շրջանակում թոփլես դեռահաս աղջիկների պատկերող լուսանկարներ ստեղծելու պատճառով[165]։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-ական թվականներին մերկությունը, ներառյալ կիսամերկությունը, ցուցադրվել է հոլիվուդյան որոշ համր ֆիլմերում, ինչպես նաև թատրոնում։ Միացյալ Նահանգների և այլ երկրների մի քանի իրավասություններում ստեղծվեցին ֆիլմերի քննադատության խորհուրդներ՝ ֆիլմերը վերահսկելու նպատակեվ: 1930-ական թվականներին Հեյսի օրենսգիրքը Հոլիվուդյան ֆիլմերում վերջ դրեց մերկության բոլոր ձևերին: Քննադատության ուղեցույցների կամ պատշաճության և համեստության հասարակական չափանիշների սահմաններում մնալու համար, դերասանուհիների կուրծքը կիսամերկ տեսարաններում ծածկվել է (հատկապես պտուկների և արեոլաների հատվածները) ձեռքերով (օգտագործելով ձեռքերով կրծկալի դիրքը), բազուկներով, սրբիչով, ծածկույթներով, որևէ այլ առարկայով կամ տեսախցիկի նկատմամբ մարմնի դիրքի ընտրությամբ:
Այլ կենտրոնների կինոարտադրությունը չէր ենթարկվում Հեյսի օրենսգրքին, սակայն ենթակա էր ազգային քննադատության տարբեր ռեժիմների: Օրինակ՝ իտալական Era lui... sì! sì! (1951 թվական) ֆիլմն ունեցել է նաև ֆրանսիական տարբերակ, որը, հարեմի տեսարանում ներառել է կիսամերկ դերասանուհիներ: Այս տարբերակը հատուկ պատրաստվել էր ֆրանսիական շուկայի համար, որտեղ քննադատությունն ավելի մեղմ էր, քան Իտալիայում[166]: 1960-ականներին կիսամերկության և մերկության նկատմամբ սոցիալական և պաշտոնական վերաբերմունքը մեղմացավ, և Հեյսի օրենսգիրքը սկսեց պարբերաբար քննարկվել: Օրինակ՝ Ապստամբություն Բաունտիի վրա (1962 թվական) ֆիլմում Թաիթիի բոլոր աղջիկները կիսամերկ էին և կար բնիկների պարի երկար տեսարան, թեև կիսամերկ պարուհիների կուրծքը ծածկվել էր ծաղկե շղթաներով: Հավայի (1966 թվական) պատմական էպիկական ֆիլմը նույնպես ներառում էր կիսամերկ բնիկ աղջիկների տեսարաններ, որոնց կուրծքը ծածկված էր ծաղկե շղթաներով:
1968 թվականին Հեյսի օրենսգիրքը փոխարինվեց Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգով։ Այժմ կանայք կիսամերկ հայտնվում են հիմնական կինոարտադրության մեջ, թեև սովորաբար բավականին կարճ տեսարաններում։ Կինոքննադատ Ռոջեր Էբերթը պնդում էր, որ բնիկ կանանց կիսամերկության հարցում առկա է երկակի ստանդարտ։ Նա գրել է, որ Ռապա Նուի (1994 թվական) ֆիլմի արտադրողները, որտեղ բազմիցս ցուցադրել են բաց կրծքերով բնիկ կանանց, և խուսափել շարունակական կիսամերկության խնդիրներից՝ կանանց մաշկի թուխ գույնի պատճառով․
«Ռապա Նուին սահում է National Geographic-ի սողանցքով։ Սա հոլիվուդյան պայմանականություն է, որը մեզ սովորեցնում է, թե թուխ կրծքերն այնքան ակնառու չեն, որքան սպիտակները և հետևաբար, եթե Playboy-ի շիկահեր մոդելին նայելն ու սրտում տենչանք զգալը կարող է չարիք համարվել, ապա պոլինեզիացի օրիորդների՝ ալիքների մեջ կիսամերկ զվարճանալուն հետևելը կրթական նշանակություն ունի։ Սա սեքս չէ, սա աշխարհագրություն է»[167]։
Բացի այն դերասանուհիներից, ովքեր ֆիլմերում հանդես են եկել մերկ կամ թոփլես, նրանց հայտնվելը կինոնկարներում նույնպես դարձել է ավելի տարածված։ Թոփլես դերասանուհիներից են եղել Ջեյն Ֆոնդան (Տուն վերադառնալիս, 1978 թվական), Ջուլի Էնդրյուսը (S.O.B., 1981 թվական), Քեյթ Ուինսլեթը (Տիտանիկ, 1997 թվական), Գվինեթ Փելթրոուն (Սիրահարված Շեքսպիրը, 1998 թվական), Ռիզ Ուիզերսփունը (Մթնշաղ, 1998 թվական), Ռենե Ռուսոն (Թոմաս Քրաունի գործը, 1999 թվական), Քեյթի Հոլմսը (Նվերը, 2000 թվական) և Հոլի Բերին (Սուր-ձուկ, 2001 թվական)։ 2007 թվականի մարտին տված հարցազրույցում Հոլի Բերին ասել է, որ իր թոփլեսության նշանաբանը՝ Սուր-ձուկ ֆիլմում անհարկի էր սյուժեի տեսանկյունից, սակայն իրեն անհրաժեշտ էր այդ տեսարանը՝ մերկության հանդեպ վախը հաղթահարելու համար, և որ դա իր կարիերայի համար արված լավագույն քայլն էր։ Հաղթահարելով իր ներքին արգելքները՝ նա Հրեշների պարահանդեսը ֆիլմում ստանձնել է դեր, որը ներառել է մերկ տեսարան և որի համար նա արժանացել է Օսկարի՝ որպես լավագույն դերասանուհի[167]։ Որոշ դերասանուհիներ նախըտնտրում են չմերկացնել իրենց կուրծքը և օգտվում են կրկնօրինակողների ծառայություններից[168]։
