Թուքհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իչկերիյի զինանշանը՝ աստղերը խորհրդանշում են 9 թուքհումները

Թուքհում (թյուրքերենից թարգմանվում է որպես «ցեղ», «սերունդ»), չեչենների մոտ թեյփերի ռազմատնտեսական կամ ռազմաքաղաքական միավորում։ Թուքհումների մեջ մտնող թեյփերը մեկը մյուսի հետ արյունակցական կապ չունեն։ Թեյփերը միավորվում են ընդհանուր խնդիրների թուծման համար. հակառակորդի հարձակումից պաշտպանվելու կամ տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման և այլ նպատակներով։ Թուքհումը կոնկրետ տարածք էր զբաղեցնում, որը կազմված էր նրա կողմից փաստացի բնակեցված տարածքից, ինչպես նաև շրջակա տարածքներից, որտեղ այդ թուքհումի մեջ մտնող թեյփերը որսորդությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ էին զբաղվում։ Ամեն թուքհումը խոսում էր և խոսում է վայնախերենի իր բարբառով։

Ի տարբերություն թեյփի, թուքհումը պաշտոնական ղեկավար չուներ։ Այդպիսով, թուքհումը ավելի շատ նման էր հասարակական միավորման, քան կառավարական մարմնի։

Թուհումի գլխավոր մարմիններ էր ավագների խորհուրդը, որը կազմված էր թուքհումի բոլոր թեյփերի իրավահավասար ներկայացուցիչներից։

16-17-րդ դարերում ինը թուքհում է առաջացել[1]։ Այժմ չեչենները բաժանված են այդ 9 թուքհումների, որոնց մեջ մտնում է մոտավորապես 100 թեյփ.

Գոյություն ունեն նաև նշված թուքհումների մեջ չմտնող թեյփեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мамакаев М. Чеченский тейп (род) в период его разложения. Грозный, 1973. Перепечатка главы «Чеченский тейп»// ред. Ю. А. Айдаев Чеченцы. История, современность М.: «Мир Твоему Дому» 352 стр. 1996 ISBN 5-87553-005-7
  2. Тесаев З.А. Институт “Мехк-Дай” в истории Чечни (Х\ I — 1-и треть XIX в.). — Грозный: Академия наук Чеченской Республики ; ФГУП Издательско-полиграфический комплекс «Грозненский рабочий», 2019. — 688 с. — 1000 экз. — ISBN 978-5-4314-0386-6.