Կրծքի ծածկույթները օգտագործվել են և կարող են դեռևս կիրառվել որոշ դերասանուհիների կողմից այնպիսի տեսարանների նկարահանման ժամանակ, որոնք թոփլես կամ մերկ են թվում, բայց չեն ֆիքսվում տեսախցիկի կողմից[169]։
Թոփլես պարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
1964 թվականի հունիսի 12-ին San Francisco Chronicle պարբերականն իր առաջին էջում հրապարակել է մոնոկինի կրող կնոջ լուսանկար՝ բաց կրծքերով[159]: Երկու շաբաթ անց՝ 1964 թվականի հունիսի 22-ին, Քերոլ Դոդան սկսեց թոփլես պարել՝ կրելով մոնոկինի (ձևավորումը Ռուդի Գեռնռայխի) Սան Ֆրանցիսկոյի Նորթ Բիչ թաղամասի Condor Club-ում: Նրա դեբյուտը՝ որպես կիսամերկ պարուհի, ներկայացվել է Playboy ամսագրում 1965 թվականի ապրիլին: Դոդան Միացյալ Նահանգների առաջին ժամանակակից կիսամերկ պարուհին էր[159]: Նա նոր շունչ է հաղորդել ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբի բուռլեսկի դարաշրջանին: Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Ջոն Քելլին ասել է. «թոփլեսությունը պոռնոգրաֆիայի հիմքն է»[170]: Մի քանի օրվա ընթացքում կանայք սկսեցին մերկացնել իրենց կուրծքը Սան Ֆրանցիսկոյի Բրոդվեյ փողոցի երկայնքով գտնվող բազմաթիվ ակումբներում՝ սկիզբ դնելով թոփլես բարերի դարաշրջանին[170]:
Սան Ֆրանցիսկոյի պետական պաշտոնյաները հանդուրժել են կիսամերկ բարերը մինչև 1965 թվականի ապրիլի 22-ը, երբ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության բաժինը ձերբակալել է Դոդային՝ անպարկեշտ վարքագծի մեղադրանքով: Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին ոստիկանության բաժնի մոտ՝ պահանջելով ազատ արձակել թե՛ Դոդային, թե՛ խոսքի ազատության ակտիվիստ Մարիո Սավիոյին, որոնք պահվում էին նույն բաժանում[170]: Դոդան արագորեն դարձել էր սեռական ազատության խորհրդանիշ, մինչդեռ Սան Ֆրանցիսկոյում և այլուր սկսել էին շատանալ կիսամերկ ռեստորանները, կոշիկի փայլեցման սրահները, պաղպաղակի կրպակներն ու աղջիկների երաժշտական խմբերը: Լրագրող Էրլ Ուիլսոնն իր հոդվածում գրել է. «Արդյո՞ք մենք պատրաստ ենք կիսամերկ զգեստներով աղջիկներին: Գրողը տանի, մենք գուցե նրանց նույնիսկ չնկատենք»: Անգլիացի դիզայներները, ոգեշնչված այս գաղափարից, ստեղծել են կիսամերկ երեկոյան զգեստներ[159]: San Francisco Examiner-ը հրապարակել է անշարժ գույքի գովազդ, որը խոստանում էր, որ «այստեղ հնարավոր են թոփլես լողազգեստներ»[170]:
Արվեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանգկոկի մերձակայքում գտնվող Հին Սիամ բացօթյա թանգարանի ցուցանմուշները պատկերում են թայլանդացի կանանց՝ առանց հագուստի վերնամասի։ Ռամակիեն որմնանկարը, որը ներկայացնում է թայլանդացի ժողովրդի էպիկական կյանքը և գտնվում է Վատ Փհրաքեի տաճարում, պատկերում է հանրության մեջ միայն կիսաշրջազգեստ կրող կանանց։
Վերածննդի դարաշրջանի հետևանքով եվրոպական շատ հասարակություններում արվեստագետները գտնվում էին դասական հունական ոճերի և մշակույթի ազդեցության տակ[46]։ Արդյունքում արվեստում և քանդակագործության մեջ տարածում գտան մերկ և կիսամերկ կերպարների պատկերները՝ բազմաթիվ ձևերով։
Վիկտորիանական դարաշրջանում ֆրանսիացի արևելագետ գեղանկարիչներից Ժան-Լեոն Ժերոմը ներկայացրել է մուսուլմանական հարեմների բաղնիքներում կանանց թոփլեսության իդեալականացված պատկերներ, մինչդեռ ֆրանսիացի ռոմանտիկ արվեստագետ Էժեն Դելակրուան մարմնավորում էր ազատության կերպարը՝ որպես թոփլես կնոջ։
- Հնդկաստանի Խաջուրահո տաճարների էրոտիկ պատկեր, թվագրված՝ X դարով։
- Սիմոնետտա Վեսպուչիի դիմանկարը (մոտ 1480 թվական), հեղինակ՝ Պիեռո դի Կոզիմո։
- Վայրի կինը միաեղջույրի հետ (մոտ 1500-1510 թվականներ)։
- Կնոջ դիմանկար, հեղինակ Բարտոլոմեո Վենետո (պատմականորեն ենթադրվում է, որ դա Լուկրեցիա Բորջիան է)։
- Ազատությունը բարիկադներում (1830 թվական), հեղինակ՝ Էժեն Դելակրուա։
- Սևահեր կին բաց կրծքավանդակով (մոտ 1878 թվական), հեղինակ՝ Էդուարդ Մանե։
- Դիանա որսորդուհին, հեղինակ Գաստոն Կազիմիր Սեն-Պյեռ։
- Ավազան Հարեմում (1876 թվական), հեղինակ՝ Ժան-Լեոն Ժերոմ։
- Գիպսի Մայդենի դիմանկարը (1870 թվական), հեղինակ՝ Կարոլ Զաթմարի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Topless Swimsuits and Dresses». BBC. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Busting Out: The Right to Bare It All». Ethos Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Staff (2013 թ․ հունվարի 20). «What is Topfreedom?». 007b.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Coppolino, Andrew (2021 թ․ հոկտեմբերի 9). «Request for proof of vaccine simple for some restaurant staff, 'exhausting' for others: Andrew Coppolino». CBC News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Braley-Rattai, Alison (2021 թ․ ապրիլի 22). «Pandemic-era retail: No shoes, no shirt, no mask – no service?». OHS Canada Magazine. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Putin gone wild: Russia abuzz over pics of shirtless leader». CBC News. The Associated Press. 2007 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Beer, Todd (2015-05-12). «Social Construction of the Body: The Nipple». SOCIOLOGYtoolbox. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015-05-16-ին.
- ↑ Dewar, Gwen (2012 թ․ հոկտեմբեր). «The sexualization of girls: Is the popular culture harming our kids?». Parenting Science. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
- 1 2 «Toplessness - the one Victorian taboo that won't go away». BBC News. 2014 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
- 1 2 3 «Why Are Women Expected to Keep Their Nipples Covered?». 2014 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ D. Leder, The Body in Medical Thought and Practice, page 223, Springer Science & Business Media, 1992, 978-0-7923-1657-2
- ↑ «Erie v. Pap's A. M., 529 U.S. 277 (2000)». Justia Law (անգլերեն). Justia. 2000 թ․ մարտ. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին. «Nudity cannot be considered an inherent form of expression.»
- ↑ «Community Guidelines». help.instagram.com (անգլերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Instagram Clarifies Its No-Nipple Policy». 2015 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
- 1 2 Toor, Amar (2016 թ․ դեկտեմբերի 6). «Genderless Nipples exposes Instagram's double standard on nudity». The Verge. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Art student challenges 'sexist' ban on nipples on Instagram with new project - BBC Newsbeat». BBC News. 2017 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- 1 2 Shire, Emily (2014 թ․ սեպտեմբերի 9). «Women, It's Time to Reclaim Our Breasts». The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին – via www.thedailybeast.com.
- ↑ «Community Standards». m.facebook.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Is Facebook going to start freeing the nipple?». Fox News. 2016 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Fernando, Romesh (1992 թ․ նոյեմբերի 15). «The Garb of Innocence: A Time of Toplessness». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Lee in, Mireille M. (2000). «Deciphering Gender in Minoan Dress». Reading the Body: Representations and Remains in the Archaeological Record: 116.
- ↑ «Image of dancers at the Reed Dance festival 2011». Kzn-media.photoshelter.com. 2011-09-10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012-08-01-ին.
- ↑ «Aborigines' fury over topless ban». BBC News. 2004 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Hyecho. "Wang ocheonchukguk jeon" of AD. 727
- ↑ A. L. Bhasham. "The Wonder That Was India"
- 1 2 Hans Peter Duerr. "Der Mythos vom Zivilisationsprozeß 4. Der erotische Leib"
- ↑ Masquelier, Adeline (2005 թ․ դեկտեմբերի 20). Dirt, Undress, and Difference: Critical Perspectives on the Body's Surface (անգլերեն). Indiana University Press. էջեր 149–150. ISBN 978-0-253-11153-1.
- ↑ Masquelier, Adeline (2005 թ․ դեկտեմբերի 20). Dirt, Undress, and Difference: Critical Perspectives on the Body's Surface (անգլերեն). Indiana University Press. էջ 152. ISBN 978-0-253-11153-1.
- ↑ Masquelier, Adeline (2005 թ․ դեկտեմբերի 20). Dirt, Undress, and Difference: Critical Perspectives on the Body's Surface (անգլերեն). Indiana University Press. էջ 154. ISBN 978-0-253-11153-1.
- 1 2 3 4 허윤희. «조선 여인 저고리 길이 300년간 2/3나 짧아져». 조선닷컴 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Han, Hee-sook (2004). «Women's Life during the Chosŏn Dynasty». International Journal of Korean History (անգլերեն). 6 (1): 142. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Harry A. Franck, Wandering in Northern China, Century, 1923, p. 10
- ↑ M. Henri Mouhot, Travels in the Central parts of Indo-China, Cambodia and Laos (1864)
- ↑ Rovere, Elizabeth. «Culture and Tradition in the Arab Countries: American Returns Touched by the Land and the People». The Habiba Chaouch Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013-07-28-ին.
- ↑ «About Moorea Island». Tahiti Sun Travel. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
- ↑ Briand, Greta; Peters, Ruth (2010). «Community Perspectives on Cultural Considerations for Breast and Cervical Cancer Education among Marshallese Women in Orange County, California» (PDF). Californian Journal of Health Promotion. 8 (8): 84–89. doi:10.32398/cjhp.v8iSI.2045.
- ↑ «Marshall Islands». Encyclopedia.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Marshallese Culture». Safaritheglobe.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Marshall Islands Facts, information, pictures». Encyclopedia.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Atkins, Gary L. (2012 թ․ հունվարի 1). Imagining Gay Paradise: Bali, Bangkok, and Cyber-Singapore (անգլերեն). Hong Kong University Press. էջեր 10–11. ISBN 978-988-8083-23-7.
- ↑ «Traditional Dress». Window to Chiang Mai. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Vol. 58» (PDF). The Royal Gazette (Thailand). 58: 113. 1941 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
- ↑ M. Smith. Physician at the Court of Siam (1947) p. 79 cited in Note 3 of Chapter: Southeast Asia in "Der erotische Leib"
- ↑ Lawrence, A. T. (2014 թ․ նոյեմբերի 26). Crucible Vietnam: Memoir of an Infantry Lieutenant (անգլերեն). McFarland. էջ 118. ISBN 978-0-7864-5470-9.
- ↑ C. Willett Cunnington and Phillis Cunnington, The History of Underclothes. London: Faber & Faber, 1981. 978-0-486-27124-8
- 1 2 3 4 Lucy Gent and Nigel Llewellyn, eds., Renaissance Bodies: The Human Figure in English Culture c. 1540–1660. London: Reaktion Books, 1990.
- ↑ «French Caricature». University of Virginia Health System. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Historian Reveals Janet Jackson's 'Accidental' Exposing of Her Breast was the Height of Fashion in the 1600s». University of Warwick. 2004 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 3-ին.
- 1 2 3 Herold, E.S.; Corbesi, Bruna; Collins, John (1994). Corbesi, B., & Collins, J. «Psychosocial aspects of female topless behavior on Australian beaches». Journal of Sex Research. 31 (2): 133–142. doi:10.1080/00224499409551740.
- ↑ «Apotheosis of Washington». aoc.gov. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Sixties City – Bringing on back the good times». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2010-01-14-ին.
- ↑ Dellinger, Matt (March 9, 2003) "Reckless Perfectionism" The New Yorker
- ↑ Herold, E.S.; Corbesi, Bruna; Collins, John (1994). Corbesi, B., & Collins, J. «Psychosocial aspects of female topless behavior on Australian beaches». Journal of Sex Research. 31 (2): 133–142. doi:10.1080/00224499409551740. ISBN 978-1412913362.
- ↑ Marks, Kathy (2008 թ․ դեկտեմբերի 31). «Topless wars reignited on Australia's beaches». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Nantucket residents vote to allow people to go topless at beaches - The Boston Globe». BostonGlobe.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Fischtein, Dayna S.; Edward S. Herold; Serge Desmarais (Fall–Winter 2005). «Canadian attitudes toward female topless behaviour: a national survey». The Canadian Journal of Human Sexuality.
- ↑ Allen, Anita L. (2006). «Disrobed: The Constitution of Modesty». HeinOnline. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին. «American laws compel sexually modest behavior ... By contrast to Western Europe, topless sunbathing is rarely permitted in the United States»
- ↑ Suzanne MacNevin. «Topfreedom: The Fundamental Right of Women». The Feminist eZine. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- 1 2 «裸 for FreeTheNipple» (չինարեն). 林郁璇. 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Community Standards». Facebook. 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «太陽花5女將露乳 fb讓步po照». 蘋果日報 (չինարեն). 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
- 1 2 3 Strandguiden: Lovgivningen om nøgenbadning. Retrieved 8 July 2016. Արխիվացված Օգոստոս 3, 2016 Wayback Machine
- ↑ Nordjyske Stiftstidende (2 August 2013). Nøgen i det grønne. Արխիվացված 2016-08-27 Wayback Machine Retrieved 8 June 2016.
- 1 2 «Topløs svømning har altid været tilladt». Politiken. 2009 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին.
- ↑ BT (7 April 2007). Café-amning er ok. Retrieved 8 June 2016. Արխիվացված Փետրվար 25, 2021 Wayback Machine
- ↑ «Offentlig amning». Ammenet. Արխիվացված է օրիգինալից 2016-05-14-ին. Վերցված է 2016-06-08-ին.
- ↑ Politiken (28 September 2011). Guide: Her er du fri for bare bryster midt i maden. Retrieved 8 June 2016.Արխիվացված Հունիս 30, 2016 Wayback Machine
- ↑ BT (27 September 2011). Loven støtter ammeforbud på cafeer. Retrieved 8 June 2016. Արխիվացված Փետրվար 8, 2023 Wayback Machine
- ↑ «Häkeltynyt uimavalvoja käski rinnat paljaana uineen Hannan pukemaan paidan – luova ratkaisu ei kelvannut: Poliisi paikalle». Ilta-Sanomat (ֆիններեն). 2018-08-16. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020-07-30-ին.
- ↑ «Video: Helsingissä uimarannalla kymmenet naiset riisuivat yläosansa ja juoksivat yhdessä veteen – "Tissiflashmob" ylitti odotukset». www.iltalehti.fi (ֆիններեն). Վերցված է 2020-07-30-ին.
- ↑ «IL: Rintansa Linnan juhlien lähetyksessä paljastaneille naisille satelee tappouhkauksia – työnantajalta varoitus». Ilta-Sanomat (ֆիններեն). 2019-12-11. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020-07-30-ին.
- ↑ Saarikoski, Matilda. «Tissiprotesti Tuomiojärvellä – osallistujat kävelevät lauantaina yläosattomissa järveen». Suur-Jyväskylän Lehti (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-08-ին. Վերցված է 2020-07-30-ին.
- ↑ «Des féministes enlèvent le haut dans une piscine à Paris» [Feminists Remove their Tops in Paris Pool]. Le Nouvel Observateur (ֆրանսերեն). 2009 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Topless sunbathing defended by French interior minister». BBC News (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- 1 2 Neutsch, Juliane (2023 թ․ մարտի 11). «Oben ohne im Freibad und Hallenbad: Ist das erlaubt?» [Topless in Outdoor and Indoor Pools: Is It Allowed?]. Focus (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Tailor, Neelam (2023 թ․ մարտի 25). «Berlin welcomes topless female swimmers in victory for activists». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Hausordnung in den Berliner Bädern lässt oben-ohne-Schwimmen zu» [The House Regulations for Berlin Pools Permit Topless Swimming]. Berliner Bäder-Betriebe (գերմաներեն). 2023 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Berlin: Bäder-Betriebe erlauben »oben ohne« für alle» [Berlin Pool Regulations Permit Toplessness for Everyone]. Der Spiegel (գերմաներեն). 2023 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Beschwerde gegen Diskriminierung: 'Oben ohne' für alle in Berlins Schwimmbädern» [Complaint Against Discrimination: Topless for Everyone in Berlin's Pools]. n-tv (գերմաներեն). 2023 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Reinhard, Doreen (2023 թ․ հուլիսի 7). «Oben ohne ist in vielen Bädern in Sachsen erlaubt: Keine falsche Scham» [Being Topless is Permitted in Many Pools in Saxony: No Need to Feel Ashamed]. Sächsische Zeitung (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Wette, Stefan (2016 թ․ հուլիսի 5). «Nachbarn ziehen Klage gegen Nackten in Garten zurück» [Neighbors Withdraw Complaint Against Naked Man in Garden]. derwesten.de (գերմաներեն). Funke Mediengruppe. Արխիվացված է օրիգինալից 2021-10-19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին. «Nur in 'krassen Ausnahmefällen' könne das Nacktsein auf eigenem Grund und Boden untersagt werden, etwa wenn sie mit sittlicher oder sexueller Belästigung verbunden sei.» [Only in 'blatantly exceptional cases' could nudity be prohibited on one's own property, such as when it is associated with moral or sexual harassment.]
- ↑ «Αυτές είναι 17 παραλίες στην Ελλάδα όπου μπορείτε να κάνετε μπάνιο...γυμνοί-Θα το τολμήσετε;» [These are 17 Beaches in Greece where you can Swim ... Naked – Will you Dare?]. eirinika.gr (հունարեն). 2014 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Οι 10 ωραιότερες παραλίες για γυμνισμό στην Ελλάδα» [The 10 Best Beaches for Nudism in Greece]. The Toc (հունարեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Corte Suprema di Cassazione (2004 թ․ փետրվարի 26). «ATTI CONTRARI ALLA PUBBLICA DECENZA – ESPOSIZIONE DEL CORPO NUDO SULLA PUBBLICA SPIAGGIA – COSTITUISCE VIOLAZIONE ALL'ART. 726 C.P.». www.giustizia.it (իտալերեն). Ministero della Giustizia. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին. «[...] diversamente da quella del seno nudo femminile, che ormai da vari lustri è comportamento comunemente accettato ed entrato nel costume sociale [...]»
- ↑ «Dorota Krzysztofek». Galerie (լեհերեն). CKM. 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- 1 2 3 Magda Hartman (2009 թ․ փետրվարի 4). «Sąd: w Polsce wolno chodzić topless! (Court: you can go topless in Poland)». Polityka, Prawdy, Emocje (լեհերեն). Pardon. Արխիվացված է օրիգինալից 2011-02-02-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Andrzej Kulej (2008 թ․ օգոստոսի 6). «W obronie topless pójdzie nawet do Strasburga». Artykuły (լեհերեն). Gazeta Wyborcza, Szczecin. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ AFP (2009 թ․ հունվարի 10). «Polish court reprimands topless sunbathers». France 24 (after AFP News Briefs). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 10. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Attu editorial. «Polish court reprimands topless sunbathers». Attuworld.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - 1 2 Adam Zadworny (2009 թ․ ապրիլի 2). «Topless jest legalny» (լեհերեն). Gazeta Wyborcza, Szczecin. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Jamie Stokes (2009 թ․ փետրվարի 5). «Topless women soften Polish court (entertainment, photo credit: Getty Images)». Polandian. Understanding Poland. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «I-medic.ro». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Infractiunile contra ordinii si linistii publice in Noul Cod Penal (Art. 364 - 373)».
- ↑ Damian Corrigan (2019 թ․ հունվարի 20). «The Legality of Public Nudity in Spain». www.tripsavvy.com. TripSavvy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Damian Corrigan (2019 թ․ մարտի 22). «10 Best Nudist Beaches, Resorts, and Campsites in Spain». www.tripsavvy.com. TripSavvy. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Damian Corrigan (2019 թ․ մայիսի 23). «The Best Nudist Beaches in the Balearic Islands». www.tripsavvy.com. TripSavvy. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Cuatro localidades donde te multan si vas sin camiseta por la calle». El Confidencial Digital (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019-06-10-ին.
- ↑ Andueza, Asier (2016 թ․ մարտի 24). «Galdakao modifica la normativa para legalizar el 'topless' en sus piscinas». EL CORREO.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին. «El Gobierno local retirará la prohibición expresa de esta práctica de la ordenanza que regula el uso de las instalaciones descubiertas»
- ↑ EFE (2018 թ․ հունիսի 12). «L'Ametlla del Vallès permitirá el toples en sus piscinas municipales tras consultar a las mujeres». Público (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին. «El 60,9% del total de mujeres empadronadas de L'Ametlla del Vallès y mayores de 16 años han votado a favor de la práctica»
- ↑ «Las españolas son las que más topless y nudismo hacen». La Vanguardia (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019-06-10-ին.
- ↑ EUROPA PRESS (2014 թ․ օգոստոսի 3). «Una cuarta parte de los españoles renunciaría a una semana de sueldo por más días en la playa». 20 minutos (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին. «El 42% de las españolas asegura haber hecho "topless" en alguna ocasión, muy por encima del 20% de media mundial»
- ↑ «Brottsbalk (1962:700)». Svensk författningssamling (շվեդերեն). Sveriges Riksdag. 16 kap 16. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Diskrimineringslag (2008:567)». Svensk författningssamling (շվեդերեն). Sveriges Riksdag. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Swedes fight for topless rights». Metro.co.uk. 2007 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Victory for topless bathers». The Local (անգլերեն). TT News Agency. 2008 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Malmö win for topless Swedish bathers». The Local. 2009 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին.
- 1 2 «Swedish city legalizes topless bathing....at public swimming pools». Inquisitr.com. 2009-06-27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2009-07-23-ին.
- ↑ «Judgment C12668, R. vs. Jacob». CanLII. Province of Ontario Court of Appeal. 1996-12-09. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009-02-16-ին.
- ↑ Valverde, Mariana (1999). "The Harms of Sex and the Risks of Breasts: Obscenity and Indecency in Canadian Law". Social Legal Studies (8): 181.
- ↑ «All adults can swim topless in City of Edmonton public pools». edmontonjournal (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ Krause, Darren (2023-02-17). «Calgary won't deny topless swimmers at city pools; swimwear guidelines under review». LiveWire Calgary (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Municipal declaration of the distinction of Zipolite and Playa del Amor as nude optional beaches by the Cabildo de San Pedro Pochutla, Pochutla, Oaxaca» (PDF). 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 17-ին.Ditzian, Danielle (2017). «What it was like to stay at the Nude Hotel in Zipolite, Mexico». The New Zealand Herald. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին. «Zipolite is a small, little-known town on the Pacific coast of Mexico. It not only boasts being the only legal nude beach in Mexico, but is often likened to a town stuck in the 1960s. With the entire beach being clothing optional, it is unlike anywhere else I have ever had the pleasure of visiting.»Storey, Mark (2010). «The Ups and Downs of a Mexican Nude Beach Proposal» (PDF). Naturist Action Committee. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-02-25-ին. Վերցված է 2019-06-08-ին.
- ↑ Suzanne Barbezat (2019 թ․ ապրիլի 5). «Mexico's Nude Beaches and Resorts». www.tripsavvy.com. TripSavvy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Williams, Peter (2019 թ․ սեպտեմբերի 20). «Topless women win big as Colorado city drops ban». NBC News. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019-09-20-ին.
- 1 2 Chris Jager (2015 թ․ նոյեմբերի 30). «Is it legal to sunbathe topless in Australia?». Lifehacker. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Katherine Gillespie (2016 թ․ մարտի 11). «How to Legally #FreeTheNipple in Australia». Vice. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Breastfeeding in public – your legal rights». Australian Breastfeeding Association. 2016 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
- 1 2 «Nudity in Public – Legal Aspects». www.freebeaches.org.nz. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Nudity not necessarily an offence». Stuff. 2012 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Battle for the beach: Nudists clash with Papamoa beachgoers». 2017 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին – via www.nzherald.co.nz.
- ↑ «Playa Escondida». Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Lugares y Servicios». Apanna. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- 1 2 «Definición de -azo». Diccionario RAE (իսպաներեն). 2014. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ CLARÍN (2017 թ․ փետրվարի 8). «Argentina marcha por la igualdad de género con un "tetazo"». LA VANGUARDIA (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին. «Cientos de mujeres se movilizan después de que 20 policías expulsaran de una playa a tres turistas por hacer topless»
- ↑ CUÉ, CARLOS E. (2017 թ․ փետրվարի 8). «Centenares de mujeres exigen la legalización del topless en Argentina con un "tetazo" en Buenos Aires». EL PAÍS (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին. «La movilización llega después de que 20 policías expulsaran a tres bañistas por mostrar sus senos»
- ↑ «Código Penal» [Brazilian Penal Code] (պորտուգալերեն).
- ↑ Nacional, Biblioteca del Congreso. «Biblioteca del Congreso Nacional | Ley Chile». www.bcn.cl/leychile. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Marín, Verónica (2017 թ․ փետրվարի 7). «¿Se puede hacer topless en las playas chilenas? Conoce qué dice la norma al respecto». emol.Nacional (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին. «En Argentina se ha levantado un movimiento femenino que critica la prohibición de esta práctica en sus costas»
- ↑ Sepúlveda Pozo, Deborah (2018 թ․ փետրվարի 9). «Mujeres se organizan en las playas de la Quinta Región: "El topless o es para todos o no es para ninguno"». elmostrador (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին. «"Hace un año ya que nos tomamos las playas de la Quinta Región para ir y hacer topless, a tomar sol, ir ahí a disfrutar de la tarde con amigas. Siempre la idea es formar comunidad, una red de apoyo para acompañarnos entre nosotras", comenta Franka Libertad, joven que lidera la organización Topless Libre Chile. Este 25 de febrero celebrarán un año de la apertura de la playa topless de Viña del Mar»
- ↑ Lewin, Miriam (2018 թ․ փետրվարի 20). «Chihuahua, Uruguay: un día en el paraíso nudista». Todo Noticias (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Nöllmann, María (2022 թ․ հունվարի 3). «Chihuahua cumple 60 años: cómo es la playa nudista de Punta del Este que no pasa de moda». La Nación (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «La Sirena: segunda playa nudista en Uruguay». Montevideo Portal (իսպաներեն). Montevideo. 2012 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Cano, Eshter (2021 թ․ նոյեմբերի 18). «Así es la nueva playa de Uruguay en donde se puede practicar la desnudez total». MDZ Online (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Adamson, Thomas (2014 թ․ սեպտեմբերի 9). «French women bid topless sunbathing 'adieu'». heraldbulletin.com. The Herald Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
- 1 2 3 Yalom, Marilyn. A History of the Breast. New York: Alfred A. Knopf, Inc., 1997. Print.
- ↑ Latteier, Carolyn. Breasts: The Women's Perspective on an American Obsession New York, 1998.
- ↑ «Feminist group take topless protest to Davos». The Telegraph. 2012 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Yalom (1998) pp. 9–16; see Eva Keuls (1993), Reign of the Phallus: Sexual Politics in Ancient Athens for a detailed study of male-dominant rule in ancient Greece.
- ↑ Yalom (1998), p. 18.
- ↑ Hollander (1993), p. 6.
- ↑ Hugues, Donal. «Pics: The Ladybirds. Ray Floyds Topless 60's Girl Band». golfcentraldaily.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Mardi Gras FAQ». The Times-Picayune. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Mardi Gras New Orleans». The Times-Picayune. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «The Samba Parade». Ipacom travel. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Pasties». Bikini Science. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009-04-11-ին.
- ↑ Charleston, Beth Duncuff (2004 թ․ հոկտեմբեր). «The Bikini». Heilbrunn Timeline of Art History. New York: The Metropolitan Museum of Art. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ James Kitchling, "Short History of Bikinis and Swimsuits", Articles Central, 2 August 2008 (չաշխատող հղում)
- ↑ «bio ... Rudi Gernreich» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Bikini Styles: Monokini». Everything Bikini. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Nangle, Eleanore (1964 թ․ հունիսի 10). «Topless Swimsuit Causes Commotion». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Shteir, Rachel (2004). Striptease. Oxford University Press. էջեր 318–321. ISBN 978-0-19-512750-8.
- ↑ «Monokini». Free Dictionary. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Rosebush, Judson. «Peggy Moffitt Topless Maillot in Studio». Bikini Science. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
- 1 2 Bay, Cody (2010 թ․ հունիսի 16). «The Story Behind the Lines». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Walls, Jeannette (1991 թ․ հունվարի 14). High Fashion's Lowest Neckline. New York.
- ↑ «Model arrested for wearing topless swimsuit». Wilmington Morning Star. 1964 թ․ հունիսի 23. էջ 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Alexander, Shana (1964 թ․ հուլիսի 10). «Me? In That!». Life. Vol. 57, no. 2. էջեր 55–61.
- ↑ Menkes, Suzy (1993 թ․ հուլիսի 18). «Runways: Remembrance of Thongs Past». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
- 1 2 3 4 5 6 7 David Smith Allyn, Make love, not war, pages 23–29, Taylor & Francis, 2001, 0-415-92942-3
- ↑ Thesander, Marianne (1997). The Feminine Ideal. Reaktion Books. էջ 187. ISBN 978-1-86189-004-7.
- ↑ Situationist International, Sketch of a Morality without Obligation or Sanction, Issue No 9, August 1964 Արխիվացված 9 Հուլիս 2013 Wayback Machine
- ↑ Le Monde, 25 July 1964
- ↑ Monaco, James (2003). The New Wave. UNET 2 Corporation. էջ 157. ISBN 978-0-9707039-5-8.
- ↑ «Daily Star covers up its Page 3 girls, signalling end of tabloid tradition». The Guardian (անգլերեն). 2019-04-12. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021-06-27-ին.
- ↑ Westwood, Matthew (2008 թ․ մայիսի 23). «PM says Henson photos have no artistic merit». The Australian. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Masi, Stefano; Lancia, Enrico (2001). Sophia Loren (իտալերեն). Gremese. էջեր 28–29. ISBN 9788884400383. Վերցված է 2017-01-24-ին.
- 1 2 Jam Showbiz Movies, 22 March 2007: Կաղապար:Usurped
- ↑ Harris, Richard Jackson (1999 թ․ ապրիլի 1). A Cognitive Psychology of Mass Communication. Lawrence Erlbaum. ISBN 978-0-8058-3088-0. «the use of body doubles, even for attractive stars, is common.»
- ↑ Wong, Kathleen (2015 թ․ փետրվարի 14). «8 awkward, not remotely hot tools used to film Hollywood sex scenes». Mashable (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- 1 2 3 4 Shteir, Rachel (1964). Striptease: The Untold History of the Girlie Show. East Pakistan Police Co-operative Society. էջեր 318–321. ISBN 978-0-19-512750-8.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hollander, Anne (1993). Seeing through clothes. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-08231-1.
- Yalom, Marilyn (1998). A history of the breast. London: Pandora. ISBN 978-0-86358-400-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Revealing Mary" essay in History Today on popular topless depictions of Queen Mary II
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոփլես» հոդվածին։ |
|
